Ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՌԳ [1554] թվին խոնդկարն երեկ ի վերայ շահ Թամազին եւ նստաւ ի Նախջվան եւ զՍահաթն |186ա| աւերեաց եւ բազում գիրիս արար։

ՌԸ [1559] թվին սուլթանն Պայազիթն երեկ ի շահ Թամազի մօտն։

ՌԺ [1561] թվին խօնդկարն մարդ յըղարկեց Պայազիթն սպանիլ երետ։

ՌԺԵ [1566] թվին խան Ահմատ փաշէն բըռնեց Կիլան առաւ։

ՌԺԸ [1569] թվին Լովասափի որդին՝ Սիմոն խանն բռնել իրետ, տարաւ իւր ոտքն։

ՌԻԱ [1572] թվին շահ Թահմազն Գեղարքունու ծովն քանտել ետուր։

ՌԻԶ [1577] թվին շահ Թահմազն մեռաւ։ Շահ Իսմայիլն թագաւորեաց Զ [6] ամիս։ Եւ զկնի թագաւորեաց շահ Խուտաբանտին։

ՌԼԵ [1586] թվին մեռաւ Խուտաբանտին. եւ թագաւորեաց շահ Ապազն։

ՌԾԲ [1603] թվին շահ Ապ[ազ]ն Երեւան առաւ։

ՌԾԴ [1605] թվին Գանջա առաւ։

ՌԿԳ [1614] թվին գնաց Վրաց տուն աւար էառ, սուրգուն արաւ, տարաւ Փահրապատ եւ զայլսն գերի արար անթիւ։

ՌԾԳ [1604] թվին Ջղալօղլին երեկ Երէվանայ վերայ. շահ Ապազն Սհաթն քշեց, Ջուղա քշեց, տարաւ ի Սպահան։

ՌԿԶ [1617] թվին Օգուզ Ահմատ փաշէն երեկ Երէվանայ վերայ անթիւ զօրօք։ Շահ Ապազն Վրաց տուն գնաց նոյն տարին. անտի եկն Ակռիճէն եայլամիշ ելաւ։ Օգուզ Ահմատ փաշէն առանց պատերազմի դարձաւ յետս։

ՌՀԲ [1623] ամին մահ եկաւ խիստ սաստիկ։

ՌՀԴ [1625] թվին Մովրաւն դօնմիշ ելաւ շահէն. խաներն կոտորեց. Ղարապաղն գերավարեց։

ՌՀԵ [1626] թվին Ղօրչիպաշին երեկ Վրաց տուն քանտեաց, կոտորեց։ Մովրովն փախաւ գնաց Օսմանլուն։

ՌՀԷ [1628] թվին շահ Ապազն մեռաւ եւ թագաւորեաց շահ Սաֆին։

ՌՁԱ [1632] թվին Դաւութ խանն դօնմիշ ելաւ գնաց, Թամրազի մօտ, Ղաճարի պարնէքն |186բ| կոտորեաց. Թամրազն առաւ երեկ Գանճա թալանէց։

ՌՁԲ [1633] թվին Ըռըստում խանն իրեկ Վրաց տուն քանտեց։ Դաւութ խանն փախաւ գնաց խոնթկարի մօտն։

ՌՁԳ [1634] թվին սաստիկ մահ եկաւ։

ՌՁԴ [1635] թվին խոնդկարն սուլթան Մուրատն անհուն զօրօք եկն ի վերայ Էրէվանայ։ Գ [3] օրն առաւ զբերթն եւ գնաց մինչ ի Թավրէզ. Բաղտատ առաւ եւ մեռաւ։

ՌՁԵ [1636] թվին շահ Սէհֆին եկեալ էառ զբերթն բռնութեամբ ապա բազումք ի զօրաց իւրեանց կոտորեցան։

ՌՂԱ [1642] թվին մեռաւ շահ Սաֆին եւ թագաւորեաց որդին, փոքրն՝ շահ Ապազն եւ սա արար խաղաղութեամբ թագաւորութիւն ԻԵ [25] ամ։

ՌՃԺԵ [1666] թվին մեռաւ շահ Ապազն եւ թագաւորեաց որդի նորա շահ Սուլէմանն ամռան եղանակին, սուրբ Աստուածածնին։

Թվին ՌՃԽԵ [1696] շահ Սուլէմանն մեռաւ։

ՌՃԽԵ [1696]-ումն շահ սուլթան Հուսէինն թագաւորեաց։

ՌՃԽԶ [1697] արեգակն խաւարեցաւ։