ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԽԶ (ԻԴ)
       Գ. 8-11
       1 Ոմանք ուրբաթ ասացին զերեկոյն, այլ մեզ չէ փոյթ, բայց ընդ երեկս զի՞ ասէ, զի ուր Աստուած է` ընդ երեկս զիա՞րդ իցէ. այլ զի եկեալ Տեառն Տէրն ողբալ զնա, զի կենաց նորա կատարածէ եւ վճիռ հատանելոց է եւ հանելոյ , անդի ` ընդ երեկս կոչեցաւ։
       2 Իսկ ասելն լուան զձայն գնալոյ 8) յանկարծակի սրտաթափ, սրտակտուր եղեն ձեռք ի տերեւ, ոտք ի փախուստ, միտք ի դողման, ակ ն ի վայր անկեալ, զոր ձայն կոչէ ոչ թե խաւշիւնa ինչ ։ 3 Սակայն զոր ստեղծ ձեռաւք ոտիւք գայ հիւանդատէս։
       4 Ողբայ ձայնիւ եւ ասէ Ո՞ւր ես Ադամ 9) իբր ասել ` յորմէ փառաց յորպիսի յանարգութիւն անկար , երկնայինդ եւ անմահդ երկրային եւ մահկանացու եղեր. ողբամ զքեզ, զի զիս ի քեզ նկարեցի. ոչ ի քեզ խնայեցեր, եւ ոչ ի պատկերէ իմմէ պատկառեցեր. որ զամենայն գիտէ, եւ թէ զինչ պատասխանի տալոց էր . սակայն հարցանէր ապաշաւանս կոչելով ապաշխարանաւք ։
       5 Լուայ , ասէ , զձայն քո ի դրախտի աստ եւ երկեայ , քանզի մերկ էի եւ թաքեա 10) ։ 6 Եւ յաւր ն յորում ստեղծար ասէ մերկ էիր, եւ մինչ զանուանս կենդանեացն դնէիր, ասէ, մերկ էիր ։ 7 Եւ արդ ո՞ պատմեաց քեզ, թե մերկ էս, զի յայնժամ չգիտէիր ասէ զմերկութիւն քո բայց եթե ի ծառոյն յորմէ պատուիրեցի քեզ չուտել ` կերա՞ր արդեաւք ի նմանէ։
       A 30ա, H 51ա