Թորոս աղբար

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԱՆԴ ԳԻՒՂ
       1 Յայսմաւուրք.
       «…Նկարեցաւ սա ձեռամբ Կարապետի, ընդ հովանեաւ Ս. Գէորգի որ ի Բաղէշ քաղաքի. անմեղադիր լերուք ծաղկի… եւ ասացէք տէր ողորմի… որ յայս տարիս սեւ ու սուգի, եւ յամսեանն Մեհեկի, յանկարծ անկայ ես ի սըգի, ոչ գիտէի զինչ գործէի… ունիմ (յանձինս) բազում նեղիչ, եւ ի սրտիս կրակ այրիչ… որ մոլորեալ եմ ի ցաւիս… դատարկացեալ յիմ արուեստից… կու դառնանայ սիրտս ի փորին, եւ կ’արտասուէ աչս լալագին… գիրք եւ բանք Աստուածային, յառաջագոյն ինձ ծանուցին, թէ մի՛ գնար ընդ թշնամին, հայր քո եւ մայրն բարի կամին, եւ իմ չլուեալ զպատուէրս նոցին, անկայ ի գուբ խիստ խորագին… ով եղբայր իմ ես քեզ ասեմ, դու մի լսեր չար ընկերին, զի հանց կսկիծ որ ես տեսայ, դու չի տեսնես չար եղբօրէն… թէ քահանայ եւ թէ դպիր, եւ թէ հայր (սուրբ) յանապատին… յորժամ առնես զպատարագ, յիշեա զհոգի Կարապետին. թէ հարցանես դու զայս տարին, էր ի թուին Ռ. Ճ. Խ. Ե. ին։
       Առ տէր Վարդան քահանայ, գրող տառիս… «Քո գալդ լինի վեր երեսիս, քո գարշապարդ ի յիմ սրտիս, քո պատարագ ի յիմ հոգիս, եւ քո աղօթք ի յիմ մարմինս, մխիթարիչ ինձ դու լինիս, որ դու գիտես զիմ ցաւ սրտիս, դու քահանայ, եւ ես»…(յիշեցէք) զԲալուեցի Վարդան քահանայն եւ զհայրն զսարկաւագ Խաչատուրն, որ մարտիրոսական մահուամբ կատարեցաւ…»