Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Հայաստան յայժմու ժամանակիս յերիս տէրութիւնս ուստի եւ յերիս մասունս բաժանել կայ ընդ հանրապէս: Մեծ մասն անկել կայ ընդ տէրութեամբ Օսմանեանց, յորում ՚ի հնումն էին փոքր առհասարակ եւ արեւմտեան եւ հարաւային մասն Մեծին Հայոց: Արեւելեան մասն Մեծին Հայոց անկել կայ ընդ տէրութեամբ Պարսից, իսկ հիւսիսային եւ փոքր մասն ընդ տէրութեամբ Վրաց, այժմ Ռուսաց:

Մեք յառաջիկայս զհամօրէն Հայաստան ունիմք բաժանել նախ ՚ի Մեծ եւ ՚ի Փոքր, եւ զնոյն մեծ յերիս մասունս ընդ երից տէրութեանց: