Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ահա եկեալ է գարուն,
Պիւլպիւլն է իջել վարդուն,
Քաղցր ձայնիւ նա երգեր,
Գովէր զՏէրն յամենեցուն:

Սիրով նա ձայնէր վարդոյն,
Կանչէր, ֆրան մէջ այգոյն.
Դուն եկ, վարդ իմ սիրելի,
Սօհպաթ անէնք մէջ այգոյն:

Արեկ, սուրբ տատրակ իմ,
Գեղեցիկ աղաւնիկ իմ,
Եկ, տես, զի ձմեռն անցաւ,
Ահա ծաղկեցաւ այգին:

Պատասխանեաց վարդ նմին.
Զի ձայնես դու զիս, գերիս,
Փութա, շուտով եկ առ իս,
Անցանէ փափագ սրտիս:

Ո'վ դու գեղեցիկ ծաղիկ,
Ցանկալի ամէն ազգի,
Ես ոչ կարեմ գալ առ քեզ,
Վախիմ մեռանիմ զահրի:

Վառեալ եմ քոյին սիրով,
Կանչեմ հանապազ լալով,
Եկ մօտ, որ զքեզ տեսանեմ,
Զաչքդ համբուրեմ հոգով:

Ի քեզ եմ յանցեալ, սուրբ կոյս,
Քրիստոսի լեր բարեխօս
Խաւարեալ կոյր Ասապովիս
Միթէ գթասցի Յիսուս: