ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻՆ ԵՒ ԻՐ ԳՈՐԾԵՐԸ

Հեղինակ

Բաժին

Թեմա

 

ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻՆ ԵՒ ԻՐ ԳՈՐԾԵՐԸ

Անանիա Շիրակացին Է դարի նշանաւոր գիտնական է՝ մատենագիր եւ Հայաստանում բնական կամ ճշգրիտ գիտութիւնների հիմնադիրը. ապրել է շուրջ 610-690 թթ., կոչուել է նաեւ Շիրակուանցի, Շիրակունի, Անեցի, ծնուել է Շիրակ գաւառի Շիրակվան (Շիրակաւան՝ Երազգաւորս) կամ Անանիա (Անանք) գիւղաքաղաքում (ըստ երրորդ տեսակէտի՝ Անիում)։ Նրա կեանքի առաջին շրջանին վերաբերող տեղեկութիւնները պահպանուել են իր ինքնակենսագրական՝ Վասն որպիսութեան կենաց իւրոց գործի մէջ։ Նախնական կրթութիւն ստանալուց յետոյ Շիրակացին ութ տարի Տրապիզոնում աշակերտել է հայերէնագէտ յոյն իմաստասէր Տիւքիկոսին, նրանից սովորել համարողութեան արուեստ (մաթեմատիկա), աստղագիտութիւն, տոմարագիտութիւն եւ յարակից այլ գիտութիւններ, ապա վերադարձել է Հայաստան եւ հիմնել իր դպրոցը, որտեղ ուսուցանել եւ զարգացրել է նոյն գիտութիւնները։ Հայկական գիտական գրականութեան ամենակարկառուն գործիչներից է եւ, որպէս համարող (մաթեմատիկոս), աստղագէտ ու տոմարագէտ, մեծ հռչակ է ունեցել թէ՛ իր կեանքի օրօք եւ թէ՛ հետագայ դարերում։ Անաստաս կաթողիկոսը 665 թ. նրան յանձնարարել է հայկական տոմարի բարեկարգման, այսինքն՝ շարժական տոմարը անշարժի վերածելու խնդիրը, որ կաթողիկոսի մահուան (667 թ. ) պատճառով մնացել է չիրագործուած։ Շիրակացու գրական ժառանգութեան մէջ նշանաւոր են Խոստումն աշակերտացն կամ Հրաման աշակերտացն խորագրով միաւորները, որոնք Յաղագս դար եւ կոճատ թուոց եւ Յաղագս վեցհազարեկի կոչուածների հետ միասին կազմում են հեղինակի թուաբանութեան դասագիրքը, որ իր ընդգրկմամբ եւ ամբողջականութեամբ այս տեսակի համաշխարհային գրականութեան մէջ հնագոյնն է։ Նրա մասը կամ շարունակութիւնն է համարւում Յաղագս հարցման եւ լուծման ը, որ թուաբանական խնդիրների ժողովածու է եւ բաղկացած է 24 յօդուածից։ Յաղագս կշռոց եւ չափուց ը եւ Յաղագս ընթացից արեգական եւ համարոյ չափուց ը (երկբայելի) չափագիտական արժէքաւոր սկզբնաղբիւրներ են։

Շիրակացուց մեզ հասած տոմարագիտական ժառանգութեան թանկագին յուշարձաններն են՝ Յաղագս Իննեւտասներեկի Լուսնի երկը, Լուսնացոյց աղիւսակը ՇԼԲ. բոլորակ ը եւ Ի Յայտնութիւն, Ի Զատիկ ճառերը։

Առ խոստացեալսն, Յաղագս կենդանատեսակաց, Վասն ընթացից արեգական ըստ կենդանատեսակացն եւ եօթն գօտեացն գործերը կազմում են Շիրակացու տիեզերագիտական աշխատութիւնների շարքը եւ, որպէս այդպիսիք, հայ մատենագրութեան թանկագին յուշարձաններ են։

Անանիա Շիրակացուն է վերագրուել նաեւ պատմագրական մի աշխատութիւն, որը բանասիրութեան մէջ երկար ժամանակ յայտնի է եղել որպէս Է դարի Անանուն ժամանակագրութիւն, եւ որի աղբիւրները եղել են Մովսէս Խորենացու, Անդրէաս Բիւզանդացու, Եւսեբիոս Կեսարացու, Եպիփանի եւ այլոց գործերը։ Որոշ բանասէրներ . Սարգիսեան, Ս. Մալխասեանց, Ա. Աբրահամեան) անուղղակի փաստերով սրա հեղինակ համարել են Շիրակացուն։ Յ. Անասեանը մատնանշել է Շիրակացու Զատկի ճառ ի մէջ գտնուող ուղղակի փաստ եւ միջնադարեան մատենագիտական մի ցանկի տեղեկութիւն, ըստ որոնց՝ Անանուն ժամանակագրութիւն ը Շիրակացու հեղինակութիւնն է, եւ հեղինակն այն կոչել է Ժամանակական կանոն ։ Հ. Բարթիկեանը այն համարում է Փիլոն Տիրակացու թարգմանութիւն-քաղագրութիւն, եւ այս հատորում Ժամանակագրութեան բնագիրը զետեղուած է Փիլոն Տիրակացու անունով։ 

Ոմանք . Պատկանեան, Յ. Մարկուարտ, Ս. Մալխասեանց, Ա. Աբրահամեան), բաւարար հիմքեր չունենալով, Շիրակացուն են վերագրել նաեւ Մովսէս Խորենացու անունով յայտնի Աշխարհացոյց ը։ 

Ձեռագրերում Շիրակացու անունով պահպանուած մանր երկերի շարքում կան նաեւ կրօնական մի շարք ճառեր եւ որոշ շարականներ, որոնց հարազատութիւնը վիճելի է։

Շիրակացու անունով յիշատակուած է նաեւ Քննիկոն անունով մի երկ (Ասողիկ, 1885, էջ 99), որ, ըստ ոմանց, պէտք է լինի յիշեալ ժամանակագրութիւնը . Սարգիսեան), ըստ այլ կարծիքի՝ հէնց ՇԼԲ. աղիւսակն է . Աբրահամեան), իսկ ըստ Ա. Մաթեւոսեանի՝ Քննիկոն անունը տրուել է Շիրակացու գիտական-գրական ամբողջ ժառանգութեան համակարգուած ժողովածոյին, որ կազմուել է հեղինակի իսկ ձեռքով եւ եղել է նրա դպրոցում գործածուած դասագրքերի միատեղում-հանրագիտարանը, որ հետագայ դարերում մտել է ժողովածուների մէջ եւ ենթարկուել նրանց յատուկ ընդհանուր վիճակին՝ համառօտման, կրճատման, անջատման եւ յաւելումների եւ փոփոխումների։

Այս տեսակէտն ընդհանուր առմամբ ճիշտ է, ուստի եւ ապագայում լինելու են Շիրակացու մատենագրական ժառանգութեանը վերաբերող ճշգրտումներ, բացառելի չէ նաեւ գիւտերի հնարաւորութիւնը։ Իսկ մինչ այդ, այստեղ հրատարակւում են միջնադարի մեծ գիտնականի բոլոր այն գործերը, որոնք, ըստ ձեռագրական-մատենագրական վաւերական հաղորդումների կամ ըստ հետազօտողների ընդունուած կարծիքների, Անանիա Շիրակացու գրչի արգասիքն են։

Գէորգ Տէր-Վարդանեան

ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

1. Անանիա Շիրակացի, Տիեզերագիտութիւն եւ տոմար, աշխատութեամբ Ա. Աբրահամեանի, Երեւան, 1940

2. Ա շոտ Աբրահամեան, Անանիա Շիրակացու մատենագրութիւնը, Երեւան, 1944

3. Յակոբ Անասեան, Հայկական մատենագրութիւն, հտ. Ա, Երեւան, 1959, էջ 731-774

4. Անանիա Շիրակացու Լուսնի պարբերաշրջանները, աշխատութեամբ Ա. Աբրահամեանի Երեւան, 1962

5 Արտաշէս Մաթեւոսեան, Անանիա Շիրակացու «Քննիկոնը», «Լրաբեր», 1974, թիւ 7, էջ 66-78. թիւ 8, էջ 71-81. թիւ 9, էջ 78-86

6 Արտաշէս Մաթեւոսեան, Անանիա Շիրակացու «Քննիկոնի» երկրաչափութեան բաժինը, ՊԲՀ, 1979, թիւ 2, էջ 163-178

7. Արտաշէս Մաթեւոսեան, Նորից Անանիա Շիրակացու «Քննիկոնի» մասին, ՊԲՀ, 1981, թիւ 2, էջ 224-239

8. Բենիկ Թումանեան, Հայ աստղագիտութեան պատմութիւնից, Երեւան, 1985

9. Դաւիթ Քահանայ, Մատեան գիտութեան եւ հաւատոյ. հայերէն թղթեայ հնագոյն ձեռագիր, 981 թ., նմանատպութիւն, վերծանութիւն ուսումնասիրութիւն, ծանօթագրութիւններ Արտաշէս Մաթեւոսեանի, Երեւան, 1997

10. Գրիգոր Բրուտեան, Անանիա Շիրակացու «Խառնախորանը», Էջմիածին, 1998

11. R. W. Thomson, A bibliography of Classical Armenian Literature to 1500 AD, Brepolis-Turnhout, 1995, pp. 97-100

ՏԱՌԱՆԻՇԵՐ ԲԱՂԴԱՏՈՒԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՒ ՀԱՄԱՌՕՏԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ (Վասն որպիսութեան կենաց իւրոց)

Համառօտ խմբագրութիւնը  կազմել է Ա. Աբրահամեանը ( Մատենագրութիւն, էջ 206-209), հետեւեալ ձեռագրերից՝ 

A ՟ ՄՄ ձեռ. թիւ 699, ժամանակ` ԺԶ դ.

T - Վիեննայի Մխիթարեան մատենադարան, ձեռ. թիւ 30 ( տե՛ս Յ. Տաշեան, Ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա, Վիեննա, 1895, էջ 174-176)

Ընդարձակ խմբագրութիւնը վերահրատարակւում է՝ Ք. Պատկանեան, Անանիայի Շիրակունւոյ Մնացորդք բանից, Ս. Պետերբուրգ, 1877, էջ 1-4. հմմտ. Ղ. Ալիշան, Հայապատում, Վենետիկ-Ս. Ղազար, 1901, էջ 232-233։

ԹՈՒԱԲԱՆԱԿԱՆ

Անանիա Շիրակացու Յաղագս համարողութեան (ՄՄ ձեռ. թիւ 1770, 4066), Յաղագս դար եւ կոճատ թուոց (ՄՄ ձեռ. թիւ 4066), Յաղագս Վեցհազարեկի (ՄՄ ձեռ. թիւ 4066), Խրախճանականք ( A - ՄՄ ձեռ. թիւ 699, b - ՄՄ ձեռ. թիւ 3461, X - ՄՄ ձեռ. թիւ 3457) աշխատութիւնները վերահրատարակւում են ըստ Ա. Աբրահամեանի կազմած բնագրերի ( Մատենագրութիւն, էջ 210-226, 236, 233-235) ։  Յաղագս հարցման եւ լուծման երկը վերահրատարակւում է ըստ Գ. Տէր-Մկրտչեանի (տե՛ս Գ. Տէր-Մկրտչեան, Հայագիտական ուսումնասիրութիւններ, էջ 265-277 ) կազմած գիտական բնագրի ( Ա - ՄՄ ձեռ. թիւ 699, Բ - ՄՄ ձեռ. թիւ 3078

ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ

Անանիա Շիրակացու Յաղագս կշռոյ, կշռոց եւ կշռորդաց, Յաղագս չափոյ, չափուց եւ պատարաց ( A - ՄՄ ձեռ. թիւ 699, B - ՄՄ ձեռ. թիւ 2180, C - Յ. Աւգերեան, Բացատրութիւն չափուց եւ կշռոց նախնեաց, էջ 21-32), Աստղաբաշխական երկրաչափութիւն (ՄՄ ձեռ. թիւ 582), Վասն գիտութեան մղոնաչափաց (ՄՄ ձեռ. թիւ 2679) աշխատութիւնները վերահրատարակւում են ըստ Ա. Աբրահամեանի կազմած բնագրերի ( Մատենագրութիւն, էջ 251-256, 355-356)։ Յաղագս ընթացից արեգական երկը վերահրատարակւում է Ք. Պատկանեանի կազմած բնագրից  ( Անանիայի Շիրակունւոյ Մնացորդք բանից, էջ 32-34)։

ՏՈՄԱՐԱԳԻՏԱԿԱՆ

Անանիա Շիրակացու ՇԼԲ. բոլորակ, Ի Յայտնութիւն Տեառն, Ի Զատիկն Տեառն (ՄՄ ձեռ. թիւ 2679), [Որչափութիւն ՇԵԿ. ի] (ՄՄ ձեռ. թիւ 1973) եւ Տոմարական պատառիկ (ՄՄ ձեռ. թիւ 2679) աշխատութիւնները վերահրատարակւում են ըստ Ա. Աբրահամեանի կազմած բնագրերի ( Մատենագրութիւն, էջ 251-256, 310-313, 355-356)։ Սակս խորանացս  (ՄՄ ձեռ. թիւ 2679) երկը հրատարակուել է Գրիգոր Բրուտեանի կողմից (տե՛ս Անանիա Շիրակացու «Խառնախորանը », էջ 8-10) Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց մատենադարանի թիւ 1946 ձեռագրի հիման վրայ: [Անանիայի Շիրակունւոյ համարողի խորանք ընթացից լուսնոյ (ՄՄ ձեռ. թիւ 1973), [Գարնանային լիալուսնի աղիւսակներ], Ձեւք լուսնի, որ կոչի առանձնականութիւնք [Ըստ կենդանակերպերի լուսնի շարժման աղիւսակ], [Լուսնի ուղեծրային շրջան] երկերը վերահրատարակւում են ըստ Ա. Աբրահամեանի կողմից Մատենադարանի թիւ 1973 ձեռագրի հիման վրայ կազմած բնագրերի  (տե՛ս Անանիա Շիրակացու Լուսնի պարբերաշրջանները, էջ 54-74, 86-94, 96-98, 100, 104

ՏԻԵԶԵՐԱԳԻՏԱԿԱՆ

[Տիեզերագիտութիւն] 

Համառօտ խմբագրութիւնը (Յաղագս երկնի) վերահրատարակւում է Ք. Պատկանեանի կողմից վենետիկեան ձեռագրերի հիման վրայ կազմած բնագիրը ( Անանիայի Շիրակունւոյ Մնացորդք բանից, էջ 32-64)։

Ընդարձակ խմբագրութիւնը (Առ խոստացեալսն) կազմել է Ա. Աբրահամեանը (տե՛ս Անանիա Շիրակացի, Տիեզերագիտութիւն եւ տոմար, էջ 1-60 ) Մաշտոցեան Մատենադարանի ձեռագրերի հիման վրայ ( Ա - ՄՄ ձեռ. թիւ 2180, Բ - ՄՄ ձեռ. թիւ 2762, Գ - ՄՄ ձեռ. թիւ 1979, Դ - ՄՄ ձեռ. թիւ 1973, Պ - Ք. Պատկանեանի հրատարակած համառօտ խմբագրութիւնը)։

Անանիա Շիրակացու Յաղագս կենդանատեսակաց ( d - ՄՄ ձեռ. թիւ 1973, R - ՄՄ ձեռ. թիւ 1267, P - Ք. Պատկանեանի հրատարակած բնագիրը), Վասն ընթացից արեգական՝ ըստ կենդանատեսակացն (ՄՄ ձեռ. թիւ 2679), Յաղագս շաղկապութեան արեգական եւ լուսնի (ՄՄ ձեռ. թիւ 2180, 2679), Յաղագս ցանման լուսոյն զոր ոմանք կաթին ծիր ասացին (ՄՄ ձեռ. թիւ 573) երկերը վերահրատարակւում են համաձայն Ա. Աբրահամեանի կազմած բնագրերի ( Մատենագրութիւն, էջ 139, 315-317, 318-335)։

Յաղագս շրջագայութեան երկնից ( Ա - ՄՄ ձեռ. թիւ 3082, Բ - ՄՄ ձեռ. թիւ 1267, Գ - ՄՄ ձեռ. թիւ 1973) երկը հրատարակւում է ըստ Գ. Տէր-Մկրտչեանի կազմած բնագրի (տե՛ս Գ. Տէր-Մկրտչեան, Հայագիտական ուսումնասիրութիւններ), որին Գ տառանիշով աւելացուած է Ա. Աբրահամեանի յաւելումները ըստ Մատենադարանի թիւ 1973 ձեռագրի (տե՛ս Մատենագրութիւն, էջ 318-322)։

Յաղագս ականց պատուականաց եւ Թիւք որչափութեանն տանց հին եւ նոր կտակարանացն երկերը վերահրատարակւում են համաձայն Ա. Աբրահամեանի ( Մատենագրութիւն, էջ 257-258, 260-261) կազմած բնագրերի (ՄՄ ձեռ. թիւ 699, 2180) ։

  Տե՛ս Բուզանդարանի ռուսերէն թարգմանութիւնը, Երեւան, 1954, էջ 8-9 ։

  Տե՛ս ՄՄ ձեռ. թիւ 2271, թերթ 213 բ։

  Տե՛ս Հ. Բարթիկեան, Անանիա Շիրակացուն վերագրուող « Ժամանակագրութեան » եւ նրա բանաքաղի հարցի շուրջ, ԲՄ, թիւ 8, Երեւան, 1967, էջ 57-77 ։

  Տե՛ս « Լրաբեր հասարակական գիտութիւնների », Երեւան, 1974, թիւ 6 ։