Ամարանոց Բիւզանդեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

 

456

Օդ զուարթացեալ ` ՚ի հեզիկ հողմին,

լուսին բոլորեալ ` զանձամբս ՚ի ծովին,

լուայ զերգեցիկ ` ՚ի միում նաւին,

ելի գիշերայն ` հետամուտ նըմին:

 

457

Ձայն իւր ընդ հովիտք ` հովիտք ընդ ձայնին,

քաղցրիկ հագագաւ ` պատգամակցէին,

կիրք իմ ըզմայլեալ ` ՚ի բընականին,

զզուէր մոռանայր ` զարուեստականին:

 

458

Դիպաք նաւակաւս ` ՚ի ծոց Գուլէլին,

ծառախիտ հովիտ ` անդէն առ ծովին,

մինչեւ սաւառնեալ ` ոստոց անտառին,

՚ի նոյն իսկ ՚ի ծով ` մածնուլ խնդրէին:

 

459

Ահաւոր տեսիլ ` ՚ի մէջ գիշերին,

այլ համբոյր դիմօք ` ՚ի յառաւօտին,

այգուն յայս եդեմ ` բազմեաց առանձին

ընդ ծոծկոյթ ծառոյ ` վըրանաձեւին:

 

460

Որ կայ ՚ի հարաւ ` մերձ աղբիւրակին,

՚ի միջասահման ` տեղի անտառին,

կամ ընդ մարդաձեւ ` ծառով ՚ի ծայրին,

զորոց բանաստեղծք ` այլաբանեցին:

 

461

Դի ' ր զոք նուագօղ ` դիւրիչ քում անձին,

այլ հեռի ՚ի քէն ` ՚ի բացակային,

տուր յայնժամ ըզսիրադ ` առ իմանալին,

զանմահ արարածդ ` անմահ արարչին:

 

462

Զի ընկերութիւն ` պատճառ առ բարին,

եղծիչ է բարեաց ` յայնմիկ վայրկենին,

յորում քաղցրանաս ` դու քեզ առանձին,

դու քեզ ընկերիս ` փոխան ընկերին:

 

463

Գի ' տ ըզքեզ ՚ի քեզ ` յայս ճեմարանին,

որպէս կառուցար ` ՚ի քում դըրախտին,

օ ' ն մերժեա ՚ի քէն ` ըզծուփ աշխարհին,

զոր դու քեզ յուզես ` հանապազօրին:

 

464

Զի քո հայրենին ` հող բընականին,

՚ի բընականէն ` կազմեալ ես մարմին,

բընականն է քո ` հանգուցիչ սրտին,

վաճառք փառք պատիւք ` քեզ ինչ ոչ օգտին:

 

465

Տե ' ս զարարիչ քո ` յարարածս նորին,

մի առ մի կարգաւ ` զթիւ գեղոյ նորին,

զոր ահեղ պատգամք ` աստուածաբանին,

ըստորոգելեօք ` անուամբ յայտնեցին:

 

466

Մատեան է պայծառ ` փառաց արարչին,

մեծ քան ըզմատեանս ` աստուածաբանին,

՚ի սմա ընթերցիր ` ըզճառս անչափին,

զամենիմաստնոյ ` զամենակալին:

 

467

Շարժեա ' զարարածս ` յօրհնութիւն նըմին,

այլ զուարթ երգով ` մանկանց հընոցին,

քաղցրասցին առ քեզ ` խօսք ընդ արարչին,

զարմացեալ ընդ գործս ` հանճարոյ նորին:

 

468

Ե ' լ ապա շրջեաց ` ընդ բըլուր սորին,

ըզսորայս դիտել ` զհընութիւն նախկին,

քննեա ըզպատճառ ` զանուան Գուլէլին,

յանուանէն բերիլ ` ՚ի գործս առաջին:

 

469

Քեզ նըշանակեն ` պատմօղք նեղուցին:

ըզբուրգըն կանգնեալ ` ՚ի բարձրածայրին,

պալատ եւ պարտէզ ` Սիւլէյման խանին,

որոյ պարըսպին ` հետք ինչ տեսանին,

 

470

Զորոյ ըզքարինս ` բարձեալ պալատին,

Իպրահիմ վէզիր ` երրորդ Ահմէտին,

տարաւ ՚ի շինուած ` իւր ձեռակերտին,

նոր ապարանից `` Քեաղէտխանէին:

 

471

Յառաջ անց անտի ` առ ՚ի կողմ խորին,

՚ի տես ջըրանցից ` նախնի պարտիզին,

անտի ՚Ի վերկոյս ` նոյն ճանապարհին,

մինչ ՚ի յայազմա ` Այ Աթանասին:

 

472

՚Ի բարձրածայրին ` հուպ այազմային,

վէմ ինչ բազմակիւն ` տեսցես ՚ի բացին,

խաչանիշ քանդակ ` ՚ի յանկիւնս վիմին,

հաւաստի նըշան ` նախնի տաճարին:

 

473

Ա ' յլ վէմ մակագրեալ ` գըտաւ առ նըմին,

զոր մեզ ծածկեցին ` պարտիզպանք երկրին,

գիւղ լեալ ՚ի նախնում ` յունական ազգին,

1 զորոյ Ֆիլագիս ` զանուն կոչէին:

1 Առ ընթեր գուլէ Պաղչէսիին առ ծովեզերք ` է տեղի արքունի շանց ընդ յարկաւ. եւ տեղի արջուց ՚ի բացի: