Չափածոյ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
?
      
       Նո՛ր լեզուին հաւատա
       Որ իր շունչով հարազատ՝
       Երգ ու ծիծաղ, շող կուտայ
       Քու արեւուդ նորազատ։
      
       *
      
       Նո՛ր շրթներն համբուրէ,
       Որ աչքն աչքիդ սեւեռուն,
       Երանութիւն կը բուրէ
       Քեզ երգելով օրն ի բուն։
      
       *
      
       Նո՛ր քայլին քայլ տուր դուն,
       Որ մինչեւ ծովն անյատակ
       Կը հետեւի քեզ արթուն,
       Փառքիդ համար նահատակ։
      
       Մարտ 1921 Յոնիական ծով