ՅՈՎՀԱՆ ՄԱՅՐԱԳՈՄԵՑԻ

Ծնուել է, հաւանաբար, Զ դ. վերջին քառորդին, իր ուսումն ու կրթութիւնը ստացել Դուինի կաթողիկոսարանի նշանաւոր դպրեվանքում: Կոմիտաս (615-628 թթ.), Քրիստափոր (628-630 թթ.), Եզր (630-641 թթ.) կաթողիկոսների օրօք եղել է Դուինի Ս. Գրիգոր եկեղեցու փակակալը՝ նրանց բացակայութեամբ ստանձնելով նաեւ կաթողիկոսական տեղապահութիւնը: Յովհան Մայրագոմեցին սկզբունքօրէն դէմ էր «ի գին դաւանական նահանջի»՝ Եզր կաթողիկոսի վարած քաղաքականութեանը: Չհանդուրժելով Յովհան վարդապետի անտեղիտալի ընդդիմութիւնը՝ Եզրը նրան հեռացնում է կաթողիկոսարանից: 638 թ. Յովհանը քաշւում է Մայրագոմ վանքը, այստեղից էլ հալածուելով՝ գնում է Գարդմանք, ուր եւ վախճանւում է: