Գիրք պատմութեանց

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՅՍ Է ԳԻՐՔ ՋՕՀԱՐՆԵՐՈՒՆ, ՈՐ ԿԱՆ Ի ՎԵՐԱՅ ԱՇԽԱՐՀԻ՝ ԹԷ ՅՈՐ ՏԵՂԱՑ ՀԱՍԼ ԿՈՒ ԼԻՆԻՆ՝ ՆԱԽ ԵՒ ԱՌԱՋԻՆ ԱԼՄԱՍՏՆ

Ալմաստն տասն եւ երկու ազգք են. յերկուց տեղաց կու ելանէ, ղատիմին ի Զուլումաթէն է։ Ասացին թէ Աղէքսանդր գնաց ի Զուլումաթն ի լեռան մի տակ հասաւ, յանկարծ ձիոյն նալն զլղաւ, հարցաւ թէ զի՞նչ լինի այս. նա իմաստունքն, որք կային ի հետն՝ ասացին թէ ալմաստ է, յերկնից ցօղէն հասլ լինի։ Աճամն խուդայի կասէ դորա. ասացին Աղէքսանդրի՝ թէ այս լեռան յետեւն աւազուտ դաշտ է, ամէնն ալմաստ է եւ անմարդաբնակ է, եւ թռչնոց ի զատ այլ իրք չկայ ի հոն։ Աղէքսանդր ուզեց ի յայն ալմաստէն. նա ասացին թէ հեծեալքն թող ի լեռան գլուխն ելնեն՝ եւ ի լեռան գլուխն անասնոց լաշ ձգեն. նա ի հոն մեծ թռչունք կան, ալմաստն կու կպնայ ի լաշերն, կառնուն թռչունքն ու կելնեն գլուխն նստեն ուտեն, նա հեծեալքն երթան թռուցանեն՝ ինչ որ կպէր է ի լաշերն, ամէն ի հոն կու մնայ, եւ այնպէս արարին որչափ կարացին։ Այն ալմաստն խիստ ղիմաթով է, եւ այլ մարդ ի հոն չէ գնացեր. եւ այժմուս ժամանակիս ինչ որ հին ալմաստ կայ, յայն ալմաստէն է։ Ի Հնդկաց երկիրն կասեն թէ խիստ ղիմաթ ունի. ապա ի ամէն աշխարհ ղիմաթ չունի մօտ ի ջօհարիք. կրակէն կու ելնայ, քան զնորն աղէկ է, ու վեց թարկ է, յոր կողմն շրջես երեք թարկ կու երեւնայ, ջօհարիքն ասացին, թէ քան զտասն եւ մէկ ղիրաթն ի վեր չի լիներ, շատ սուտ է, քսան եւ երեսուն էլ կու լինի՝ չեն տեսեր ջօհարիքն հին ալմաստ։ Ապա նոր ալմաստն ի Կուճրաթ, ի Տաքան, ի Քալբարկայ, ի մէջ Մահուռոյ Տելեպեճանայ, Կարուճանի, Փօռայ կելնայ, երեսուն ու քառասուն ղիրաթ կելնայ, կու փորէն քանց խոր, ու տամար ունի, ի մէջ տամարին կու լինի՝ կու հանեն լուանան, ի հողի միջեն կու ելնայ, եօթ ըռանկ կու լինի՝ հինգ ցորենն մէկ մանճալի կասեն, կու ելնայ նաբաթի, զէյթի, ֆստղի, պիլօրի, դեղին, կարմիր, սեւ, քանց ամեն աղեկ նաբաթին է, ու պիլօրին է, յետեւ նորա՝ զէյթին, ֆսթուղին, այլ պաղիքն քան զեսոնք չեն, ալմաստին ղիրաթն հինգ ցորեն է՝ ջօհարներուն թագաւորն ալմաստն է, երկու ղիրաթ նաբաթի կամ պիլօրի աղեկ ջրով որ լաքա չի լինի, ի Քալբարկայ. երկու ֆլօրի առնուլ կու լինի. ու ֆռանկի քառասուն ֆլօրի ծախել կու լինի. թէ մուշտարի լինայ այլ աւելի. թրաշ էնելն ու ծակելն զատ ի ֆռանկն էլ մարդ չի գիտնար։ Թրաշ եղածն՝ չորս ղիրաթն տասն հազար օթմանի ծախել կու պիտի։ Ֆռանկն ի Հալապ կարչի ջօհարներու թագաւորն է ալմաստն, ամա առանց թրաշի իրք մի չէ, էնոր համար որ ի քարերն խառնակ շատ կելնայ. հազի թրաշ չեղնայ մալում չի լինար, թէ խասիաթն հարցանես՝ նա մարդ որ ըռանկն մաստանայ լինի, նա ալմաստն տանի, ու թագաւորաց քաղցր երեւնայ, ու խօսքն ղապուլ լինի, ի չարէ չվախենայ, փորցաւութիւն չքաշէ կամ քեր չի ժաժի. մոռացկոտ չլինի, տայիմ ֆառահ կենայ, թէ ուզեն որ մանրեն ի վերայ սալի ու տան մարդոյ, մահադեղ է։

Եաղութի ղիրաթն չորս ցորեան է, եաղութն յերկու իրաց հասլ կու լինի. ղադիմի ի Սէյլան հասլ կու լինի, կղզի մի է Դ. ֆարսանք լայնքն է, ԴՃ ֆարսանք երկայնքն է, այն լեռանն Սալանդիր տաղի կասեն։ Ադամ ի յայն լեռանն՝ կասեն, ի դրախտէն իջաւ, ասեն այն շնորհիւն եաղութն ելաւ, յայն լառնէն ի զատ այլ տեղ չի լինիր. հանց իմացիր որ չորս գոյն ունի, կարմիր ու լուրջ, դեղին ու սպիտակ։ Կարմիրն եօթն գոյն է. ծովագոյն, նռնագոյն, արղաւանի, տուրտի, խըմրի, քացխի գոյն, պալխի։ Ու լուրջն հինգ գոյն է. երկնից գոյն է, լեղկի կանաչ կուզարկէ, նախ դեղինն չորս գոյն է՝ մոմի, թուրնճի, յերդի, պլօրի, այսոնք շատ հասլ կու լինի, ապա ղիմաթ չունին, էնոր որ դեռ խամ է. ծովագոյն կարմիրն թամամ այարն ջրով որ Ի. ղիրաթ լինի, ԲՌ. ֆլօրի արժէ. զատ ի Սէյլանայ մադանէն այլ տեղ չկայ, եւ ոչ ի Խորասան, եաղութ լուրջ գոյն թաւուսի ունի ու Օսմանի ի Հնդստան ղիմաթ ունի. զէրայ Հնդիկքն թագպանտի գլուխն կապեն. ու դեղինն ի Շրվան գին ունի, ուշտկի խիստ աղեկ է, ու դեղնի ճանաչելն դժար է. զէրայ ֆռանկն զպլորն կու ներկէ, որ եաղութէն չի ճանչուէր, աղէկ մարդ պիտի որ ճանչնայ, հանց իմացիր յայնըլհըր իւր ջընս եաղութեն է հասլ կու լինի, ու թիրմիլ կանաչ կարմիր հասլ կու լինի, կասեն թէ զապրաճաթն այլ յիւրմէն հասլ կու լինի. այն տեղն՝ որ եաղութն հասլ կու լինի, ջրոտ տեղ մի է, մարդիկ քանց խոր կու փորեն, աւազուտ տեղ մի է, կու լուանան, կահ կահ քար կու ելնայ՝ որ կանաչ ու սպիտակ թէլերես, տամար կու լինի փայլուն իմացիր այն հուր։ Ա. մարդ ղունար կանաչ ջրով, որ ամէն դեհ շրջեն հանց կասես որ ամէն դեհաց ջուր կու կաթէ, նորա գինն ԳՃ. ֆլորի է, միլի ու սէյլանի մադանեն հասլ կու լինի, ղիմաթ չունի, Ժ. ֆլօրին ի յԱրապստան գին ունի։ Ապա եաղութի նոր մադանն մօտ ի Պանտարն Պանկալայի ծովեզերն հասլ կու լինի։ Պանկաւ կու ասեն ճզիրայ մի է, եաղութն որ աղէկ ջրովն կանաչ գոյն, ու նռան գոյն, ի յայն ճզիրայն հասլ կու լինի, մանլուր է ըրքնակի որ քարպիկ կակուղ է, ի կրակէ ի դուրս չի ելնար, սէյլանն քանց այն այլ աղեկ է, մօտ ի ֆռանկն պինդն ու կակուղն մէկ է, համան լաւ ռանկ թող լինի ղիմաթ ունի, զեաղութն ջրով ու նռան գոյն կուզեն, ի կակուղն չեն հայիր։

Լալն՝ իմացիր որ յառաջ ժամանակն լալ չկար։ Թագաւոր մի Ջէմշէտ անուն՝ ի նորա ժամանակն ժաժք եղաւ, որ շատ մարդիկ մեռան, մօտ ի Պալաշխանէ բարձր լեառն մի կայր, ի ժաժքէն պատառեցաւ այն լեառն՝ Աստուծոյ սքանչելեօքն լալն ի հօն երեւեցաւ, այս աղէկ լալերս, որք կան ի մարդիկ ի մօտ, ի յայն լեռնէն այլ տեղ չկայ այնոր պէս, օր ամեն ԳՃ. տարի ապա մէկ անգամ ի դուրս կուգայ. ապա լալն եօթն գոյն ունի, ասֆուռի, ռամանի, աթաշի, յունանի, խմրի, աղրապի, պասալի, գիտացիր, որ ԺԱ. ղիրաթ թամամ այար լինի, նա Խ. ֆլօրի արժէ, ապա թէ Գ. կամ Դ. ղիրաթ թամամ այար այս վառան լինի, փաք ղիրաթն Ե. ֆլօրի արժէ, ռամանին ու աթաշին ի դորա կէս գին արժէ, ու պասալին էլ։ Գիտացիր, որ լալի խասիաթն տաք եւ չոր է, ասացած են իմաստունքն՝ թէ ով որ ի հետն լալ պահէ, ամեն մարախլի աղէկ է, միջացաւի լաւ է. մարդկանց աչքին աղէկ երեւնայ, վատ երազ չտեսնու, տղայոց հետ պահելն չի լայ, դիւաց այլ աղէկ է, ի մաջուն խառնեն ուրախ առնէ, երեսի գոյնն կարմիր լինի, մատայ բանայ։

Զմրուխտն, երեք ցորենն մէկ ըռիթլ է, ըռթլոյ կու ծախուի, իմացիր որ յառաջ քանց ՌՇ. տարի յերկու բանէ հասլ լինէր, եւ իւր մադանն Մսրա մօտն է, էն զմրուխտի գինն ՇԺԶ. ըռիթլ լինի՛ ֆլօրի է, ապա այս զմրուխտս, որ ի մարդկանց ձեռն է, ի Ֆռանգստան հասլ կու լինի այլ տեղ չկայ։ Գ. գոյն է, ըռզիանի, ռեհանի, բանջարի. ռեհանին ու բանջարին աւելի գին չունին. ապա ըռզիանին մէկ մթղալ ի Հնդստան ԲՃ. ֆլօրի գին ունի, ռամանին այլւի այն գինն է։ Հանց ասացին թէ զմրուխտի խասիաթն պաղ է եւ չոր, եւ այլք ասացին թէ աղէկ է, ով ոք ի հետն պահէ աչաց ցաւ չտեսնէ, լոյսն աւելնայ, երկարաժամանակ լինի, հաւկուր չլինի։ Ասացին թէ զմրուխտն փանզահրն քանց ամեն զահրէ, մարդոյ որ զահր տուած լինի, Բ. ղիրաթ ռամանի ուղտի կաթնով տան, նա ազատուի Աստուծով, քրտունքն ի դուրս ձգէ՝ եւ թէ վիշապ օձ տեսնու, ի դիմաց բռնէ, աչքերն պատառի, կարիճ կամ օձ խայթէ, վարդեջրով հմսնեն ի վերայ քսեն՝ ողջանայ, ցնորք չքաշէ կամ հոգայ։

Իմացիր որ մարգարիտն Գ. բանէ ի դուրս չէ, ի Պահրի Ղատիֆ հասլ եղաւ. ճզիրայ մէկ կայ Ղեսիմալաքան մօտ, ի Ղատիֆ լաւ մարգարիտն ի յայն ճզիրայն է։ Մէկ այլ Դահթեռեհ մօտ ի Պանկալայ Քապուլ, մանշուր է ի հոն շատ հասլ կու լինի, ապա մէկ մթղալ կամ կէս մթղալ պակաս կու գտնուի, ապա մանր շատ կու գտնուի, մէկ այլ ի Մսրայ մօտն Կայշաման ծով կայ, բոլորն բանտարներ ունի, շատ կու բերեն. իմացիր որ դորա ջանավարն քանց հաւ է, ու սերմն քանց ձկան կու ձգէ ի ծովն, սադաֆն ի նորա սերմանէն հասլ կու լինի. երբ անձրեւ գայ, ի Մայիս ամիսն լինի, ելնան ի ծովու երես տաքնան ու գոյանան, եւ գիշերն երթան ի ծով, մինչ ի Խ. օրն հանց առնեն, ապա գոյանան, խացակն ու դեղինն ի տարէն եղանակէն է, գիտացիր, որ Ը. ղիրաթ ղումաշ լինի, արժե Ձ. ֆլօրի. թէ մէրկ մթղալ լինի սպիտակ քաֆուրի, ՌՇ. ֆլօրի արժէ, չորս ղիրաթն Կ. արժէ, Բ. ղիրաթ սպիտակ քաֆուրին Խ. արժէ, դեղին գոյնն մոմի գոյնն՝ գին չունի, թէ հարցանեն այս ծանրութեան մարգարիտն ինչ արժէ, հարի չտեսնուս գին չդնես, խասիաթն սուր է ու թաց է, շաւքօռին աղէկ է, աչից եռալուն, թէ ալաջայ լինի մարդ, սղկեն ու քացախով քսեն՝ ողջանայ Աստուծով։

Իմացիր՝ որ փիրուզան, ի Դ. իրաց դուրս չէ, իւր մադանն ի Նշաւուր է, աղէկն ու ղիմաթովն ի հոն կու լինի։ Բ. մադանն ի Խոճանտ է, այն էլ հանց որ Ե. ֆլօրին պակաս չի լինիր։ Գ. քանն ի Քիրման ի գեղն Շահպւաքէ քանց առաջինքն չեն արմուխ ամեն Դ. քանն իսպիրէ ղիմաթ չունի։ Քանց Նշաւուր այլ աղէկ չկայ. աղէկն սաֆին՝ Ի. ղիրաթն ԴՃ. ֆլօրի արժէ. ու սաֆի աղէկն մէկ ղիրաթն մէկ ֆլօրի արժէ, ապա զաւալն ի մշկէն է, ի թացէն, ի կրակէն, ի քաւուրէն թէ պահեն, իւր գոյն չի երթայր. ջօհարիք ասացին թէ քանց ամեն քարերը աղէկ է, շատ խասիաթ ունի, ով որ հետ պահէ խշմ թագաւորաց չտեսնու, վաղվնէքն ի նա հայի, հոգ չի քաշէ, աչաց ցաւի աղէկ է, ժամանակ երկայն՝ պարաքաթի, մալի վատ երազ չի տեսնու։

Փանզահր ի հետ պահելն շնորհաւոր է, մաթօլի հայաթ կասեն, որ շաբաթն վեց ղիրաթ հարնէ ի վերայ քարին ուտէ՝ իւր ժամանակն ՃԻ. տարի լինի, ցաւ չտեսնու. ով ուտէ կամ ի հետ պահէ սրտով լինի, վատ աչք չբանի, օձ կամ իժ չխայթէ, ուտողն վարդի ջրով հարնէ ուտէ, էլմով ուտէ, որ յակռան չի հասնի, զարար է, թէ ասես ուստի՞ հալս կու լինի. նա լեռն մի կայ Շիրազայ մօտն՝ Շապան քար կասեն այն լեռանն. որձ եղան կու լինի, մեծ կոտոշներ ունի, այլ խոտ չի ուտէր՝ Շապան քար կասեն այն խոտէն ի զատ այլ խոտ չի ուտէր, այն ունի զփանզահրն ի փորն։ Խաս մոմիայն այլ յայն լեռն կու լինի, խորու ձոր մի կայ յայն քարերուն կու կաթէ, տարին Ռ. մսխալ անճախ հասլ կու լինի, խասիաթն այն է՝ որ բարձր տեղաց անկեալ լինի ու խորտ, նա կէս մսխալ խմցնեն՝ ողջ լինի։ Այն տեղն թագաւորական է. Ճ. ղօչէն ապա մէկ ղօչ հասլ կու լինի, այն որ ունի, լաղար է ու մեծ կօտօշներ ունի, եւ ի մէջ ճրորվին կու լինի ու կակուղ է, երբ ի բերան դնեն քար կու դառնայ, թէ Ժ. մսխալ լինի ԲՃ. ֆլօրի արժէ, եւ թէ երկու կամ երեք մսխալ լինի ԺԵ. ֆլօրի արժէ։ Շատ կան որ ամալի կանեն, կամիս որ գիտնաս՝ նա հարէ ի վերայ քարի, թէ սպիտակ ելնայ՝ ամալի է. թէ այլ գոյն ելնայ նա հաւան է։ Փանզահրի տեղն առ նա վէտաճրիպան կրով քսէ ի ձեռնդ, դեղինն աղէկ է, կրակն թէ ծուխ եղաւ, եւ տեղն իրք չմնաց, աղէկ է, թէ հող մնաց վատ է։

ԱՅԼ ԵՒՍ ԲԱՆ ՎԱՍՆ ՓԱՆԶԱՀՐԻՆ

Հաջար ըլթէս՝ որ է Փանզահրն եւ հայք թունադեղ ասեն, եւ ասոր բնութիւնն զաւագ թրիաքի բնութիւնն ունի, եւ կերպն նման է կաղնւոյ պտղի, եւ երկայնուկ եւ բոլոր լինի մէկ մէկի ներքեւ տակվի տակ է, մէնջ որպէս կուտ է եւ գոյնն այս քարիս հողի գոյն է, եւ ի սեւութիւն զարնէ եւ քիչ ի կարմրութիւն, լաւն այն է յորժամ կաթնով ի վերայ քարին քսեն կարմրագոյն լինի, եւ այն որ լաւ չէ երբ որ տրորեն գոյնն կանաչ կու լինի, եւ զինքն ի վայրի քոշի փորն կու գտնուն, ի Շիրվանու դեհն կու լինի. եւ բժշկապետերն խօսք շատ են ասեր, եւ հաքիմարանիս շինողն ասեր է թէ այն եղին կերակուրն քան զօձ քան զմուղալ ասեն՝ այլ կերակուր չունի. եւ այս պատճառաւս այս քարս կու կապվի յեղին փորն, եւ այնոր համար թրիաք ֆառուխ կասեն, եւ այս քարիս հարելոյ գոյն շատ կու լինի չէ լաւ. ապա լաւն այն է, որ հարեն կարմրախառն սեւագոյն զարնէ, եւ ի Շամ զերդ զայդ փանզահրդ կու զուգեն հանց որ մէկմէկից բռանց կու ճանչվի, եւ իւր փորձելն այն է՝ որ զայսեղն ի կրակն դնեն որ կարմրի, ապա կոխեն ի վերայ այն քարին, թէ շինուածու է, սեաւ ծուխ կու ելանէ, թէ ստոյգ փանզահրն է նա, դեղին ծուխ կու ելանէ։ Թէ զինքն ըռաղիանի ջրով տրորեն եւ օծեն՝ օձահարի օգտէ, եւ յայն պահն զցաւն խաղաղցնէ, եւ օգտէ ամենայն գազանահարի եւ զչարութիւնն խափանէ, եւ թէ ԺԲ. գարէ քաշ տան օգտէ սրտին վատուժութեան եւ անձինն ուժ տայ լաւ, եւ իւր առնելուն չափն կէս դանկ է. ով ամեն օր ասկից կէս դանկ ուտէ, խլսի յամենայն չար վտանգէ՝ եւ յամենայն մահացու դեղոց եւ տաք բնութեան էլ օգտէ. այն պատճառովն որ այս խասիաթն կու գործէ զբանն ոչ բնութիւնովն եւ այս դեղիս բնութիւնն խիստ տաք է՝ գիտացիր։

Հանց իմացիր որ ամպարն ի ջօհարի կարգ չէ, ապա ի ջօհարի կարգէ բանած ի յԵամանի ծովերեսն կու լինի։ Զուլումաթն քանի մի կղզի ի հոն ծառեր կան, յայն ծառերուն քանց տըփս քանց մեղր իջնու. խիստ շատ ճանճ կիջնու ի վրան, կու իջնու ի ծառերուն շատ որ քանց առու ելնայ, երթայ ի ծովն, ի ծովու երեսն քան զմոմ բռնէ, յեզր զարկէ, մարդիկ ի շուռ գան ի ծովեզրն, եւ ժողովեն Ե. լիտր ու Ժ։ Անգամ մի պազրկաներն քանց քար մի գտան, որ մարդ չէր հանդիպէր ի վրան քանց զքար է դարձեր։ Գիտացիր՝ որ ամպարն Դ. ազգ է, շամամի, խաշխաշի, ու թափաղի, եւ ֆստղի։ Շամամին բոլոր կու լինի, երբ կոտրեն ի վերայ նա քանց խաշխաշ կու լինի. եւ խաշխաշին էլ այնպէս. թափաղին էլ սպիտակ է մէջն ու ամուր է։ Ֆստղին կակուղ է. շամամին իմանամք Ժ. մսխալ Ե. ֆլօրի առնուլ կու պիտի, եւ յայլ տեղ ծախես նա ԺԵ. եւ այլ աւելի կու բերէ։ Խաշխաշին չորս ֆլօրի առնուս ԺԲ. կու ծախուի. թափաղին ու ֆստղին Բ. ֆլօրի գնես վեց արժէ յայլ տեղ. ամպարն անոյշ հոտ ունի, զմարդոյ դամաղն անուշ պահէ, սաւդան տանի, աչաց աղէկ է, քերի, գլխացաւի աղէկ է։

Լաջվարդի քանն ի Պալաշխանն է. ի Քաշ էլ կու լինի, ամայ ամալի է, ինչ որ ի տներն կու բանին Քաշի է. ի Շամիշայդ սեւագոյն քար մի կայ, սղկեն ու բերեն ծախեն, կրակէն ի դուրս չելնայ։

Պալաշխին Ժ. օր ի կրակն կենայ, չի աւերիր՝ զէրայ ջօհար է. հանց իմացիր՝ որ աղէկն քանց հաւկիթ կեղեւ ունի սպիտակ եւ կակուղ. Ճ. մսխալն ԻԵ. ֆլօրի արժէ. խամն էլ վասլայ վասլայ կու լինի. Ճ. մսխալ լուանան ԻԵ. մսխալ կելնայ. ով գիտէ՝ լուանայ, շատ շահ ունի, անլուայն քանց Քաշի է. ամալին ու պալաշխին կրակն գիտէ. աչաց աղէկ է քանց ծարիր քաշելն յիստակ պահէ. ճինար ցաւի աղէկ է. միջացաւի ի թարքիպ ձգէ։

Մարջանն Գ. տեղ կու լինի՝ ի քաղաքն Թուսէ ի Մղրիպայ դեհն է. այլւի ի ծովէն կու հանեն քանց մարգարիտ, քանի որ ի ծովն է՝ կակուղ է, երբ հանեն ի դուրս ամրանայ. քաղաք մի էլ կայ ի Ֆռանկստան Քիսայ կասեն, ի հոն էլ կու լինի։ Ի Հրմզայ պանտարներն էլ կու ելնայ, սեւ կու ելնայ, ուսր կասեն. նորա սպիտակն իրք մի չէ. կարմիրն նա թրաշն ի Կուճրաթ գին ունի. թրաշ եղածն ի յարեւելք արծաթի հետ բարեբար առնուն. խասիաթն մոռացկոտին աղէկ է. գլուխն չժաժի. սրտի ուժ տայ, թութիայն խառնեն աչաց աղէկ է։

Աղեղն յերեք տեղ կու լինի, յԵաման Բ. ի Կուճրաթ, Պարվաճ շատ հասլ կու լինի, Գ. ի Քալպարկայ. քանց յԵամանին չեն։ Եամանի խասիաթն յինքն հայիլն չար կամին աղէկ է, դղացկանի հետն աղէկ է։

Յեաշմն ի մէջ Խաթայու Չինայ գետ մի կայ, իւր քարերն յեաշմ է։ Ե. գոյն ունի. սպիտակ, զէյթի, կանաչ, սեւ, ըռզիանի. զէյթին քանց ամեն աղէկ է, ջօհար է։ Յայն տեղն ով որ ի հետ չի պահէ նորա էհտիպար չեն էներ. տարին ԵՌ. ֆլօրի հասիլ կու լինի, ով հետ պահէ ժաժք յի լինի, մարդոյ սիրտ չի թռնայ, կայծակի աղէկ է։