Հայ-Վենետ կամ յարընչութիւնք հայոց եւ վենետաց

Հեղինակ

Բաժին

Թեմա

Գ. Տուն Հայոց ի Վենետիկ. Casa degli Armeni. Վեց եւ կէս դարէ ի վեր այսպէս լսուած եւ դեռ չէն Հայազգեաց բնակարանին վրայօք ` արդէն բաւական խօսած եմք ( եր. 143 - 8. 200. եւ այլն ). սակայն չուզելով այս Հայ - Վենետաց Բ Յեղանակի քանի մի յիշատակներ այլ առջի յիշածներէս հեռուն թողուլ, աւելցընեմք, ներելի համարելով եւ քանի մի առ հարկի կրկնութիւն բանից: Եւ նախ տեսնեմք յետագայ Յեղանակին մէջ ` Հայք ի՞նչ ( ռամկաբար ) ոճով գրած եւ իտալերէն այլ թարգմանած են Մարկոս Ծիանեայ կտակեալ տուրքը, զոր եւ յիշած էինք յեր ես 145:

Այս նոր գրուածս ` կտակին ստորագրութեան ամսաթուին շարադրուած կամ թուագրած է, յետ իբր 430 կամ ըստ գրողացն ` 449 տարիներու. որովհետեւ փոխանակ 1253 գրելու կտակին տարին ` երկու վերջին թիւերը իրարու տեղ դնելով 1235 գրեր են, բայց ամսոյն օրն նոյն է, յունիսի 5 - մայիս 25 ըստ հին տումարի, ԺԷ դարու. յորում այսպէս գրեն Հայք, երբ իրենց Տունը նորոգելով ` մտածէին եկեղեցի մ ' այլ շինել: Ստորագրութիւն անուանց ` չկայ որով չէ յայտ ` եթէ քահանա՞յ է գրողն ` թէ աշխարհիկ:

 

1684. մայիս 25. - Ի թուին Փրկչին ՌՄԼԵ, եւ ի թուին Հայոց ՈՁԴ, մայիսի 25. « ի Վէնէցիա: Կամաւ Հօր ամենակալին եւ Որդւոյ իւրոյ Միածնին, Հանգ ( ուց ) եալ էր առ Քրիստոս ` պայծառագոյն եւ Ճէնթլում (gentilhomo) Վէնէցիոյ քաղաքիս, այր մի աստուածասէր եւ հաւատարիմ մերոյս Հայոց ազգի, Մարգօ անուանեալ, որդի Բէթռօի, ի տանէն Ցիանի: Կտակ էր արարեալ այսպէս. թէ, Այն իմ տունն ` ուր Հայք կան բնակեալք ` թողի իւրեանց, ինձ յիշատակ յաւիտենական, որ լիցի Սպիտալ տի Արմենի (Hospitale կամ Ospizio), որ կոչի Աղքատաց տուն Հայոց Լուսաւորչեան ազգի: Դարձեալ, մինչ պիտոյ իցէ աւերուածոյ շինուածոյն տանն այն, պարտին իմ գօմսարքն (Comisar), Խոստակատարք ) եւ Բուրկրաթօռներն (Procuratori) իմ ինթրաթի ( եկամուտի ) ըստակէն շինել զպակասութիւն աւերման տանն այն. որ է այս սուրբ եկեղեցւոյս տեղն: Յայսմիկ տան կայր շինուածք ` ընդ ամէնն ` փոքրիկ մատուռ մի եւ քանի մի խուց: Դարձեալ. այս ճէնթուլումիս կտակին կայ գրեալ, ի Բուրկուրաթիա Չիթրան, (Procuratura de Citra), ի մէջ նոցա տէֆթէրի. ունիմք մեք եւ այլ գրեանք: - Զոր Տէր մեր Յիսուս Քրիստոս ի փոխարէնն տրոց սորա ` տացէ իւր եւ իւր ծնողաց հոգւոյն հանգիստ եւ արքայութիւն յաւիտենից. եւ արժանի արասցէ երանաւէտ կոչման եւ երկնից արքայութեան. յաւիտեանս յաւիտենից. ամէն: - Ո ' վ սիրելիք Քրիստոսի, պարտիմք ամենեքեանս միաբերան եւ ուղիղ սրտիւ ասել. Աստուած ողորմի իւր հոգւոյն եւ իւր ծնողաց եւ իւրեանց զաւակացն, ամէն: Հայր մեր: »

Կտակողին օրերէն մինչեւ գրեթէ ի կէս մեր դարուս ` քիչ շատ Հայ բնակողք եղած են այդ իրենց շնորհուած տան մէջ. յետին բնակողն եղաւ Տէր Սահակ Վ. Մաղաքեան, Դ ի 1843: Ա եւ Բ Յեղանակի մէջ բնակողաց ոմանք յիշուած են գրոցս մէջ. որոց առաջին ծանօթքն են, կտակողէն եւ ոչ ամբողջ դար մի ետեւ ` միւս կտակող տանտեսուչն կամ տանտիկինն Մարիամ ( տ. 157) եւ իրեն յիշածներն, հոգեւորականք եւ աշխարհականք. յորմէ յայտ է, թէ ` իրենցմէ առաջ եւ վերջ այլ կային նոյնպէս բնակողք. առաջիններն բոլորովին անծանօթ են, վերջիններէն ` տեսանք գրեթէ Մարիամէ դար մի վերջը Պր. Յակոբը եւ իւր որդին ( տ. 180), եւ ասոնցմէ վերջ զոմանս ի նոյն ԺԵ դարու, աւելի շատերն ի ԺԶ դարու. այլ աւելի եղած են Գ յեղանակին մէջ, եւ սակաւք այս մեր դարուս:

Տունն թողուած էր Հայոց. բայց հարկ էր որ Հայ գտուած չգտուած ատեն ` տիրութիւն ընող մ ' այլ ըլլար. եւ այս կտակին մէջ յիշուած է ` Procuratori de Citra, այսինքն Հոգացողք Այս կողմի, որ է քաղաքին այն կողմն ուր Ս. Մարկոս տաճարն եւ հրապարակն է, Ռիալտոյի մեծ կամուրջով բաժնուած միւս մասէն: Այս ետքի կողմիս Հոգացողք ` կոչուէին Այն կամ Անդրագոյն կողման (Procuratoti de Ultra). շատ հեղ քաղաքն եւ քաղքէն դուրս տեղիք նշանակեն Այսն եւ Այնն: Թէ տան նորոգութեան, թէ նոր բնակիչ ընդունելու, թէ անոնց պիտոյից կամ գործոց ` եւ  շփոթութեանց հոգն, այս պաշտօնէից յանձնած էր Մարկոս Ծիանի. եւ այնպէս ըրած են հաւատարիմ եւ մեծ պաշտօնեայք մինչեւ ի վախճան հասարակապետութեան Վենետկոյ: Եւ որովհետեւ տան նորոգութեան համար այլ թողուած էր գումար մի, անոր շահէն կ՚ըլլային նորոգութիւնք եւ շինութիւնք. որոց հաշուէգիրքն եւ մուրհակք ( մասամբ ) դեռ գտուին իրենց դիւանաց մէջ. հնագոյնքն ` վերոյիշեալ Գէորգի ժամանակին հասնին ( ըստ իմ գտածիս ): Նախ 1443, մարտ ամսոյ մէջ նշանակուին ` տախտակի եւ այլ նիւթոց չափք եւ գինք, Ospidal, Spedal, Hospitale de Armenj կոչելով զտունը. եւ մինչեւ ԺԵ դարուն վերջը ` 25 անգամ եղած ծախքերն մի առ մի նշանակուած են, որք ` հետաքննողաց կըրնան լոյս կամ զբօսանք տալ, այն ժամանակի նիւթոց եւ աշխատութեան աժնութեան, կամ դրամոց թանկութեան, եթէ համեմատին հիմկու դրամոց հետ: Օրինակի համար. 1451 ( հոկտ. 10) քսան տեսակ բաւական քանակաւ նիւթք ` իբրեւ 42 լիրայ արժեր են. վարպետն ` որ թէ հիւսն է եղեր թէ որմնադիր, 22 օրուան բանողչէր առեր է 35 լիրայ եւ 8 փող ( սոլտի ). իր մարդն 32 օրուան համար ` 15 լիրայ, 18 փող: Վենետկոյ լիրայն այժմու կէս ֆրանգն արժէ ըստ նիւթոյն. եւ հիմայ այդպիսի բանւորաց տասնապատիկ աւելի վճարուի: - ԺԶ դարու մէջ այլ 30 անգամի չափ հաշիւք նշանակուած են:

Այս նորոգութեանց եւ ծախուց մեծագոյնն եղած է 1494 - 7 տարիներու միջոց, երբ շատ Հայք գալով ի Վենետիկ ` ուզեր են տունը նորոգել տալ նոր շէնքերով, եւ օտարազգի բնակիչները դուրս հանել ( ինչպէս յիշած եմք յերես 200). այս առթիւ նշանակած ( ծանօթ ) ծախքն են իբր 45 դուկատ, որ է ըստ նիւթականին իբր 550 ֆր. եւ նշանակէ շատ մեծ ծախք, այնքան ` որ Հոգացողք բաւական եկամուտ չունենալով Ծիանեայ թողած գլխէն, պարտաւորեցին զՀայս ` որ մաս մ ' այլ իրենք վճարեն քիչ քիչ, որովհետեւ իրենք ըստ հաճոյից այլ շինել տուին, եւ գրեթէ նորէն շինեցաւ տունն, ինչպէս գրեն Հոգացողք. (pro expensarum factarum in ipsa domo de nova fabricata). եւ երբ Հայք մտան ի տունն, ի 14 յուլիսի, 1497, տուին դուկատ մի, մնացեալն այլ թողլով յետոյ իրենց յաջորդներով վճարել:

ԹԷ այս ատեն թէ առաջ եւ թէ յետոյ ` հարկ էր որ Հովացողք իրենց մարդկանցմէ տնպահ կամ տնտես մ ' այլ դնէին հօն. եւ այս թուականի մօտ յերեւան գան այդպիսիք, սովորոբար Gastaldi կոչուելով, ( տ. 199): Ասոնց ծանօթ հնագոյնն է ( Ա ) Էրիցցոյ  Անտոն (Erizzo) 1476 - 81 թուականի յիշուած. քանի մի տարի վերջ այլ 1483 - 93 թուի իր եղբայրն ( Բ ) Alvise Erizzo. թերեւս ասոնցմէ առաջ ըլլայ Նիկոլա Նիկոլեան մէկն ` որ յիշուի 1479 ին: Այս ատեններ ( թէ ոչ աւելի առաջ ) սկսած է Հայոց տան մօտ կամուրջն ` իրենց անուամբ կոչուիլ ( լատ. Pons Armeniorum տ. 199): Ասոնցմէ վերջը ( թէ եւ առաջ այլ երբեմն յիշուած տնպահ կոչուած է ( Գ ) Ամատի Գասպար (Amadi Gasparo) 1493 - 7, մինչեւ ի մուտս Հայոց ի նորաշէն տունն. յետ որոյ երեւի թէ իրենք հոգացեր են իրենց տան պէտքը. բայց ոչ շատ տարի: ԺԶ դարուն սկիզբները մինչեւ տասն տարի (1502 - 12) յիշուի առաջին Հայ իբր Տնպահ ( Գ ) Աղեքսանդրն ծանօթ ( տ. 309) վերջի տարին (1512) յիշուի Հայոց տան մէջ բնակող իտալացի մի ( Հերոնիմ Gedezari), որու կու վճարեն ըրած ծախքերը  (57 լիր ). բայց չի կոչուիր տնպահ. գուցէ առ ժամանակ մի գործակալ եղած է, մինչեւ յաջորդ տարին (1513) երեւնայ նորէն իտալացի մի ( Ե ) Պետրոս Enito. թէ եւ սա եւս չի կոչուիր Տնպահ, բայց տանը ծածքը կամ երդիքը նորոգել տուեր է, որոյ համար հոգացողք վճարեր են աւելի քան 6 դուկատ: Հետեւեալ տարին (1514) յիշուի ( Զ ) Պռիմոս (Primus) անուամբ Հոգացողաց մունետիկն (Praeco), որ բնակի եղեր ի Տանն, եւ որոյ ծախքերն (17 լիր ). վճարուի 1517 - ին: - Այս թուականիս որոշակի տնպահ կոչմամբ (Gastaldionus) յիշուի ( Է ) Յովհան Ecerutio կամ Gueritio, որ թուի թէ 10 տարի մի պահպանութիւն ըրած է: Իրմէ վերջ որոշակի յիշուի ( Ը ) Հերոնիմ Չիվրան (Civran գրագիրն, Segretario) զոր Հոգացողքն յամի 1520 նոչեմբերի 4 կընտրեն ի Պահապան (Custode) Հայոց տան, որպէս զի ատեն ատեն հօն եկող Հայերն ընդունի. (per alozare gli Armeni che di tempo in tempo venirano in questa terra). Սա 13 տարի մի այս պաշտօնը կատարեր է. բայց կամ ոչ հաճոյ Հայոց, կամ ասոնք աւելի շատ գալով ի Վենետիկ, ուզեր են իրենց տընէն հանել զնա. եւ Հոգացողք յամի 1541 ( յուլ. 11) իրենց մունետիկ կամ նուիրակի բերնով կու պատուիրեն, ութ որ ատեն տալով, որ տունը թողու Հայոց եւ ելնէ դուրս. ութ օր վերջը նորէն ութ օր այլ շնորհեն, եւ եթէ ուշանայ ` բռնի պիտի հանեն: Բայց որ եւ է պատճառաւ ` նա դեռ հօն մնայ երկայն ամիսներ. մինչեւ յաջորդ տարւոյ (1542, մարտի 8 - ին ) նորէն իբրեւ վերջին հրաման խաւրեն, որ ինչուան այս ամսոյս վերջը պէտք է ելնէ. եւ նա շնորհակալ ըլլալով խոստանայ. սակայն դեռ քանի մ ամիս այլ նմայ. եւ առջի հրամանէն ամբողջ տարի մի վերջը ` 1542 ի յուլ. 5 - ին վերջին անգամ խիստ պատուէր ղրկուի որ եթէ ութ օրէն այլ չելնէ իր կահ կարասիքը տունէն դուրս փողոցի վրայ թափել պիտի տան. - (aliter nui faremo butar la robba sopra la strada et questo per ultimo et perentorio termine): - Թէ ուշ թէ շուտ ` ելած է Չիվրան Հայոց տունէն ` ուր երեւի որ հանգիստ գտած էր, բայց զրկելով զՀայս: - Իրմէ անմիջապէս վերջը թէ աւելի ուշ ` տնպահ գրուած է, ( Թ ) Բարդուղիմ, Regia, որ յիշուի յամի 1544 ( օգոստ ). սակայն նոյն տարւոյ վերջերը  (10 նոյ. ) ( Ժ ) Պերկամացի Ֆրանչիսկոս Անտոն եւ եղբարքն տնպահ կըլլան, բայց թուի ոչ լաւ ընտրութեամբ եւ քննութեամբ. վասն զի տարիէ մի քիչ վերջը (1646 փեբր 13) Հոգացողք  անվաւեր համարին զնոյն որովհետեւ հակառակ էր օրինաց ` եղբարց կամ ժառանգաց տալ այդպիսի պաշտօն. եւ դարձեալ այդ Պերկամացիք առանց հարցընելու իրենց ` ընդուներ էին քանի մի Հայ. ուստի կու հրամայեն անոնց որ ելնեն. եւ նոյն օր անոնց տեղ կընտրուի ( ԺԱ ) Սանդայ Գամբայ (Santo da Campo) անուամբ մէկն, որ եւ հայերէն գիտէր. թուի թէ եւ Չիվրանն այլ, վասն զի շատ հեզ սա թարգման կոչուած է (interprete): Գովութեամբ գրեն Հոգացողք Սանգոյի համար. (E homo che ha la lingua armena et bono interprete et etiam persona morigerate comoda et utile ad essi Armeni). բայց եւ խստիւ պատուիրեն, որ առանց իրենց գիտութեան մարդ չընդունի. ինքն այլ բնակի այն սենեկին մէջ ` զոր Հայք տան իրեն. եւ յիշէ, որ ինքն անպահ է եւ ոչտանտէր:

Յետ Սանդոյի յիշուած անպահն է մեզի շատ ծանօթ Հայ մի, ( ԺԲ ) Սիմոնն ո. Յակովբայ ( տ. 200, եւն ), 1555 - 6 էն մինչեւ ի մահն, 1577: Նոյն տարին յաջորդած է նոյնպէս ծանօթ ՕԺԳ ) Գէորգ ո. Յովհաննու ` մինչեւ ի 1594 - 5. իրեն այլ յաջորդեր է ( ԺԴ ) միւս եւս ծանօթն Մկրտիչ պարսկահայ, + 1608: Ասոնց հետ յիշած եմք Գէորգայ  անպահութեան սկզբներում ` Հայոց նոր սահմանադրութիւնը, որ վաճառականք ելեն իրենց տունէն եւ միայն աղքատն եւ պանդուխտք բնակին. արդէն Սիմոնի ատեն ` Աղքատաց տուն կոչուած է տեղին (de Mendicanti, որ մուրացկան նշանակէ ): - Մկրտիչ անմիջական յաջորդ չէ գրուած. այլ ինչպէս վկայեն Հոգացողք ` յետ շատ ժամանակի (3 տարի ) քուէիւք կ՚ընտրեն իտալացի մի (19 սեպտեմբ. 1611) ( ԺԵ ) Ֆրանչ. Ռիծծարտոյ, կենօք չափ. պատուիրելով ` որ երբեմն երբեմն իմացընէ իրենց ` տան մէջ մտնող ելլողը: Ասոր ժամանակ եւ բերնով խնդրեն բնակիչք Հայքն, որ տանը վրայ արեւանոց ( կիանէզլիկ, altana) մի շինուի, ուր կարենան իրենց լուացած զգեստները ցամքեցընել. Ռիծծարտոյ + է ի սկիզբն 1620 տարւոյ, եւ շուտով (19 փեբր ) իրեն յաջորդեր է ընտրութեամբ ` դարձեալ իտալացի մի ( ԺԶ ) Մկրտիչ Ֆրանչիսկ. Battirame. Սա 30 տարի կատարէ այս պաշտօնը, բայց ոչ եւ կեանքն ի պաշտօնին. վասն զի ոչ միայն տիրաբար այլ եւ բռնաբար ու շահասիրութեամբ ` Հայազգիները  քշելով տանը ձեզուան մէջ, օտարներու կու տայ լաւ սենեակները եւ մթերանոցները: Այս բանիս համար բողոքեն Հայք (20 ապրիլ, 1650) բերան դնելով ` մեր այն ժամանակի եկեղեցական եւ քաղաքական պատմութեան մէջ շատ անուանի ( այլ ոչ բաւական ծանօթ ) վարդապետը ` Թովմաս, երբեմն Կ. Պօլսի պատրիարք (1), իր Մէլիտոն սարկաւագը եւ քահանայ մի ( Տէր Յովհաննէս ի Պարսից ). իսկ թարգման դնեն ազնուական իտալացի մի ( Կամիլլոս Մելգոն ), որոց հետ կային երեք այլ աշխարհիկ բնակողք: Հոգացողք պատուիրեն իրենց  արբանեկին (fante) քննել եւ նա հարցընելով վերոյգրեալ  եկեղեցականայ ` լսէ նոյն գանգատները. նա եւ թէ Մկրտիչ զիրենք արհամարհելով ` Մամէլուք կանուանէր, եւ իրենց թողուած տան վերի մասին մէջ այլ ` հաւեր կու պահէր: Հոգացողք կանչեն զՄկըրտիչ (20 մայիս ) եւ քննելով միաբան քուէիւք ` վճռեն, որ ելնէ Հայոց տունէն, 15 օր ժամանակ տալով, արբանեկին այլ պատուիրեն որ կատարել տայ վճիռը: - Երեք ամիս վերջը ( օգոստ. 20 գուցէ յաջորդ տարին ) նոյնպէս  քննութեամբ եւ քուէիւք կընտրեն Հայ մի ( ԺԷ ) Պետրոս Ոսկան սէնսարը ( զոր Իտալացիք գրեն Pieto Toscan փոխանակ գրելու P. d Oscan), որ երկար պատուիրելով, որ հիմայ բնակի ի Տան Հայոց եւ հոգայ աղքատներեն եւ պանդուխտները: Բայց ասոր սէնսարութեան եւ շահուն յարմար չի գար այս նոր բնակութիւնը. ի տեղէն չելլար: Իմացան Հոգացողքն, հարցուցին, եւ նա հրաժարեցաւ ի տնպահութենէ (7 սեպտ. 1652): Նոյն օր հրատարակեցին ` որ ով կուզէ այդ գործը ` իմացընէ իրենց. քանի մի անձինք ներկայացան. որոց մէջ յարմարագոյն համարւեցաւ եւ քուէիւք ընտրուեցաւ ( ԺԸ ) Անդրէաս Squali վենետ. Սա յաջորդ տարին (1653) այլեւայլ անգամ հրաման առաւ Հայոց տան նորոգութեանց համար ծախսել 90 դուկատ, նոյնպէս եւ եկեղեցւոյն սպասուց համար դարաններ շինել. եւ որչափ ստակի այլ պէտք ըլլար ` պիտի տրուէր Մ. Ծիանեայ կտակին հասոյթէն, որ է 465 դուկատ: Քսան տարիէ աւելի կատարած է սա Հայոց տան հոգը, եւ Դէ յամի 1673 ( ի յունիսի ): Իրեն տեղ ` նոյն կերպով հրատարակելով փափագողաց մէջ յարմար դատուած եւ ընտրուած է (11 փեբր. 1674) ( ԺԹ ) Ֆիսրավանդէ Բորդա (Fioravante Porta) անուամբ մէկն, որ առջինին պէս Հոգցողաց արբանեակ է եղեր. պատուիրուի իրեն ` որ Հայոց տան մէջ բնակութեան խցիկ մի եւ ամբարանոց մի առնու իրեն համար, կերակուրն այլ անոնց հասարակաց խոհանոցին մէջ եփէ, եւ օտարազգի չընդունի, եւն: Ասոր ատեն այլ Հայոց տան եւ  եկեղեցւոյն շինութեանց համար 100 դուկատ ծախուց պէտք եղեր է: Սա վախճաներ է իր պաշտաման մէջ յամի 1676 ( նոյեմբ. ), հետեւեալ դեկտ. ամսոյ 11 ին սովորական կոչ կ՚ընեն. փափագողաց մէկն կ՚ըլլայ վախճանելոյն որդին ` Մկրտիչ, մէկն այլ, ( եթէ իր թոռը չէ ) Յհ. Մկրտիչ ո. Ֆրանչ. Battirame, առջի ընտրութենէն եւ վռընտուելէն (1620) 57 տարի վերջը. բայց հիմայ (14 փեբր. 1677) կ՚ընտրուի դարձեալ Հոգցողաց արբանեակ մի ( Ի ) Բենեդ Կարարա (Benetto Carara): - Ասոր ատեն եղաւ մեծ յեղափոխութիւն մի, Հայ - Վենետաց բազմանալով նա եւ ընտանեօք եւ հարըստութեամբ ի քաղաքիս. որք միաբանութեամբ ձեռք զարկին շինութեան նոր ( Ս. Խաչ ) եկեղեցւոյ, եւ նորաձեւութեան Տանն Հայոց: Ասոր համար հարկ եղաւ Բենեդի (1682) ելնել տունէն, եւ տարեկան վարձքը ընդունիլ (30 դուկատ ). եւ երբ շինութիւնն սկսաւ շարունակիլ (1685) եւ լմընցաւ (1688), ի սկզբան յաջորդ տարւոյ (8 յանուար, 1889) մեծահանդէս փառօք օծուեցաւ. այնուհետեւ ոչ Բենեդի եւ ոչ այլ օտար կամ բնիկ անպահի անուն լսուի եւ ոչ այլ պէտք կար:

Հայք նոյն տարին համագումարը ժողոված ` նոր Սահմանադրութիւն մի գրեցին նոր կարգաւորութեամբ, եւ ընտրութեամբ տարեկան պաշտօնէից եւ վերակացուաց, թէ եկեղեցւոյն եւ թէ տանն առանձինն, ուր ` սահմանեցին, որ նորեկ ազգայինք ` միայն ամիս մի բնակելու իրաւունք ունենան. եւ այս օրինօք վարուեցան դար մի, մինչեւ ի բարձումն Հասարակապետութեան Վենետկոյ ( եւ քիչ մ ' այլ առաջ ), երբ շատ անհատք եւ ընտանիք թողին զքաղաքս եւ գնացին ի Լիվոռնոյ կամ ուրիշ տեղ. եւ շատ ցանցառ եղաւ բնակութիւն Հայոց ի տանն ` մինչեւ ի կէս ԺԹ դարուս: - Քաղքին ուրիշ կողմերը բնակող Հայք այլ մարեցան, պակսեցան եւ տունքն գլխաւորք. Շէհրիմանեան մեծատուն կամօք ` ամուրի Դ. Սեղբոսեանք, Աբելեանք, Ապտուլլահեանք, Աթաճանք, եւ  քանի մի մնացորդք իտալացեալք եւ դեռ իրենց ծնողաց մականունը ծռմռկելով կրող ծերք եւ պառաւք ` մի ըստ միոջէ Դ, մինչեւ ետքի 1880 - 90 տարիներուս միջոց: Իբրեւ նշխարք ` հազիւ մնան քանի մի աղքատ իտալացեալ կանայք ` ամենեւին անծանօթք հայութեան, բայց եթէ պապուց եւ մամուց աւանդութեամբ: Միայն մէկ այր մի կայ երկու քոյրերով: Կ. Պօլսի Ալեքսանեան տոհմէ, որ եկած է ի Վենետիկ յամի 1732, եւ երեք չորս ազգ սերընդեամբ ` պատուաւոր փաստաբաններ եւ բժիշկներ ընծայած է Վենետկոյ, մինչեւ մեր օրերուս, Ալեքսան անունը յիտալերէն Alessandri փոխած. եւ է ազնուաբարոյ պատկերահան եւ վարժապետ նկարչութեան յԱկադեմիայն քաղաքիս, Անճելոյ - Դոմինիկոս - Ստեփան անուամբ ( ծն. յամի 1854). ( ասոր տոհմին վրայօք առանձին տեղեկութիւն մի հրատարակեր եմք տասն տարի առաջ ` իտալերէն, իրեն ընտանեաց հաճութեամբ (1). սորա կինն լեհացի է, եւ արու զաւակ չունի:

Վենետկէ դուրս գտուին դեռ վենետաբնակ Հայոց սերունդք ` յայլ քաղաքս Իտալիոյ յԱւստրիա, ինչպէս Սեղբոսեան, Հէրմէթեան, Միրմանեան, Աբելեան: