Մայր դիւան Մխիթարեանց Վենետկոյ ի Ս. Ղազար 1707-1773 ի ծագմանէ ուխտիս մինչեւ ցբաժանումն Թրեստեան հարց

Հեղինակ

Բաժին

Թեմա
Նամակագիրս ակնարկած յոյն պատրիարքին հետաքրքրական կնիքը չգտանք վաւերաթուղթիս մէջ:
       Գերամեծար գերյարգելի Աբբայհօր մերոյ եւ րաբունապետի տեառն Ստեփաննոս վարդապետի ողջոյն Թուղթ ԻԳ
       Յայնմ ամի յապրիլի 19 ծնաւ դուստր սուլդան Մուստաֆաին, նմա եդին շահ սուլդան: Եւ քանզի ծնաւ ի րամազանին 15, վասն այսորիկ զտօնանման արարին զկնի պայրամին, զի սկսան ի մայիսի , 6 եւ արարին Է տիւ եւ Է գիշեր: Յայսմ տօնանմայի, խօնախքն տաճկաց գերազանցեցին զապարանք դեսպանաց ֆռանկաց: Էր խոնախ զոր քսան հազար մառչլօք զարդարեցին , եւ էր` զոր 2500 աւ. ի մեծ պահոցս փոխեցին զպատրիարգն յունաց, բանիւք վարդապետն յունաց: Եւ ես առաքեմ ձեզ յայսմ թղթիս զկնիք պատրիարգին յունաց, արժանի տեսութեան, զի տեսջիք թէ զորպիսի կնիքս ունին. քանզի չեն զնշան մեծութեան ինչ, զոր չեն եդեալ ի կնիքս իւրեանց: Զմի կնիքն ի գործ ածեն ի ստորագրութեան ողջանագրից եւ վկայականաց, են: Զերկրորդն ի գործ ածեն եւ դրոշմեն ի վերա ողջունագրաց… :
      
       Յամի տեառն 1761 ի մայիսի 19 (Կ. Պոլիս )
       Ն. Ծ. Հ. Յակոբոս Վարդապետ Չամչեանց. Մխիթարեան