Ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

|6բ| Ի ՈՀ [1221] թուականին Հայոց առաջին թաթարն երեկ աշխարհէն Բուլղարա, էառ զաշխարհս Հայոց, որ Խորազմ կոչիւր։

ԷՃ [1251] թուին Մանկա խանն նստաւ թագաւոր։

ՉԳ [1254] թուին առաջին Արղունն նստաւ թագաւոր։

ՉԷ [1258] թվին Հուլաւ[ու] խանն նստաւ։

ՉԺ [1261] թվին եւ զԲաղդատ աւերեցաւ։

ՉԺԱ [1262] թվին Ղուլ խանն նստաւ։

ՉԺԴ [1265] թվին Աբուղա խանն նստաւ։

ՉԺԶ [1267] թվին Արղուն խանն նստաւ, որ Ճալալ պէկն սպանաւ ի Ղազվին։

ՉԼԳ [1284] թվին Քեղա խանն նստաւ։

ՉԼԱ [1282] թվին Ահմատ խանն նստաւ։

ՉԼԴ [1285] թվին Բահուդին խանն նստաւ։

ՉԽԶ [1297] թվին Շամ Ղազա[ն] խանն նստաւ։

ՉԾԲ [1303] թվին Խարպանտա խանն նստաւ։

ՉԿԶ [1317] թվին սուլթան Բուսայիդն նստաւ։

ՉՂ [1341] թվին Սորապէկն նստաւ։

ՉՂԳ [1344] թվին շիխ Հասան Բասրնին նստաւ։

ՉՂԶ [1347] թվին Աշրափն նստաւ։

ՊԸ [1359] թվին Վայիս խանն նստաւ։

ՊԾԷ [1408] Չօպան խանն նստաւ։

|7ա| ՊԼԵ [1386] թվին Թամուր խանն նստաւ. գնաց մինչեւ ի Դմիշխ եւ անդ արարեալ բազում կոտորած եւ անդի եկն ի Հայս ԺԷ [17] տար[ի] եկաց։

ՊԾԳ [1404] թվին Ղարա Ուսուփն երեկ եւ նստաւ ի Թավրէզ, ԺԷ [17] տարի թագաւորեաց։

ՊԾԶ [1407] թվին Էզալին Մսրա երեկ Առճէշ եւ շինեաց գէթ կօռխանա իւր։

ՊԿԷ [1418] թվին մեռաւ Ուսուփն, թագաւորեաց Իսկանդար իմրզէն։

ՊՀ [1421] թվին Ճաղաթէն երեկ աշխարհս Հայոց։ Եւ Իսկանդարն փախեաւ Արզռօմ եւ զՕթմանն [սպ]ան[եաց] եւ դարձեալ անդի եկն ի Արաղաստան։

ՊՀԵ [1426] թվին Ջօնկա խանն երեկ։

ՊՁԴ [1435] թվին Շախռուխն երեկ եւ [Ջ]այնշէն թագաւորեաց եւ ինքն գնաց ճանապարհի մեռաւ։ Եւ միւս [ամին] Իսկանդարն սպանաւ որդոյ իւրոյ Շաղուպանէն։

ՊՂԷ [1448] թվին Իսկանդարի որդի Նուրալվանդն եկեալ թալանեաց զԱրճէշ եւ գնաց ի Գեղի նստաւ։

ՊՂԸ [1449] թվին Ջհանշէն Բաղդատ գնաց։

ՋԷ [1458] թվին Ջհանշէն ի Հերի գնաց։ Հասան |7բ| Ալին ելաւ Արճէշ։ Ղլիճ Ասլանն ելաւ զՎան գերեաց։

ՋԺ [1461] թվին Զաքարիա կաթողիկոս նստաւ Էջմիածինն։ Լուսաւորչի աջն յԱղթամարա եբեր խաչալամով։ Ի նոյն ամին Հասան Ալին Մանծկերտ շինեաց, Արճիշու եկեղեցւոյ գլուխն նորոգեաց։

ՋԺԲ [1463] թվին Զաքարիա կաթողիկոսն դեղեցին՝ մեռաւ։

ՋԺԴ [1465] թվին Ջաղաթէն զՓիրպուտաղն սպանէց։

ՋԺԶ [1467] թվին Ջաղաթէն սպանաւ։ Հասան Ալին ելաւ ի Մակու. Է [7] ամիս թագաւորեաց՝ ի նաւասարդէն մինչեւ ի Վարդավառն. Հասան պէկն սպանէց զՀասան Ալին, ինքն թագաւորեաց ի Թարվէզ Թ [9] տարի։

ՋԻ [1471] թվին Հասան պէկն զԲաղէշ ու զՂլաթ էառ։

ՋԻԲ [1473] թվին եկն ի վերայ Չիթաղին եւ մազապրծուկ փախստական եղեւ, որ եւ զՍտեփաննոս վարդապետն սպանեցին Մեծոբա վանքն։

ՋԻԵ [1476] թվին Հասան պէկն Վրաց տուն գնաց եւ բազում գերիս արար, թուով ԿՌ [60000]։

ՋԻԶ [1477] թվին դարձեալ գնաց Վրաց տուն |8ա| եւ սրահեղ եղեւ ի սրբոյն Գէորգա եւ եկեալ մեռաւ։ Եւ թագաւորեաց Սօլիան։ Եւ Եաղուպն գնաց ի Համիթ եւ եկաց անդ ժամանակ ինչ եւ դարձեալ եկն ի պատերազմ հետ Խոյա սուլթանին եւ էառ Եաղուպ փատշահ։

ՋԼ [1481] թվին գնաց Սուլէման եւ Բայանտուրն ի վերայ Շամա եւ պատերազմեցաւ Ուրհա եւ առին զփաշայն։

ՋԼԵ [1486] թվին խօճա Միրաքն սպանաւ ի Թարվէզ։

ՋԼԷ [1488] թվին Սուլէման պէկն զկարմրագլուխ շիխ Հայտարն էառ բազում զօրօք։ Ի նոյն ամի Սարգիս կաթողիկոսն աջն Լուսաւորչին տարաւ առ Հէդար պէկն։

ՋԽ [1491] թվին Եաղուպ փատշահ մեռաւ, ի մէջ ձմեռան. եւ Սոփի Խալիլն թագաւորեցոյց զՊայսանղուրն։

Յաւուր ամառնամտին գնաց ի վերայ Վանա եւ թալանեաց. եւ ամիս մի նստաւ անդ զոր լուեալ Սուլէման պէկն յարուցեալ եկն ի վերայ Համթա, էառ զթախտ նորին եւ նստաւ տարի մի եւ ապա որդի Մաղսոտին, Ըռստամն ելեալ |8բ| ի զնտանէն էառ զթախտն եւ նստաւ Է [7] տարի։

ՋԽԶ [1497] թվին որդի Եւղլուին, Ահմատ խանն ելեալ ի Հոռոմոց էառ զՌոստամն եւ նստաւ Ը [8] ամիս։

ՋԽԷ [1498] թվին Ալվանդն ելաւ Արճիշոյ գնաց ի Թարվէզ: Գնաց Իբա սուլթան միւս Իբայ սուլթանն սպանաւ։

ՋԾ [1501] թվին շահ Իսմայէլն էառ զՇամախի։

ՋԾԱ [1502] թվին փախեաւ Ալվանդն։

ՋԿԳ [1514] թվին [փադ]շէն զօրս շահին կոտորեաց եւ դարձեալ թագաւորեաց շահն։

ՋՀԳ [1524] թվին մեռաւ շահն եւ թագաւորեաց շահ Դահմազն։

ՋՂԳ [1544] թվին շահն էառ զԹփղիս եւ կոտորեաց։

ՋՂԴ [1545] թվին Հոմային երեկ առ շահն։

ՋՂԸ [1549] թվին մահն երեկ աշխարհս։

ՌԳ [1554] թվին շահն ի Նախջըւան նստաւ։ Խոնդքարն Սահաթն աւերեաց։ Շահն գնաց Վրաց տուն, բերդն էառ. եւ դարձեալ գնաց ի Ղազվին։ Որդի շահին, Իսմայէլ գնաց ի Խորասան։

ՌԳ [1554] թվին զԼաւարսափն էառ Շահվէրտի |9ա| սուլթանն եւ եկն ինքն փախստական ի Գանճայ։

ՌԶ [1557] թվին զԻսմայէլ միրզէն եդին ի Ղաղղա ղալէն։ Խոնդքարին տղայն, սուլթան Պայազիթն սպանաւ։

ՌԺԶ [1567] թվին զՍիմէոն խանն ձեր[բ]ակալ արարին։

ՌԺԸ [1569] թվին մարախն երեկ աշխարհս։

ՌԻԴ [1575] թվին շահ Թահմազն մեռաւ։

ՌԻԵ [1576] թվին շահ Իսմայէլն մեռաւ։

ՌԻԹ [1580] թվին Ղայթաղն որ եկաւ։

ՌԻԷ [1578] թվին Լալա փաշէն զՇամախի էառ։

ՌԾԳ [1604] թվին շահ Աբասն զԹարվէզ եւ զԵրեւան էառ։

ՌԾԵ [1606] թվին զԳանճայ էառ։

ՌԾԶ [1607] թվին զՇամախի էառ։

ՌԾԸ [1609] թվին շահն Ղարաղաճին ղըշլամիշ եղաւ։

ՌԿԴ [1615] թվին շահն զՎրաց տուն էառ։

ՌՀԱ [1622] թվին շահն զՂանտահար էառ։

ՌՀԳ [1624] թվին զԲաղդատ էառ։

ՌՀԴ [1625] թվին զՂարչղայ խանն եւ Ուսուփ խանն Մօվրովն սպանէց։ Եւ ի սոյն տարի Մօվրովն ու Թամրազն եկին ի Գանճայ եւ աւերեալ գերեցին զերկիրն |9բ| ամենայն։ Եւ ի սոյն ամին շահն զՂօրչիպաշին սարտար եդեալ, առաքեաց ի Վրաց տուն։ զՂազախ խանն, Շրուանա եւ զՇահպանտա խանն Թարվիզու ձերպակալ արարին։

ՌՁԴ [1635] թվին սուլթան Մուրատ խոնդքարն զԵրեւան էառ։

ՌՁԵ [1636] թվին շահ Սաֆին եկեալ էառ բազում յաղթութեամբ։

ՌՀԸ [1629] թվին շահ Սաֆին թագաւորեաց։

ՌՀԷ [1628] թվին Դօուտ խանն տօնմիշ ելաւ։ Եւ զԹամրազ խանն եբեր ի Գանճայ եւ աւերեցին զբազում տեղիս։

Լալա փաշէն, որ Երեւան գերեցոյց թիւն ՌԻԷ [1578] էր։

Փարհատ փաշէն, որ Երեւան առաւ թիւն ՌԼԳ [1584] էր։

Օսման փաշէն, որ Թարվէզ առաւ թիւն ՌԼԵ [1586] էր։

Փարհատ փաշէն, որ Գանճայ առաւ թիւն ՌԼԸ [1589] էր։

Մուրատ փաշէն, որ սարտար երեկ Թարվէզ թիւն ՌԾԸ [1609] էր։

Օքուզ Ահմատ փաշէն, որ սարտար երեկ Երեւանա վերայ թիւն ՌԿԵ [1616] էր։

Խալիլ փաշէն, որ սարտար երեկ Թարվէզ, թիւն ՌԿԷ [1618] էր։

ՌԿԸ [1619] թվին մորեխն եկն մինչ ի Գ [3] տարին կերաւ։