Բանաստեղծութիւններ, հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԽՄԲԱՆԿԱՐ

ԽՄԲԱՆԿԱՐ

Ճերմկած մազեր 
Ճերմակ գլուխներ 
Դուք ականջալուր 
Դուք ականատես վկաներ մեր հին

                         Հինցած փառքերուն -
Եւ  դուք խանդավառ 
Սիրտի   պէս յամառ 
Պահակներ բարի մեր հին

                                                 բարքերուն -

Դուք արեւազարդ

ճակատներ հպարտ

Դուք աշխարհակոծ

Դուք աշխարհացրիւ

Ուղեւորներ հին գաղթի կառքերուն

-  Եւ  անմխիթար

Սիրտի պէս անմար

Յոյսի նայուածքներ մեր նոր

                                                 կարգերուն

Դուք երազատես սուրբեր անանուն