Պատմութիւն Հայոց, Հատոր Ա.

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն Նինուէի հասարակ կարծիք է, թէ շինեցաւ այն ՚ի Բէլայ` այլով անուամբ` այսինքն է Արթուր կամ Ասու. եւ յետոյ ՚ի Նինոսէ վերստին շինեալ` կոչեցաւ Նինուէ: Իսկ յասել սուրբ գրոց. ծնն. ժ. 11. յերկրէ յայնմանէ ՚ի Բաբելոնէ ) ել Ասուր, եւ շինեաց զՆինուէ. բառիւս ասուր` կամ իմացեալ լինի երկիրն ասուրայ` այն է Ասորեստան. որպէս թէ եդեալ էր. ել Բէլ յերկրէն Բաբելոնի ՚ի Ասուր. այսինքն յայն ուր սերեալ էին որդիք Ասուրայ որդւոյ Սեմայ. եւ շինեաց անդ զՆինուէ. Եւ կամ իմացեալ լինի նա ինքն Բէլ. որ վասն թագաւորելոյ անդ զառաջինն` յանուն աշխարհին ասացաւ Ասուր, առեալ զանուն պարունակողին փոխանակ պարունակելոյն: Այլ սուրբն Հերոնիմոս , եւ սուրբն Օգոստինոս, եւս եւ Յովսեպոս, եւ բազումք ՚ի յոյն պատմչաց ասեն, թէ այն Ասուր` է որդի Սեմայ: Իսկ Կուռնելիոս Ալափիտէ ասէ, թէ այն կա'մ որդի Բէլայ էր, եւ կամ այլ ոք : Եւ Պետաւիոս համարի, թէ իցէ նա ինքն Նինոս որդի Բէլայ:
       Այլ սուրբն Գրիգոր Նարեկացի` ՚ի պատմութեան խաչին, յազգաբանութեան Արծրունեաց. յերես. 359. եւ 360. տպագր. 1782. թէպէտ եւ համարի, թէ սոյն այս Ասուր էր որդի Սեմայ, բայց դնէ զնոյն լինել քեռի Նեբրովթայ. զի ասէ, թէ զքոյր սորին Ասուրայ առեալ էր Քուշ ՚ի կնութիւն. յորմէ ծնաւ Նեբրովթ. եւ ապա սա ինքն Ասուր հրամանաւ նորին Նեբրովթայ շինեաց զԱսու քաղաք. մինչեւ ասէ եօթներորդն ՚ի նմանէ (այսինքն ՚ի Նեբրովթայ ) Նինոս` յիւր անուն փոխարկեալ` Նինուէ անուանեաց: Այս կարծիք մասամբ իւիք համաձայնի եւ մերումս, զի ' մեք ըստ ստուգագոյն կարծեաց եդաք ՚ի պատմութեան, թէ Նեբրովթ շինեաց զայն քաղաք. իսկ Նարեկացին դնէ հրամանաւ նորա շինեալ ՚ի ձեռն Ասուրայ:
       Այլ վասն քաղաքացն` յորս թագաւորեաց Նեբրովթ` բազում բանք են առ մատենագիրս, զորս չէ ' հարկ մեզ քննել. բայց եդից աստ միա'յն զբան սրբոյն Եփրեմայ ՚ի մեկ. ծննդ. ժ. 10. ուր գրէ այսպէս. Թագաւորեաց (ասէ Նեբրովթ ) յԱրաք` որ է Եդեսիա, եւ յԱքաթ` որ է Մծբին, եւ ՚ի Քաղանէ` որ է Տիսբոն, եւ ՚ի Հռեբովդ` որ է Ադիաբ, եւ ՚ի Քաղէ` որ է Քետրա, եւ ՚ի Հռեշէ` որ է Հռեշան: Սմին նման խօսի եւ սուրբն Հերոնիմոս ՚ի մեկ նութեան ծննդոց, եւ այլք այլազգ. զորովք չէ ' մեզ անկ պատաղիլ: