Պատմութիւն Հայոց, Հատոր Բ.

Հեղինակ

Բաժին

Թեմա
ա. Կացեալ Սամուէլի հայրապետի ՚ի կաթուղիկո սութեան ամս. ժ. վախճանեցաւ. եւ նստաւ ՚ի տեղի նորա Մուշէ ՚ի նահանգէ Կոտէից ՚ի գեղջէ Աղբերից կամ Այլաբերից, ՚ի սահմանացն Երեւանայ, ամս. ը: Եւ յետ նորա Սահակ երկրորդ ՚ի գաւառէն Հարքայ, ՚ի գեղջէ Ուղկայ: ՚Ի սորա առաջնում ամի մեռաւ մարզպանն հայոց մեծն Վահան Մամիկոնեան ՚ի բարւոք ծե րութեան կացեալ յիշխանութեան քաջութեամբ եւ բարեպաշտութեամբ ամս. իզ. եւ զի չորս ամենայն եւս յառաջն եկաց ինքնիշխան, ընդ ամ` երեսուն ամենայն հաշ ուի տեւող ութիւն իշխանութեան նորին: Եւ էառ զմարզպանութիւնն հայոց կրտսեր եղբայր նորին սպարապետն Վարդ` հրամանաւ Կաւատայ արքային պարսից:
       Այլ սակաւ տեւեաց իշխանութիւնն Վարդայ. վասն զի գրգռեցան բազումք ՚ի թշնա մութիւն ընդդէմ նորա, եւ գնացեալ առ Կաւատ` ամբաստան եղեն զնմանէ: Եւ թէպէտ գիտէր Կաւատ զբարեմտութիւնն Վարդանայ. զորոյ եւ զփորձն առեալ էր ՚ի դիմել իւրում ՚ի վերայ յունաց. բայց ՚ի բազմանալ ամբաստանութեանցն, եւ ՚ի խնդրել ոմանց ՚ի նախարարաց զվերակացու պարսիկ, կոչեաց արքայ զՎարդ առ ինքն. եւ ընկէց զնա ՚ի մարզպան ութիւն հայոց` յետ կալոյ նորա յայնմ իշխանութեան. ամս. դ. եւ առաքեաց ՚ի տեղի նոցա ՚ի Հայս զմարզպան ոմն յազգէ պարսից Բուրզան անուն` զայր անպիտան եւ անտի: Իսկ Վարդ հիւանդացեալ վախճանեցաւ յօտար երկրի. եւ զմարմին նորա առեալ ազգականաց նորուն` բերին եւ թաղեցին ՚ի Տարոն:
       բ. ՚Ի նոյն աւուրս վախճանեցաւ եւ տէր Սահակ կաթողիկոս կացեալ ՚ի հայրապե տութեան ամս. ե: Եո նստաւ ՚ի տեղի նորա տէր Քրիստափոր երկրորդ ՚ի գաւառէն Բագրեւանդայ ՚ի գեղջէ Տիրառճոյ: Յաւուրս սորա բազմութիւնք հոնաց անցեալ ընդ դուռն Ճորայ` յարձակեցան ՚ի Մեծն Հայս. եւ անտի յաշխարհն Փոքուն Հայոց. եւ աւար հարեալ հրձիգ արարին զայլեւայլ տեղիս. եւ կոտորեցին զբազումս մինչեւ ՚ի Կապադովկիա եւ ՚ի Պօնտօս. եւ ասպատակ սփռեալ ՚ի կողմանս կողմանս` աւերէին եւ քանդէին, եւ ժողովէին կողոպուտ բազում:
       Եւ ՚ի դիմել նոցա ՚ի կողմանս Սասնոյ, նախարարն Գնունեաց Մժէժ այր երեւելի եւ հզօր զօ րութեամբ ՚ի դէմ ելեալ նոցա իւրովքն ՚ի սուր սուսերի եհար զբազումս ՚ի նոցանէ. եւ զայլսն վանել փախստական արար յաշխարհէ անտի: Միաբանեցոյց ապա ընդ իւր եւ զոմանս յերեւելի նախարարացն հայոց. որով առաւել զօրացեալ ՚ի վերայ թշնամեաց շուրջ եղելոց` խաղաղացոյց զաշխարհն:
       գ. Լուեալ զգործս Մժեժայ արքայն պարսից Կաւատ, եւ ՚ի վերայ հասեալ հաւատարմութեան նորա` կարգեաց զնա մարզպան հայոց, փոխանակ Բուրղանայ պարսկի ` յետ կալոյ նորա ՚ի մարզպանութեան ամս. գ: Իբրեւ էառ Մժէժ զմարզպա նութիւն հայոց, փոյթ կալաւ ՚ի յանդորրու պահել զաշխարհն, արար բազում շինութիւնս, եւ նորոգեաց զբազում աւերեալ տեղիս: Կալաւ եւ բարեկամութիւն ընդ այլ թագաւորս եւ իշխանս, եւս եւ ընդ կայսրն Յուստինոս Թրակացի, որ նստաւ ՚ի նմին ամի. յամի հպատակ գոլով Կաւատայ. որում եւ տայր զհարկս աշխարհին հաւատարմութեամբ:
       ՚Ի սորա չորրորդ ամի վախճանեցաւ Քրիստափոր կաթուղիկոս, կացեալ յաթոռ հայրապետութեան ամս. զ: Եւ յաջորդեաց տէր Ղեւոնդ ՚ի գաւառէն Առբերանւոյ ՚ի գեղջէ Փոքր Եռաստոյ (կամ Առեստոյ ), ամս. գ: Ասի, թէ յաւուրս սորա եղեւ սով սաստիկ: Եւ յետ Ղեւոնդեայ նստաւ տէր Ներսէս երկրորդ ՚ի գաւառէ Բագրեւանդայ ՚ի գեղջէ Աշտարակաց, յեօթներորդ ամի մարզպանութեան Մժեժայ, յամի տեառն. 524:
       դ. Սոյն այս Ներսէս կաթողիկոս տեսեալ յոմանս ՚ի քահանայից եւ յայլոց եկեղեցականաց զանկարգութիւնս ինչ` մանաւանդ ՚ի գիւղորայս, ջանացաւ ուղղել. որոյ վասն արար ժողով եպիսկոպոսաց ՚ի Դուին քաղաք ՚ի հայրապետական աթոռն. եւ էին երեւելի ՚ի մէջ ժողովելոցն Ներշապուհ եպիսկոպոս Մամիկոնէից` յաջորդն Աբրահամու, եւ Պետրոս Քերթօղ` եպիսկոպոս Սիւնեաց` յաջորդն Մուշէի: Յայս ժողով սահմանեցին երեսուն եւ ութն կանոնս, առեալ բազում ինչ ՚ի կանոնաց մեծին Սահակայ Պարթեւի. զորս համառօտելով դիցուք առաջի:
       ա. Զտուրս քահանայից տարցին յեկեղեցին, եւ մի ' ՚ի տուն միոյ ուրուք քահանայի եւեթ: բ. Զտուրս ողորմութեան պատարագի առանց զօշաքաղութեան առցեն քահանայք: գ. Տուրք եկեղեցւոյ մի ' տացին վաշիւք: դ. Մի ' վաճառեսցի ումեք շնորհք քահանայութեան. եւ մի ' իշխեսցեն ականք առնել զգործս քահանայի: ե. Երկկին պաշտօնեայք որոշեալ կայցեն յեկեղեցական կարգէ. եւ մի ' վայելեսցեն ՚ի հասս եկեղեցւոյ: զ. Քահանայք մի ' խափանեսցեն զպատարագսն յաւուրս շաբաթու եւ կիւրակէի. եւ մի ծուլասցի ՚ի պաշտամանց յաւուրս տօնից. եւ եթէ անփոյթ լիցին. ՚ի հասից աւուրն զրկեսցին: է. Քահանայք մի ' իշխեսցեն նուազեցուցանել զբաժակ սրբոյ հաղորդութեան պատճառաւ չքաւորութեան: ը. ՚Ի մատակարարել քահանայից ՚ի սուրբ բաժակէ առ ժողովուրդն` մի խառնեսցեն ՚ի նոյն նորոգ գինի: թ. Զվարագոյրս խորանին մի տացեն ՚ի տունս փեսայի եւ հարսին: ժ. Քահանայք մի ' տացեն այլոց ` մանաւանդ կանանց` զջուր մկրտութեան, տանիլ ՚ի տուն, եւ մկրտել զերեխայս: ժա. ՚Ի քահանայս նախագահ համարեսցի, որ իցէ ձեռնադրեալ յառաջագոյն: ժբ. Առանց քահանայի մի ' իշխեսցեն դպիրք յեկեղեցւոջ պաշտամունս կատարել: ժգ . Քահանայք մի ' զգեցցին զզգեստ ականի կամ զինուորի: ժդ. Տուրք եկեղեցւոյ ըստ օրինի բաժանեսցին. աւագերիցանց` երկու եւ կէս մասն. հասարակ քահանայից` երկու մասն. սարկաւագաց մի եւ կէս մասն. դպրաց եւ այրի կանանց ` եթէ իցեն կարօտ` մի մասն: ժե. Սպասք եկեղեցւոյ ՚ի ձեռս աւագերիցուն լիցի. եւ ինքն աւագերէցն միշտ ՚ի տան եկեղեցւոյ կացցէ. եւ բնաւ յաշխարհական իրս մի ' զբաղեսցի: ժզ. Մկրտութին յեկեղեցւոջ լիցի հանդերձ ամենայն սպասուք յաւազանն սուրբ եւ եթէ վտանգ կայցէ, ՚ի տան կատարել: ժէ. ՚Ի մկրտել քահանային մի ' կայցեն առ նմա կանայք` ունելով զտեղի սարկաւագաց: ժը. Սարկաւագունք մի ' իշխեսցեն մկրտ ութիւն առնել առանց հարկի : ժթ. Քահանայք մի ' իշխեսցեն տրովք կատարել զխորհուրդ ապաշխարութեան: ի. Եթէ քահանայն յայտնեսցէ զխոստովանութիւն ապաշխարողաց, նզովիւք լուծցի: իա. Մի ' լիցի հասարակ գերեզման յեկեղեցւոջ: իբ. Քահանայք մի ' իշխեսցեն առնուլ վաշխս : իգ. Զագապս` այսինքն զնուէրս, որք վասն աղքատաց ընծային, մի ' բաժանեսցեն քահանայք ընդ հաճոյս, այլ` ՚ի նմին ժամու յանդիման ընծայողին բաշխեսցեն աղքատաց: իդ. Որք հաղորդելոցն են, մի ' ճաշակեսցեն ինչ նախ ՚ի տան. եւ եթէ գիտասցեն զայս քահանայք կամ կղերիկոսք, մի ' թողցեն հաղորդիլ: իե. Տղայոց պսակ մի ' լիցի. եւ որք ՚ի չափ հասեալ իցեն` առանց տեսանելոյ զմիմեանս մի ' պսակեսցին: իզ . Կոյս ընդ այրւոյ մի ' պսակեսցի, եւ ոչ այրի ընդ կուսի` առանց հարկի: իէ. Քահանայք մի ' իշխեսցեն երթալ եւ ընտրել ընդ հաճոյս իւրեանց զարջառ վասն ողորմութեան նուիրաց: իը. Քահանայք մի ' իշխեսցեն զնուիրեալ անասունս պահել կենդանի, այլ` տացեն զենուլ եւ բաշխել աղքատաց: իթ. Զաւուրս պահոց քառասնորդաց կամ զառաջաւորաց մի ' ոք իշխեսցէ լուծանել: լ. ՚Ի մեծի շաբաթու ճրագալուցի մի ' ոք յառաջ քան զպատարագն հաղորդեսցի օրինաց . բայց եթէ վասն հարկի տկարութեան: լա. Ժողովրդականք հակառակ հրամանի քահանայից մի ' իշխեսցեն հրաման տալ: լբ. Մի ' գտցի քահանայ արբեցօղ կամ հանգանակօղ. եւ մի ' ունիցի արծաթագին աղախին, եւ մի ' առնուցու ինչ ՚ի կապենից: լգ. Մի ' բնաւ մտցէ կին ՚ի վանս աբեղայից վասն հաց եփելոյ կամ կով կթելոյ, եւ մի ' վասն ո եւ իցէ գործոյ. լդ. Անապատաւորք յառաջ քան զմուտքս արեւու դարձցին յանապատ իւրեանց : լե. Վանականք մի ' օթեսցի ՚ի տունս աշխարհականաց, այլ` ՚ի մերձակայ վանս. եւ եթէ չիցէ ՚ի տեղւոջ վանք, ՚ի տուն աւագերիցու կացցեն: լզ. Վանականք մի ' իշխեսցեն վաճառական ութիւն առնել, եւ մի ' պահեսցեն առանձին զերիվարս եւ զայլ ինչ այսպիսի: լէ. Աղանդաւորաց բնակ ութիւն մի ' տացի ՚ի տան: լը. Յամենայն ամիսս շաբաթ մի պահք պահեսցի:
       Այս շաբաթապահք ցարդ իսկ անխափան պահին` ոմանք շարժականապէս եւ ոմանք անշարժ. եւ են սոքին: ա. պահք Եղիական: բ. պահք ամարայնոյ, որ ասի պահք Լուսաւորչի: գ. պահք վարդավառի: դ. պահք Աստուածածնայ: ե. պահք խաչի: զ. պահք Վարագայ խաչի: է. պահք յիսնակաց: ը. պահք ձմերայնոյ, որ ասի պահք սուրբ Յակոբայ: թ. պահք յայտնութեան: ժ. պահք առաջաւորաց. որ եւ ասի պահք նորա Սարգսի, այլ վասն երկուց ամսոց` պահք յաւուրս քառասնորդաց:
       ե. Իսկ ինքն Ներսէս կաթուղիկոս կացել ՚ի հայրապետութեան ամս. թ. եւ փոքր ինչ աւելի, մեռաւ. եւ նստաւ ՚ի տեղի նորա ՚ի Դուին տէր Յովհաննէս երկրորդ ՚ի գաւառէն Գաբեղենից ՚ի գեղջէ Սիւնձեղնոյ կամ Ձեղուան , որ եւ էր վանական Թաթլոյ վանից: Եւ ՚ի նմին ամի ՚ի սկիզբն. 533. թուականութեանն Քրիստոսի աւարտեաւ լցաւ շրջան հինգ հարիւրեցկին, որ բովանդակէ յինքեան զամս. 532. եւ յայնմհետէ սկսան խախտիլ տումարական տօնք զատկի, եւ որք ՚ի նոյն հետեւանան: Եւ թէպէտ ոմանք խնամատարութեամբ Յովհաննու հայրապետին ջանացան ուղղել, որպէս եւ առաջնորդն Գլակայ վանից Աթանաս, եւ ուղղեցին իսկ իւիք մասամբ, այլ ոչ տիրապէս, մինչեւ ցամ տեառն 551. զորմէ խօսեսցուք ՚ի գլ . խ:
       Այլ յառաջ քան զվախճանիլ Ներսիսի հայրապետի` մեռաւ արքայն պարսից Կաւատ. եւ թագաւորեաց փոխանակ նորա որդի նորին Խոսրով` այր հզօր եւ պատերազմասէր, միանգամայն եւ հետամուտ գիտութեանց եւ փիլիսոփայական զննութեանց. զորմէ հնչէր համբաւ իմն (ասէ Աղաթիաս յոյն պատմիչ ժամանակակից. գիրք. բ. եւ դ ), որպէս թէ ՚ի բերան ունիլ նմա զբանս Պղատոնի եւ Արիստոտէլի, եւ տալ թարգմանել ՚ի պարսս զգիրս իմաստասիրաց. որ եւ յաւելու ասել` թէ քաջութիւնք գործոց նորա ոչինչ պակաս գտան քան զԿիւրոսին եւ զԴարեհին եւ զայլոց նախնի թագաւորացն պարսից: