Տարեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Թիւ Տաճկաց

Իսկանդար փաշէն։ Խոսրով փաշէն։ Մահմադ փաշէն։ Ջղալ օղլի Սինան փաշէն։ Ջահվար փաշէն։ Մահմադ փաշէն։ Չափղուն Մահմատ փաշէն 1015 [1606 թ. 9/V-1607 թ. 27/IV]։ Թափալի Մահմատ փաշէն 1034 [1624 թ. 14/X - 1625 թ. 2/X]։ Մուրթուզայ փաշէն Վան էր, որ Ղըզըլբաշն եկն ի վերայ Վանայ, ԽԶ [46] օր նստաւ. մինչ Բաքիր փաշէն եկն. վերացան եւ գնացին 1043 [1633 թ. 8/VII - 1634 թ. 26/VI]։ Մուսայ փաշէն 1043 [1633 թ., 8/VII - 1634 թ. 26/VI]։ Դիլվար փաշէն 1044 [1634 թ. 27/VI - 1635 թ. 16/VI]։ Գօջայ Սուլէհման փաշէն 1046 [1636 թ. 5/ VI - 1637 թ. 25/V]։ Քուչուգ Հասան փաշէն էր՝ որ սուլթան Մուրատն եկն ի Վան 1047 [1637 թ. 26/V - 1638 թ. 14/V]։ Բօյին Ագրի Մահմատ փաշէն 1050 [1640 թ. 23/IV - 1641 թ. 11/IV]։ Վառվառ Ալի փաշէն 1051 [1641 թ. 12/IV - 1642 թ. 31/III]։ Սադաֆլի Հասան փաշէն 1053 [1643 թ. 22/III - 1644 թ. 9/III]։ Բօյուք Ահմադ փաշէն 1054 [1644 թ. 10/III - 1645 թ. 26/II]։ Դարձեալ Բօյին Ագրի Մահմատ փաշէն 1055 [1645 թ. 27/II - 1646 թ. 16/II]։ Քաթանչի Մահմատ փաշէն Վանն էր՝ որ |343| մեծ ժաժկ եղեւ 1056 [1646 թ. 17/II - 1647 թ. 5/II]։ Թաքահ օղլի ||| փաշէն 1057 [1647 թ. 6/II]։ Շայէն փաշէն 1058 [1648 թ. 27/I]։ Շահբազ փաշէն 1059 [1649 թ. 15/I]։ Էմին Մահմուտ փաշէն Վան էր, որ Հուսէն աղէն Բերկրու տէրն փախաւ առ Բաղիշու խանն 1060 [1650 թ. 4/I]։ Սարխօշ Իբրահիմ փաշէն 1061 [1650 թ. 25/XII - 1651 թ. 13/XII]։ Զայիվ Մուսայ փաշէն 1063 [1652 թ. 2/II - 1653 թ. 21/XI]։ Դարձեալ Սարխօշ Իբրահիմ փաշէն 1063 [1652 թ. 2/XII - 1653 թ. 21/XI]։ Սօֆի Իբրահիմ փաշէն 1064 [1653 թ. 22/XI - 1654 թ. 10/XI]։ Մալա Մահմատ փաշէն 1065 [1654 թ. 11/XI - 1655 թ. 30/X]։ Դարձեալ Սարխօշ Իբրահիմ փաշէն 1066 [1655 թ. 31/X - 1656 թ. 19/X]։ Չաղրկան Մահմատ փաշէն 1067 [1656 թ. 20/X - 1657 թ. 8/X]։ Ասլան փաշէն 1069 [1658 թ. 29/IX - 1659 թ. 17/IX]։ Դալի Դիլվար փաշէն 1070 [1659 թ. 18/IX - 1660 թ. 5/IX]։ Ղատրաֆիլ օղլի Ահմատ փաշէն 1071 [1660 թ. 6/IX - 1661 թ. 26/VIII]։ Հաջի Հուսէն փաշէն 1072 [1661 թ. 27/VIII - 1662 թ. 15/VIII]։ Դարձեալ Ասլան փաշէն՝ որ Մամոյի լաճն սպան 1073 [1662 թ. 16/VIII - 1663 թ. 4/VIII]։ Ղարա Մուստաֆա փաշէն՝ զոր Կայի լաճն սպան, 1074 [1663 թ., 5/VIII - 1664 թ. 24/VII]։ Ամիր Ուսուֆ փաշէն՝ Նմրութայ սաֆար գնաց 1075 [1664 թ. 25/VII - 1665 թ. 13/VII]։ Քօռ Օսման փաշէն 1077 [1666 թ. 4/VII - 1667 թ. 22/VI]։ Լէհ Հասան փաշէն 1079 [1668 թ. 11/VI - 1669 թ. 31/V]։ Ղարայ Մահմատ փաշէն 1081 [1670 թ. 21/V - 1671 թ. 9/V]։ Ալի փաշէն 1084 [1673 թ. 18/IV - 1674 թ. 6/IV]։ Շեխի Մահմատ փաշէն 1086 [1675 թ. 28/III - 1676 թ. 15/III]։ Աւտուլլայ փաշէն 1087 [1676 թ. 16/III - 1677 թ. 5/III]։ Բաքիր փաշէն, սա խօջայ Ալիսան կախեց, որ Լէշկեր ասէին. հետ կլուն (ղուլին) շատ կռվեցան 1088 [1677 թ. 6/III - 1678 թ. 22/II]։ Մուսլի փաշէն, որ հրամայեց Հայոց մօրուք թողուլ 1089 [1678 թ. 23/II - 1679 թ. 11/II]։ Ջանպօլատ օղլին՝ սա զԿայի լաճն եւ զՂաթրան օղլին խեղդեց։ Հրամայեց Հայոց գոտիկ վար |344| առնուլ եւ գտակ դնել. սորա ջորին ծնաւ եւ ինքն աստ մեռաւ 1091 [1680 թ. 2/II]։ Նիշլի Ալի փաշէն 1092 [1681 թ. 21/I]։ Յայսմ ամի քարախառն կարկուտ եկն յՍտամբօլ, որ մինն հարիւր տիրամ կշռեցին։ Չալանկի Ալի փաշէն 1094 [1682 թ. 31/XII - 1683 թ. 19/XII]։ Ի սորա ժամանակս շինեցաւ սուրբ Յակոբ եկեղեցին։ Գօջայ Օմար փաշէն 1095 [1683 թ. 20/XII - 1684 թ. 7/XII]։ Սա զԽօշաբայ պարոն Չշմզդին (գուցէ Շեխ Մզդէն) եբեր առ ինքն ի քաղաք եւ սպան զնա Աստուածածնի (տօնին). սա սահմանեաց դրամին դամղայ զարկել. եւ ետ պղնձէ պլիկ կտրել։