Ստորագրութիւն հին Հայաստանեայց

Հեղինակ

Բաժին

Թեմա

  Էր ՚ի սմա լեառն Մթին կոչեցեալ, որպէս դնէ Խոր բ. 7. կամ ըստ ձեռ 8: * Իսկ Գուշարայ որ յորդւոցն Շարայի` ժառանգեաց զլեառն Մթին, որ է Կանգարք: Այլ լերինք սորա էին ՚ի վերջին ծայր հայոց մերձ ՚ի սահմանակցութիւն Վրաց, որպէս իմանամք ՚ի բանից Ղազարայ, առ որում Վախթանկ արքայն Վրաց բերանով դեսպանին իւրոյ ասէ առ զօրբ հայոց. * Եւ իմ տեսեալ թէ ո'չ եմ կարող կալ առաջի, խոյս տուեալ ՚ի լերինս հայոց մոտ ՚ի սահմանակցութեանն վրաց մնամ ձեզ: Իսկ ստորեւ սոյն այս լերինք` կոչին Կանգարք` սակս գոլոյ ՚ի նմին գաւառի. * Անյապաղ ամենայն զօրքն հայոց առ արքայն վրաց հասանէին, եւ բանակեալք առ վայր մի ՚ի գաւառին Կանգարաց դադարէին, ուր էր թագաւորն վրաց. որպէս ցուցանէ զկնի: