Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Առաջինն գրի եւ Թրիպօլի կամ Դրիբօլի, որ է հին անուն իւր, զի թէպէտ ոմանք նոյն դնեն զսա ընդ Իստօբօլիս նախնի քաղաքին. բայց նոյն է ընդ Դրիպօլսոյ որպէս ասացաք, զոր Պլինոս գիրք զ. գլ. 4 դնէ ՚ի Պոնտոս եւ Արիանոս դնէ առ ափն Սեաւ ծովու: Աւան սորա իբրեւ 65 մղոնաւ հեռի է ՚ի Փլադանայ յարեւմուտս հարաւոյ նորա. բնակիչք նորա տունք իբր 800, որք են տաճիկք եւ յոյնք, եւ իբրեւ 50 տունք յազգէս հայոց, որք ՚ի յառանձին տան կատարեն զաստուածային պաշտամունս:

Երկրորդն ունի համանուն աւան փոքր յարեւելեան կողմն Դրապզունի, բնակիչք սորա են յոյնք եւ տաճիկք, որք ապստամբք են եւ աւազակօղ, բերէ կոդի պանիր, եւ զանազան ազգս արմտեաց: Գլխաւոր վաճառ սորա է մանածն զոր առաքեն ՚ի Դրապզուն եւ անտի ՚ի Կոստանդնուպօլիս: