Ամարանոց Բիւզանդեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

 

390

Արդ իմոյս քեզ ` պատգամ փոխեսցին,

Անատօլուիս ` Ուռումէլիին,

երիցադունիս ` կրտսերագունին,

ըստ դըրից չափու ` եւ ըստ հասակին:

 

391

Ե ' ս եմ մեծագոյն ` ե ' ս եմ առաջին,

՚ի մէջ համօրէն ` մասանց աշխարհին,

յիմ ծոցոյս հանի ` ըզմարդ տէր երկրին,

շինօղ իմ մասին ` շինօղ քում մասին:

 

392

Զորս ՚ի քեզ կըրես ` բազմութիւն ազգին,

՚ի պէսպէս կողմանս եւ յայս նեղուցին,

իմ են համօրէն ` ծընունդք արգանդին,

յինէն առ ՚ի քեղ ` շաւիղ հորդեցին:

 

393

Բազմագոյն են ծոցք ` յիմ ծովեզերին,

բազում եւ տեղիք ` ըզբօսարանին,

լերինք իմ չքնաղք ` եւ դրիւք դիւրին,

համահաղորդեալք ` լերանց դըրախտին:

 

394

Երկու են ակունք ` իմոյս նահանգին,

ամպաչու գլխովք ` դիտօղք նեղուցին,

լեառըն չամլուճա ` առ մարմարային,

իսկ լեառըն եուշա ` առ Պոնտոս ծովին:

 

395

Ըզտարակացեալս ` տսանեն ինքնին,

՚ի տարակայից ` ինքեանք տեսանին,

սիրելին սրտիս ` բլրազարդ մարմին,

դիտօղ չամլուճայն ` համայն գաւառին