ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԻԸ (ԺԲ II)
       Բ.
       1 Եւ եղեւ մարդն յոգի կենդանի, այսինքն` յոգին եղեւ մարդն` կենդանի, անձնաւոր, այլ մարմինս գործիք է նորա, ըստ Պղատոնի , թե ես եւ իմն եւ իմոյքն, ես` որ է անձն, իմն մարմինն, եւ իմոյքն` գոյքն, ոչ երէց եւ ոչ կրսեր, ինքն քան զինքն, այլ մի եւ նոյն։ 2 Մի մարմնափոխութեան աղանդն կարծիցի, եւ կամ անխլիրտ անաւթ ինչ ի կաւոյս տ[ո՞ւ]եալ Աստուծոյ տկարութիւն թուիցի Աստուծոյ այլում ժամու կարաւտեալ։
       A 22ա