Ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Մատենադարանի N 3964 ձեռագիրն աղոթքների, փիլիսոփայական, պատմական եւ այլ նյութերի ժողովածու է, ընդօրինակած զանազան մարդկանց կողմից XVII-XIX դարերում։ Ժողովածուի 78-րդ թերթում գտնվում է ստորեւ բերվող համառոտ ժամանակագրությունը, որն ընգրկում է 885-1309 թվականներին վերաբերող մի քաի տեղեկություններ։ Ժամանակագրության հեղինակի մասին ոչինչ չենք կարող ասել։ Եթե ընդունենք, որ ժամանակագրությունը մեկ անձնավորություն է կազմել, ապա կարելի է ենթադրել, որ այն XIV դարի առաջին տասնամյակից շուտ առաջ գալ չէր կարող, սակայն դրա համար հավաստի եւ անվիճելի փաստեր չունենք։ Սույն ժամանակագրության վերջին մասը՝ սկսած 1292 թվի «. . . առաւ Հռօմկլայն ի Մսրայ սուլթանէն կաթողիկոսն Ստեփանոս. . . ե վկայությունից մինչեւ վերջ, գտնում ենք Մատենադարանի N 482 ժողովածուի 54ա էջում։ Այս տեղեկությունները խիստ համառոտ են, մինչդեռ ժամանակագրության առաջին մասը, որը վերաբերում է Բագրատունիների եւ սրանց ժամանակաշրջանին, մի փոքր ընդարձակ է։ Ամենից հավանականն այն է, որ գործ ունենք ժամանակագրական երկու տարբեր հատվածների հետ, մեկը երեւի գրված Սյունիքում, մյուսը Կիլիկիայում, որոնք հետագայում միացվել են իրար։ Տողատակ տրված են 482 ժողովածուի ժամանակագրական հատվածի տարընթերցվածքները։