Մայր դիւան Մխիթարեանց Վենետկոյ ի Ս. Ղազար

Հեղինակ

Բաժին

Թեմա
Գերապայծառի եւ գերայարգ Աբբա Հօրդ մերում տեառն տեառն Մխիթարայ վրդ. ի
       տեղիս ահարկութիւնն որ ըստ օրէ բազմանայ, զի ցերեկ եւ գիշեր անդադար ջանան թէ բերթն պաշարել այնքան սաստիկ թօփին գուլիլուլէն, եւ ղումպարն թափեն ներ բերթին, որ ոչ կարեմք մերձ եղեալ եկեղեցին գնալ, կամ դրսի դուռն նայիլ:
       Դարձեալ քաղաքապետն հրամայեաց թէ որքան կին կայ ներ քաղաքիս` բոլորն թող ելանեն, վասն այն բազմութեամբ գնացին Վարատին, եւս բազում այր մարդիկք գնացին. մին քանի մարդ մեր ազգէն, այնք զորս տուն ունին, զի քաղաքապետն ասաց. Ով որ գնա, տունն եւ ապրանքն ոչընչանալոց է, այլ իւրեան ոչ տանք: Դարձեալ երկիւղ ունիմք թէ վարիչն առնեն այլազգն, յայնժամ ժողովին ներսի բերթն, բայց ներսի բերթն բնակիլն առաւել դժուար է, քանզի այնքան կրակ թափելոց են անհաւատքն, ով է որ ապրելոց է…:
      
       Նուաստագունեղ ծառայ Հայր Յակոբ ողորմելի
      
       1739 Օգոստոսի 7 [Պելկրատ]