Բանաստեղծութիւններ, հատոր Բ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀէՔ ԽԱՐԱԼԱՄՊՈՍ

Ա.

Խարալաtպոս - յոգներ ես 
Անութներդ թափ թաց թրջեր են

ու քրտինք կը հոտիս

Երէկ  գիշեր  ալ  ճաճիկ  կհրեր  ես

- սխտորը շատ  է փախեր -

 

Ըսենք որ կիները տկար են ու

կը մեռնին այդ հոտիդ 
Բայց դուն - տարիքդ առած մարդ

- մազերդ ճերմկած -
Խելք  չունի՞ս

 

Տես - յոգներ ես նորէն - 
ուժաթափ մնացեր

 

Հէք Խարալամպոս 
նստէ տեղդ

Բ.

Եգէականի կապոյտը դիմացը առեր 
ծովեզերքը

իր ճեփ ճերմակ տան առջեւը նստած 
ռէչինայի գինի կը խմէ

 

Կիները կ՚անցնին կիսամերկ 
Խարալամպոս թաքը - թուքին հետ իր

անտեսուած մարդու

ցաւը կը կլլէ -

Յանկարծ կը նայիս շիշ գաւաթ ադանդեր 
ինչ կայ չկայ կը պահէ սեղանին տակ 
աչքերը կը սրբէ 
ու ոտքի  կ՚ելլէ 
կը խաչակնքէ

 

- Տէր Տիոնիսիոս քահանան կ’անցնի

Գ.

Կենացդ - Խարալամպոս -

Ծովը անկողին

- խաղաղ փռուեր է

եւ գիրկը բացեր աղուոր աղջիկներուն -

 

Ատենօք դուն ալ ծով

ծովու պէս էիր փոթորկոտ 
ու գիւղին կիները սոնքացեր էին շատ 
թէ ծոցդ են մտեր ամառ գիշերով

Խարալամպոս - կենաց -

այս գիշեր ուզօ եւ նորէն ուզօ

այս գիշեր պուզուքի

եւ չիֆթէթէլլի -
Կինե՞րը - պարապ տուր - անոնք մարմնի աղտ -

 

Սակայն վիրիւս մը կը կրծէ ներսիդիդ -

Ե՞րբ ծերացար 
Հէք Խարալամպոս

Դ.

Ես Պղատոնի թոռ եմ կ՚ըսէ

ու երկու խոշոր ումպ ոլզոյի միջել

կը փիլիսոփայէ

աշխարհի կիներու եւ սիրոյ մասին

 

Բերնին իւղը կը սրբէ հացի պատառով 
- Մէկ Թասուլայով գարուն չի գար - կ՚ըսէ 
(Թասուլա կը մարի խնդալէն) -

 

Նորէն ումպ մը կ՚առնէ ուզոյէն 
շիլ շիլ կը նայի Թասուլային

-  ան գեղեցիկ է տակաւին - եւ էգ -
Պատառ մը ճերմակ պանիր

ումպ մը ուզօ

-  Ես Պղատոնի թոռ  եմ  կ՚ըսէ  բարձրաձայն -

 

Կիներն ու սէրը կ՚անցնին փողոցէն

- թէ որուն թոռներն են - չեն գիտեր -

Ե.

Շուն շան որդի է սա Եգէականին արեւը 
- կը պսակիս արեւուն տակ 
փորդ կռնակդ կը տաքնան -
Բայց - Խարալամպոս -
միտքդ գէշ բաներ կ’իյնան

Ուրկէ ուր

կը խորհիս թէ ինչ շուտ մեծցաւ Նիցան

որ քիչ առաջ անցաւ

փոքրիկ յետոյքը օրօրելէն աջ ձախ 
- Ե՞րբ հասակ նետեց

մարմինը կազմուեցաւ -

Հիմա կը նայիս

կուրծքդ կը ծեծես

 

- Հէք Խարալամպոս -

 

Բայց միշտ այրող է Եգէակւսնի արեւը - 
յօդացաւերուդ աղէկ կու գայ

Զ.

Երբ որ Թասուլան մեռաւ ու 
Խարալամպոս մնաց այրի - առանձին - 
նախ կրակի տուաւ մակոյկը որուն հետ

ձուկի  կ՚ելլէր  այսքան տարի 
- (արդէն նաւակը փտեր ջուր կ՚առնէր)

 

յետոյ մոխիրները ժողվեց խնամքով 
ցանեց գերեզմանին վրայ Թասուլային 
գլուխը դրաւ հոդին փոշիին

ու լացաւ

լացաւ

 

Տիոնիսիոս քահանան տեսաւ մխիթարեց 
- որդիս - տես սա ձիթենին

որ հրաշքով է  բուսեր

այս չոփ չոր կղզին - 
անիկա Թասուլային հոգին է վերապրող

 

հիմա դրախտն Է անմեղ Թասուլան -

է.

Այնքան ալ անմեղ չէր  սակայն Թասուլան -

Ո՞ր մէկը - փերեզակ Եորկո՞ն

թէ ջրկիր Եանհն - 
Հապա՞ գեղաձայն դպիր Խրիսթաքին - 
հապա՞ Տէր Տիոնիսիոսը - 
- Մեղայ մեղայ ըսաւ - խաչ հանեց երեք հեղ -

Նորէն ալ բարկութիւնը չանցաւ - 
Գնաց միզեց ձիթենիի արմատին

Ը.

Թասուլային հայրը Պարպա Սոթիրին 
Եւ հօրեղբայրը գինեպան Թանաշը

-    երբ եկեր Խարալամպոս  ուզեր  էր Թասուլան -
ըսեր էին արդէն իրարու

-    Հէք Խարալամպոս

գլխուն  փորձանք մը պիտի առնէ որ -

 

Բայց անուշ փորձանք էր 
ու աղուոր օրեր ապրեցան միատեղ -
իրենց  կռուիլն  անգամ սիրուըտելա չափ

մեղր էր - համով էր -

 

Երբ տեսան որ մահճակալ չէր դիմանար իրենց

որոշեցին 
գիշերները գետինը պառկիլ

Թ.

Օրն եկաւ - մէկ մէկ

ամէն ինչ կը յիշես

-  Հէք Խարալամպոս -

 

Գիշերը հանդարտ է ու ճպուռներ կան

մացառներուն մէջ

ձայն ձայնի կ’երգեն

-  բոլոր երգերը այս չոր կղզիին

սիրոյ մասին են -
Երբեմն զուարթ - գինովնալու չափ -
Երբեմն տխուր - գինովնալու չափ -

Ու յանկարծ - կեանքին հայհոյելու պէս  - 
կ’ելլես մինակդ սիրթաքի կը պարես

 

Դուն ինքդ կ’երգես - ինքդ կը պարես -
Երակներուդ մէջ

ուզօ - ագոյին հետ քիչ մը թախիծ

շատ մը ափսոսանք

ժ.

Մինչդեռ հիմա Թասուլան - ձիթենիի ճիւղ

կը նայի վար իր Խարալամպոսին

ջուրէն դուրս ելած սքորփիթ դարձեր

 

Բլուրին գագաթը հողմաղացներ կան

անոնք ալ հինցած

անոնք ալ լքուած պարապին

պարապին կը դառնան

պարապին կը դաոնան -

 

- պարապին կը դառնան -