Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Քարափոս: Գիւղ տաճկաց միով ժամաւ հեռի ՚ի Վանայ:

Լէսկ: Գիւղ առ ստորոտով ապառաժուտ լերին, միով ժամաւ հեռի ՚ի քարափոսէ. յապառաժուտ լերին անդ է եկեղեցի Ամենափրկիչ, ուր գնան յուխտ յամատրան կիւրակէի: Նոյն երեւի լինել որ ՚ի հնումն կոչէր Լէղոյ գիւղ:

Շահ պտղի: Այսպէս կոչեցել ասեն զայս գիւղ, որ թարգմանի Արքայ այգի. իբր զի յառաջ ժամանակաւ Շահ Պուտախ աղվան պարսիկն ՚ի պաշարել զՎան զամս 7, աստանօր բնակեալ պէսպէս այգիս տնկեաց. եւ յետ 7 ամաց ոչ կարացել առնուլ յուսակտուր գնաց մեկնեցաւ անտի:

Ավերակի. Գուսնիէնց: Գիւղօրէք ոչ այնչափ հեռի ՚ի միմեանց:

Սուրբ Սահակ կամ Երերնայ սուրբ Սահակ. յանուն մերձակայ Երերին գեղջ: Վանք իբր 8 աբեղայից ՚ի վերայ լերին, եւ եկեղեցի յանուն սրբոյն Սահակայ Պարթեւի, իբր 3 ժամաւ հեռի ՚ի բերդէն Համկոյ: Ցուցանեն ՚ի սմա զաջ սրբոյն. ՚ի սմին եկեղեցւոջ է եւ տապան տեառն Յուսկայ, որ է հայր Ստեփաննոսի վարդապետի ՚ի ԺԳ դարուն. աստ նստի այժմ աթոռակալ կաթուղիկոսի Աղթամարայ: Յանուն որ եւ այս լեառն բարձրագագաթ կոչի Սուրբ Սահակ, որ հեռի է ՚ի Վանայ իբրեւ ժամաւ, իսկ ՚ի լեռնէն Վարդանայ իբրեւ 9 ժամաւ. գլուխ լերինս ՚ի ձմերայնի եւ յամարայնի պատել կայ միշտ ձեամբք եւ ամպովք. վասնորոյ որպէս ՚ի Վարագ նոյնպէս եւ ՚ի գլուխ սորին, բազում անգամ յամին ՚ի ցօղել ամպոց երեւի ծիածան. բերէ զայն ամենայն խոտս եւ զծաղիկս զորս բերէ Վարագ լեառն, բաց ՚ի ծաղկէն կոչեցել աղբրանցարիւն: ՚Ի գլուխ անդ լերին են քարաշէն խաչ քառեակք. յոյր սակս զգլուխ լերինս բազում անգամ զլեառն իսկ ողջոյն` կոչեն Խաչ գլուխ ՚ի տօնի համբարձման լինի հանդես մեծ ուխտաւորաց, որք յամենայն կողմանց Վանայ յայս լեառն հաւաքին բազումք կառաց թմբկօք եւ փորովք:

Քէօլանի: Գիւղ որոյ եկեղեցին է յանուն Աստուածածնի եւ է ՚ի թեմի սրբոյն Սահակայ:

Էջմիածին: Փոքր լեառն ապառաժուտ հեռի ՚ի լեռնէ սրբոյն Սահակայ իբրեւ կէս ժամաւ, է անդ մենաստան 4 եւ 5 աբեղայից յանուն Էջմիածնի, յորմէ կոչեցաւ եւ լեառն. առ ստորոտով լերինս է եւ այլ փոքրիկ վանք նոյն աբեղայից Էջմիածնի յանուն Աստուածածնի: Այս լեառն ունի առաջի իւր անտառ կաղնի միջէ ծառոց, որ եւ է մերձ յոյժ ՚ի ծովն Վանայ: Անդ առ ծովեզերք երեւի բերդ քայքայեալ զոր կոչեն Փլած բէրդ:

Երերին կամ Էրէրի: Գիւղ առ ստորոտով լերին սրբոյն Սահակայ. յոյր սակս բազում անգամ կոչի եւ այս գիւղ Սուրբ Սահակ. եւ է թեմ Էջմիածնի վանից. կառուցեալ առ ծովուն Վանայ. բնակիչք նորա իբր 60 տունք, եկեղեցին կոչի սուրբ Յովհաննէս:

Մարմէտ: Առ գետովն որ յանուն զեղջս կոչի Մարմիտ գէտ, յայս գիւղ լինի որսորդութիւն տառեխ ձկան:

Անանա վանք: Գիւղ առ նովին Մարմէտ գետով:

Զայդար: Նոյնպէս գիւղ առ Մարմէտ գետով:

Ալիար: Առ սովաւ անցանէ եւ ջուր ինչ. ՚ի մէջ գեղջս` ՚ի վերայ լերին են վանք կրկին. որ կոչին Ալիարու կամ Ալըրոց սուրբ Գէորգ. ուր նստի առաջնորդ գեղջս:

Խառէնց կամ Հասէնց: Գիւղ առ ստորոտով լերին առ որով անցանէ եւ ջուր ինչ:

Եկմալ: Գիւղ փոքրիկ:

Ճիրաշէն կամ Ճիկրաշէն: Շինեն աստ զանազան անօթս կաւակերտս առանց. ուստի սփռի ՚ի համօրէն գաւառն Վանայ:

Համսակ կամ Ամսակ: Քաղաք ղպարսպապատ յայն կողմն Աղթամարայ ծովուն` որ անկանի հանդէպ Վանայ են ՚ի քաղաքիս տունք իբրեւ 150 տաճիկք եւ հայք. եւ մի եկեղեցի, եւ է թեմ Լիմայ: Ունի բերդ ՚ի գլուխ քարակտուր լերին. յոր չիք ինչ ճանապարհ ելանելոյ, այլ եդել սանդուխս եւ գերանս այնպէս ելանեն ՚ի վեր բազում դժուարութեամբ. ՚ի վերայ բերդին երեւին աստ եւ անդ գրուածք, որոց տառք անծանօթ բնակչաց: Ասեն զսմէ լինել ՚ի հնումն բերդ Գնունեաց, այլ տե'ս զԱմիւկ ՚ի Հին Հայաստան:

Ածածին: Գիւղ հանդէպ լիմայ, հեռի ՚ի նմանէ իբրեւ ժամս երիս. եւ է ՚ի թեմի նորա. բնակիչքն իբրեւ 40 տուն. անդ է եկեղեցի գեղեցկաշէն հանդերձ հանդերձ կաթուղիկէիւ յանուն Աստուածածնի, յորոյ անուն կոչեցաւ եւ այս գիւղ: Յաւուր տօնի վերափոխման դիմեն աստ բազմութիւն ուխտաւորաց իբրեւ 8 հազարաց. ուր ցուցանեն զհողաթափ եւ զարկանելի գլխոյ սրբոյ Կուսին:

Ճանի կամ Ճանիք: Փոքր ինչ հեռի ՚ի ծովէն յարեւելեան կողմն Լիմայ, եւ է ՚ի թեմի նորա: Բնակիչք սորա իբրեւ 50 տուն. ունի աղէհանք Դուզլա ՚ի ջրոյն` որ բղխէ աստէն. զոր եւ բաժանել եւ հաւաքել աստ եւ անդ, ՚ի միում եօթնեկի դառնայ ՚ի յաղ առատ. մինչեւ ՚ի ժամանակին յորժամ ոչ անձրեւէ, բերէ ՚ի միում միայն եօթնեկի 40 հազար օգգայ: Այլ այմ տաճիկ քաղաքացիք Վանայ յափշտակեցին ընդ մեծի մասին ըզտէրութիւն սորա, եւ Լիմայ թողին սակաւ ինչ:

Կէցան: Գիւղաքաղաք ուր նստի պէյ, հեռի ՚ի Վանայ երեքօրեայ ճանապարհաւ. ելանէ աստի երկանաքար ընտիր:

Հառչակ կամ Առչակ: Գիւղ յորում են իբրեւ 60 տունք. իբրեւ միով քառորդաւ մերձ ՚ի ծովակն աղի, որ յանուն գեղջս կոչի ծով Հառչակու:

Աստուածածնի վանք կամ Հառչակու վանք: Վանք քարաշէն իբրեւ կէս ժամաւ հեռի ՚ի գեղջէն Հառչակայ. կառուցել առ ստորոտով լերին:

Խառակօնիս: Գիւղ յորում են իբրեւ 100 տուն. 2 ժամաւ հեռի ՚ի Հառչակ գեղջէ ՚ի խոտաւէտ դաշտի:

Եալկուզ աղաճ: Անկանի յարեւմտեան կողմն Խառակօնիսոյ, առ ծովուն Հառչակայ, որոյ բնակիչք են իբրեւ 40 տուն: