Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Առաջինն է գաւառ անառիկ եւ ամուր` պատեալ շուրջանակի բարձրաբերձ որոյ մի միայնէ անցք մտից եւ ելից: Բնակիչքն քուրդք եւ հայք ինքնագլուխք եւ ապստամբք ՚ի փաշայէն:

Յամին 1777 Ուղուն Ապտիւլլահ փաշայն առ ՚ի նուաճեալ զսոսա, 30000 զօրօք եւ մուտ արշաւեաց ՚ի ներքո ՚ի սահմանս սոցա. իսկ սոցա յետկուսէ պաշարել զանցս ելիցն, ոչ թողին զօք ելանել արտաքս, այլ առհասարակ կոտորեցին:

Երկրորդն գաւառն ՚ի հնումն կոչէր Աթախ. ունի գիւղաքաղաք օճագլըգ ՚ի դաշտավայրի` ընդ մէջ բերդիցն Մուշայ Քէլէքի եւ Թէրճիլայ: Բաց ՚ի յայլոց ջուրց` ունին գետակ կոչեցել Սալաթ. որ բղխեալ ՚ի խորշ լերին, խառնի ՚ի վայր կոյս Փանպուգլու չային: