ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՀԷ (ԽԶ)
       ԺԳ. 10-13
       1 Ետես Ղովտ զամենայն կողմանսն Յորդանանու , զի յուռթի էր (ԺԳ 10), քանզի գետն Յորդանանու վերոյ կայ Բասանու, եւ յոլով աղբիւրք բըղխէն` աւգնութիւն տալով ընդարձակ դաշտին. ի ծովէն Տիբերայ մինչեւ ի ծովն աղի Սոդոմայ, զամառն եւ զձմեռ ն լի կալով ի բերոյ , զոր իբրեւ զդրախտն Աստուծոյ վկայէ գիրք , ուստի յայտ է, թե զդրախտն ոչ ժառանգեցաք վասն մարմնասէր բարուց եւ ոչ սոդովմաեցիքն ժառանգեն զնա։ 2 Անցանէ եւ ընդ Եգիպտոս նոյն անցք աղետից ի յանդիմանութիւն մեզ , զի զանցաւորս ընտրեմք քան զանանցականն։ 3 Ղովտ բնակեցաւ ի Սոդոմ իբրեւ զգառն անմեղ ի մէջ գայլոց եւ իբրեւ զմանուկ տղա յորջս թունաւոր վիշապացa։
       4 Բնակեաց Ղովտ ի Սոդոմ, զի առաւել եւս պատժեսցին`a բարի աւրինակաւն ոչ աւգտեալքb։
       A 49բ, H 81ա