Վասն վանորէից, որ ի սուրբ քաղաքն Յերուսաղէմ

Հեղինակ

Բաժին

Թեմա

«ՎԱՍՆ ՎԱՆՈՐԷԻՑ, ՈՐ Ի ՍՈՒՐԲ ՔԱՂԱՔՆ ՅԵՐՈՒՍԱՂԷՄ»ի Առաջաբան

       Անաստաս վարդապետ Հերապոլսեցու անունով մեզ հասած Երուսաղէմի հայկական վանքերի ցուցակի բնագիրը գիտական աշխարհին յայտնի էր դարձել հ. Ղուկաս Ինճիճեանի եւ հ. Ղեւոնդ Ալիշանի բարձր արժեւորումով ու հրատարակութիւններով ԺԹ դարում։ Ծաւալով փոքրիկ այդ բնագիրը իր գիտական արժէքով հայ մատենագրութեան չափազանց կարեւոր սկզբնաղբիւրներից է, որը պահպանուել է զգալի ընդմիջարկութիւններով, որը եւ յանիրաւի հիմք է տուել հրատարակութիւնից յետոյ երկի մասին ձեւաւորելու թերահաւատ վերաբերմունք, անգամ՝ այն յայտարարելու անվաւեր։

       Ցուցակին կցուած յիշատակարանում պատմուող դէպքերի մասին այլ աղբիւրներում պահպանուած զուգահեռ փաստերի հիման վրայ փորձ է արուել նաեւ հաստատելու Ցուցակի վաւերական լինելու եւ գիտական մեծ կարեւորութիւն ունենալու հանգամանքը եւ այն, ի տարբերութիւն նախկինում Է կամ Ը դարերով թուագրելու աւանդոյթի՝ վերագրելու Զ դարի 70-ական թթ. ։

       Ցուցակի ձեռագրերը իրենց յիշատակարաններով հանդերձ պահպանուել են ԺԷ-ԺԹ դդ. արտագրութիւններով՝ տարբեր ժողովածուների մէջ, ներկայացնում են երկու խմբագրութիւն, որոնցից մէկը ակնյայտօրէն բխում է ԺԵ դ. մէկ մայր օրինակից, իսկ միւս խմբագրութիւնը յայտնի է միայն մէկ օրինակով եւ «Երեւակ»-ում ԺԹ դարի կատարուած տպագրութեամբ։ Առկայ ձեռագրերը ստորեւ ներկայացւում են Ա. Սանջեանի կողմից իրականացուած համեմատական բնագրի տեսքով, որը, սակայն, բնականաբար, արձանագրում է Ցուցակի միայն ԺԷ-ԺԹ դդ. կրած փոփոխութիւնները։

       Նախորդ դարերի ընթացքում Ցուցակում ու նրա յիշատակարանում կատարուած խմբագրում-յաւելումների եւ կրած փոփոխութիւնների պարզաբանումները դեռեւս մնում են հետազօտութեան առանձին խնդիրներ, որոնք կարող են լուծուել առաւել հին բնագրերի եւ Երուսաղէմում հնագիտական նոր յայտնագործութիւնների միջոցով։ Ցուցակի՝ մեզ հասած տարբերակի պատմագիտական արժէքը լիովին հիմք է տալիս այն ոչ միայն վաւերական ճանաչելու, այլեւ յուսալու աղբիւրագիտական ու հնագիտական հետագայ աշխատանքի յաջողութեան եւ նրա սկզբնագրի վերականգնման հնարաւորութիւնը։

Պաւէլ Չոբանեան

       ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

       1. Մ. Արծրունեան, Ստորագրութիւն սբ. քաղաքին Երուսաղէմի, Երուսաղէմ, 1859։
       2. Տ. Սաւալանեանց, Պատմութիւն Երուսաղէմի, 1-2, Երուսաղէմ, 1931։
       3. Ա. Տէր-Յովհաննիսեանց, Ժամանակագրական պատմութիւն Սբ. Երուսաղէմի, Երուսաղէմ, 1890, էջ 86-97։
       4. Հ. Վ. Հացունի, Կուսաստանք Հայաստանի մէջ, «Բազմավէպ », 1923, էջ 76-77։
       5. Մ. եպս. Աղաւնունի, Հայկական հին վանքեր եւ եկեղեցիներ Սուրբ Երկրին մէջ. Ուսումնասիրութիւններ, Երուսաղէմ, Տպարան սրբոց Յակոբեանց, 1931։
       6. Յ. Քիւրտեան, Խճանկարը (Mosaique) հայոց մօտ (կանխագոյն շրջանին ), Երուսաղէմի Խճանկարները-անոնց գիւտը, «Բազմավէպ », 1934, էջ 60, 193-199։
       7. Պ. Չոբանեան, Անաստաս վարդապետի կազմած Երուսաղէմի հայկական վանքերի Ցուցակի ժամանակի հարցի շուրջ, ՊԲՀ, 2001, թիւ 1, էջ 27-46։
       8. Ղ. Ինճիճեան, Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի, հտ. Բ, Վենետիկ-Ս. Ղազար, 1835, էջ 199-201։
       9. Երեւակ, Կ. Պոլիս, 1860, թիւ 94, էջ 298-305։
       10. Վասն վանորէից, որ ի սուրբ քաղաքն յԵրուսաղէմ, յԱգաթանգեղեայ պատմութենէն, որ էր դպրապետ սուրբ Լուսաւորչին Գրիգորի, հրատ. Հ. Ղ. Ալիշանի, «Բազմավէպ », 1882, էջ 23-26։
       11. Հ. Ղ. Ալիշան, Վասն վանորէից որ ի Ս. քաղաքին Երուսաղէմ , ըստ նախնեաց մերոց, Վենետիկ-Ս. Ղազար, 1896, էջ 5-13։
       12. Հ. Ղ. Ալիշան, Հայապատում, հտ. Ա, էջ 227-229։
       13. Յ. Անասեան, Հայկական մատենագիտութիւն, հտ. Ա, Երեւան, 1959, էջ 825։
       14. Ն . Պողարեան, Հայ գրողներ (Ե-ԺԷ դար), Երուսաղէմ, 1971, էջ 80-81։
       15. Մ. արքեպս. Օրմանեան, Ազգապատում, « 377-378։
       16. Ա. Շ. Մնացականեան, Աղուանից աշխարհի գրականութեան հարցի շուրջը, Երեւան, 1966, էջ 97-98։
       17. Կարապետ վարդապետ [Տէր-Մկրտչեան], Երուսաղէմի Յովհաննէս եպիսկոպոսի Թուղթը առ Աբաս Աղուանից կաթողիկոս, «Արարատ », 1896, էջ 252-253։
       18. Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Քննական բնագիրը եւ ներածութիւնը Վարագ Առաքելեանի, Երեւան, 1983, էջ 285-286։
       19. ծ. ԸՊՏվՓ, ԸՐՎպվՌ ˇ Չ ֆտՏւց ՇրՑՌվՌՈվՈ, հկո , 1908, ր. 260.
       20. Թ. թ. ԹՈրՌսպՉրՍՌռ, կՏՉպրՑՖ ժտՌՒՈվՌ ˇ Տ ԼպՐցրՈսՌՎպ Ռ րցքՌւ Չ վպՎ ՎպրՑ, "կՐՈՉՏրսՈՉվօռ կՈսպրՑՌվրՍՌռ րոՏՐվՌՍ ", Չօտ. XI, հկո , 1886, ր. 134-137.
       21. L. Alishan, Anastas d'Armռnie (VIIesiecle). Le LXX couvents armռniens de Jռrusalem, "Archives de l'Orient Latin", 2 (1884), p. 395-399.
       22. Aristakes Vardanian, Des Jowhannes von Jerusalem Brief an den albanischen Katholikos Abas, "Oriens Christianus", N. S., II (1912), S. 67-77.
       23. Avedis K. Sanjian, Anastas vardapet's List of Armenian Monasteries in sevent-century Jerusalem. A critical Exemination, "Le Museon". Revue d'Etudes Orientales, LXXXII, 3-4. 1969, pp. 275-279.

       ՏԱՌԱՆԻՇԵՐ ԲԱՂԴԱՏՈՒԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԻ

       A - ՄՄ ձեռ. թիւ 1770, ժամանակ՝ 1589 թ.
       B - ՄՄ ձեռ. թիւ 2079, ժամանակ՝ 1622 թ.
       C - Վենետիկ, Ս. Ղազարի մատենադարան, ձեռ. թիւ 1537, ժամանակ՝ 1716 թ.
       D - Երուսաղէմ, ձեռ. թիւ 3541, ԺԹ դ ., պատճէն
       E - ՄՄ ձեռ. թիւ 9622, ժամանակ՝ 1858 թ.