ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՂԵ (ԿԳ)
       Լ. 24-ԼԱ. 19
       1 Եւ դարձեալ վերնականքն առանց կոչման անուան լսեն ակնարկման կամացն Աստուծոյ եւ արբանեկեն յերկրի մարդկան. միտք արու եւ առաքինի նման նոցա կամի լինել զիւրսն ծնունդսն , եւ զինքն բնաւիմբ պատկերեալք ։ 2 իսկ էգքն քընքշանաւք եւ ընդ յերկիր սողին եւ աստի կամին մեծարել զիւրեանցսն, իսկ Յակոբ ուսուցանէր զպատուիրանն աստուածապաշտութեան մարցն եւ մանկանցն, զչորեքտասան ամն լինելով ի տունն Լաբանու , ապա թե ոչ զիա՞րդ հաւանեցոյց զմարսն զմանկունսն թլպատեալ ։
       3 Սակայն երկնչի ապա` գուցէ ընդելութեամբ եւ սովոր սիրով չկամիցին a ելանել ի հայրենի գաւառէն յիշելով զպատուէրն Աբրաամու առ ծառայն, թե` զորդին իմ մի տանիր ի Միջագետս ։ 4 Ասէ ցԼաբան. արձակեա զիս, զի գնացից 25-26), եւ խնդրէ միայն զկանայսն յիշեցուցանելով նմա զծառայութիւն վաստակոյն։ 5 Եւ ասէ Լաբան ցՅակոբ. Եթե գտի զշնորհս առաջի քո մի գնար յինէն, զի, հմայեցի 27), այսինքն` ի փորձոյ նախագէտ եղէ , զի աւրհնեաց զիս Աստուածն քո յոտին 27ա) , քո լինելն ի տան իմում։
       6 Արկ ասէ, դու զվարձն քո 28). Եւ նա ասէ. Դու զքո մի ինչ տար , ապա ազատեա զհամակն յաւդեաց եւ յայծեաց ի խայտից եւ ի պիսակաց հան եւ տուր ցիս զսպիտակն, եւ անտի ծնեալ խայտախայրիսն իմ լիցի, զոր ես արածեցից եւ Տէր տայ ինձ։ 7 Եւ եղեն իրքն։
       8 Զի արդարքն մերձ գոլով յԱստուծոյ մարգարէանան յամենայն ժամ, որ զկամս երկիւղածաց իւրոց առնէ եւ աղաւթից նոցա լսէ եւ կեցուցանէ ։
       9 Առնէ երիս գաւազանս շէր 37), զոր շշի ասեն եւ պարսք` մութանաբի, եւ Սաւսի, զոր ջանդարի ասեն , եւ ընկուզի, զոր եբրայեցին կաղնի ասէ։ 10 Շէր եւ Սաւսի չէն պտղաբերք, կաղնին բազմաբեր եւ ոչ անպիտան։
       11 Նկարէն գերծոյր զկեղեւն եւ դնէր յաւազանն ջուրցն 38) ։ 12 Եւ խաշինքն յըմբելն իւրեանց տեսանեին եւ յուշի իւրեանց տպաւորեին զխայտիւսն, յղացեալ ծնանեին այնպիսի նկարեանս, որ էր հրաշք խորհրդոյ, զի խաշինք հային յերկինս ` յաստեղս եւ յերկիր եւ ի ծով, եւ այնպիսի զոր տեսանեն ոչ ծնանին։ 13 Այլ խորհուրդ էր իրն մեծ եւ սոսկալի, զի որ հաւատայ ի Քրիստոս ի խորհուրդ աւազանին, նկարեալ տեսանէ զպէս պէս շնորհսն, զոր բաժանէ միեւնոյն Հոգի, եւ յահ եւ յերկիւղ եւ ի սէրն Աստուծոյ յղանայ եւ ծնանի զփրկութիւն անձին իւրոյ։ 14 Եւ զհանդերձեալ յուսոյն զպտուղն սիրով առլցեալ , հաւատով գիրկս արկեալ, նշանակ երեք գաւազանացն։ 15 Դարձեալ` միոյ հաւր ծնունդք եմք` Ադամայ, ի դէպ էր նման ծնողին միագոյն լինել։ 16 Այլքան զի բանական եմք եւ պէս-պէս եւ զանազան բարս ունիմք եւ փոփոխիմք յայլ եւ այլ առաքինութիւնս, եւ լինիմք ոմն առաջին, ոմն միջին, ոմն վերջին, եւ Աստուած զամենեսեան ընդունի։
       17 Իսկ աննշանքն Լաբանու, որք գնացին զկնի աւտար հովուին եւ չնկարեցին ի միտս իւրեանց զխայտախարի գաւազանացն զխորհուրդս, եւ գազանակուր եղեն։ 18 Զի գաւազանքն Յակոբայ երեք էին յանուն Երրորդութեանն, եւ այսաւր երեքն յիշուին ի սուրբ աւազանին եւ Հոգին եւ ջուրն եւ քահանայն։ 19 Ուրոյն կացուցանէր Յակոբ զնշանաւորսն եւ ոչ խառնէր ի Լաբանուն։ 20 Եւ որք յառաջն ծաղր առնեին զՅակոբ, եթե` գունոյ է ցանկացեալ եւ ոչ` բազմութեան, ինքեանք ծաղր լինեին ի բազմանալ խայտապիսակացն։ 21 Զի մեծացաւ, ասէ Յակոբ յոյժ յոյժ, ուստերք եւ ուղտք եւ էշք 43) ։ 22 Եւ այս պարգեւք Աստուծոյ է եւ չէ փոքր, եւ կարէ սովաւ հոգեւոր մեծութեան տէր լինել, զի թե մեծութիւն մեղք էր ապա քան զԱստուած ո՞վ է մեծատուն` երկինք եւ երկիր նմա են , բայց զամենայն ի պէտս մարդկան տուեալ է . թե արգելու չկարեմք կեալ, եւ թե առատապէս բաշխէ մեծապէս գոհանամք զնմանէ։
       23 Թե ողորմելի են ախքատք ` երանելի են մեծատունք, որ կերակրեն զնոսա։ 24 Հան, ասէ, պտուղ Աստուծոյ ի քոց արդար վաստակոց ։ 25 Զի եթե յայսս կրթի ոք մարդ է եւ Աստուծոյ նման լինի։ 26 Բազում մեծատունք զԱստուած եւ զհրեշտակս ընկալան, զի թե կամիս` մեծութեամբ արդարանաս, եւ թե կամիս` աղքատութեամբ պարտաւորիս. եւ չիք ինչ խոտան եւ անպիտան յարարածս Աստուծոյ։
       27 Լուաւ Յակոբ զբանս որդւոցն Լաբանու, եթե` զամենայն ինչս ի հաւրէ մերմէ եհան իւրն։ 28 Եւ տեսանէր զերեսն Լաբանու, զի չէին ընդ նմա, որպէս յերէկն եւ յեռանդն (ԼԱ 1-2) ։ 29 Ապականացուն եւ անապականն ոչ կարէն կալ ընդ միմեանս իբր զգինի եւ զմրուր, ջանա ելանել մրուրն ի վերայ գինոյն` շաչէ եւ փքայ եւ ի հարկէ իջանէ ի ներքոյ եւ լինի պահապան անոշահոտութեան նորա։
       30 Խաւսի Յակոբ ընդ կանայսն, որք աշակերտեցան ճշմարտութեանն, զիրաւունս իւր եւ նոքա պատասխանեցին զարժանն, վասն զի սիրտք նոցա ընդ Աստուծոյ էր։ 31 Եհան զնոսա ի գրաստ եւ խաղաց գնալ։
       32 Եւ գողացաւ Ռաքել զկուռս հաւր իւրոյ զոսկեղէնս (ԼԱ 19) , ոչ զի պաշտեսցէ, այլ զի ի դէպ ժամու ապականեսցէ։ 33 Խորհուրդa եկեղեցւոյ է Ռաքել որ կոչի գառն Հովուին մեծի, որ բառնայ զկուռս ի տանէ հաւր իւրոյ` յաշխարհէ։ 34 Եւ գողացաւ Յակոբ զսիրտն Լաբանու (ԼԱ 20) մի` զի ըստ սրտի նորա, սիրէ զխաշինս նորա եւ երկրորդ` զի ոչ արար ազդ սրտին Լաբանու զգնալն իւր. զինքն գողացաւ ի նենգ սրտէ նորա, զի գնացեալ էր նա ի կտուր խաշանոյն` ի խնամոց Տեառն, զի անաղաղակ երթիցէa։
       A 68ա-69ա, H 109ա-110բ