Ժամանակագրութիւն (1871)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ես, եղբայրք աստուածասէր եւ ուսումնասէրք, հայելով ՚ի բազմութիւն ժամանակագրաց որում կարօտեալ էի, խնայեցի յիմ եւ յոլովից լսելիս ՚ի յաճախութենէ զրուցաց, եւ համառօտեցի` քաղելով զպիտանին եւ զշահաւորն` յեկեղացականացն եւ յարտաքնոցն. ընդոստուցանել զմահաբեր ծուլութիւնս բազմաց , եւ ՚ի բաց հանել զանգիտութեանն խաւար, ակն կալեալ վերին հատուցմանն աշխատութեանս մերոյ. թողլով զսա գանձ Եկեղեցւոյ եւ վարժարան մանկանց նորոյ Սիօնի, որ զկնի մեր գալոց են :
       Եւ պարտ է մեզ սկիզբն գրոցս դնել զսկիզբնն մարդկութեանս զԱդամ, զի շինուածն հաստատեսցի հիմամբ. եւ է այսպէս օգուտ ասողացս եւ լսողացն: Բայց պարտ է նախ դնել զանուանս պատմագրացն` ուստի հանդերձեալ եմք ժողովել զնիւթ շինուածոյս մերոյ :
       Ափրիկանոս եւ Յեսու , եւ Հեքսիպոս (Հեգեսիպպոս ) եւ Յովսեպոս հրեայքն գրեցին մինչեւ ՚ի գալուստն Քրիստոսի:
       Ենանոս կրօնաւոր աղէքսանրդացի, գրեաց ՚ի յԱդամայ մինչեւ ՚ի Կոստանդիանոս թագաւորն :
       Եւսեբիոս Պամփիլեա, յորոց գրոց ժողովեաց զիւրն եւ անուանեաց Եկեղեցականս :
       Զոսիմոս եւ Սոկրատ եւ Թէոդորետոս հերետիկոս, ՚ի Կոստանդիանոսէ սկսեալ մինչ ՚ի Թէոդոս (փոքրն ) գրեցին :
       Յովհաննէս Անտիոքայ եւ Ճեպելու , եւ Թէոդորէ գրակարդացն կոստանդնուպօլսոյ, եւ Զաքարիա եպիսկոպոս Մելտենւոյ, գրեցին ՚ի Թէոդոսէ մինչեւ ՚ի Յուստիանոս Ծերն :
       Յովհաննէս ասիացին գրեաց յԱնաստասայ մինչ ՚Ի Մօրիկ :
       Կաւրա (Կօրիա կամ Կիւրոս ), ՚ի Յուստիանոսէ մինչ ՚ի Հերակլ գրեաց, եւ վասնմտանելոյն Տաճկաց յերկիրն Ասորւոց, որ եղեւ ՚ի ժամանակս Հերակլեայ :
       Եւ սուրբն Յակովբ ուռհայեցին համառօտ ընդ ամենն էանց :
       Եւ Դիոնէսիոս պատրիարքն գրեաց ՚ի Մօրկէ մինչ ՚ի Թէոփիլէ թագաւորն Յունաց, եւ մինչ ՚ի յԱհարոն (Հարուն ) ամիրայն Տաճկաց :
       Իգնատիոս եպիսկոպոս Մելտենւոյ, եւ Սլիւա երէց Մելտենւոյ եւ Յովհաննէս ՚ի Քեսնոյ, եւ Դիոնէսիոս (Աղէքսանդրացի ) Սալիպին որդին, արարին հարուստ պատմագրութիւնս յԱդամայ մինչեւ յիւրեանց ժամանակն :
       Արդ` ասացեալ ժամանակագիրքդ հայելով ՚ի յօժարութիւն ուսումնասէր լսողաց ժամանակին` փարթամագոյնս գրեցին. իսկ մեք ՚ի յերեկոյացեալ ժամանակս հայելով ՚ի ծուլութիւնս մեր, կարճագոյն եւ թեթեւակի անցցուք ընդ իւրաքանչիւրսն :
       Այլ եւ պարտ է ուսումնասէր արանց ոչ տկարանալ վասն աւելի եւ պակաս դնելոյն զթիւ ժամանակաց, զի ճշմարիտ է բանն Տեառն, թէ Հայր եդ յիւրում իշխանութեան զգիտութիւն ժամուց եւ ժամանակաց: Զի յոլով զանազանութիւն գտանի յԵւթանասնիցն թարգմանութիւնն, եւ զոր ունին Ասորք, զայն որ Աբգար արքայ ետ թարգմանել, եւ ստուգեաց Յակոբ ուռհայեցի հնարիւք լեալ իբրեւ զմի ՚ի Հրէիցն` զի մի ' թագաուսցեն զճշմարտութիւնն ՚ի նմանէ :
       Արդ` ըստ Եւթանասնիցն` Ադամ լեալ երկերիւր եւ երեսուն ամաց, ծնաւ զՍէթ. եւ եկեաց այլեւս չորեքհարիւր թասուն ամ: Եւ լինին ամենայն ժամանակք կեանց նորա իննհարիւր երեսուն ամ, մինչեւ ՚ի հարիւր երեսուն եւ եւթն ամն Մաղաղիէլի. եւ մեռաւ վաթսուն ամաւ յառաջ զծնունդն Ենովքայ. եւ է միջոցն սխալ եւ ոչ իմանան: Իսկ ըստ Ասորւոցն` Ադամ լեալ հարիւր երեսուն ամաց, ծնաւ զՍէթ. եւ եկաց այլ եւս ութ հարիւր ամ, որ ճշմարտապէս ինն հարիւ երեսուն ամ է: Ենանոս կրօնաւոր առնու վկայութիւն յԵնովքայ գրոցն, թէ Ադամ յետ ելանելոյն ՚ի դրախտէն, չկնի եւթանասուն ամի գիտաց զԵւա, եւ ծնաւ զԿայեն, եւ յետ եւթն ամի ծնաւ զԱբէլ. եւ զկնի յիսուն եւ երեք ամի ծնանելոյն զԱբէլ, սպան զնա Կայեն. եւ սգային զԱբէլ Ադամ եւ Եւա հարիւր ամ, եւ պաա ծնաւ զՍէթ որդի մխիթարութեան :
       Եւ Մադիդիոս (Մեթոդիոս ) պատրիացի ասէ, թէ յետ երեսուն ամի ելիցն ՚ի դրախտէն` ծնաւ զԿայեն եւ զԿլիմիա քոյր իւր, եւ զկնի երեսուն ամի ծնաւ զԱբէլ եւ զԲելուդա քոյր իւր. եւ զկնի հարիւր երեսուն ամի սպանաւ Աբէլ, եւ յերկերիւր եւ երեսուն ամին Ադամայ ծնաւ Սէթ: Եւ այսու գիտասցես զաննմանութիւն պատմագրացն:
       ՅԱդամայ մինչեւ յԱրեդի վեցերորդ ծնունդն ժողովին ամք ինն հարիւր երեսուն: Յայսքան ժամանակս ոչ գոյր թագաւոր , զի Ադամ ձեռագործ Աստուծոյ յերկիւղ եւ ՚իխրատ կարգաւորութեան բաւական էր նոցա. եւ յետ նորա մահուանն իշխէր Սէթ հարիւր եւթանասուն եւ ութ ամ: Եւ ՚ի ժամանակս Սեթայ յիշեցին որդիք նորա զկեանս դրախտին եւ հրաժարեցին յամուսնանալոյ, եւ ելին ՚ի լեառնն Ահերմոնի, եւ կային ժուժկալութեամբ, եւ վասն այնորիկ անուանեցան Որդիք Աստուծոյ եւ հրեշտակք :
       Սէթ` ըստ Եւթանասնիցն կեցեալ ամս երկերիւ եւ հինգ, ծնաւ զԵնովս, եւ ըստ Ասորւոցն հարիւր յիսուն ամ. եւ լինին աւուրք ժամանակաց նորա իննհարիւր եւ թանասուն ամ ըստ Յունաց եւ Ասորւոց :
       Ենովս` ըստ Ափրիկանոսի եւ Ենանոսի ծնաւ որդի ՚ի (հասակի ) հարիւր իննսուն ամաց. եւ ըստ Ասորւոցն` իննսուն ամաց: Սա յուսացաւ կոչել զանուն Տեառն Աստուծոյ, եւ յորդորէր զմարդիկ ՚ի գործս բարեաց. եւ լինին ամք նորա ինն հարիւր եւ հինգ :
       Կայենան հարիւր եւթանասուն ամաց ծնաւ որդի ըստ Եւթանասնիցն, եւ ըստ Ասորւոց` եւթծանասուն ամաց. եւ ամենայն ամք նորա ութ հարիւր յիսուն :
       Մաղաղիէլ հարիւր վաթսուն եւ հինգ ամաց ծնաւ որդի ըստ Եւթանասնիցն, եւ ըստ Ասորւոցն վաթսուն եւ հինգ ամաց. եւ ամենայն ամք նորա ութհարիւր իննսուն եւ եւթն ամ :
       Երեդ` ըստ Եւթանասնիցն եւ ըստ Ասորւոցն հարիւր վաթսուն եւ երկու ամաց ծնաւ որդի, եւ ըստ Սամարացւոցն վաթսուն եւ երկու ամաց. եւ լինին ամենայն ժամանակք նորա ինն հարիւր վաթսուն եւ երկու ամ, մինչեւ ՚ի վեց հարիւր ամն Նոյի :
       Ի քառասուն ամն Արեդի լցաւ հազար ամ: Եւ յայսմ ամի ձանձրացեալ որդիքն Սեթայ իջին ՚ի լեռնէն Ահերմոնի, եւ անկան ՚ի ցանկութիւն կանանց, եւ էին թուով երկերիւր: Եւ ՚ի նոյն ժամանակս կացուցին թագաւոր` որում անունն էր Սամարիոս . եւ վասն այսորիկ պատմէ Ենանոս, թէ յիջանելն ՚ի լեռնէն եւ ՚ի հրեշտակական վարուցն որդւոցն Սեթայ, բարկացան եղբարք իւրենց, եւ ոչ ետուն նոցա կանայս: Եւ նոքա գնացին առին ՚ի դստերացն Կայենի զորս ընտրեցինն. եւ ծնան ՚ի նոցանէ հսկայք ամբարտաւանք, վնասակարք եւ սպանողք: Եւ մինչ ՚ի յայս ժամանակս կայր երկիւղ Աստուծոյ եւ խաղաղութիւն, եւ աստ բարձաւ, եւ կալաւ զնոսա խռովութիւն եւ պատերազմ եւ սպանութիւն: Եւ լուան զայս որդիքն Սեթայ որ կային յերկրորդ կլիմն, որէ բաժին, եւ եդին եւ նոքա իւրեանց թագաւոր ՚ի Քաղգէացւոց երկիրն` զԱղորոս : Սա եգիտ զաստեղագգիութիւնն եւ զթիւս կենդանակերպից եւ մոլորակաց եւ զշրջմունս նոցա. եւ ՚ի սմանէ անուանեցաւ քաղդէութիւն: Եւ սա թագաւորեաց ամս իննսուն եւ ութ: Եւ զկնի նորին որդի իւր Ելփարոս թագաւորեաց ամս քսան եւ ինն եւ աւուրս երկերիւր:
       Եւթներորդ` Եւտուրիքոս քաղդէացի թագաւորեաց ամս հարիւր եւթանասուն եւ հինգ, եւ աւուրս հարիւր իննսուն եւ հինգ :
       Ութերորդ` Մամփիոս քաղդէացի յԱնարքոն քաղաքէ, թագաւորեաց ամս հարիւր իննսուն եւ հինգ, եւ աւուրս երկերիւր երեսուն :
       Իններորդ` Օտիարտոս ՚ի Անարքոն քաղաքէ, թագաւորեաց ամս եւթանասուն եւ ութ, եւ աւուրս երեք հարիւր երեսուն :
       Տասներորդ` Քսիսոթրոս որդի նորա թագաւորեաց ամս հարիւր եւթանասուն եւ եւթն, եւ աւուրս հարիւր իննսուն եւ հինգ: Ժողովին ամք հազար հարիւր ութսուն եւ երեք, եւ աւուրք երկերիւր եւ հինգ: Եւ յաւուրս սորա եղեւ ջրհեղեղն ըստ քաղդէացի գրոց :
       Առ զժամանակ թագաւորացս հազար հարիւր ութսուն եւ երեք , եւ զառանց թագաւորութեան ժամանակն հազար յիսուն եւ երկու, եւ առնի ընդ ամենայնն ինչ ՚ի ջրհեղեղն` երկու հազար երկերիւր քառասուն եւ երկու ամք ըստ Աստուածաշունչ գրոց: Իսկ Ենովք եղեալ հարիւր վաթսուն եւ հինգ ամաց` ծնաւ որդի ըստ Եւթանասնիցն (զՄաթուսաղա ), եւ ըստ Ասորւոցն վաթսուն եւ հինգ ամաց: Սա եգիտ գիր, որով Քաղդէացիք վարին: Եւ հաճոյ եղեալ Աստուծոյ զերկերիւր ամ, փոխեցաւ որպէս գիտէ փոխողն Աստուած` ուր կայ: Ոմանք ասեն թէ ՚ի դրախտն ուստի ել Ադամ :
       Մաթուսաղա լեալ ամաց հարիւր ութսուն եւ եւթն` ծնաւ որդի ըստ Եւթանասնիցն եւ Ասորւոցն: Եւսեբի եւ Ենանոս հարիւր վաթսուն եւ հինգ ամաց ասեն, իսկ Սամարացիքն վաթսուն եւ երկու: Լինին ամենայն ժամանակք նորա ինն հարիւր վաթսուն եւ երկու, մինչեւ յիննսուն եւ ութ ամն Սեմայ:
       Ղամէք լեալ ամաց հարիւր ութսուն եւ ութից` ծնաւ որդի ըստ Եւթանասնիցն, եւ ըստ Ասորւոցն հարիւր ութսուն երկու ամաց, եւ ըստ Սամարացւոցն յիսուն եւ երեք ամաց: Եւ լինին ամենայն ժամանակք նորա եւթն հարիւր եւթանասունեւերեք ամ, մինչեւ ՚ի վաթսուն եւ ինն ամն Սեմայ. եւ սա մեռաւ նախ քան զհայրն քսան եւ ինն ամաւ :
       Ի հազար վեց հարիւր վաթսուն եւ վեց ամի ելիցն Ադամայ ծնաւ Նոյ, այր արդար ՚ի ծնողածն իւրոց, եւ պահեաց հինգ հարիւր ամ, եւ ըստ Ասորւոցն հինգ հարիւր երկու ամ. եւ յերեքհարիւր յիսուն եւ ութերորդ ամին սորա կատացեցան երկու դարք :
       Ասէ Ենանոս, թէ ՚ի յաճախել մեղաց մարդկանն, թողեալք եղեն ՚ի ձեռաց Աստուծոյ. եւ յորդեցին ՚ի նոսա պատերազմունք եւ կռիւք, եւ լցաւ երկիր ոսկերօք սպանելոցն, եւ կուտեալ լինէին իբրեւ զբլուրս. եւ բարկացեալ Տեառն Աստուծոյ` ած ջրհեղեղ ՚ի վերայ նոցա, եւ կորոյս զնոսա յերկրորդ ամսեանն Իար Իսրայելէ: Եւ տեւեաց ջուրն ամի մի, մինչեւ ՚ի նոյն ամիսն եւ ՚ի նոյն քանիս ամսոյն. եւ ելին հրամանաւ Աստուծոյ Նոյ եւ որդիք իւր կանամբք իւրանց ՚ի տապանէն. եւ մատոյց Նոյ պատարագ Աստուծոյ ՚ի սուրբ անասնոցն, եւ հոտոտեցաւ Տէր ՚ի հոտ անուշից: Եւ էր Նոյ դարագլուխ երրորդ: Յովսեպոս ասէ, թէ տապանն մնաց յԵւփիմէ լեառն ՚ի Պիսիդացւոց երկիրն. բայց ճշմարտապէս կայ ՚ի Հայք մեծ, ՚ի լեառնս Արարադայ , որ է Մասիս ըստ բնագրոցն :
       Եւ էին որդիք Նոյի Սէմ, Յաբեթ, Քամ, յիննսուն եւ ութ ամին Սեմայ եղեւ ջուրն, եւ հարիւր ամաց ծնաւ որդի: Եւ բաժանեաց Նոյ որդւոց իւրոց զերկիր. եւ ետ Սեմայ զՊարսից աշխարհն, եւ զՊեկտուրա մինչեւ ՚ի Հնդիկս, յՌինոյ-Կորուրա, որ է Նեղոս: Եւ Քամայ ետ յՌինոյ-Կորուրայէ մինչեւ ՚ի Գագիրոն: Յաբեթի ետ ՚ի Մադիէ մինչեւ ՚ի Գաթիրոն հիւսիսոյ :
       Ազգն Յաբեթի ունին յակնէն Տիգրիս գետոյ, որ բաժանէ ընդ Մադէ եւ ընդ Պարոս: Եւ ազգն Սեմայ բնակեցին յարեւելից եւ յարեւմտից Եփրատայ եւ Դկլաթու: Եւ ազգն Քամայ ունին զԳեհոն գետ, որ բաժանէ զսահմանս նոցա: Եւ որդիք Յաբեթի են Հայք եւ Մակեդոնացիք եւ Մադացիք եւ Յոյնք եւ Լատինացիք եւ Վրացիք եւ Ալանք: Եւ որդիք Քամայ են Հնդկացիք, Եգիպտացիք, Հեթացիք, Յեբուսացիք, Հաբաշիք` որ են Քուշացիք, Գերգեսացիք, Արութացիք: Եւ որդիք Սեմայ` Աթուրացիք, Քաղդէացիք` որք են Ասորիք, Եբրայեցիք, Ֆրանգք, Պարսիկք: Եւ Սեմացիք ունին յարեւելից մինչեւ յարեւմուտք ընդ մէջս երկրի: Եւ որդիք Յաբեթի ունին զհիւսիս յարեւելից մինչեւ յարեւմուտս: Եւ որդիքն Քամմայ զհարաւ ունին: Եւ զի ետես Նոյ նախ քան զջրհեղեղն մեծ` զպատերազմունս եւ զսպանութիւնս կորուսելոցն, վասն այն պատճառի բաժանեաց նոցա զերկիր, եւ եդ նզովս զի մի զրկեսցեն զզմիմեանս վիճակօք :
       Զի յետ ջրհեղեղին ասեն` թէ որդի եղեւ Նոյի Մանտինոս անուն, որ յայնկոյս ծովուն առ զսահմանս իւր: Եւ խնդրեաց ՚ի հօրէն յոսկերացն Ադամայ, եւ ետ նմա զլոռունս ծնգացն ՚ի յիշատակ: Եւ սա աճեցոյց զաստեղագիտութիւնն :
       Սէմ լեալ հարիւր երեսուն ամաց ծնաւ զԱրփաքսադ ըստ Եւթանասնիցն, եւ ըստ Ասորւոց հարիւր ութ ամաց: Արփաքսադ հարիւր երեսուն եւ հինգ ամաց ծնաւ զԿայնան: Զայս Կայնան եւ զժամանակս իւր Եւսեբի ոչ յիշէ: Այս Կայնան բազմացոյց զՔաղդէացւոցն զմոլորութիւնն եւ զկախարդութիւնն ըստ աստեղացդ ըղձութեան: Եւ որդիք նորա իբրեւ Աստուծոյ երկրպագեցին նմա, եւ կանգնեցին նմա պատկեր ՚ի կենդանութեանն իւրում, եւ այս է սկիզբն կռոց երկրպագութեան: Սա շինեաց քաղաք եւ անուանեաց Խառան ՚ի վերայ անուան որդւոյ իւրոյ: Եւ Ղուկաս յիշէ զսա յԱւետարանին, եւ Մովսէս ոչ յիշէ վասն պատճառիդ :
       Արփաքսադ լեալ ամաց չորեքհարիւր վաթսուն եւ հնգից, եւ ըստ Ասորւոցն չորեքհարիւր երեսուն եւ ութամաց` (մեռաւ ): Կայնան լեալ ամաց հարիւր երեսուն եւ ըննից` ծնաւ զՍաղա: Սաղա հարիւր երեսուն ամի ծնաւ զԵբեր, եւ եկաց չորեքհարիւր վաթսուն ամ. եւ ըստ Ասորւոց երեսուն ամաց ծնաւ, եւ եկաց չորեքհարիւր երեսուն եւ երեք ամ եւ մառաւ :
       Եբեր հարիւր երեսուն եւ երեք ամի ծնաւ զՓաղէկ, եւ ապա զԵկտան ըստ Ենանոսի ժամանակագրի, իսկ ըստ Ասորւոցն երեսուն եւ չորս ամաց. եւ եկաց երեք հարիւր քառասուն եւ երեք ամ. եւ են որ ասեն, թէ սովաւ կոչեցան Եբրայեցիք, զի ՚ի հարիւր քսան ամի Փաղեկայ բաժանեցաւ երկիր յաճախել ազգին :
       Ի սկիզբն աւուրցն Ռաւագայ սկսան շինել զաշտարակն յերկիրն Սենաար: Եւ Նեբրովթ հսկայ որսայր շինողացն որս, եւ կերակրէր զնոսա: Եւ շինեցին զամս քառասուն` երկուցեալք ՚ի նզովիցն Նոյի, զի անցին զերդմամբ եւ զնզովիւք նորա, եւ զրկեցին զիրեարս եւ ակն ունէին ջրոյ. եւ զայս հնարք իմացան, զի ապրեսցին սովաւ: Եւ իջեալ Տէրն բաժանեաց զլեզուս նոցա, զմի լեզուն յեւթանասուն եւ երկու լեզուս: Եւ Եբեր այր ծեր եւ աստուծապաշտ` ոչ միաբանեաց ընդ նոսա, եւ ասեն` թէզ բուն լեզուն Ադամայ առ նմա մնաց : Եւ նա անուանեաց զերկիրն զայն Բաբելոն, որ թարգմանի աւերումն ըստ Քաղդէացւոց լեզուին` որ է Ասորւոցն: Եւ սուրբն Յակովբ եւ սուրբն Եփրեմ եւ սուրբն Վասիլ եւ սուրբն Գրիգոր նիւսացին վկայեն այսմ, թէ առ Եբեր մնաց լեզուն Ադամայ, Եւ սուրբն Յակովբ ուռհայեցին եւ Յոհվաննէս իթրացին եւ այլք ասեն թէ, այն է լեզուն Ադամայ որ մնաց առ Եբեր, զոր այժմ Հրէայք ունին, եւ ոչ Քաղդէացիքն զոր Ասորիք ունին : Բայց զարմանամ թէ ո՞րպէս ծածկեցաւ այս ՚ի նոցանէ, որ սկիզբն ազգին Իսրայելի Յակոբ է, եւ յորժամ անցին ընդ ծովն, ապա անուանեցան Եբրայեցին անցին անցին թարգմանի, եւ ՚ի յանցանել ծովուն առին նոր լեզու որպէս զայլ պարգեւսն, ըստ Սաղմոսին որ ասէ. «Յելանելն յերկրէն Եգիպտացւոց, լեզու զոր ոչ գիտէր ` լուաւ»։
       Եւ առաջին լեզու քաղդէացին է, ուստի Իսրայելացիք են, եւ ունէին զհինն` մինչեւ զնորն առին, ապա առաջինն բարձաւ ՚ի նոցանէ եւ այլ ոչ կալան զայն :
       Փաղէկ լեալ ամաց հարիւր երեսնից ծնաւ զՌագաւ, եւ ըստ Ասորւոցն երեսուն ամաց. եւ եկաց երեքհարիւր քառասուն եւ երեք ամ, իսկ ըստ Ասորւոցն երերիւր երեսուն եւ ինն ամ:
       Ի ջրոյն մինչ ՚ի բաժանումն լեզւացն ըստ Եւթանասնիցն վեց հարիւր վաթսուն ամէ , նոյնպէս եւ ըստ Ասորւոցն :
       Ռագաւ լեալ ամաց հարիւր երեսուն եւ երկուց` ծնաւ զՍերուք, եւ ըստ Ասորւոցն` յիսուն եւ երկուց ամաց. եւ եկաց երեքհարիւր երեսուն եւ ինն ամ, իսկ ըստ ասորի գրոց` երկերիւր երեսուն եւ ինն ամ: Ի ժամանակս յայս Նեբրովթ շինեաց երիս քաղաքս, զԱրեգ, զՈւռհա եւ զՄծբին: Եւ զկնի ցրուելոյ յաշտարակէն, որդիքն Քամայ եկին յերկիրն Փղշտացւոց եւ Լիբանանու. եւ հայեցեալ ՚ի պարարտութիւն երկրինեւ ՚ի վայելչութիւն, հաճեցան եւ բնակեցան անդ, եւ ոչ գնացին ՚ի վիճակնիւրեանց որ կայր յարեւմտից Եգիպտոսի, եւ ժառանգեցին զկրնակի նզովքն Նոյի, զծիծաղելոյն եւ զսահմանափոխութեանն զոր ՚ի բաժանել վիճակին նոցա եդ :
       Ի յեւթանասուն եւ չորրորդ ամին Ռագաւայ լցաւ երեք դարն , որ է երեք հազար ամ, եւ ՚ի յեւթանասուն ամին նորա շինեցաւ աշտարակն. եւ զկնի քառասուն ամի շինուածոյն ցրուեցան ընդ երկիրն ամենայն. եւ լցաւ երկիր պատերազմօք, եւ որ յաղթէր, պատկեր յաղթութեան կանգնէին նմա եւ երկրպագէին : Ի հարիւր եւ տասն ամին Ռագաւայ անկաւ աշտարակն: Զկնի ջրոյն առաջին թագաւորեաց ՚ի Բաբելոն Նեբրովթ, եւ ՚ի քառասուն ամին Ռագաւայ թագաւորեաց Նեբրովթ, եւ ՚ի սաստիկ շնչմանէ աստուածառաք հողմոյն շրջեցաւ աշտարակն, եւ մեռաւ Նեբրովթ սպանմամբ աշտարակին զարկուցմանէ , եւ են ժամանակք թագաւորութեան նորա վաթսուն եւ ինն ամ: Որպէս Մենադրոս պատմէ մոգն, եւ յերկրորդ գիրքն Յովսափայ պատմի, թէ թագ նորա հիւսածոյ էր եւ ոչ կռանակոփ :
       Ի մեռանելն Փաղեկայ տեսին որդիքն Եկտանայ եղբօր Փաղեկայ, թէ նոցա ոչ տուաւ ժառանգութիւն, զայրացան եւ եդին իւրեանց երիս գլխաւորս, զՍաբա, զՈւփիր եւ զԵւիլա. եւ հնարիմացութեամբ կազմեցին զէնս, թուր, աղեղն, զրահս, սաղաւարտս, վահան, եւ սկսան այսու յաղթել ամենեցուն. եւ փախչէին առաջին նոցա: Եւվասն զերծման եւ ապրելոյ ՚ի նոցանէ, սկսան շինել բերդս եւ ամրոցս. եւ այս եղեւպատճառ եւ սկիզբն զինագործութեան: Եւ ՚ի յաղթահարիլն բազմաց` աղաչէին զորդիսն Եկտանայ, առնուլ իւրեանց ժառանգութիւն զոր եւ կամիցին, եւ խաղաղանալ ՚ի պատերազմելոյ ընդ նոսա: Եւ էառ Սաբայն զխնկաբեր երկիրն, զոր Սաբա կոչեաց յիւր անուն: Եւ Ուփիր զաշխարհն ոսկեհանաց, որ է հնդիկք: Եւիլա` զպատուական ականց երկիրն, որ Եւիլատ կոչեցաւ յանուն նորա :
       Սերուք լեալ ամաց հարիւր երեսնից` ծնաւ զՆաքովը ըստ Եւթանասնիցն, եւ ըստ Եբրայեցւոցն եւ Ասորւոցն հարիւր ամ պակաս գայ ՚ի ջրոյն մինչեւ ցայս վայր: Եւ եկաց Սերուք երեք հարիւր երեսուն ամ. եւ յաւուրս նորա իմացեալ եղեւ դահեկանի եւ դրամի շինուած անուամբ գրոյ թագաւորացն: Եւ Սերուք շինեաց զՍրուճ յանուն իւր :
       Յայսմ ժամանակի երեւեցան Ամազունքն յազգէն Թորգոմայ այսպիսի պատճառաւ: Եղեւ զի կին մի մնաց ժառանգ թագաւորութեանն Թորգոմայ, եւ ոչ կամեցաւ այր առնուլ. եւ էր յաղթող, եւ ելանէր աւերէր զբազում աշխարհս: Եւ եղեւ նենգութիւն ինչ ՚ի զօրաց նորա, եւ զայրացեալ կոտորեաց զարուական զօրս իւր, եւ արար զօր կանացի. եւ միանգամ յամին առ սակաւ սակաւ երթային խառնէին ընդ արս յայլ աշխարհ, եւ զծնեալ էգսն ապրեցուցանէին եւ զարուսն սպանանէին: Եւ զայն տեսեալ` ժողովեցան յամենայն աշխարէ մետասան թագաւորութիւնք, եւ աւերեցին զամրոց թագաւորութեան նոցա զԱլիուն քաղաք ՚ի կողմն հիւսիսի, եւ ապա բարձաւ անկարգութիւնն, եւ արքն առին զիշխանութիւնն որք ծնեա էին ՚ի կանանց անտի, օրինօք ամենայն երկրի, եւ ապրէինարուքն եւ լցաւ աշխարհն :
       Զկնի քառասուն ամի մահուանն Նեբրովթայ եւ խափանելոյ թագաւորութեանն յորդւոցն Քամայ ՚ի Բաբելոն, թագաւորեաց Կամբիւրոս քաղդէացի ՚ի ժամանակս Սերուքայ, ՚ի յիսուն եւ վեց ամին: Սա շինեաց զՇօշ քաղաք , որ ասեն զԱսպահան եւ յայսմ ժամանակի տարածեցաւ զինագործութիւնն, եւ սկսան գերել զմարդիկ եւ վաճառել: Ի յեւթանասուն ամին Սերուքայ Կամբիւրոս արքայ քաղդէացի, պատերազմեալ ընդ Կալատու ազգին , յաղթահարեաց զնոսա եւ ելին ՚ի լերին: Սերուք ուսոյց Նաքովրայ զաղանդն Քաղդէացւոց կախարդել եւ հմայել ՚ի նշանս աստեղաց: Կամբիւրոս թագաւորեալ ամս ութսուն եւ հինգ. զկնի նորա երրորդ թագաւորեաց ՚ի Բաբելոն Սամիրոս ՚ի հարիւր եւ վեց ամին Սերուքայ, ամս եւթանասուն եւ երկու: Սա պատերազմեցաւ ընդ Յոյնս եւ ընդ Փռանգս եւ ընդ Քանանացիսե, եւ ՚ի ներքոյ հարկի կացոյց զնոսա. եւ շինեաց բազմութիւն քաղաքաց յաշխարհին Քաղդէացւոց եւ Պարթեւաց. եւ սա սկսաւ չափ եւ կանգուն եւ կշիռ (սահմանել ): Եւ սա ետ դնել խայտուածս եւ պատկերս ՚ի կտաւս, եւ գտաւ զարուեստ ապրիշում գործելոյ . եւ զամենայն գոյնս ներկուածոյ սա սահմանեաց: Եւ զայս ասաց Սամատրոս մոգ յիւր պատմութեանն վասն նմա, եթէ երեք աչք ունէր եւ եղջիւր: եւ սա էր հսկայ քաջ, որ եւ եհան ՚ի Քաղդէացւոցն զՆեբրովթեանսն, եւ ջնջեաց զազգն նորա անտի: Նաքովը լեալ ամաց եւթանասուն եւ ըննից` ծնաւ զԹարա ըստ Եւթանասնիցն, ըստ Ասորւոցն քսան եւ ինն ամաց. եւ եկաց երկերիւր եւ մի ամ ըստ Եւթանասնիցն, եւ ըստ Ասորւոցն հարիւր քառասուն եւ ութ ամ: Եւ ՚ի քսանեւհինգ (ամին ) Նաքովրայ ըստ Եւ Թանասնիցն, էր ճգնութիւնն Յովբայ, որպես ասէ զնմանէ Արուք քանանացին, եւ ասէ այսպէս. «Այր մի էր մեծատուն յորդւոցն Յեկտանայ, անուն նորա Յովբ, որ պատերազմեաւ եւթն ժամանակս (ամս ) ընդ սատանայի, եւ զօրութեամբն Աստուծոյ յաղթող գտաւ ՚ի վերայ նորա»։ Իսկ Յովսէփ դպիր ասէ, թէ յիննսուն ամին Նաքովայ եղեա ճգնումն Յովբայ: Բայց ասեն ոմանք, թէ էր նա յորդւոցն Եսաւայ, որ ասէ ՚ի կարգ որդւոց նորա` թէ Յոբաբ որդի Զարեհի. եւ հինգ հարիւր ամաւ յառաջ է քան զՄովսէս :
       Ի յեւթն ամին Թարայի թագաւորեաց ՚ի Բաբելոն Արփիազատ (Արփաքսատ)ամս ութեւտասն: Եւ յետ սորա խափանեցաւ թագաւորութիւն Քաղդէացւոց ամս եւթն մինչեւ ՚ի Վիլոս թագաւորն աթուրացի. զի պատերազմէին ընդ միմեանս Քաղդէացիք եւ Աթուրացիք եւ Մադացիք յաղագս թագաւորութեանն, մինչեւ զօրացաւ Վիլոս աթուրացի , եւ ել ՚ի հնազանդութենէն Բաբելացւոց, եւ տիրեաց թագաւորելով նոցա, եւ իշխեաց ամենայն Ասիոյ ամս վաթսուն եւ երկու: Եւ Աթուրիա քաղաք է առընթեր Մաւսլա, զոր Ասուրիա կոչեն` յԱսուրէ շինեալ զառաջինն: Քսարոս ոմն թագաւորեաց ՚ի Բաբելոն, եւ Սահերոն եղբայր Թարայի սպան զնա, եւ ասեն թէ` վասն ոսկեղէն պատկերին զոր եառ ՚ի Նաքովրայ, որ էր քրմապետ Կայնան կռոցն: Աստ շինեացաւ Դամասկոս ՚ի Մարիբոսէ հիւթացւոյն` հիւթացւոյն` նախ քան զծնանելն Աբրահամաւ. եւ Յովսեպոս ասէ թէ, յՈվսէէ յորդւոյ Արամայ շինեցաւ Դամասկոս :
       Անդրոնիկոս պատմագիր ասէ , թե ՚ի ջրոյն մինչեւ յԱբրահամ` են ամք հազար ութսուն եւ մի, եւ ցԱդամայ` երեքհազար երեսուն եւ հինգ, եւ ՚ի բաժանմանէն երկրի մինչեւ ցԱբրահամ` չորեքհարիւր քսան եւ մի ամ: Եւ աստ հաւասարեցան Յունաց եւ Ասորւոց թիւն :
       Ի ծնանելն Աբրահամու մեռաւ Նաքովր: Աբրահամու մօրն Մալքա թուէր անունն . եւ յետ տասն ամի ծննդեանն Աբրահամու ծնաւ Սարա դուստր Թարայի ՚ի Զմրութայ կնաջէ` եւ ոչ ՚ի մօրէն Աբրահամու, որպէս ինքն ասէ առ Փարաւոն եւ առ Աբիմելէք (թէ քոյր իմ է ) ՚ի հօրէեւ ոչ ՚ի մօրէ :
       Եւ Աբրահամ եղեալ խնդրել զԱստուած: Յայսմ ժամանակի եղեւ բարկութիւն Աստուծոյ ՚ի վերայ Բաբելացւոցն :
       Զի թռչունք զոր ճայ կոչեն, ուտէին զանդաստանս նոցա. եւ իւրաքանչիւր ոք այնչափ հերկէր եւ ցանէր, զոր պահել կարէր ՚ի բացլ քշելով զթռչունսն. եւ ՚ի պահելն Աբրահամու զանդաստանս հօր իւրոյ, ձանձրանայր ՚ի հալածելոյ զձագսն. եւ խնդրեաց օգնութիւն յամենայն անուանեալ աստուածոցն, եւ ոչ ետիտ. եւ յարեգակնէ եւ ՚ի լուսնէ եւ յաստեղաց եւ յերկնէ հայցեաց եւ ոչինչ օգտեցաւ. ապա ասաց. «Անհասանելի Աստուած` ամենից վերագոյն եւ արարիչ այս թռչնոց եւ անդաստանաց, յայտնեա զքեզ ինձ եւ հալածեա զնոսա»։ Եւ վաղվաղակի վերացան թռչունքն, եւ այլ ոչ դարձան յանդաստանսն: Յայն ժամն ծագեաց շնորհ ողորմութեանն Աստուծոյ ՚ի սիրտն Աբրահամու, եւ ասաց. «Գտայ զԱստուած զարարիչն ամենայն արարածոց»։ Եւ յաճախեաց Աբրահամ ՚ի խնդրուածսն երեւիլ նմա Աստուծոյ :
       Յայսմ ժամանակի թագաւորն Վիլոս մեռաւ, եւ թագաւորեաց Նինոս որդի նորա ամս յիսուն եւ երկու, երկրորդ (լեալ ) թագաւոր Աթուրացւոց: Սա շինեաց զՆինուէ, եւ փոխեաց զաթոռ թագաւորութեանն իւրոյ յԱթուրեայ ՚ի Նինուէ. եւ կազմեաց կուռք մեծ արկածու , հօր իւրոյ Բիլոսի (Վիլոս ) ոսկեղէն, եւ ետ երկրպագել նմա: Եւ յայնժամ շինեցան Ռաբովթ եւ Ռասան եւ Քաղանէ. եւ աստ շինեցաւ Երուսաղէմ: Եւ Աբրահամ զտուն կռոց հօր իւրոյ որ կայր ՚ի յՈւռհա, այրեաց, եւ Առան եղբայր իւր ջանաց փրկել զուռսն յայրմանէ, եւ ընդ նմին այրեցաւ: Եւ ՚ի վաթսուն ամին` Աբրահամ եւ Թարա հայր իւր եւ Նաքովը եղբայր իւր եւ Ղովտ որդի Առանայ, յՈւռհայէ Քաղդէացւոց ելեալ եկին բնակեցան ՚ի Խառան ամս չորեքտասան. եւ հրամանաւ Աստուծոյ ելեալ Աբրահամու եկն բնակեցաւ յերկիրն Քանանացւոց: Եւ լեալ Աբրահամ ութսուն եւ հինգ ամաց, մտաւ յԵգիպտոս, եւ ծնաւ զԻսմայէլ ՚ի Հագարայ աղախնոյ իւրոյ: Եւ եկաց Իսմայէլ հարիւր երեսուն եւ եւթն ամ, մինչեւ ՚ի վաթսուն ամն Յակովբու: Յայսմ ժամանակի թագաւորեաց Շամիրամ կինն Նինոսի ՚ի վերայ Աթուրացւոց` ամս քառասուն եւ վեց: Եւ սա շինեաց թլեր` բլուր ՚ի հողոյ կուտեալ ամրոց: Բայց մեք գտանք այլ պատճառ թլացդ, թէ ՚ի յաճախել պատկերապաշտութեան յամենայն տեղիս, եհան Աստուած հողմն փոթորիկ յերկիր, որ առեալ զկուռսն թաղեաց ՚ի տեղիս տեղիս հողակուտով: Եւ բնակեալ ՚ի նոսա դեւքն, կան ՚ի տանջանս ՚ի նոսին կուռսն. եւ մինչեւ ցայսօր դիւթք եւ կախարդք առ թլովքդ գործելով զարուեստս իւրեանց, լսեն ձայն որ գայ ՚ի դիւացն :
       Աբրահամ իննսուն եւ ինն ամաց եղեալ թլփատեցաւ. եւ հարիւր ամաց լեալ` ծնաւ նմա Իսահակ ըստ աւետեացն Աստուծոյ :
       Եւ ամք ծառայութեան նոցա յԵգիպտոս` չորեքհարիւր եւ երեսուն ամ ըստ Առաքելոյն: Եւ սկսանի ժամանակ պանդխտութեան նոցա յեւթանասուն եւթն ամն Աբրահամու, յորժամ ել ՚ի տանէ հօր իւրոյ, որպէս հրամայեցաւ ՚ի Տեռանէ : Ի հարիւր հնգետասան ամին եհան զԻսահակ ՚ի զենումն. եւ հնգետասան ամաց էր Իսահակ, եւ այլք երեսուն ամաց ասեն, եւ մեք հաւանիմք հնգետասան ամին: Եւ եկաց Աբրահամ հայր իւր եւթանասուն եւ հինգ ամ, մինչեւ յերեսուն եւ հինգ ամն Յակովբայ: Ի յինն ամին Իսահակայ պատմեցաւ Աբրահամու` թէ ծնան որդիք Նաքովրայ եղբօր քո: Ի հարիւր երեսուն եւ չորս ամին Աբրահամու եւ յերեսուն եւ եւթն Իսահակայ, մեռաւ Սառա հարիւր քսան եւ եւթն ամաց: Եւ առեալ Աբրահամու զԿենդուրա ՚ի կնութիւն. եւ էր Աբրահամ հարիւր քառասուն եւ երկու ամաց: Յերեսուն եւ ութ ամին Իսահակայ էառ զՌեբեկա ՚ի կնութիւն. եւ ՚ի վաթսուն եւ ՚ի մի ամին Իսահակայ յղացաւ Ռեբեկա. եւ գնաց Ռեբեկա առ Մելքիսեդեկա աղօթիւք խնդրել յԱստուծոյ զպատճառ վիճման մանկանցն որ յորովայնի նորա, զի գիտասցէ` յայտնելով նմա Աստուծոյ: Եւ նա առեալ հրաման ՚ի Տեառնէ` ասէ. «Երկու ազգ են յարգանդի քում, եւ երկու ժողովուրդք. եւ ժողովուրդ զժողովրդեամբ ել եւ ելա առնիցէ, եւ երէցն կրտսերոյն ծառայեսցէ »։ Ենանոս ասէ, ՚ի վաթսուն ամին Իսահակայ ծնաւ Ռեբեկա, եւ այլք հարիւր ամաց ասեն: Երէցն Եսաւ` որ է Եդոմ, ՚ի նմանէ Եդոմացիք` որ են Փռանկք. կրտսերն ՅԱկովբ, յորմէ Իսրայելացիք :
       Ի յեւթանասուն եւ ՚ի վեց ամին Իսահակայ մեռաւ Աբրահամ. ՚ի հնգետասան ամին Յակովբայ Իսահակ եկաց հարիւր ութսուն ամ, մինչեւ յերեսուն եւ մի ամն Ղեւեայ: Եւ էր Աբիմելէք թագաւոր քաղդէացի , որ է Գերերա Փղշտացւոց, բարեկամ տանն Աբրահամու: Եւ լեալ Յակովբ եւթանասուն եւ եւթն ամաց, ՚ի հարիւր երեսուն եւ եւթն ամին Իսահակայ գնաց ՚ի Խառան օրհնութեամբ հօր իւրոյ. եւ եկաց Յակովբ հարիւր քառասուն եւթն ամ, մինչեւ յերկոտասան ամն Կահադու. եւ մեռաւ զկնի երկերիւր երեսուն եւ երկուց ամաց խոստմանն Աստուծոյ տալ որդւոց նորա զժառանգութիւն երկրին. եւ յԵգիպտոս եկաց ամս եւթնեւտասն: Եւ Եսաւ էառ կանայս ՚ի դստերաց Քանանացւոցն. եւ յորժամ գիտաց թէ չէ հաճոյ հօրն, էառ զՄաղայէթ դուստր Իսմայելի :
       Յայսմ ժամանակի շինեաց Եմովր հայր Սիւքեմայ` քաղաք, եւ կոչեաց զնա յանուն որդւոց իւրոյ Սիւքեմ, յորմէ յափշտակեցաւ Դինա երկոտասան ամաց. եւ որդիքն Յակովբայ սպանին վասն նախանձու քեռն իւրեանց երեքխ հազար անձինս: Եւ Եսաւ բնակեցաւ ՚ի Սէիր: Յակովբ ութսուն ամաց եղեալ` առ զԼիա, եւ ութսուն եւ հինգ ամաց եղեալ`ծնաւ նմա Ռուբէն, եւ ութսուն եւ եւթն ամաց եղեալ` ծնաւ Շմաւոն, եւ յութսուն եւ ինն(ամաց `) ծնաւ Ղեւի: Յերրորդ ամին Ղեւեայ եւ յիննսուն եւ մի ամին Յակովբայ ծնաւ ՅՈվսէփ. եւ ՚ի տասն ամին Ղեւեայ ել Յակովբ առ Իսահակ հայր իւր. եւ ՚ի քսան ամին Ղեւեայ վաճառեցաւ Յովսէփ. եւ յերեսուն եւ մի ամին Ղեւեայ մեռաւ Իսահակ հարիւր եւ ութսուն ամաց: Զկնի մահուանն Իսահակայ վարձեցին որդիքն Եսաւայ զորդիսն Ամմոնայ եւ Մովաբու եւ զԱրամ, եւ եկին ՚ի Քեբրոն պատերազմել ընդ Յակովբայ եւ ընդ որդիս նորա: Եւ խստացեալ Յակովբու` եհար նետիւ եւ սպան զԵսաւ. եւ փախեան եկեալքն ՚ի վերայ նոցա: Յակովբ հարիւր երեսուն ամաց եղեալ` էջ յԵգիպտոս, յերկրորդ ամի սովոյն եւ ՚ի յինն ամի իշխանութեանն Յովսեփու: Ըստ Ասորւոցն եւթանասուն ոգի մտին յԵգիպտոս, եւ ըստ Եւթանասնիցն եւ ըստ սրբոյն Ստեփաննոսի նախավկայի` եւթանասուն եւ հինգ: Եւ այս է պատճառն. զի Ասորին զՅովսէփ եւ զերկուս որդիս Յովսեփու միայն հաշուէ, եւ Եւթանասունքն զորդիս որդւոցն Յովսեփու` որք դեռ չէին ծնեալք` թուեն :
       Ղեւի լեալ քառասուն եւ վեց ամաց ծնաւ զԿահադ. ոմանք զՅովբայ փորձանքն յայսմ ժամանակի ասեն: Կահադ լեալ վաթսուն ամաց` ծնաւ զԱմրամ. եւ եկաց հարիւր երեսուն եւ երեք ամ, մինչեւ յերրորդ ամն Մովսիսի: Ամրամ եւթանասուն ամաց ծնաւ զՄովսէս . եւ յերեսուն եւ հինգ ամի իշխանութեանն Յովսեփու թագաւորեաց Աթուրացւոցն Աղապարոս : Եւ յերեսուն եւ ութ ամի իշխանութեանն Յովսեփու թագաւորեաց Եգիպտացւոցն Քեբրոն` ամս երեքտասան: Եւ մեռաւ Ամրամ յԵգիպտոս նախ քան զելանելն Իսրայելի երեքտասան ամաւ, կեցեալ ամս հարիւր երեսուն եւ հինգ: Եւ եկաց Յովսէփ հարիւր եւ տասն ամ, եւ մեռաւ ՚ի վեց ամին Ամրամայ եւ խոստմանն Աստուծոյ յերկերիւր ութսուն եւ վեց(ամին ). եւ զկնի մահուան նորա մտին այգ նորա ՚ի ծառայութիւն: Եւ յայնմ ժամանակի թագաւորեաց Ամնափթիս Եգիպտոսի ամս քառասուն եւ երեք: Սա սկսաւ հեղձուցանել զորդիսն Իսրայելի ՚ի Նեղոս գետ :
       Եւ ծնաւ Մովսէս յեւթանասուն ամին Ամրամու, եւ յերեքհարիւր յիսուն ամի խոստմանն Աստուծոյ: Եւ ընկեցեալ ՚ի գետն, դուստրն թագաւորին` Թերմոթիս, եւ Եբրայեցին կոչէ զնա Մարիա, զոր Քանթարա թագաւորն Մեմփիս քաղաքի ա'ռ ՚ի կնութիւն, սա ա'ռ զՄովսէս ՚ի ջրոյն, եւ եղեալ տասն ամաց` տուաւ յուսմունս յԱնէսն եւ յԱմրէսն, եւ նաքա ուսուցին զնա :
       Ի մտէն յԵգիպտոսի մինչեւ յելն` երկու հարիւր հնգետասան ամ: Ի քսան եւ երկու ամին Մովսիսի նեղել սկսաւ թագաւորն զԻսրայէլ շինուածովք քաղաքաց: Եւ ՚ի քսանեւ ութ ամին Մովսիսի շինեցին զՀերմուպօլիս . եւ արարին պատերազմ Քուշացիք ընդ Եգիպտացիսն, եւ յաղթեցին եւ տարան գերի զՀռաքուստ մայրգիրն Մովսիսի, եւ առին ՚ի կնութիւն: Եւ յրեսուն եւ եւթն ամին Մվսիսի ծնաւ Յեսու որդին Նաւեայ, եւ Մովսէս շինեաց զՀերմուպօլիս, եւ պատեզմեցաւ ընդ Աթիուբաս թագաւորն Փղշտացւոց զտասն ամ, եւ յաղթեաց նմա, եւ առ ՚ի նմանէ զՀռաքուսա. եւ Քամփարայ` այրն Թերմոթեայ ոխացաւ ընդ Մովսիսի, եւ կամէր սպանանել զնա. եւ զչարէր վասն յաղթութեան նորա, եւ չկարէր մեղանչել նմա վասն Թերմոթեայ անուանեալ մօրն Մովսիսի, զոր Մովսէս դարձոյց ՚ի գերութենէն. եւ յորժամ մեռաւ կինն այն, առաքեաց զՔսանթիս սպանանել զՄովսէս, եւ Մովսէս իմացաւ զայն եւ փութացաւ սպան զնա. եւ ինքն փախեաւ, եւ գնաց յԱրաբիա առ Ռագուէլ Մադիանացին :
       ՅԱբրահամայ եւ ՚ի Կենդուրայ ծնաւ Եկսան , եւ յԵկսանայ ծնաւ Դադան, եւ ՚ի Դադանայ ծնաւ Ռագուէլ, եւ յՌագուելայ ծնաւ Յոթոր, եւ ՚ի Յոթորայ ծնաւ Յոբաբ: Եւ ա'ռ Մովսէս զՍեփովրա դուստր Յոթարայ իւր ՚ի կնութիւն. եւ քառասուն ամաց էր Մովսէս :
       Յայսմ ժամանակի երեւեցաւ Ասկղիպիդէս բժիշկ. եւ աստ էր Կեկրոփս, որ թագաւորեաց յԻտիկէ, որ է յԵգիպտոս : Վասն սմա ասեն թէ յառաջին ամին Գոդոնիէլի թագաւորեաց. եւ Յոյնք ասեն թէ սա շինեաց զԱթէնս յանուն կնոջ իւրոյ Աթենայ: Սա տիրեաց ամենայն Ասիոյ, եւ անուամբ նորա կոչեցաւ գաւառն Կապադովկիա: Եւ յաւուրս սորա երեւեցաւ ձիթենի ՚իդղեկին Աթենայ. եւ սա արար գիր Յունաց յԵգիպտացի գրոյ, զի գիտէր զերկուցն լեզուն: Սա եբեր զբնակիչս Մեմփիս քաղաքի եւ բնակեցոյց յԱթէնս, ուստի սերմանեցաւ իմաստութիւնն ՚ի կողմանս հիւսիսոյ:
       Իսկ Մովսէս եւթանասուն եւ ութ ամաց եղեալ, երեւեալ խօսեցաւ ընդ նմա Աստուած ՚ի լեառն Սինեայ :
       Յայսմ ժամանակի յԵգիպտոս թագաւորէր Փսանոս. ծնաւ սմա որդի, եւ անուանեաց զնա Ռամասիս: Եւ սա արար մեծ նեղութիւն Իսրայելացւոցն. եւ սա կոչեաց զանուն իւր կրկին Եգիպտոս. զի նախ Արիա կոչէր : Եւ ՚ի չորս հարիւր եւ երեսուն ամի խոստմանն Աստուծոյ, որ է ութսուն ամ Մովսիսի , արժանի եղեւ երեւմանն Աստուծոյ. եւ առ հրաման հանել զԻսրայէլ յԵգիպտոսէ: Եւ անցին Եբրայեցիքն ցամաքաւ ընդ ծովն, եւ ընկղմեցաւ Փսանոս թագաւոր զօրօք իւրովք: Եւսեբիոս ասէ, թէ Կանաքարիս (Քէնքէրէս ) կոչէր ընկղմեալն Փարաւոն եւ ոչ Փսանոս . եւ որք ոչ էին (գնացեալ ) զկնի Փարաւոնի, ամենայն ոք զգործն յորում կայր` աստուածացոյց, որպէս պատճառ փրկութեան անձանց իւրեանց եղեալ :
       Յայսմ ժամանակի եմուտ աստեղագիտութիւնն ՚ի Պարսս եւ կախարդութինն, եւ աստ շինեցաւ տաճարն Ապողոնի յԱթէնս , եւ կոչեցաւ Արիսպագոս` որ է տուն դատաստանի: Եւ աստ շինեցաւ Կորնթոս քաղաք, որ նախ Բուրիա կոչէր: Եւ յայսմ ժամանակի երեւեցան Փիւնիկ եւ Երակլէս իմաստասէրք: Եւ նախ քան զԿիկրոպս Ալիու կոչէր աշխարհն, որ յանուն նորա կոչեցաւ Կապադովկիա: Եւ աստ եղեւ հարուածն Եգիպտոսի շարժմամբ, որ եւ եւթն ամիս ՚ի տուն եւ ՚ի քաղաք ոչ իշխէին մտանել, այլ վրանօք արտաքոյ եւ բացօթեայք կային: Եւ զկնի հեղձմանն թագաւորեաց յԵգիպտոս Աքարոս: Զկնի վեց ամի ելիցն Իսրայելի թագաւորեաց ՚ի վերայ Աթենացւոցն Կրոնոս , եւ անուն դստերն նորա Ատիկէ, յորոյ անուն կոչեցաւ զԱտտիկէ աշխարհն :
       ՅԱդամայ մինչեւ ՚ի Մովսիսի ութսուն ամն եւ յելոն յԵգիպտոսէ Իսրայելի` լինին ամք երեք հազար ութ հարիւր քառաասուն եւ երկու, եւ ՚ի յութսուն ամին Մովսէս ետ պատերազմ ընդ Ամաղեկայ: Ի նմին ամին յերրորդ ամիսն ել ՚ի լեառնն եւ ընկալաւ զօրէնս :
       Ապոլոմէս իմաստասէր եբրայեցի ասէ, թէ Մովսէս արար զգիրն Աբրայեցւոց. եւաստի երեւի թէ գիր եւ լեզու եբրայեցւոց կրտսեր է քան զԱսորւոցն :
       Յութսուն եւ յերկու ամին Մովսիսի կանգնեաց զխորանն, եւ ՚ի նմին տարւոջ բերին լրտեսքն զողկոյզն ՚ի ձորոյն Բէթղահամի. եւ ՚ի գալ տարւոյն առաքեաց Բաղակ զԲաղաամ մոգ, անիծանել զԻսրայէլ : Եւ եղեալ Մովսէս հարիւր եւ քսան ամացլ կատարեցաւ: Սա գրեաց հինգ գիրս. եւ յետ սորա կացին դատաւորք Իսրայելի, եւ առաջինն Յեսու` որդին Նաւեայ, որ ա'ռ զգաւազանն Մովսիսի եւ զիշխանութիւնն` ութսուն եւ երեք ամաց . եւ նա էած զԻսրայէլ յերկիրն Աւետեաց: Սատակեաց եւթն ազգս քանանացիս, եւ զերկիր նոցա ժառանգեցոյց որդւոցն Իսրայելի: եւ դատեաց զնոսա քսան եւ եւթն ամ. եւ կատարեցաւ հարիւր եւ եւթն ամաց. Եւ սմա եւ զԳոդոնիէլի միջոցն այլ ոք չասէ ինչ, բայց Ափրիկանոս ասէ` երեսուն ամ: Այս Գոդոնիէլ եկաց դատաւոր քառասուն ամ. բայց ութ ամ ծառայեցին Քուսասարթեմայ, զոր սպան Գոդոնիէլ, այն ութն սմա է համարեալ. եւ Յոյնք յիսուն ամ ասեն զսորա դատաւորութիւնս:
       Յաւուրս սորա շինեցան քաղաքքն Բիւթանիոյ` Մալոս, Պապոս, Թէասոս, Ալկիտէ, Մարունտա: Եւ աստ շինեցան եւ ՚ի Սիկիլա քաղաքք: Յայսմ ժամանակի թագաւորեաց Արգիացւոցն Պալամպոս , որ է սկիզբն թագաւորութեան նոցա: Ի նոցանէ էր Փիլոտոնոսն` բարոյախօսն անասնոց եւ թռչնոց: Յետ Գոդոնիէլի ծառայէ Իսրայէլ Եգղոմայ մովաբացւոյ ութեւտասն ամ, զոր յարեալ (են ) յամս Աւովդայ եփրեմացւոյ, որ դատեաց ութսուն ամ: Աստ շինեցաւ Ակադմոն քաղաք ՚ի Կադամոսէ . եւ յութ ամին սորա թագաւորեաց Աթենայ Արքիաթոս : Եւ ՚ի քսան ամի սորա թագաւորեաց Աթուրացւոցն Լամբարիդոս ` ամս երեսուն եւ երկու: Եւ աստ շինեցաւ Բալաքսէ ՚ի թագաւորէն Աթուրացւոց: Եւ աստ կատարեցաւ չորս դարն, որ է չորս հազար ամ :
       ՅԱդամայ մինչեւ ՚ի Մովսէս քսան եւ եւթն ծնունդ է, եւ ՚ի Մովսիսէ մինչեւ աստ ոչ զծնունդն թուէ, այլ զանուանս դատաւորացն միայն: Զկնի Աւովդայ ծառայեցին Յաբինայ ամս քսան: Եւ զօրացաւ Սամեգար, այլ սպան ՚ի Փղշտացւոց վեց հարիւր այր մաճով արօրոյն: Եւ եկն Սիսարա ինն հարիւր կառօք երկաթի. եւ զօրացաւ: Բարակ Դեբովրայիւ եւ յաղթեաց նմա: Եւ Յայելկին Քաբերայ` վարեալ խոփ ընդ ծամելիսն Սիսարայ եւ սպան զնա: Եւ ամք դատաւորութեանն Բարակայ են քառասուն :
       Ի յԱւոդայ երեքտասներորդ ամին եկին Կադմոս եւ Փիւնիկոս ՚ի Թեբայեցւոցն յԱսորիս, եւ թագաւորեցին Սրոյ եւ Սայդոյ: Եւ ասեն ոմանք` թէ Կադմոս արար գիր Յունաց յեգիպտացի գրոյն :
       Պալոմպիս (Պելոպս ) կալաւ զթագաւորութիւն Արգիացւոցն, որ նախ Մուկեացիք կոչէին մինչեւ յիջանելն առ նոսա յարդւոցն Հերակլեայ: Յայսմ ժամանակի Իլիոն քաղաք յԻլոսէ շինեցաւ: Եւ յայսմ ժամանակի Աքայիա` յԱքիոյ շինեցաւ: Եւ աստ երեւեցաւ կինն Սաբիլէ, որ մեկնեաց զհարիւր իմաստասիրին երազսն , որ միապէս տեսին եւթն արեգակն, եւ էին ՚ի Հռովմ տեսողքս երազոյն եւթն արեգականն: Աստ թագաւորեաց Միդոս ՚ի վերայ Ափրիկեցւոցն :
       Ի քսան եւ յութ ամին Բարակայ թագաւորեաց Աթուրացւոցն Պանաւոս , ամս քառասուն եւ հինգ: Եւ աստ ասաց զօրհնութիւնն երգով Դեբովրա: Զկնի Բարակայ իշխեցին Մադիանացիք Իսրայելի ամս եւթն: Ել Գեդէոն եւ կոտորեաց զնոսա Աստուծով զօրացեալ. եւ դատեաց զԻսրայէլ ամս երեսուն եւ երեք. դիր զծառայութիւն եւթն ամին ՚ի երեք. դիր զծառայութիւն եւթն ամին ՚ի սմա ժամանակս, լինի քառասուն: Յերրորդ ամին Գեդէոնի թագաւորեաց Աթենացւոց Իգոս ամս քառասուն եւ ութ. եւ յերեսուն եւ յերեք ամին Գեդէոնի թագաւորեաց Աթուրացւոց Սուսրամոս` սմա ինն եւ տասն: Եւ աստ թագաւորեաց ՚ի Թաբայիմ (Թեբէ ) Ապողոն երաժիշտ, որ ասեն թէ շարժէր զքարինսն նուագօք գեղեցկօք. եւ յայլ գիրս գտաք թէ յԱթէնս թագաւորեաց երկրորդ Կիկրոպս: Գեդէոն ծնաւ որդիս եւթանասուն, եւ զկնի մահուանն Գեդէոնի սպան Աբիմելէք հարճորդի նորա զեւթանասուն որդիսն Գեդէոնի, եւ դատեաց զԻսրայէլ ամս երիս: Եւ զկնի նորա Թովղա ամս քսան եւ երկու: Ի սորա ութ ամին թագաւորեաց Աթենացւոցն Թեսեւս` ամս երեսուն, եւ Աթուրացւոցն Միթրոս` ամս քսան եւ եւթն: Ի քսան եւ մի ամին սորա շինեցաւ Տարսուս ՚ի Կիլիկիա ՚ի Բրիսոսէ (Պերսէոս ) որդւոց Տանայի. եւ աստ շինեցաւ Կարքեդոն, եւ Իլոն առաւ: Զկնի Թովղայ Յայիր գաղատացի` ամս քսանեւ երեք: Ի վեցերորդ ամին սորա թագաւորեաց Ամուկասոս յԵգիպտոս ամս քսան եւ վեց: Ի չորեքտասան ամին սորա թագաւորեաց Աթուրացւոցն Տուտլոս ամս երեսուն եւ մի. Յոյնք սմա Տիթունիս ասեն. եւ ոմանք ասեն թէ սա էառ զԻլիոն քաղաք եւ աւերեաց: Ի սորա վեշտասան ամին թագաւորեաց Աթենացւոցն Մենթոս (Մենեսթէ ), ամս քսան եւ երիս :
       Զկնի Յայիրայ ծառայեցին Այլազգեաց ամս ութեւտասն. եւ ա'ռ զդատաւորութիւն Յեփթայի ամս վեց. քսան եւ չորս ամ համարին սմա: Եւ զերաժիշտն Փիլիմոն աստ ասեն, որ արար դասս երաժշտաց. եւ սա արար պատկեր շարժուն ստիւք: Աստ շինեցաւ Կիւրինէ քաղաք եւ Սուր, յառաջ քան զշինութիւն Տաճարին չորեքհարիւր քառասուն ամաւ :
       Ի չորրորդ ամին Յեփթայեայ թագաւորեաց ՚ի վերայ Աթենացւոց Դիմափոս ամս երեսուն եւ երիս: Եւ ՚ի վերայ Եգիպտացւոցն Դիուսբուլուլիտէ , եւ այլք ընդ նմա ՚ի կարգին` հարիւր եւթանասուն եւ ութ ամ: Եւ աստ թագաւորեցին Լատինացիքն որ կոչեցան Հռովմայեցիք. առաջին թագաւորն Անիաս` ամս երեք: Զկնի Յեփթայեայ ոմանք զԵլոն ասեն դատաւոր. եւ Եւթանասունք զԱբդոն դնեն, որ դատեաց ամս եւթն: Եւ զկնի Աբդոնի Փղշտացիքն տիրեցին ամս քառասուն. Եւ զկնի Ելոնի եւ Աբդոնի` Սամփսոն յազգէ Դանայ. սա դատեաց զԻսրայէլ ամս քսան. եւ յերրորդ ամի իշխանութեանն պատերազմէր ընդ Փղշտացիս: Եւ ՚ի հինգ ամին սորա եղեւ իրքն Հռութայ: Եւ յերկրորդ ամին սորա թագաւորեաց Աթուրացւոցն Տուտէոս ամս քառասուն: Եւ յիննեւ տասներորդ ամին Սամփսոնի մեռաւ Զեւս, եւ թաղեցաւ ՚ի Կրիտիս` կեցեալ ամս ութ հարիւր ութսուն. եւ վասն բազմակեցութեանն Զեւս կոչեցաւ յանուն աստեղն, որ նախ Դիոս կոչէր ՚ի ծնողացն :
       Եւ զկնի Երկոտասան: Յովհաննէս պատմագիրն գրէ. թէ Սամեգարն եղեւ զկնի Սամփսոնի` ամս քառասուն. եւ Ափրիկանոս ասէ, թէ չգոյր նոցա դատաւոր. եւ էր խաղաղութիւն. եւ ոչ նեղէին յաւուրսն յայնոսիկ ուստեք: Հեղի դատեաց զԻսրայէլ ամս քսան ըստ Եւթանասնիցն, եւ ըստ Եսորւոցն ամս քառասուն. եւ ամենայն ժամանակն Հեղեայ եւթանասուն եւ ութ ամ: Յերեսուն եւ յութերորդ ամին (կենաց իւրոց ) Հեղի եղեւ իշխան, եւ յեւթնեւ տասներորդ ամի իշխանութեան նորա ծնաւ Սամուէլ. եւ ՚ի քսան ամին ընծայեցաւ Սամուէլ ՚ի խորանն: Եւ զկնի մահուանն Հեղեայ եղեւ Տապանակն ՚ի տան Ամինդաբայ ամս քսան: Եւ ՚ի քառասուն եւ երկրորդ ամի կենացն Սամուէլի, եւ ՚ի քսան ամի իշխանութեան նորա խնդրեցին որդիքն Իսրայեալի թագաւոր: Եւ աստ կատարեցաւ ժամանակ դատաւորացն, եւ սկսաւ թագաւորութիւն նոցա ՚ի Սաւուղայ :
       Առաջին թագաւոր Սաւուղ` ամս քառասուն, եւ յերրորդ ամի թագաւորութեան իւրոյ յաղթեաց Ամաղեկացւոցն. եւ ՚ի տասներորդ ամի սորա ծնաւ Դաւիթ, եւ ՚ի քսան եւ երրորդ ամի թագաւորութեանն Սաւուղայ օծաւ թագաւորն Դաւիթ ՚ի Սամուելէ: Եւ էր Սամուէլ վաթսուն եւ հինգ ամաց եւ Դաւիթ երկոտասան ամաց. եւ ՚ի քսան եւ ութ ամին իւրոյ սպան զԳողիադ. եւ յերեսուն եւ մի ամին եղեւ տօն ՚ի Նաւագ Հռամայ, եւ մարգարէանայր ընդ մարգարէսն Սաւուղ, թէ Դաւիթ է թագաւորելոց. մարգարէութիւն չա'ր տան իւրոյ: Եւ յերեսներորդ ամի ծննդեանն Դաւթի մեռաւ Սամուէլ մարգարէ: Եւ զկնի հինգ ամի մահուան Սամուելի սպանաւ Սաւուղ եւ Յովնաթան որդի իւր, թագաւորեալ ամս քառասուն :
       Եւ Դաւիթ թագաւորեաց ՚ի Քեբրոն ամս եւթն: Սա շինեաց զՍիոն, եւ յԵրուսաղէմ թագաւորեաց երեսուն եւ երիս ամս. ՚ի տասներորդ ամի թագաւորութեանն իւրոյ եհան զՏապանակն, եւ եհար նմա վրան: Եւ ՚ի բերելն զՏապանակն, շնորհն Աստուծոյ որ ՚ի նմա` գթացաւ յԱդամ, եւ անկաւ ՚ի վերայ գերեզմանին Ադամայ. եւ մեռաւ Ոզիա, զի արգելուլ կամէր ՚ի սիրելոյն իւրմէ: Ասէ զայս Յակովբ ուռհայեցին :
       Նաթան մարգարէն էր ՚ի Գաբաւոնայ, որ խնամէրն զԴաւիթ, եւ ՚ի մեղանչելն Դաւթի ՚ի Բերսաբէ , նախ իմացաւ Նաթան մարգարէ եւ եկն ապրեցուցանել զԴաւիթ, եւ ՚ի գալն հանդիպեցաւ մեռեալ մի, եւ մինչ թաղեացն զնա եւ եկն առ Դաւիթ` գործեցաւ շնութիւնն, եւ դարձաւ տրտմութեամբ. եւ ՚ի սպանանելն ԶՈւրիա, ոպա եկն յանդիմանել զնա յերկուց չարացն վերայ, եւ ետ նմա նշան զմահ առաջին որդւոյն Բերսաբէի . եւ երկեաւ Դաւիթ յԱստուծոյ եւ ապաշաւեաց: Յերեսուն եւ ինն ամի թագաւորութեան իւրոյ Դաւիթ ընտրեաց ՚ի Դեւտացւոցն արս հարիւր ութսուն եւ ութ, եւ արար զնոսա դասս քսան եւ չորս: Երկոտասան այր ՚ի դաս մի, սպասաւորս Տապանակին եւ Սաղմոսացն: Եւ ետ պատերազմ ընդ շրջակայ ազգացն, եւ յաղթեաց ամենեցուն. եւ կաց ամս եւթանասուն, եւ թագաւորեաց ամս քառասուն :
       Եւ թագաւորեաց Սաղովմոն ամաց երկոտասանից, եւ քառասուն ամ թագաւորեաց եւ եհան սա զԱբիաթար քահանայ, եւ սպան զԱդոնիա եւ զՅակաբ: Եւ ՚ի չորրորդ ամի թագաւորութեանն իւրոյ սկսաւ շինել զտաճարն, եւ կատարեաց զնա յութ ամ, ՚ի լեառն Ամուրհացւոց, որ է այժմ Երուսաղէմ: Եւ գրեալ է ՚ի գիրս Թագաւորացն, թէ յետ չորեքհարիւր եւ ութսուն ամի ելանելոյն յԵգիպտոսէ` շինեցաւ տաճարն. զնոյն ասէ եւ Պօղոս, թէ «Ետ նոցա դատաւոր չորեքհարիւր եւ յիսուն ամ, մինչեւ ՚ի Սամուէլ մարգարէ . » եւ թողին ՚ի ժամանակ ծառայութեան Այլազգացն ամս երեսուն: Յերեսուն եւ ՚ի չորս ամին իւրոյ Սաղովմոն շինեաց տուն կռոց Քամովսայ մովաբացւոյ եւ Մեղքումայ ամմոնացւոյ, ուր կայր տունն Ափրոդիտեայ աստուածուհւոյն Յունաց. Մովաբացւոյն տաճարն յեւթն ամն շինեցաւ, եւ Ամմոնացւոյն` յերեքտասան. բարձրութիւն նոցա երեսուն կանգուն եւ լայնութիւնն յիսուն. եւ արար նոցա զարդ ոսկւոյ յոլով, եւ ծով պղնձի եւ եզինս: Եւ քակեաց (Սաղովմոն ) զԱնտիոք եւ շինեաց զԹետմուր մերձզ Հեմսայ, եւ զՄալու եւ զՀեսուր եւ զՄակդուր եւ զԳազարէ եւ զԲէդուր` ըներքին եւ զվերին, եւ զԲեղէովթ, եւթն քաղաքք: Եւ յառաջին ամի թագաւորութեան իւրոյ եղեւ նմա որդի Ռոբովամ ՚ի Նամայէ ամմոնացւոյն: Եւ ՚ի Դամասկոս թագաւորեաց Հադադ, սատան Սաղովմոնի: Եւ Ամենայն ժամանակն Սաղովմոնի յիսուն եւ երկու ամ: Եպիփան ասէ, թէ Աքիա մարգարէացաւ Սաղովմոնի, թէ հանդերձեալ ես բարկացուցանել զԱստուած. նոյնպէս եւ զՌոբովամ յանդիմանեաց` թէ նենգութեամբ գնաս ընդ Աստուծոյ: Եւ սա (Աքիա ) ետես տեսիլ, որ լուծք եղանց կոխէին զԻսրայէլ եւ զքահանայսն, եւ ասաց ցՍաղովմոն, թէ կանայք հեռացուցանեն զքեզ ՚ի Տեառնէ: Եւ սա յանդիմանեաց զՐոբովամ զորդին Նաբատեայ վասն երնջոցն եւ մեռաւ, եւ թաղեցաւ ՚ի Սելով առաջի կաղնոյն :
       Եւ զկնի մահուանն Սաղովմոնի բաժանեցան երկոտասան ցեղքն, եւ եղեն ընդ Պոբովամայ Նաբատեան, որ թագաւորեաց ամս քսան եւ երկու. եւ ընդ Ռոբովամայ մնացին երկու ազգն, եւ կոչեցան Յուդա եւ Իսրայէլ: Ռոբովամ թագաւորեաց յԵրուսաղէմ ամս եւթնեւտասն, եւ եկաց յիսուն եւ ութ ամ: Աստ էր մարդարէն Սամեա, որ երկրորդ անգամ յանդիմանեաց զՌոբովամ ՚ի վերայ սեղանոյն. եւ սա ասաց Յուդայի, թէ «Մի ' կռուիք ընդ Իսրայէլի, զի ՚ի Տեառնէ եղեւ բաժանումնդ»։ Եւ սա պատառեաց զհանդերձն յերկոտասան մասն, եւ զտասն ետ Րոբովամայ Նաբատեան եւ զերկուսն ետ Ռոբովամու որդւոյն Սաղովմոնի: Եպիփան ասէ, թէ Իուդ էր անուն մարգարէին, եւ էր յերկրէն Սամարացւոց, եւ սպան զնա առիւծն, զի խոտորեցաւ ՚ի բանէն Տեառն: Զկնի Ռոբովամայ Թագաւորեաց Աբիա որդի նորա ամս երիս. եւ ել ՚ի վերայ նորա Րոբովամ ութսուն հազարաւ, եւ Աբիա ընդդէմ ել նմա քառասուն հազարաւ. եւ սպան յԻսրայելէ յիսուն հազար այր: Եւ ա'ռ Աբիա կանայս չորեքտասան, եւ եղեն նմա որդիք քսան եւ չորս եւ դստերք վեշտասան :
       Զկնի Աբիայ թագաւորեաց որդի նորա Ասա ամս քառասուն եւ մի, եւ եկեաց ամս վաթսուն: Սա փորեաց ջրհոր մերձ ՚ի Մասեփա յահէ թագաւորին Իսրայելի: Սա ՚ի հնգետասան ամին այրեաց զգտեալ կուռսն եւ եբար զպոռնիկութիւն յերկրէ, եւ զմայր իւր եհան ՚ի տիկնութենէ զի պաշտէր զԱստարտն, եւ այրեաց զկուռսն մօր իւրոյ: Ի քսան եւ ինն ամին սորա թագաւորեաց Ելա ՚ի վերայ Իսրայելի երկուս ամս, եւ Զամբրի ծառայն իւր սպան զնա եւ թագաւորեաց եւթն օր : Եւ բաժանեցաւ Իսրայէլ, ոմանք երթային զհետ Ամրեայ, եւ ոմանք զկնի Թապնեայ. եւ յաղթեալ Ամրեայ, թագաւորեաց երկոտասան ամ: Եւ սա գնեաց զլեառն Սամարիա ՚ի Սամարայ տեառնէ նորա եւ շինեաց անդ քաղաք եւ անուանեաց Սամարիա, որ յետոյ կոչեցաւ Սեբաստիա, որ այժմ ասի Մամլուզ: Իսկ Թապն տեսեալ թէ յաջողեցաւ Ամրեայ, այրեաց զարքունիսն, եւ ինքն ընդ նմին այրեցաւ :
       Ի քառասուն եւ մի ամին Ասայի թագաւորեաց յԵգիպտոս Փաքիրիս ամս չորս: Եւ զկնի Ասայի թագաւորեաց Յովսափատ ամս քսան եւ ինն: Յերրորդում ամի սորա թագաւորեաց Իսրայելի Աքաաբ որդին Ամրեայ` ամս քսան եւ երիս: Սա էառ կին զԵզաբէլ դուստր Իթիքլի (Եթբաաղ ) թագաւորին սրոյ եւ Սեդայի (Սիդոն ): Եւ սա շինեաց զԵրիքով զնզովեալն Յեսուայ որդւոյ Նաւեայ` Աբիրոնաւ անդրանկաւ իւրով եւ Զերծեալաւ կրսերաւ. Աբիրոնաւ հիմն էարկ նմա, եւ Զերծեալաւ կրսերաւ կախեաց զդուռնն` ըստ բանին Յեսուայ: Եւ այլք զանազան ասեն շինիչ հրամանաւ Աքաաբու, եւ զորդիսն սմա ասեն` Աբիրոն եւ Զերծել :
       Յերկրոր դամին Յովսափատու թագաւորեաց ՚ի վրայ Լատինացւոցն Կապանդոս ամս երեքտասան: Եւ ՚ի չորրորդ ամին Յովսափատու թագաւորեաց ՚ի վերայ Աթուրացւոցն Ուբրանտիոս ամս յիսուն. եւ յերեքտասան ամին նորա թագաւորեաց յԵգիպտոս Իսկոքորոս ամս վեց: Եւ ՚ի չորրորդ ամին նորա թագաւորեաց Աթենացւոցն Ամկարլոս երեսուն ամ: Յիննեւտասներորդ ամի նորա թագաւորեաց յԵգիպտոս Բասանքոս ամս ինն: Եւ ՚ի քսան եւ երեք ամի նորա թագաւորեաց ՚ի վերայ Լատինացւոցն Ագիպաս` ամս քառասուն եւ մի: Եւ ՚ի քսան եւ ինն ամի սորա թագաւորեաց ՚ի վերայ Իսրայելի Ոքոզիա ամ մի: Եւ զկնի նորա Յովրամ եղբայր նորա ամս երկոտասան. եւ ՚ի նոյն ամի թագաւորեաց ՚ի վերայ Յուդայի Յովրամ ամս ութ. եւ զհետ նորա Ոքոզիա ամ մի : Յովրամ արքայ Յուդայ որդի Յովսափատու առ զԳոդողիա քոյր Աքաաբու իւր ՚ի կնութիւն, եւ սպան զեղբարսն իւր. եւ եհար զնա Տէր բարկութեամբ եւ մեռաւ, եւ առ զթագաւորութիւնն Ոքոզիա: Եւ առաքեաց Եղիսէէ օծանել զՅէու որդի Ամղի ՚ի վերայ Իսրայելի, որ սպան զՅովրամ զորդին Աքաաբու, եւ զՈքոզիա արքայ Յուդայ. եւ Եզաբէլ հնգետասան ամաւ յետոյ սպանաւ քան զԱքաաբ զայրն իւր :
       Եւ զկնի մահուանն Ոքոզիայ արքայի Յուդայ, Գոդողիա մայր նորա կորոյս զամենայն զաւակ թագաւորութեանն . բայց մանուկ մի պահեցաւ առ Յովիդեայ քահանայի. եւ թագաւորեաց ինքն Գոդողիա վեց ամ: Եւ Յէու թագաւորեաց ՚ի վերայ Իսրայելի քսան եւ ութ ամ: Եւ զտաճարն Բահաղու որ կոի ցուլ, այրեաց հանդերձ պաշտօնէիւքն: Քահանայապետն Յովիդեա սպան զԳոդողիա եւ թագաւորեցոյց զՅովաս վեցամեայ ՚ի վերայ Յուդայ, որ թագաւորեաց քառասուն ամ :
       Յերրորդ ամին Յովասայ թագաւորեաց Դիոգինիս ՚ի վերայ Աթենացւոցն ամս քսան եւ ութ: Եւ ՚ի տասներորդ ամին թագաւորեաց Աթուրացւոցն Ակրագանիս քսան եւ երկուս ամս : Եւ ՚ի քսան եւ երկրորդ ամին Յովասայ թագաւորեաց Եգիպտոի Եսնուքոս ամս քսան եւ մի: Եւ ՚ի քսան եւ երրորդ (ամին ) թագաւորեաց ՚ի վերայ Լատինացւոցն Ռոմելոս , ամս ինն եւ տասն: Այս Ռոմելոս յոյժ ամբարտաւանեալ ՚ի վարս իւր` երկնառաք հրով այրեցաւ արքունեօք իւրովք: Ի յերեսուն եւ եւթներորդ ամին Յովասայ մեռաւ Եղիսէէ, զկնի յիսուն ամի համբարձմանն Եղիայի: Ի քսան եւ եւթներորդ ամին Յովասայ թագաւորեաց ՚ի վերայ Իսրայելի Յովաքազ` ամս եւթնեւտասն: Եւ յերեսներորդ առաջներորդ ամին Յովասայ եղեւ դատաւոր Աթենացւոցն Բարակլիս ամս իննեւտասն: Յովաս զկնի մահուանն Յովիդեայ ՚ի բաց եկաց ՚ի Տեառնէ. եւ սպան զԶաքարիա որդի Յովիդեայ ՚ի տաճարին, եւ ինքն սպանաւ ՚ի ծառայից իւրոց :
       Եւ թ ագաւորեաց որդի նորա Ամասիա ամս քսան եւ ինն: Սա յաղթեաց Եդովմայեցւոցն, եւ բերեալ զաստուածս նոցա պաշտէր. սա եկաց ամս յիսուն եւ չորս: Ի սորա տասներորդ ամին թագաւորեաց Իսրայէլի Յովաս ամս վեշտասան. եւ ՚ի վերայ Լատինացւոցն թագաւորեաց Անտոնիոս , ամս երեսուն եւ եւթն: Եւ յերրոր ամին Ամասիայ թագաւորեաց Եգիպտոսի Եսթրոն` ամս եւթնեւ տասն: Եւ աստ եղեւ դատաւոր Աթենացւոցն Արիփոն ամս քսան: Իսկ յեւթնեւ տասներորդ ամին Ամասիայ թագաւորեաց Աթուրացւոցն Թոնոս Կանկողերոս , որ կոչի յունարէն Սարդանապալոս, ամս քսան: Ի սորա ժամանակին գնաց Յունան քարոզել Նինուէի: Սա (Սարդանաբալոս ) զղջացաւ եւ դարձաւ առ Տէր ապաշխարութեամբ. եւ զկնի զղջմանն եղեւ նմա պատերազմ ընդ Վարբակէս մադացին, որ են Մարք, եւ տեսեալ թէ յաղթի ՚ի Մարէն, այրեաց զանձն: Ամք թագաւորութեան Աթուրացւոց բովանդակն լինի հազար հարիւր իննսուն եւ վեց, որ եղեւ զկնի խափանելոյ թագաւորութեանն Բաբելացւոց: Եւ յառաջին ամէն Վալոսի (Բիլոս ) հօրն Նինոսի` լինին ամք հազար երեքհարիւր: Եւ Վարբակէս մադացին օգնութեամբն Հայոց եբարձ զթագաւորութիւնն Աթուրացւոց եւ փոխեաց ՚ի Մարս : Զկնի մահուանն նորա եկաց թագաւոր ՚ի Նունուէ յազգէ քաղդէացի Փուլ անուն նորա Իփուա . եւ ՚ի սմանէ սերեցան Թակղաթփաղսար, Սաղմանասար, Սենեքերիմ, որ յիշէ զնոսա աստուածային Գիրք :
       Եւ սոքա իշխեցին Կիլիկեցւոց եւ Փիլիպեցւոց. եւ ՚ի սոցանէ են Նաքոնոս եւ Նաքուբոլոս եւ Նաբուպալսար եւ Նաբուգոդոնոսոր. եւ թուին ամք սոցա ՚ի Փուայէ մինչեւ յԱղէքսանդր մակեդոնացին չորեքհարիւր քսան եւ չորս ամ: Եւ զկնի մահուանն Աղէքսանդրի թագաւորեցին Սելեւկոս, Անտիոքոս, Կիլիքոս` որ զԿիլիկիա շինեաց. Սուրոս` որ զՍորիա շինեաց, յորմէ Ասորիք կոչեցան, որ մինչեւ ցնա Քաղդէացիք կոչէին եւ Սելեւկոս զՍելեւկիա շինեաց. Անտիոքոս զԱնտիոք շինեաց զկնի աւերմանն Սաղովմոնի: Նոյնպէս եւ զՈւռհա զշինեալն ՚ի Նեբրովթայ եւ զքակեալն ՚ի Սենեքերիմայ` Սելեւկոս շինեաց հրամանաւ Աղէքսանրի: Եւ Այս Սելեւկոս բնակեցոյց զմարդկան բազմութիւն ՚ի Տարսոն Կիլիկեցւոց, զի վասն վատախառնութեան տեղւոյն չբնակէին անդ զառաջինն :
       Յութեւ տասներորդ ամին Ամասիայ թագաւորին Յուդայ թագաւորեաց ՚ի վերայ Իսրայելի Յերոբովամ ամս քառասուն. եւ յԵգիպտոս թագաւորեաց Տուլօթիս ամս երեքտասան: Եւ կռուեցաւ Ամասիա ընդ Յովաս արքային Իսրայելի, եւ հարեալ մեռաւ ՚ի նմանէ: Եւ եկեալ յԵրուսաղէմ Իսրայելացիքն քակեցին ՚ի պարսպէն չորեքհարիւր գիրկ, եւ առին ոսկի եւ արծաթ որ կայր ՚ի տան Տեառն եւ ՚ի տան թագաւորին ե, եւ դարձան ՚ի Սամարիա. եւ Ամասիա բերեալ յԵրուսաղէմ` թաղեցաւ: Եւ թագաւորեաց Ազարիա որդի նորա ամս յիսուն եւ երկու, եւ եկաց ամս վաթսուն եւ ութ` եւ մեռաւ: Յառաջին ամին Ազարիայ, որ եւ Ոզիա, եկաց դատաւոր Աթենացւոցն Թասպիոս ամս քսան եւ եւթն: Եւ յերկրորդ ամին Ոզիայ թագաւորեաց Եգիպտոսի Ստասիս , ամս քսան եւ հինգ: Եւ ՚ի տասն ամին Ոզիայ թագաւորեաց Լատինացւոցն Փրիկոս ամս քսան եւ երիս: Եւ ՚ի քսան եւ եւթն ամին Ոզիայ թագաւորեաց յԵգիպտոս Ուսրաթոն ամս ինն. զաս անուանեցին Եգիպտացիքն Երակլէս: Եւ ՚ի քսան եւ ութ ամին Ոզիայ եկաց դատաւոր Աթենացւոցն Ագմիստոր ամս քսան: Եւ ՚ի քսան եւ ինն ամին Ոզիայ թագաւորի Յուդայ թագաւորեաց ՚ի վերայ Իսրայելի Զաքարիա ամս վեց եւ ամիսս չորս: Եւ զկնի Զաքարիայ թագաւորեաց Իսրայելի Սելլոմ ամիս մի: Եւ զկնի նորա թագաւորեաց Մանայեմ ամս տասն: Ի քսան եւ չորրորդ ամին իւրոյ, Ոզիա համարձակեալ արկանել խունկ ՚ի Տաճարին, եւ եղեւ բորոպեալ ամենայն մարմնով. եւ արգելաւ մարգարէութիւնն Եսայեայ զկնի քսան եւ չորս ամի մարգարէանալոյն իւրոյ, եւ լռեաց քսան եւ ութ ամ, մինչեւ մեռաւ Ոզիա, եւ յետոյ այլ մարգարէացաւ վաթսուն եւ մի ամ: Եւ յերեսներորդ երրորդ ամին Ոզիայ թագաւորեաց Լատինացւոցն Ամուլոս ամս քառասուն եւ երիս: Եւ յերեսներոդ չորրորդ ամին Ոզիայ ել Փուա արքայ Բաբելացւոց ՚ի վերայ Սամարիայ, եւ առեալ ՚ի Մանայեմէ հազրա քանքարս ոսկւոյ` եւ դարձաւ: Յերեսներորդ վեցերորդ ամին Ոզիայ թագաւորեաց Եգիպտոսի Բասմոս ամս տասն: Եւ ՚ի քառասուն ամին Ոզիայ թագաւորի Յուդայ թագաւորեաց ՚ի վերայ Իսրայելի Փակէէ ամս տասն: Եւ ՚ի քառասուն եւ մի ամին Ոզիայ թագաւորեաց Մակեդոնացւոցն Կօնոս երկրորդ թագաւոր` ամս երկոտասան: Եւ ՚ի վերայ Աթուրացւոցն թագաւորեաց Թակղաթփաղսար ամս երեսուն եւ հինգ: Եւ ՚ի քառասուն եւ վեց ամին Ոզիայ թագաւորեաց յԵգիպտոս Կուքրոս ամս քառասուն եւ չորս: Եւ ՚ի քառասուն եւ ութ ամին Ոզիայ թագաւորեաց առաջին թագաւորութիւն Լիւդացւոց :
       Եւ ել Թակղաթփաղսար թագաւորն Աթուրացւոց եւ գերեաց զՅուդա եւ զԻսրայելի մեծ մասնն. եւ այս եղեւ սկիզբն գերութեանն Իսրայելի: Եւ գերեցան իշխանք մեծամեծք, Ինաբէլ Բէթմեքա, Ենոք, Կանծ, Եսուր , Գեղադ, Գաւդի, եւ զերկիրն Եփթաղիմայ: Եւ զկնի մահուան Ոզիայ երեւեցան փառքն Տեառն ՚ի տաճարին: Յետ մահուանն Ոզիայ թագաւորեաց Յովաթամ որդի նորա ամս վեշտասան: Սա յաղթեաց Ամմոնացւոց եւ արար ընդ հարկաւ: Յերրորդ ամին Յովաթամայ թագաւորեաց երրորդ թագաւոր Մակեդոնացւոցն Տունիոս ամս երեսուն եւ ութ. սոքա են ազգակից Հայոց: Զկնի Յովնադանայ թագաւորեաց Աքազ որդի նորա ամս վեշտասան, որ արար չար առաջի Տեառն :
       Փակէէի թագաւորն Իսրայելի առեալ զՀռասոն թագաւորն Դամասկեայ եւ երթեալ ՚ի վերայ Յուդայ` կոտորեաց ՚ի նոցանէ երկոտասան բիւր. եւ Աքազ առաքեաց վարձեաց զԹակղաթփաղսար, որ եկն սպան զՀռասոն, եւ գերեաց զԵդոմացիս եւ գնաց: Յերկրորդում ամին Աքազու ապստամբեալ Ովսէ ՚ի Փակէէ, սպան զնա, եւ ինքն թագաւորեաց ՚ի վերայ Իսրայելի ամս ինն: Յութերորդ ամին Աքազու թագաւորեաց Աթուրացւոցն Սաղմանասար ամս չորեքտասան, եւ եկն ՚ի վերայ Իսրայելի, եւ արար ընդ հարկաւ: Եւ յետ ժամանակի ապստամբեալ Ովսիայ, առաքեաց առ Աբդիմելէք քուշացին, որ է Հաբաշի, եւ կայր նա յԵգիպտոս, ալ օգնել նմա: Եւ յեւթն ամին Ովսիայ, եւ յութ ամին Աքազու ել Սաղմանասար ՚ի վերայ Սամարիայ եւ պաշարեաց զնա երիս ամս, եւ առ զՍամարիա եւ գերեաց զտասն ցեղսն եւ տարաւ ՚ի Բաբելոն: Ամք թագաւորացն Իսրայելի երկերիւր յիսուն` եւ բարձաւ. յԱդամայ լինին ամք միահամուռ` չորեքհազար երեքհարիւր երեսուն :
       Աքազ իջոյց յերկոտասան եզանցն զծովն պղնձի` զարարեալն ՚ի Սաղովմոնէ արքայէ: Եւ զկնի մահուանն Աքազու թագաւորեաց Եզեկիա յԵրուսաղէմ ամս քսան եւ ինն, եւ եկեաց յիսուն եւ չորս ամ. եւ Սամարիա մնաց ՚ի հրամանս Աթուրացւոցն: Յութերորդ ամին Եզեկիայ առաքեաց Սաղմանասար պահանորդս Սամարեայ կողմանցն: Եւ մինչեւ ցայս վայր Լատինացիք կոչէին թագաւորք հնգետասան, եւ յեւթն ամին Աքազու թագաւորեաց Ռոմելոս, եւ իւր անուամբն շինեաց զՀռոմ քաղաք. ոմանք ասեն յանուն դստերն շինեաց` որում անուն էր Հռոմէ: Եւ յայնմ հետէ կոչյեցան Հռոմայեցիք :
       Յայսմ ժամանակի շինեցաւ Ռոդոս կղզի, որոյ պտուղքխ ծառոցն մատաքէ են: Աստ շինեցաւ Սալինոս քաղաք ՚ի Սիկիլիա, եւ ՚ի Պոնտոս շինեցա Տրափոր քաղաք, ՚ի Բիւթանիա Կիզիկոն շինեցաւ, եւ յԻտալիա Կալօնոն (Կոլոնիա ) եւ Լուկա (Լուկանիա ) շինեցան: Աստ կանգնեցան թագաւորք Լակեդեմոնացւոցն, առաջին Աբիոս , եւ այլք որք թագաւորեցին ամս երեքհարիւր քառասուն: Եւ աստ (՚ի Հռոմ ) շինեցան տաճարք քսան եւ չորս, ատենատեղիք երկու, փողոցք երեքհարիւր քսան եւ չորք: Կուռք ոսկեղէն ութսուն, եւ պատկերք վաթսուն եւ չորք` փղոսկրեայք, եւ տունք երեւելիք քառասուն եւ վեց հազար վեց հարիւր եւ երեք. եւ իշխանաց կայք հազար եւթն հարիւր իննսուն եւ հինգ, եւ կանա` (ագուայք ) ո ածէր ջուր ՚ի քաղաքն` հազար երեք հարիւր յիսուն եւ երկու: Խաբազք հացեփեացք երկու հազար եւթանասուն եւ չորս. տլսմերք (տըլսմունք ) պղնձիք ` երեք հազար եւթնհարիւր ութսուն եւ հինգ: Եւ յետ բազում ժամանակաց Տիտոս եւ Վեսպիանոս բերեն զդրունսն Երուսաղէմի եւ սիւնս ՚ի Տաճարէն եւ այլ զարդերս, եւ յաւելին ՚ի զարդն Հռոմայ: Եւ արտաքոյ քաղաքին շուրջն գայր քառասուն միլ, եւ մէջ քաղաքին ՚ի չորից կողմանց` երկոտասան միլ. եւ է միլն երկոտասան ոճ դարձի եղան հերկողաց: Եւ թիւ մարդկանն երկոտասան բիւր. եւ երկրորդ անգամ թուեալ` գտաւ վեշտասան բիւր. եւ երրորդ անգամ թուեալ ` քսան եւ եւթն բիւր, եւ չորրորդ թուեալ` քառասուն եւ վեց բիւր. եւ հինգերորդ թուեալ` չորեքհարիւր վեշտասան. եւ ՚ի թագաւորութեան Կղոդեայ` վեց հարիւր իննսուն եւ չորս բիւր: Եւ ՚ի թագաւորութեանն Օգոստեայ եւ Արքեղայոսի որդւոյ Հերովդէի եղեւ ՚ի Հռոմ սով մեծ, եւ վաճառէին զմոդ մի ցորեան ՚ի քսան եւ եւթն դահեկան եւ կէս: Եւ ՚ի թագաւորութեանն Տիտոսի եղեւ ՚ի նմա մահտարաժամ, որ մեռանէր յաւուրն բիւր մի :
       Յայսմ ժամանակի զՍամարացիսն ուտէին առիւծք: Եւ առաքեաց Սաղմանասար ՚ի գերելոցն քահանայ մի Եզրաս անուն, եւ ուսոյց նոցա զօրէնս, եւ գրեաց նոցա ասորի գրով զհինգ գիրքն Մովսիսի: Վասն այսորիկ Սամարացիքն այլ գիրք ոչ ընդունին յօրինացն եւ ՚ի մարգարէիցն` բաց յԱրարածոցն :
       Ի վեց ամին Եզեկիայ թագաւորեաց Աթուրացւոցն Սենեքերիմ. եւ եկեալ զօրքն նորա յԵրուսաղէմ, կոտորեցան հարիւր ութսուն եւ հինգ հազար: Սենեքերիմ զկնի ինն ամի թագաւորութեան իւրոյ սպանաւ յորդւոցն, որք գնացին ՚ի Հայս. եւ թագաւորեաց Ասորդան որդի նորա երիս ամս: Եւ յԵգիպտոս թագաւորեաց Սաւիքոն հնդկացի ամս երկոտասան: Եւ ՚ի վերայ Մակեդոնացւոցն թագաւորեաց Փրիտիկոս ամս յիսուն եւ մի: Յութեւտասն ամին Եզեկիայ թագաւորեաց Աթուրացւոցն Բելդան, որ է Բաղտան: Սա առաքեաց պատարագ Եզեկիայ յԵրուսաղէմ վասն դարձի արեգականն, գիտացեալ թէ յԱստուծոյն Իսրայելի եղեւ նշան կենդանութեան Եզեկիայ : Եւ սա քարոզեաց զանուն Տեառն Աստուծոյ ընդ ամենայն երկիրն Բաբելացւոց եւ Ասորւոց. եւ սա շինեաց պատկեր ճշմարտին Աստուծոյ եւ ետ երկրպագել նմա. եւ դարձոյց զամենայն աշխարհ իւր ՚ի պաշտելոյ զարեգակն :
       Ի քսան ամին Եզեկիայ թագաւորեաց Մադացւոց Կուրտակոս ամսերեքտասան: Ի քսան եւ ինն ամին Եզեկիայ թագաւորեաց յԵգիպտոս Տրոքոս հնդկացի ամս քսան: Զկնի Եզեկիայ թագաւորեաց Մանասէ ամս յիսուն եւ հինգ: Եւ եկեաց վաթսուն եւ եւթն ամ: Յերրորդ ամի իւրոյ թագաւորութեանն սպան զԵսայի մարգարէ, եւ բազում արիւն արդար եհեղ. եւ թողաւ ՚ի ձեռաց Աստուծոյ եւ անկաւ ՚ի ձեռս Ասորւոց զօրացն, եւ տարան զնա գերի յԱթուր, եւ եդին ՚ի հոր կապանօք. եւ ասաց զպատուական աղօթսն ապաշխարութեան զՏէր ամենակալն. եւ ընկալաւ Աստուած զաղաչանս նորա եւ արձակեաց զնա յերեսուն եւ եւթն ամին իւրոյ: Եւ Եսայի մարգարէն եդաւ ՚ի Սելով, եւ տուաւ ՚ի պատիւ մարգարէին շնորհք բժշկութեան. եւ Սելով առաքեալ ասի, մի` վասն Եսայեայ որ առաքեալ ասի վասն բանին որ ասաց. «Աւասիկ ես` Տէր առաքեա զիս» . եւ միւս` զի ՚ի գալ Այլազգացն արգելոյր ջուրն, եւ յորժամ Եսայի մարգարէն գայր ժողովրդեամբն, առաքեալ լինէր յԱստուծոյ ՚ի պաշարման Երուսաղէմի յԱսորւոցն :
       Ի չորրորդ ամին Մանասէի թագաւորեաց Մադայեցւոցն Դիուքլայոս ամս յիսուն եւ չորս: Ի քսան եւ մի ամին Մանասէի թագաւորեաց յԵգիպտոս Մարտիս ամս երկու: Ի քսան եւ ինն ամի Մանասէի թագաւորեաց Մակեդոնացւոցն Արգէոս` ամս երեսուն եւ ութ. եւ յերեսուն եւ երրորդ ամին Մանասէի թագաւորեա յԵգիպտոս Ստեփանթոս ամս հինգ: Եւ ՚ի քսան 'եւ վեց ամին Մանասէի թագաւորեաց Ասորւոց փոքր սենեքերիմ` ամս երեսուն եւ հինգ: Եւ առասներորդ ամին Մանասէի թագաւորեաց Հռոմայեցւոցն Տակլիոս ամս երեսուն եւ երիս: Սա էր որ եգիտ զհանդերձն ծիրանի եւ զգաւազանն ոսկի թագաւորական: Ըստ մեզ Տուլլոս է սա: Աստ թագաւորեաց Եգիպտացւոցն Նեքոն , ամս ութեւտասն: Ի քառասուն եւ չորս ամին Մանասէի թագաւորեաց Եգիպտոսի Փսոմիտիկոս ամս քառասուն եւ չորս: Յայսմ ժամանակի եղեւ առաջին շինութիւնն Բիւզանդի` ձեռամբ Բիւզոսի իշխանի. եւ զկնի ինն հարիւր եւ եւթանասուն ամի մեցացաւ` նորոգեալ ''ի Կոստանդիանոսէ, եւ ետ անուն Կոստանդնուպօլիս: Եւ աստ վփարեցան թագաւորք եւ դատաւորք Աթենացւոց : Զկնի Մանասէի թագաւորեաց Ամոն վերայ Յուդայ ամս երկոտասան. եւ յերրորդ ամի նորա թագաւորեաց Մադացւոց Նբրակտիոս ամս չորեքտասան: Եւ յերկոտասան ամին Ամոնի թագաւորեաց Աթուրացւոցն Նաբուպալսար` ամս երեսուն եւ երիս. եւ սա էր մոգ: Եւ նմին ամի թագաւորեաց Մակեդոնացւոց Փիլիպպոս` ամս երեսուն եւ ութ: Յերրորդ ամին թագաւորութեանն Ամոնայ ծնաւ Ովսիա. եւ Ամոն պաշտէր զկուռս, եւ հարին ծառայքն նորա եւ մեռաւ. եւ են ժամանակք նորա քսան եւ չորս ամ :
       Եւ թագաւորեաց Ովսիա որդի նորա յԵրուսաղէմ ամս երեսուն եւ մի. եւ եկաց երեսուն եւ ինն ամ: Եւ եղեն նմա որդիք չորս, Յովհաննէս, Յովակիմ, Յովաքազ, Սեդեկիա: Յայսմ ժամանակի մարգարէանայր Սոփոնիա յարզգէ Շմաւոնի: Ի տասն ամին Ովսիայ թագաւորեաց Հռոմայեցւոցն Մարկոս Անիկոս ամս քսան եւ չորս: Յերեքտասան ամին Ովսիայ սկսաւ Երեմիա մարգարէանալ: Ի չորեքտասան ամին Ովսիայ թագաւորեաց Մադացւոցն Կոստանդոս ամս երեսուն եւ երկու: Սա գնաց եւ առ զՆինուէ եւ զԱթուրացիսն: Յերեսներորդ ամին Ովսիայ թագաւորեաց յԵգիպտոս Նեքաւով, որ է Նեփսոս, եմս վեց: Սա ել ''ի կողմանս Եփրատայ պատերազմեալ ընդ Աթուրացիսն Մնբէճ: Եւ ել Ովսիա ընդդէմ նորա առանց հրամանի Աստուծոյ, եւ սպանաւ նմանէ եւ ծաղեցաւ յԵրուսաղէմ. եւ թագաւորեաց Յովաքազ որդի նորա. եւ յետ երեք ամսոյ դարձաւ Նեքաւով Կաղն եւ տարաւ զՅովաքազ յԵգիպտոս, եւ կացոյց թագաւոր զեղբայր նորա զՅովակիմ, եւ եդեալ հարկ տասն քանքար ոսկւոյ եւ հարիւր արծաթոյ: Սա թագաւորեաց ամս երկոտասան :
       Յերրորդ ամին Յովակիմայ թագաւորեաց Հռոմայեցւոցն Տարկինոս Ուբրիկոս ամս երեսուն եւ ութ: Ի նոյն ամի թագաւորեաց Աթուրացւոցն Նաբուպալսարայ` ամս քառասուն եւ չորս. որ եկն յԵրուսաղէմ եւ տարաւ գերի զանօթս տան Տեառն, եւ եդ հարկս Յովակիմայ, եւ տարաւ զԴանիէլ եւ ղընկերս իւր: Եւ յետ քակելոյն Նեքաւովէ Մնբէճ քաղաքի` շինեցաւ վերըստին յԱթուրացւոցն. եւ եդաւ անդ կուքն Կայնանայ: Եւ կոչեցաւ Յարապօլիս, (Յերապօլիս ) որ թարգմանի քահանայից քաղաք վասն քրմացն կախարդացն, որոց աղանդին աշակերտեցաւ յետոյ Բարդեծան :
       Եւ ել դարձեալ Նեքաւով կողմանս Եփրատայ եւ սպանաւ Նաբուգոդոնոսորայ: Եւ թագաւորեաց յԵգիպտոս Փսաթոս ամս եւթնեւտասն: Յութերորդ ամին Յովակիմայ եւ Նաբուգոդոնոսորայ հինգերորդ ամին եկն յԵրուսաղէմ Նաբուգոդոնոսոր, եւ առ զհարկն եւ դարձաւ: Եւ յութերորդ ամին Նաբուգոդոնոսորայ մեռաւ Յովակիմ, եւ թագաւորեաց Յովաքիմ որդի նորա, որ է Յեքոնիա, ամիսս երիս, եւ բաց եկաց Տեառնէ: Եւ եկն Նաբուգոդոնոսոր յԵրուսաղէմ եւ գերեաց զՅեքոնիա եւ զմայրն եւ զիշխանսն, եւ տարաւ զնոսա Բաբելոն եւ եդ կապանս ամս երեսուն եւ հինգ: Եւ եդ թագաւոր Երուսաղէմի զՍեդեկիա: Յառաջին գալն հայրն Նաբուգոդոնոսորայ Նաբուպալսար առաքեաց զնա յԵրուսաղէմ. եւ յորժամ դարձաւ, մեռեալ էր հայրն, եւ ինքն առ զթագաւորութիւնն: Յինն եւ տասներորդ ամի թագաւորութեան Նաբուգոդոնոսորայ եկն Նաբուզարդան եւ այրեաց զԵրուսաղէմ եւ զՏաճարն զկնի գերելոյն եւ մահուանն Սեդեկիայ, որ թագաւորեաց ամս մետասան: Ի չորրորդ ամին Սեդեկիայ թագաւորեաց Մադացւոցն Իստիկոս , ամս երեսուն եւ ութ: Ի մետասան ամին Սեդեկիայ թագաւորեաց Եգիպտոսի Եփրոս ամս քսան եւթն: Եւ նոյն ամի գերեցաւ Սեդեկիա եւ ամենայն Հրեայքն, բաց սակաւուց աղքատաց որ գործէին զգործ արքունի. եւ նախ քան զաւեր Տաճարին Երեմիա մարգարէն տարաւ պահեաց զտապանակն Տեառն :
      
       Ժամանակք նեղելոյն զԵրուսաղէմ :
      
       Ի չորրորդ ամէն Յովակիմայ, որ առաջին Նաբուգոդոնոսորայ, մինչեւ մետասան ամն Սեդեկիայ, որ է վերջին աւեր Երուսաղէմի, եւ զկնի աւերմանն Երուսաղէմի ել Նաբուգոդոնոսոր վերայ Սրոյ եւ քակեաց զնա` ծովասոյզ արարեալ զքարինսն, եւ Սուրացիքն զստացուածս իւրեանց նոյնպէս ծովամոյն արարեալ փախեան նաւով: Եւ զՔիրամ արքայ Սուրայ սպանին, որ կեցեալ էր զամենայն ժամանակս թագաւորացն Յուդայ: Եւ տուաւ Եգիպտոս աւար զօրացն Նաբուգոդոնոսորայ փոխանակ աշխատութեան նորա վերայ Սուրայ :
       Ի քսան եւ եւթն ամի գերութեանն Երուսաղէմի մեռաւ Նաբուգոդոնոսոր թագաւորեալ ամս քսան. եւ էառ զթագաւորութիւն նորա Իլմարովդակ որդի նորա ամս երիս: Սա եհան զԵքոնիա բանտէն, եւ ուտէր սեղանն արքունի: Եւ յառաջին ամին Բաղտասար ամս երկուս: Եւ յառաջին ամին Բաղտասարայ ետես Դանիէլ զտեսիլ չորից կենդանեացն, յօրինակ չորս թագաւորութեանն աշխարհի: Եւ Դարեհ Մադէ, որ է Մար, սպան զԲաղտասար եւ դարձաւ թագաւորութիւնն Քաղդէացւոց : Եւ յաւուրս Դարեհի մադացւոց արկաւ Դանիէլ գուբ զառաջինն, եւ Դարեհ կացոյց զնա վերագոյն ամենայն իշխանաց: Եւ Կիւրոս պարսիկ սպան զԴարեհ, եւ եբարձ զթագաւորութիւն Մարաց եւ Աթուրացւոց, եւ արար Կիւրոս զաթոռ թագաւորութեան իւրոյ Բաբելոն , եւ արար զԴանիէլ հաւատարիմ իւր :
       Եւ Դանիէլ նախանձու Աստուծոյ վառեալ կործանեաց զկուռսն Բելայ, զոր կանգնեալ էր յանուն Վիլոսի, եւ սպան զվիշապն: Եւ զչարեալ ընդ նա` արկին երկրորդ անգամ գուբ մէջ եւթն առիւծուց . եւ յայսմ (նուագի ) առաքեցաւ Ամբակում յԱստուծոյ` բերել կերակուր Դանիէլի. եւ ապրեալ Դանիէլ` կորեան թշնամիք նորա: Եւ յայսմ ամի մեռաւ Ամբակում. եւ Դանիէլի տեսեալ տեսիլ, իմացաւ զկատարումն եւթանասուն ամին զոր վճռեալ էր Աստուած ձեռն երեմիայ մարգարէի: Եւ պահեաց քսան եւ մի օր. եւ ետես վերայ Տիգրիս գետոյ այր մի սպիտակազգեստ, որ ասէր ցնա. «Քսան եւ մի օր է որ կռուիմ ընդ իշխանին Պարսից, դարձուցանել զորդիս ազգին քո»։ Որ եւ յառաջին ամին Կիւրոսի դարձան հինգ բիւր, եւ սկսան շինել զՏաճարն: Եւ վաթսուն ամի գերութեանն Հրէից սպան զԿիւրոս Մակսատա կին իւր, եւ առ զթագաւորութիւն նորա Կամբիսոս. եւ վասն սորա ասեն Եբրայեցիքն` թէ կոչէր Նաբուգոդոնոսոր , որ սպան զԱրփաքսաթ Մար: Եւ յաւուրս սորա եղեն իրքն Յուդիթ կնոջ, որ սպան զՀողեփեռնէս, որ էր յազգէղն Մագովդայ , որ են Թուրք: Կամբիսոս թագաւորեալ ամս ութ` առին զկնի նորա զթագաւորութիւնն երկու եղբարք մոգք, ամիսս եւթն: Եւ զհետ սոցա թագաւորեաց Դարեհ մադացի ամս երեսուն եւ վեց: Եւ յերկրորդ ամին սորա կատարեցաւ երկրորդ եւթանասունն գերութեանն Հրէից յայրմանէ Տաճարին, եւ առաջին եւ թանասունն վճռէն երեմիայի էր. վկայեն Զաքարիա եւ Անգէաս, որ ասեն. «Մինչեւ յե՞րբ ոչ ողորմիս երուսաղէմի եւ քաղաքացն Յուդայ զի այս եւթանասուն ամ է »։ Ժողովին ամք Սաղովմոնի շինուածոյն մինչեւ վեց ամն Դարեհի հինգ հարիւր ութ ամ: Ի հնգետասան ամին Դարեհի լցաւ հինգերորդ դարն: Եւ վեշտասան ամին Դարեհի սկսաւ վեցերորդ դարն :
       Զկնի Դարեհի թագաւորեաց Քսերքէս որդի իւր ամս քսան եւ մի: Եւ յերկրորդ ամին իւրոյ առ զԵգիպտոս, եւ մետասան ամին առ զԱթէնս եւ հրով այրեաց զնա. առ եւ քաղաքս բազումս: Յաւուրս սորա եղեն իրքն Եսթերայ եւ Մուրտքէի եւ Համանայ, որ էր յազգէն Ամաղէկայ. բայց Յովհաննէս (ասիացին ) ոչ հաւանի` թէ աստ եղեն Եսթերայ իրքն, զի թէ եղեալ էր ասէ, Եզը ընդէ՞ր ոչ գրէր : Եւ ոմանք աստ ասեն զդարձն Հրէից եւ ոմանք առ Դարեհիւ: Զկնի Քսերքեայ թագաւորեաց Արտաւանոս հինգ ամիսս. եւ զհետ նորա Արտաշէս (Արտաքսերքսէս ) Երկայնաբազուկ` ամս քառասուն եւ մի: Ի յեւթն ամին սորա ել Եզրաս դպիրն շինել զպարիսպն Երուսաղէմի: Սա գրեաց զհին կտակարանսն, շնորհելով նմա յԱստուծոյ. եւ խնամոցն Աստուծոյ պահեցան հին օրինակքն տեղիս տեղիս, եւ յետոյ գտան համաձայնք միմեանց :
       Եւ քսան ամին Արտաշիսի ել Նոյեմի տակառապետն Արտաշիսի հրամանաւ նորին, օգնել Եզրի, որ յամեալ անդէն յԵրուսաղէմ շինելն` ամս երկոտասան : Եւ արկաւ հիմն Երուսաղէմի քահանայապետութեան Յովիդայեայ որդւոյ Եղիսէի: Նոյեմի ետ բերել ջրհորոյ ողջակիզացն` մօրացեալ, զկնի եւթանասուն ամի, եւ որսկեալ վերայ սեղանոյն իբրեւ զառաջինն (վառեցաւ հուր ):
       Զկնի երկայնաձեռին թագաւորեաց Արտաշէս միւս երկուս ամիսս, եւ զկնի նորա Սիկդինոս ամիսս եւթն, եւ յետ նորա թագաւորեաց Դարեհ Նուդոս (հարճորդի ) ամս ինն եւ տասն: Եւ հնգետասան ամին սորա ապստամբեաց Եգիպտոս ''ի Պարսից եւ եդին իւրեանց թագաւոր զԴիոնէսիոս զկնի հարիւր քսան եւ չորս ամի խափանելոյն: Զկնի եղէքսանդրի թագաւորեաց Մակեդոնացւոցն Պերտիկոս` ամս քսան եւ ութ: Եւ յիննեւտասն ամի Դարեհի թագաւորեաց Մակեդոնացւոցն Արիստոս , ամս երիս: Իսկ Հռոմ Կաղաւրիոն. եւ սա պատերազմ եդ ընդ Կալատուկք եւ ընդ Գաղատացիս. եւ յետ հարիւր ամի յաղթեցան Հռոմայեցիք, եւ առին զՀռոմ եւ քակեցին զնա հիմանց, եւ մնաց միայն արքունիքն : Յայսմ ժամանակի եղեւ շարժ սաստիկ, եւ բազում քաղաքս կլաւ երկիր: Եւ թագաւորեաց Պարսից Արտաշէս ուշեղ` ամս քառասուն: Եբրայեցիքն առ սովաւ ասեն զԵսթեր: Ի հնգետասան ամին Արտաշիսի, Ուտուկարտորն Հռոմայ յԱփրիկէ աւերեաց զԿարքեդոն, եւ յանուն իւր կոչեաց զնա Ափրիկէ: Եւ յԵգիպտոս թագաւորեաց Ումբետրիս , ամս վեց, եւ Մակեդոնացւոցն թագաւորեաց Արքեղայոս ամս չորս: Եւ դարձեալ Ամուտոս ամի մի, եւ ապա Պուսինոս ամի մի, եւ ապա Ամուդիս (Ամիդաս ) վեց ամ: Եւ վեշտասան ամին Արտաշիսի թագաւորեաց Մակեդոնացւոցն Արքայոս , ամս ութ եւ տասն: Եւ քսան ամին Արտաշիսի թագաւորեաց Եգիպտոսի Փսումթոս ամ մի. եւ զկնի նորուն Մարիս` ամ մի եւ ապա Նիկտապիս ամս ութեւ տասն: Եւ յերեսուն եւ հինգ ամին արտաշիսի թագաւորեաց Մակեդոնի Աղէքսանդր ամ մի. եւ յետ նորա Պտղոմէոս երեք ամ: Եւ քառասուն ամին Արտաշիսի թագաւորեաց Եգիպտացւոցն Տէովս ամս երկու. եւ զկնի նորա Նենքդեբոս (Նեքտանեբոս ) ամս երկոտասան: Եւ զհետ Արտաշիսի թագաւորեաց Պարսից միւս Արտաշէս Ուքոս կոչեցեալ: Սա հնազանդեաց զԵգիպտոս եւ եբարձ զթագաւորութիւն նոցա. եւ Կանաքոս (Նեքտանեբոս ) թագաւորն Եգիպտոսի փախեաւ յԵթովպիա , աղանդով իմացեալ յառաջագոյն զաւերն. եւ ասեն թէ սա է հայրն Ացէքսանդրու, որ է Նեքտանեբոս. եւ խափանեցաւ թագաւորութիւնն Եգիպտոսի քառասուն եւ երկու ամ, մինչեւ Պունթիմոս, զոր կոչեն Պտղոմէոս, ոմն բարեկամացն Աղէքսանդրի :
       Արտաշէս Ուքոս թագաւորն Պարսից հնազանդեաց զՀրեայսն, եւ տարաւ զնոսա բնակեցոյց առընթեր ծովուն Կասբից յՈւռկանա քաղաք: Եւ յայսմ ժամանակի թագաւորեաց Մակեդոնացւոց Փիլիպպոս հայրն Աղէքսանդրի, ամս քսան եւ եւթն. եւ անուն կնոջ նորա Ողոմպիադա: Աստ երեւեցաւ Արիստոտէլ եւ Եպիկուրոս փիլիսոփայք: Ի յերեքտասան ամին Ոքոսի պարսկի ծնաւ Աղէքսանդր յութ ամի թագաւորութեան հօր իւրոյ: Եւ զկնի Ոքոսի թագաւորեաց Պարսից Արիսբորէս որդի նորա` ամս չորս: Եւ զկնի նորա Դարեհ որդի Արտաշրի` ամս վեց :
       Եւ յառաջին ամի նորա թագաւորեաց Մակեդոնացւոցն Աղէքսանդր որդի Փիլիպպոսի քսան ամաց. զառաջինն թագաւորեաց յԵլտա (յԵլլատա ): Նա էր հասակաւ երեք կանգուն, բայց մեծ խելօք եւ քաջութեամբ, որ կորոյս յաշխարհէ երեսուն եւ հինգ թագաւորս. եւ ունէր զօրս երկոտասան բիւր: Որ եւ վեց ամի թագաւորութեան իւրոյ, եւ վեց ամին Դարեհի պատերազմեացան Սիս Կիլիկեցւոց, եւ մեռաւ Դարեհ: Եւ նա կատարեցաւ թագաւորութիւնն Պարսից, տեւեալ ամս երկերիւր երեսուն եւ մի: Եւ Աղէքսանդր շինեաց երկոտասան քաղաք յանուն իւր: Սա եդ դուռն Հոնաց, չապականել նոցա զերկիր. եւ էր դուռն երկաթի երեքտասան կանգուն երկայն, եւ լայն ութ կանգուն: Սա եկեալ յԵրուսաէմ պատարագեաց Աստուծոյ, եւ թոյլ ետուն Հրեայքն, եւ պատուեաց զքահանայապետն Անտրոմաքոս : Եւ յորժամ Սամարացիքն սպանին զքահանայապետն Անտրոմաքոս, վասն թոյլ տալոյ նմա հեթանոսսին պատարագել Աստուծոյ, ըռաւ Աղէքսանդրոս եւ եկն յԵգիպտոսէ եւ քակեաց զՍամարիա եւ ջնջեաց զազգն, եւ ած Մակեդոնացիս եւ բնակեցոյց Սամարիա . եւ զկնի երկոտասան ամին եւ եւթն ամսոյ թագաւորութեան նորա դեղատուութեամբ մեռաւ Բաբելոն: Սա է առաջին թագաւոր Յունաց, եւ յետ սորա թագաւորեաց յԵգիպտոս Պտղոմէոս, որ եբեր զմարմին նորա յԵգիպտոս եւ թաղեաց: եւ կատարեցաւ բանն թէ «Քօշն այծեաց յաղթէ խոյին Դարեհի: Եւ բարձաւ մի եղջիւրն եւ երեւեցան չորս եղջիւրքն, » բարեկամքն: Եւ յետոյ եղեն տասն եղջիւրքն տասն թագաւորք բաժանեալք :
       Իսկ Պտղոմէոս թագաւորեալ ամս քառասուն: Եւ յառաջինն ամին էառ զԵրուսաղէմ նենգութեամբ, եւ տարաւ գերի յԵգիպտոս առ Ոնիայիւ քահանայապետիւ. եւ նմանէ կոչին եւ այլ թագաւորքն` Պտղոմէոսք: Ի չորս ամին Պտղոմեայ թագաւորեաց վերայ ամենայն Ասիոյ Անտիգոնոս` ամս ութեւտասն: Սա դարձեալ շինեաց զԱնտիոք անուամբ որդւոյ իւրոյ Անտիոքու : Յերեքտասան ամին Պտղոմեայ թագաւորեաց վերայ Ասորւոց եւ Բաբելոնի միչեւ Հնդիկս Սելեւկոս` ամս երեսուն եւ երիս: Եւ սա կատարեաց զշինուածն Անտիոքու, եւ շինեաց զՍելեւկիա, զԼատիկն, զԵփեմիա , զԲերիա` որ է Հայբ, զԲալու, զՄարաշ, եւ բնակեցոյց նոսա Հրեայս. եւ պատուեաց զնոսա, եւ արար մուտ եւ ել առ ինքն ընդ սիրելիս իւր: Աստ շինեցաւ մեծ աշտարակն Աղէքսանդրու մէջ ծովուն Նեփրոսի եւ անուանեցաւ Պրուտոս . եւ շինեաց զնա Սոստրատոս Կանդիտացի` տեղի դիտի Աղէքսանդրու ընդ ծով եւ ընդ ցամաք : Իսկ Սելեւկոս ըմբռնեաց զԴեմետր Կիլիկիա, որ թագաւորեալ էր ապստամբութեամբ, եւ սպան զնա, եւ ինքն իշխեաց ամենայն Ասիոյ: Եւ սկիզբն թագաւորութեան սորա, որ է զկնի երկոտասան ամի մահուանն Աղեքսանդրու, սկիզբն է թուականութեանն Ասորւոց :
       Զհետ առաջին Պտղոմեայ թագաւորեաց յԵգիպտոս Պտղոմէոս Փիլադելփոս` ամս երեսուն եւ ութ: Եւ յառաջին ամին նորա թագւաորեաց Մակեդոնացւոց Պտղոմէոս Կռոնոս ամ մի. եւ զկնի նորա Մալագարոս ամիսս երկու .. եւ Անթիպատրոս աւուրս քսան եւ վեց. եւ յետ Անթիպատրեայ Սոսթենէս ամս` երկու: Ի հինգ ամին Պտղոմեայ թագաւորեաց զկնի Սելեւկիոս Անտիոքոս Սովտեր` ամս իննեւ տասն. եւ վեց ամին Պտղոմեայ թագաւորեաց Մակեդոնացւոցն Անտիգոնոս` ամս երեսուն եւ վեց: Եւ նոյն ամի թարգմանեցան գրեանքն Կիպրոս կղզի, յերեսուն եւ չորս թուին Ասորոց, եւթանասունեւերկու թարգմանչօք. վեց վեցայր ցեղիցն երկոտասան որդւոցն Իսրայելի, որք են այսոքիկ: Յազգէն Ռուբէնի` Յովսեպոս, Եզեկիէլ, Եղիսէէ, Զաքարիա, Յովհաննէս, Եզեկիէլ: Յազգէն Շմաւոնի` Յուդա, Շմաւոն, Ադէ, Սամուէլ, Մաթէ, Սաղամիա :
       Յազգէն Ղեւեայ` Նեմէի, (Նոյեմի ) Յովսէփ, Թէոդոսի, Բոսոս, Ուրանիա, Տուկիսոս: Յազգէն Յուդայ` Յովնաթան, Աբարի, Ելիսէ, Անանիա, Զաքարիա, Եղեկիա, Յազգէն Իսաքարայ` Իսահակ, Յակովբ, Յեսու, Շմբատ, Շմաւոն, Ղեւի: Յազգէն Զաբուղոնի` Յուդա, Յովսէփ, Շմաւոն, Զաքարիա, Շմաւոն, Սաղամիա: Յազգէն Գադայ` Սմբատիա, Սեդեկիա, Յակովբ, Իսահակ, Եսայի, Մատթէոս: Յազգէն Ասերայ` Թէոդոսի, Իասոն (Յասոն ), Յեսու, Թէոդոտոս, Յովհաննէս, Յովնաթան: Յազգէն Դանայ` Թէոփիլէ, Աբրահամ, Իդասմոս, Իասոն, Երեմիա, Դանիէլ: Ի ցեղէն Նեփթաղիմայ` Երեմիա, Ղազար, Զաքարիա, Բանիա, Եղիշէ, Տաթան: Յազգէն Բենիամինի` Յովհաննէս, Իլաւոս, Եկդի, Թէոդոսի, Ներսամ, Եզեկիէլ: Յազգէն Յովսեփայ` Քաղէբ, Սամուէլ, Յովսէփ, Յուդա, Յովնաթան, Թոսդի: Թարգմանեցան Կիպրոս յունարէն գրով, եւ տարան յԵգիպտոս եւ եդան յԱրքունիսն: Այլք տեղն ասեն թարգմանեալ եւ Փարան կղզի. այլ այս է ճշմարտութիւն :
       Ի թուին Ասորւոց ԿԲ (62), եւ հնազանդութեանն Յունաց յետ եւթանասունեւ երկուց ամաց, խորհեցան կողմանքն Պարսից եւ արեւելից, եթէ «Պատառեցան Մակեդոնացիքն միմեանց եւ տկարացան, եւ են հեռաւորք մէնջ, եւ խռովութեամբ եւ չարչարանօք ունին զմեզ. զի՞նչ կայ մեր եւ նոցա, եկայք դիցուք մեզ մօտաւոր թագաւոր»։ Եւ թագաւորեցուցին իւրեանց զԱրշակ քաջ յորդւոցն Աբրահամու որ Կենդուրայ Բահլ քաղաքէ, որ է սահմանակից Մադացւոց երկրին: Նմանապէս եւ աշխարհն Ուռկանացւոց (Վրկանաց ), որ կան հիւսիսոյ կողմանէ Պարսից աշխարհին, յորժամ տեսին թէ տունն Պարսից եդին իւրեանց թագաւոր, կանգնեցին եւ նոքա իւրեանց թագաւոր. երբեմն հնազանդէին Պարթեւաց, եւ երբեմն ոչ: Նմանապէս եւ Հայք զկնի քաջ եւ յաղթող եւ տիեզերասաստ թագաւորացն հայկազանց, որք բարձին զթագաւորութիւն Մադացւոց եւ հնազանդեալ ունէին զամենայն թագաւորութիւնս հիւսիսի, եւ զամենայն ազգս շուրջանակի զոր մեք ոչ կարացաք գրով գտանել եւ տողել զչարս նոցա մինչեւ յԱղէքսանդր` որ սպան զՎահէ թագաւոր հայկազնի եւ եբարձ զթագաւորութիւնն Հայոց մինչեւ յայսմ ժամանակի. յորում դարձեալ կանգնեցան թագաւորութիւն նոցա Պաղեստինէ մինչեւ Թետալիա , եւ մինչեւ ծովն Կասպից եւ յայնկոյս լերինն Կովկասու, Վաղարշակայ եղբօրէ Արշակայ սկսեալ, մինչեւ յետին Արշակ . զոր մեք թողումք այլոց հաւաստի գրողաց եւ գիտողաց :
       Իսկ զկնի Փիլադելփոսի թագաւորեաց յԵգիպտոս Պտղամէոս Արկադիս (Եւերգետէս ): Եւ նոյն ամի թագաւորեաց Ասորւոց Սելեւկիոս Կալանիկոս: Ի նոյն ամի թագաւորեաց Մակեդոնացւոցն Դեմետրիոս Փիլիպպոս: Յայսմ ժամանակի էր քահանայապետն Ոնիա, որդի Սիմէոնի Արդարոյ :
       Այս Ոնիա ոչ կամեցաւ տալ զհարկն Պտղոմեայ. եւ նա կամեցաւ գալ յԵրուսաղէմ: Եւ առաքեցին զՅովսեպոս հաշտութիւն առնել. եւ եգիտ շնորհս առաջի Պտղոմեայ, եւ ա'ռ նմանէ իշխանութիւն զօրապետութեան ամենայն Հրէաստանի :
       Եւ ՁԷ (87) թուին Ասորւոց թագաւորեաց Սելեւկոս կռոնոս (Կեռաւնոս ) ամս երիս. եւ յետ նորա թագաւորեաց Անտիոքոս Մեծն` ամս երեսուն եւ վեց: Յայսմ ժամանակիէ նահատակւոթիւնն Մակաբայեցւոց :
       Եւ ՂԳ (93) թուին թագաւորեաց Եգիպտացւոցն Պտղոմէոս Փիլիպատոր` աս եւթնեւտասն. եւ սաստիկ նեղէր զՀրեայսն. եւ մարտեաւ ընդ նմա Անտիոքոս եւ յաղթեաց նմա, եւ զԵգիպտոս արար ընդ իւր իշխանութեամբ. եւ ''ի դառնալն յԵգիպտոսէ ա'ռ զԵրուսաղէմ: Եւ աստ վճար էառ առաջին Գիրքն Մակաբայեցւոց :
       Ի ՃԺ (110) թուին թագաւորեաց Եգիպտացւոց Պտղոմէոս Եպիփանէս` ամս քսան եւ մի: Սա առաքեաց զԵսկպոս զօրավարն , եւ եւ հնազանդեաց զՀրէաստան եւ զՓղիշտ (Փղշտացիս ). եւ ելեալ ընդ դէմ նորա Անտիոքոս, կոտորեաց զնա. եւ առ ինքն դարձոյց զառեալ նմանէ քաղաքսն: Այս Անտիոքոս արար սալարկ զճանապարհս քաղաքաց: Եւ սա արար ճանապարհս նշանս իջեւանաց զոր փարսախ կոչեն, եւ շինեաց կամուրջս քառակուռս վերայ գետոց եւ յառուս. եւ արար դիւրագնաց զճանապարհս հարթելով: Սա մետասան ամին տարար պատերազմ ընդ Հռոմայեցիս եւ յաղթեցաւ. եւ ետ զորդին պատանդս Հռոմ` տալ հարկս յամենայն ամի հազար քանքար ոսկւոյ . եւ այս եղեւ սկիզբն հարկելոյ Ասորւոց ընդ Հոռոմովք :
       Ի յերրորդ ամին Անտիոքու թագաւորեաց Մակեդոնացւոցն Փիլիպպոս` ամս քսան եւ չորս . եւ աստ կատարեցաւ մարգարէութիւն Դանիէլի , թէ թագաւորն հիւսիսոյ տայ պատերազմ ընդ թագաւորն հարաւոյ, որ է Անտիոքոս ընդ Պտղոմեայ, որ ետ նմա զդուստր իւր եւ դարձաւ առ նմանէ ըստ ոմանց ասելոյ :
       Եւ այս Անտիոքոս մեռաւ յԻլամացւոց աշխարհ , քարկոծեալ տաճարն Նենեայ աստուածուհւոյն իւրեանց, որ (Անտիոքոս ) էր այսակիր , յորմէ հետէ սպանան նմանէ Շմունի եւ որդիք իւր, որ եւ խրատ առեալ գիտնոցն` զի բերցէ զնշխարս սպանելոցն եւ անկեալ առաջի նոցա զղջասցի: եւ հրամայեաց բերել առ ինքն: Եւ յորժամ տանէին յԱնտիոք, բարձեալ ջորիս սնդկօք, եւ հասեալ մօտ Հադախ քաղաք , դիպեցան նոցա որք ասացին զմահ թագաւորին: Եւ եդան նշխարք նոցա տեղւոջն ուր լուանն: որ եւ յետ ժամանակի յայտնեցան սքանչելեօք, եւ շինեցան տեղին վանք, եւ է մինչեւ ցայս օր ժամանակի :
       Զկնի մահուանն Անտիոքու թագաւորեաց Սելեւկիոս. եւ Դիոդորոս հաւատարիմ նորա յոյժ նեղէր զՀրեայսն, եւ պատժեցաւ յԱստուծոյ :
       Ի թուին Ասորւոց ՃԼԱ (131) թագաւորեաց Անտիոքոս Եպիփանէս որդի Անտիոքու որ կայր պատանդ Հռոմ ` ամս մետասան: Սա գնաց վերայ Պտղոմեայ յԵգիպտոս, եւ արգելին զնա Հռոմայեցիքն. եւ դարձաւ Հրէաստան, եւ ետ զքահանայապետութիւնն Յասոնի յեղբայրն Ոնիայ . եւ վշտացան ընդ միմեանս: Մատաթէ` որդի Յոհաննու որդւոյ Շմաւոնի քահանայի, յորդւոցն Յովնադաբայ, նստէր Մովդիիմ, եւ ունէր հինգ որդիս, Յովհաննէս, Շմաւոն, Յուդա Մակաբէ, Եղիազար Աւարան, Յովնաթան որ սպան զյանցաւորսն Աստուծոյ, եւ ել որդւովք իւրովք լեառն ապստամբեալ յԱնտիոքէ :
       Ի ՃԽԹ (149) թուին մեռաւ Անտիոքոս Եպիփանէս Պարսս հարուածօք հօր իւրոյ ցասմանէ Աստուծոյ: Քանզի մեծն Անտիոքոս էր որ պղծեաց զՏաճրան կանգնելով պատկեր Զեւսայ նմա, եւ լեառն Գարիզին շինեաց տաճար Զեւսայ Քսանթոսի , աղաչեցեալ զնա Սամարացւոցն: Ի Պտղոմեայ ութեւտասն ամին թագաւորեաց Եպիփան Ուպատոր ամս երկու: Սա նեղէր զհրեայսն` խստագոյնս. եւ սա առաքեաց զԽօռղօրա զօրապետն իւր հարիւր քսան հազարաւ վերայ Երուսաղէմի. եւ մեռաւ ԷՂազարոս (Եղիազար) ներքոյ փղի , եւ կոտորեցան յոյժ բազմութիւն Հրէից, որ եւ թաղելն զնոսա գտան ներքոյ հանդերձից նոցա նկարք պատկերաց կռոց : Յայմս ժամանակի շինեցաւ տաճար յԵլիսպոնտոս Եգիպտոսի յՈնիայէ. նման Տաճարին որ յԵրուսաղէմ, առանց հրամանի Աստուծոյ. եւ անէին նմա քահանայագործութիւն ըստ օրինացն. եւ զՏաճարն որ յԵրուսաղէմ նորոգեաց Յուդա Մակաբէ, եւ մնաց շէն մինչեւ Տիտոս եւ Վեսպիանոս: Եւ զկնի Յուդայի եկաց Յովնաթան, որ սպանաւ ընդ Աղէքսանդրու Տրիփոնայ, եւ եկաց տեղի նորա Շմաւոն: Սա առաքեաց Հռոմ վահան ոսկեղէն, եւ ետ բերել տախտակ պղնձի նշան ուխտի դաշանց. եւ առաքեաց զՅովհաննէս զորդին իւր եւ կոտորեաց զզօրսն Անտիոքու (Անտիոքոսի ), եւ ազատեցան հարկէ նոցա: Եւ աստ կատարեցան երկրորդ գիրք Մակաբայեցւոցն :
       Ի ՃՀԴ (174) թուին սպանաւ Շմաւոն Պտղոմեայ, եւ առ զտեղի նորա Յովհաննէս: Յայսմ ժամանակի կանգնեցաւ գլխաւոր Հրեայ յՈւռհա մինչեւ գալ անդ նախնեացն Աբգարու արքայի : Յայսմ ժամանակի գնաց Յավհաննէս քահանայապետն Հրէից յՈւռկանիա պատերազմիլ ընդ նոսա. եւ վասն այսորիկ կոչեցաւ նա Հուրկիանոս (Հիւրականոս : ) Յայսմ ժամանակի թագաւորեաց Անտիոքոս Ագրիպաս , եւ եկն յԵրուսաղէմ Հուրկիանոս զգերեզմանն Դաւթի թագաւորին, եւ եհան զոսկի եւ զզարդն ամենայն թագաւորացն, եւ եհան նմանէ երեք հազար քանքար ոսկւոյ, եւ ետ նմանէ երեք հարիւր քանքար Անտիոքու եւ գնաց: Եւ յայսմ ժամանակի քակեաց Հուրկիանոս զՍամարիա :
       Ի թուին ՃՂԶ (196) թագաւորեաց Պտղոսէոս Սովտէր` ամս եւթնեւտասն: Եւ նոյն ամի գնաց Անտիոքոս եւ Հուրկիանոս ընդ նմա, եւ սպանին զՍիստիս թագաւորն Պարթեւաց :
       Ի չորրորդ ամի Պտղոմեայ թագաւորեաց յԱսորեստան Անտիոքոս Կիւզիկոս` ամս ութ եւ տասն: Ի մետասան ամին Պտղոմեայ մեռաւ Յովհաննէս Հուրկիանոս եւ առ զտեղի նորա Արիստաբուլոս որդի Յովնաթանայ` ամ մի: Սա առաջին թագ եդ եւ անուանեցաւ թագաւոր եւ քահանայապետ: Եւ երկու եղբարք սորա Աղէքսանդրոս եւ Անտիգոնոս նենգիւ սպանին զմիմեանս ըստ մարգարէութեան հօրն իւրեանց, որ Աստուած նովաւ խօսէր: Զկնի Արիստաբուլեայ ա'ռ զպատիւն Յովհաննէս միւս եղբայրն իւր, որ կոչեցաւ Յաննէ, ամս քսանեւեւթն, որ եւ չարչարէր զազգն իւր զՀրեայս:
       Յայսմ ժամանակի հալածեցավ Պտղոմէոս Կղէոպատրեայ մօրէն իւրմէ, եւ թագաւորեաց Պտղոմէոս Աղէքսանդր ամս տասն: Ի վեց ամին սորա բարձան թագաւորքն Ասիացւոց եւ Ասորւոց, եւ հնազանդեցաւ Անտաք Հռոմայեցւոցն: Յայսմ տեղւոջ Գիրք հին Կտակարանացն կատարեցան: ՅԱդամայ լինին ամք հինգ հազար եւթանասուն եւ երկու, եւ աստի մինչեւ ծնունդն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի` ամք հարիւր քսան եւ չորս: եւ թիւք ժամանակաց թագաւորացն Ասիացւոց սելեւկոսէ, որ զկնի մահուանն Աղէքսանդրու մինչեւ տիրեցին Հռոմայեցիք` ամք երկերիւր եւ վեշտասան :
       Ի թուին (Ասորւոց ) ՄԻԲ (222), դարձաւ Պտղոմէոս հալածեալն` յաթոռ իւր, (եւ եկաց ) ամս ութ : Ի թուին ՄԼԷ (237) թագաւորեաց Պտղոմէոս Դիոնէսիոս ամս երեսուն, որ էր որդի Սովտերայ եւ եղբայր Կղէոպատրեայ : Ի հինգ ամին Պտղոմեայ մեռաւ Յովհաննէս Ոնիա որ եւ Աղէքսանդրոս, եւ առ զթագաւորութիւնն կին նորին աղէքսանդրա, որ կոչեցաւ Սաղիինէ, ամս ինն, եւ էր օրինապահ: Սա ունէր երիս որդիս, Հիւրկիանոս եւ Արիստաբուլոս եւ Անտիգոնոս: Եւ եղեւ Հիւրկիանոս քահանայապետ եւ եղբայրն վիճէր ընդ նմա մինչեւ ա'ռ զթագաւորութիւնն: Եւ եկն Պոմպէոս զօրապետն Հռոմայ, եւ տարաւ կապանօք զԱրիստաբուլա եւ կացոյց զՀիւրկիանոս քահանայպետ ամս երեսուն եւ չորս: Սա շինեաց զպարիսպն Երուսաղէմի զքակեալն Պոմպէէ: Եւ աստ եղեն Հրեայքն հարակատուք Հռոմայեցւոցն: Եւ բազում աշխարհ հաւանեցոյց Պոմպէոս Հայոց եւ յԱսորւոց եւ յԱրաբացւոց. եւ մեծացաւ Պոմպէոսս այս մինչեւ Տուկարտոր անուանեցաւ :
       Եւ յայսմ ժամանակի մեռաւ Պտղոմէոս, եւ թագաւորեաց Կղէոպարտէ ամս քսանեւերկու: Ի յերկրորդ ամին սորա սպանաւ Պոմպէոս Գայիոս Յուլիոսէ :
       Յայսմ ժամանակի էր Հերովդէս. եւ այս է ազգն նորա: Այր մի Անթիպատրոս անուն Ասկաղոնացի` որդի Հերովդի քրմապետի կռոցն Ապողոնի: այս Անթիպատրոս գրեցաւ յԵդոմայեցւոցն, եւ հայր նորա Հերովդէս չկարաց փրկել զնա, եւ սնալ եւ մեծացաւ յԵդովմայեցիս. եւ ա'ռ կնութիւն զդուստր Արետայ թագաւորին Արաբացւոց զԿուփրիտէ եւ սա եղեւ բարեկամ Հիւրկամեայ քահանայապետին, որ եւ օգնէր նմա ընդ եղբօրն կռուելով: Գնացեալ վասն նորա առ Պոմպէոս, եւ եղեւ ծանօթ Հռոմայեցւոց, եւ կացուցին զնա իշխան Հրէից. եւ եղեալ էր նմա որդիք Յովսէփ եւ Փրօրա եւ Փեսաղոս (Փեսայէլ ) եւ Հերովդէս, չորս որդի եւ դուստր մի անուն Սողոմէ: Եւ եղեն Յովսէփ եւ Փեսաղոս ընդ հօրն իւրեանց իշխանք Հրէիցն: Եւ ոմն Հրէիցն դեղով սպան զԱնթիպատրոս երկու որդւովքն. եւ եղեւ Հերովդէս փոխանակ հօրն իշխան Հրէիցն: Եւ կարեաց ժամու երթայր նա Հռոմ, եւ ծանօթացաւ նոցա :
       Եւ յայսմ ժամանակի եկն զօրավարն Հայոց Բազափրան եւ գերեաց զՀրէաստան, եւ տարաւ գերի զՀիւրկիանոս եւ զՓրօրա եղբայրն Հերովդի . եւ Հերովդէս փախստական անկանի Հռոմ: Եւ ա'ռ զթագաւորութիւնն վերայ Հրէից, եւ եկեալ սպան զԱնտիգոնոս զոր եդեալ էր Հայոց, եւ ինքն նստաւ: Եւ յորժամ դարձաւ Հիւրկիանոս Բագրատունեացն յարձակմանէ յԵրուսաղէմ, եւ զնա սպան Հերովդէս եւ զորդի նորա զՅովնաթան: Եւ աստ կատարեցաւ բանն թէ, «Մի ' պակասեսցէ պետ եւ իշխան Յուդայէ, մինչեւ եկեսցէ որ իւր է թագաւորութիւնն. » զի աստ պակասեցան պետքն Հրէից :
       Եւ եկն Տէրն արքայորդին ծննդեամբ Բէթղեհէմ, կատարման եւթներորդացն Դանիէլի (որ ասէ). «Եւթներորդք եւթն, եւ եւթներորդք վաթսուն եւ երկու. » որ լինին ամք չորեքհարիւր ութսուն երեք` սկսեալ վեց ամէն Դարեհի մինչեւ յաւիտեան: Որ եւ կայ թարգմանութիւն Աբգարու, թէ Դանիէլ հիւանդացեալ մեռանէր վերայ Տիգրիս գետոյ, եւ անկեալ վերայ երեսացն գոչեաց առ Տէր. «Ցոյց ինձ Աստուած զՔրիստոսն քո, մինչչեւ մեռեալ իցեմ»։ եւ եկն առ նա Գաբրիէլ եւ ասէ. «Հանգիր դու խաղաղութիւն, այր ցանկութեանց, զի դեռ չեւ է ժամանակն. այլ մինչեւ կատարին եւթներորդքն քո, ապա գայ Քրիստոս եւ խաչիւ մեռանի. եւ ազատէ զձեզ դժոխն առ ձեզ եկեալ. եւ արդ մխիթարեա զքեզ յուսով գալստեան նորա»։
       Եւ մինչ տեսիլն Դանիէլի ` թագաւորացն պատիւն Բոմբիոս լինէր կոչեցեալ. եւ աստիսկսան Եւտուկարտոր (Աւտոկրատ ) կոչել : Եւ յայնմ ժամանակի կուռք` որ կայր յՈղիմպիոս, շանթիւք այրեցաւ, յորժամ թագաւորեաց Օգոստոս կայսրն: Եւ նոյն կայսրն զԼուսիտանիա կղզին քակեաց, եւ սկսաւ զմի մի ''ի կղզեաց քակել. վասն զի գտաւ մռտութիւն (խռովութիւն) կղզիս : Բայց նախ Գայիոս, որ եւ Յուլիոս կոչեցաւ Կայսր լեզուն Հռոմայ, զի մօրն մեռելոյ (յարգանդէ ) հանաւ կենդանի մանուկն. եւ բարեբաղդ եղեալ թագաւորեաց, որ խափանեալ էր թագաւորութիւնն Հռոմայեցւոց ամս չորեքհարիւր վաթսուն եւ երկու, Տարկիանոսէ մինչեւ Գայիոս Յուլիոս: Եւ շինելոյն Հռովմայ մինչեւ կրկնակի թագաւորութիւնն եւթն հարիւր եւ երկու ամ: Այս Գայիոս Յուլիոս իջեալ յԵգիպտոս հաստատեաց զթագաւորութիւնն Կղէոպատրեայ կնոջ: Եւ Գայիոս կայնան թարգմանի: Ասէ Անդրոնիկոս թէ, հինգ ամ թագաւորեաց եւ ապա սպանաւ գաղտ: Եւ թագաւորեաց Օգոստոս ամս յիսուն եւ վեց եւ ամիսս վեց :
       Ի յութ ամին Օգոստեայ թագաւորեաց Հրէիցն Հերովդէս եւ խափանեաց զթագաւորութիւնն եւ զքահանայութիւն նոցա, զի ընդ ձեռամբ արար զվակասն, եւ տայր կաշառօք: Եւ թագաւորեաց ամս երեսուն եւ հինգ. եւ զառաջինն ոչ ընդունէին զան յԵրուսաղէմ, մինչեւ արար պատերազմ եւ քակեաց զերկու պարիսպն, եւ զբազումս կոտորեաց Հրէիցն , եւ ապա տիրեաց վերայ նոցա: Եւ սա արար որ յամենայն ամի քահանայապետ փոխէր: Սա պառաքեաց Բաբելոն եւ ետ բերել զԱնանէ , եւ արար զնա քահանայապետ ամ մի, որ չէր Ղեւտացի: Եւ զկնի նորա արար զԱրիստաբուլոս որդի Հիւրկանեայ քահանայապետի զեղբայր կնոջ իւրոյ. եւ սպան զնա եւ հաստատեաց զԱնանէ: Բայց թէպէտ եւ փոխեցաւ սահման օրինացն եւ ամի ամի կաշառօք ունէին եւ փոխէին զմիմեանս. եւ այսու պատճառաւ բազում էին քահայապետք, այլ ժամ մտանելոյ Սուրբն Սրբոց ոչ ոք նոցանէ համարձակէր, այլ զԶաքարիա եւ զԱբիա կարգէին մտանել, որք չէին այնպիսիք, այլ ըստ օրինացն եւ արդարք :
       Ի յերրորդ ամին Հերովդի եղեւ Սամուսատ ընդ Հռոմօք, յաղթեալ զօրացն Հայոց որ կային վերայ Եփրատ գետոյ, եւ տային հարկս Միջագետաց : Յայսմ ժամանակի զօրավարն Օգոստեայ Անտոնինոս ապստամբեալ յՕգոստեայ` թագաւորեաց եւ սիրեաց զԿղէոպատրա գնալով յԵգիպտոս համբաւ նորա: Եւ եկն վերայ նորա Օգոստոս եւ ըմբռենեաց զնա եւ աղաչանօք սինկղիտոսացն ապրեցաւ եւ խաղաղացան. եւ մեծ գերութիւն առաքեաց յայսմ կողմանէ Հռոմ Օգոստոսն: Եւ Կղէոպատրա ունէր նենգութիւն ընդ Հրեայս եւ ընդ Արաբացիս, եւ խնդրեաց յԱնտոնինոսէ իշխանութիւն վերայ նոցա, եւ ետ նմա . եւ այս պատճառաւս եղեւ երկրորդ խռովութիւն Օգոստեայ ընդ Անտոնինոսի. եւ դարձեալ յաղթեցաւ Անտոնինոս եւ Կղէոպատրա, որք միասին ընդդիմացան Օգոստեայ: Եւ յորժամ տեսին զպարտութիւն անձանց իւրեանց, անձնասպան եղեն երկոքին` Անտոնինոս եւ Կղէոպատրա. եւ Օգոստոս սպան զԱրեգակն եւ զԼուսին զորդիսն Կղէոպատրեայ : Եւ յայմս ժամանակ բարձաւ թագաւորութիւնն Պտղոմեանց յԵգիպտոսէ որ Յունաց կոչէին, տեւեալ ամս երկերիւր իննսուն եւ վեց, եւ եղեն ընդ Հռոմօք: Եւ են ոմանք որ աստի թուեն զժամանակն Օգոստեայ , որ կոչեցաւ Սեբաստոս, որ է յաղթող , յորժամ սպանան Անտոնինոս եւ Կղէոպատրա եւ որդիք իւր :
       Եւ յայսմ ժամանակի երեւեցաւ յուդա գալիլիացին Գամաղա քաղաքէ: Սա եւ Սադովկ փարիսացին յարեան եւ ասացին. «Չէ արժան մեզ հարկս տալ Հոռոմաց»։ Յիննեւտասն ամին Օգոստեայ առաքեաց զՏիբերիոս զօրապետն իւր Հայս , եւ արար ընդ նոսա խաղաղութիւն. եւ դարձեալ Հայոց` գնացեալ կիւրենական աշխարհն, արար զնոսա հնազանդս, որ է անդր քան զԵգիպտոս: Յայսմ ժամանակի շինեաց Հերովդէս զՍամարիա, եւ Սեբաստիա կոչեաց յանուն Օգոստեայ, եւ շինեաց զՓանիոն Փանիա , եւ մեծացոյց զարքունիսն յԵրուսաղէմ: Եւ շինեաց զանուանեալն աշտարակ Ստրատոնեան` քաղաք, եւ անուանեաց Կեսարիա յանուն կայսեր. եւ նորոգեաց զԳաբաա Գալիլեա: Եւ սա յաճախ արար հեղումն արեանց. եւ սա սպան զկին իւր Մարի անուն, եւ սպան զամենայն օրինագէտ եւ զիմաստուն այր Հրէայ: Եւ յայսմ ժամանակի եղեն աւետիք Սրբոյ Կուսին. եւ յետ ինն ամսոյ եւ հինգ աւուր` ծնունչ կենարար Բանին Աստուծոյ Տգառն մերոյ ՅԻՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ քառասուն երեք ամին Օգոստեայ եւ յերեսուն երեք ամին Հերովդի, եւ թուին Ասորւոց երեք հարիւր հնգետասան: ՅԱդամայ մինչեւ ծնունդն Քրիստոսի` ամք հինգ հազար երկերիւր ութսուն եւ չորս. այս ըստ Եւսեբի, իսկ ըստ Եւթանասնիցն` ամք հինգ հազար հարիւր իննսուն եւ ութ. եւ ըստ Ենանոսի` ամք հինգ հազար իննսուն եւ մի. եւ ըստ այլոց` հինգ հազար հինգ հարիւր եւ երեք. եւ ըստ Ասորւոցն` ամք հինգ հազար քսան եւ վեց: Եւ էր մուտ տարւոյն երկուշաբաթ, եւ երկոտասանալուսնեայ էր տարին :
       Ի քառասուն եւ երեք ամին Օգոստեայ առաքեցաւ Կիւրինոս իշխան Սինկղիտոսէն Հռոմայ գրել զազգն Հրէից եւ դնել գլխահարկս վասն պատճառի Յուդայի Գալիլեացւոյն եւ այլոց բազմաց, որք ասէին` «Չէ պարտ է մեզ հարկս տալ մահկանացու մարդոյ »։ Եւ լսելի եղեւ բանն Հռոմ եւ բարկացան, եւ արարին բան զոր չէր լեալ մինչեւ ցայնժամ, եւ նմին ժամանակի յայտնեցաւ Տէրն մեր ծննդեամբ: Յիշէ զայս ժամանակս Լուգիանոս հռոմայեցի որ կայր յայսմ կողմանէ, եւ գրէր առ կայսր զպատահեալսն. գրեաց եւ ասաց, թէ «Պարսիկք եկին մտին յիշխանութիւն քո, եւ մատուցին պատարագ տղայի միոյ ծնելոյ Հրէաստանի. եւ թէ ո՞վ է, կամ ո՞յր որդի, դեռ չեմք լուեալ»։ Եւ գրեաց կայսրն թէ, «զՀերովդէսդ արքայ կացուցեալ եմք վերայ Հրէիցն, նա գրէ առ մեզ»։ Եւ եկին մոգքն յերեսուն եւ հինգ ամին Հերովդէի: Եւսեբի եւ Նիւսացին ասեն, թէ յորդւոցն Բաղաամու մոգքն էին, եւ Յակովբ ուռհայեցին ասէ, թէ յազգէն Իլամայ Սեմացիք էին. աւ այլք ասեն, որդիք թագաւորացն Արաբայ եւ Սաբայ էին ըստ Դաւթի բանիցն . եւ երեք թագաւոր էին, զի երեք ցեղ պատարագ մատուցին: Եւ ոմանք ութ թագաւոր ասեն, որպէս Միքիա ասէ. «Ութ վարիչ մարդկան» : Եւ սուրբն Յակովբ երկոտասան իշխան ասէ, որ գտեալ էր գիրք, թէ երեքհազար ձիաւոր եւ հինգ հարիւր հետեւակ ունէին: Եւ յորժամ եկին յԵփրատ գետ, տեղին որ ասի Կալանիկոս, որ է Ռախղա, եւ լուան թէ սով է Հրէաստանի, եւ թողին անդ զբազումսե, եւ երկոտասան իշխան հազար հեծելով գնացին եւ տեսին. եւ յորժամ տեսին, դարձան առ զօրս իւրեաց, որոց անուանք են այս. Դահանդուր որդի Արտաւազայ. Շաթէփ որդի Գուդբարայ. Արշակ որդի Մահդուգայ. Զրեւանտ որդի Վարիդուդայ. Արիհու որդի Խոստրովու. Արտաշէս որդի Ուլիաթայ . Եշթանքուզա որդի Իշրոնայ. Մեհդուք որդի Հումայ. Աքշիրիշ որդի Սահապանայ. Սալտանա որդի Բելտանայ. Մարուդոք որդի Բելայ: Եւ թագաւորին որ առաքեաց զնոսա` Փիր-Շապուհ անուն: Կէսք երկու ամաւ յետ ծննդեանն ասեն զգալ մոգուցն. բայց այլք ստուգեն թէ երկու ամաւ յառաջ գուշակեցաւ աստեղբ, եւ ելին գալ. եւ յերեկոյն ծնաւ Տէրն, եւ մոգքն վաղն եկին: Եւ մնաց Մարիամ Աստուածածինն Բէթղահէմ զքառասուն օր, եւ ապա գնաց Տաճարն. եւ ընկալեալ գիրկս իւր զՕծեալն` Սիմէոն ծերունին, որ հրամանաւ Հոգւոյն պահեցաւ կենդանի Պտղոմեայ ժամանակացն, որ մի էր թարգմանչացն, եւ գրելն զԵսայի մարգարէ, եկեալ տեղին որ ասէ. «Ահա կոյս յղասցի եւ ծնցի . » Եւ յորժամ գրեաց` դարձեալ զղջացաւ, եւ ասաց. «Հեթանոսք զիա՞րդ հաւատան այսմ, այլ ծաղր առնեն զմեզ . » եւ ջնջեաց առ ժամայն զգրեալն, եւ դարձեալ տրտմեցաւ եւ ասաց. «Ապա թէ իմ ընկերքն գրեն, այպն լինիմ. եւ լինի հակառակութիւն»։ Եւ տրտմութենէն ննջեցին ինքն եւ ընկերքն իւր, եւ զարթնուլն տեսին գրեալ զարմանալի գրով որպէս ոսկեղինաւ: Եւ խնդացեալ Սիմէոն ելաց եւ երանեաց զժմանակն կուսածին եւ զաչսն որ տեսանէ եւ զշուրթն որ համբուրէ զԷմանուէլին: Եւ ասէ ցնա Հոգին. «Մի ' տեսցես զմահ մինչեւ տեսցես դու զՕծեալն . » եւ կատարեցաւ բան Տեառն: Եւ յայն ժամն վաթսուն ամաց էր Սիմէոն, եւ երեքհարիւր քառասուն եւ չորս ամ այլ ապրեցաւ մինչ որ հասաւ երանութեանն: Իսկ Յովսէփ եւ Մարիամ հանդերձ մանկամբն գնացին Նազարէթ յետ ընծայելոյն. եւ հարմանաւ հրեշտաըին գնացին յԵգիպտոս յետ վաթսուն եւ երկու ամին ծննդեան Տեառն, եւ այլք ասեն` թէ զկնի երկու ամի գնացին :
       Եւ Հերովդէս կոտորեաց զմանկունսն խաբեալ Մոգուցն, եւ զայրացեալ այրեաց զգրեանն Հրէից, եւ ջնջեաց զյիշատակ թագաւորութեանն եւ զքահանայութեան` զի ինքն իցէ սեպհական եւ որդիք իւր ժառանգ թագաւորութեանն: Բայց յԵգիպտոս եւ յայլ աշխարհ պահեցան գրեանն խնամովն Աստուծոյ: Եւ Տէր եհար զՀերովդէս չարաչար ցաւօք յոտից մինչեւ ցգլուխ, եւ տրորեցաւ ամենայն անդամօք, եւ բժիշկք ոչ կարէին օգնել նմա. եւ եդին զնա ջերմն ձէթ, եւ խստեաց ցաւն: Եւ ըմբռնեալ զգլխաւորս Հրէիցն` եւ եդ բանտի, եւ պատուիրեաց փեսային իւրում Ալէքսին եւ քեռ իւրում Սողոմէի, զի մահուան նորա սպանցեն զնոսա, զի ակամայ Հրեայքն լացցեն յաւոր մահուան նորա. զոր եւ արարին իսկ: Եւ նա նեղեալ դառն ցաւոց սպան զանձն, եւ չարամահ եղեւ յերեսուն եւ հինգ ամի թագաւորութեան իւրոյ : Եւ կացոյց Օգոստոս թագաւոր զԱրքեղայոս զորդի նորա` ամս ինն: Եւ զկնի իննամի տուաւ յաքսոս Բենան քաղաք վասն չարեաց իւրոց . եւ ա'ռ զիշխանութիւնն Հերովդէս չորրորդապետ: Եւ նմին ամին մեռաւ Օգոստոս եւ թագաւորեաց Տիբեր ամս քսան եւ երեք :
       Առաջին Հերովդէսն ունէր ինն կանայս եւ ութ որդիս: Ի Դոսիոսէ (Դովրէս ) Անթիպատրոս եղեւ, այն որ սպան զերկուս եղբարս իւր, եւ սպանաւ հօրէն իւրմէ: Եւ Մարէ (Մարիամնէ ) դստերէ ՀԻւրկիանեայ ծնաւ զԱղէքսանդրոս եւ զԱրիստաբուլոս, զոր սպան Անթիպատրոս, եւ զՀերովդէս` որ կոչեցաւ Անթիպատրոս, այն որ է առ զՀերովդիադա եւ սպան զՅովհաննէս : Եւ Մեղքոսա սամարացւոյն ծնաւ զԱրքեղայոս , որ թագաւորեաց զհետ նորա: Եւ Կղէոպատրեայ երուսաղէմացւոյն միւս Հերովդէս եւ Փիլիպպոս, որ ունէր զՀերավդիադա կին, եւ առաւ յեղբօրէն. զկնի եւ ինքն Փիլիպպոս սպանաւ նմանէ: Եւ Բաղտայղէ` Փիսալոս (Փասայէլ ): Եւ որդիք որդւոցն նորա են այսոքիկ. Արիստաբուլեայ եղբօրն Աղէքսանդրի եղեկ որդի Հերովդէս, որ եւ թագաւորեաց Քաղկիդա :
       Եւ Ագրիպպաս որ կոչեցաւ Հերոդէս, այն որ սպան զՅակովբ զեղբայրն Յովհաննու, եւ որդնեռաց եղեալ մեռաւ: Եւ վանեաց սա զհօրեղբայրն իւր, եւ էառ զթագաւորութիւնն. եւ եղեւ սմա որդի Ագիպպաս, որ թագաւորեաց զկնի նորա: Եւ դստերք Բերինիկէ եւ Դրուսիզա, որ եղեւ կին Փելիքսայ իշխանին: Ի չորեքտասան ամին Տիբերեայ, որ է ՅԼԷ (337) թուին , առաքեցաւ Պիղատոս իշխան Հրէաստանի, եւ յետ տարւոյ միոյ, որ է յԱդամայ հինգ հազար հինգ հարիւր երեսուն եւ եւթն, մկրտեցաւ Տէրն Յորդանան Յովհաննէ, յունվարի վեց եւ տիբէթի քսան եւ մի, յաւուր կիւրակէի :
       Եւ նոյն ամի Գերմանիկոս կայսրն զօրացաւ վերայ Պարթեւաց եւ Տիբեր զՏուրթէոս (Դրուսոս ) արար հաղորդ իշխանութեան իւրոյ եւ ինքն դեղով մահու սպանաւ. եւ նոյն ամի արքունիքն Բոմբիոսի այրեցաւ . եւ Տիբերեայ ժամանակն շինեաց Հերովդէս զՏաբարիա եւ զԲայիս : Եւ Պիղատոս զպատկերն Զեւսեայ եմոյծ Տաճարն, եւ զգանձանակ Տաճարին թափեաց ջրէջսն :
       Յայսմ ամի ընտրեցան Առաքեալք երկոտասան: Ա. Սիմոն Պետրոս ցեղէն Նեփթաղիմայ, որ շինեաց խորան յառաջ յԱնտիոք, եւ յամս Կզօդեայ կայսեր ել Հռոմ, եւ եկաց անդ ամս քսանեւհինգ, եւ յերեքտասան ամի Ներոնէ կատարեցաւ: Բ. Անդրէաս եղբայր նորա որ քարողեաց Նիկիա եւ Նիկոմիդիա եւ Սկիւթիա եւ յԱքաիա, եւ սմա առաջին Աթոռն յԵփեսոս: Գ. Յակոբ որդի Զեբեդեայ ցեղէն Զաբուղոնի, որ սպանաւ Հերոդիէ Ագրիպպայ, եւ եդաւ մարմին նորա իւր մարմարիկէ : Դ. Յովհաննէս եղբայր նորա քարոզեաց յԱսիա, եւ եկաց մինչեւ ցեւթն ամն Տրայիանոսի, եւ կատարեցաւ փառաւոր մահուամբ: Ե. Փիլիպպոս յազգէ Ասերայ, Բեդսաիդա. քարոզեաց յԱփրիկէ եւ թաղեցաւ Փսիդեա: Զ. Բարթողիմէոս յազգէն Իսաքարայ յԱդաւիր գեղջէ, քարոզգաց Հայաստանեայս, եւ անդ կատարեցաւ սքանչելի նահատակութեամբ յՈւբիանոս քաղաքի , որ այժմ կոչի Հաղբակ, Սանատրկոյ յամբարիշտ եւ յանօրէն թագաւորէն: Է. Թովմաս յազգէն Յուդայ, քարոզգաց Պարթեւաց եւ Մադացեաց եւ Հնդկաց, եւ անդ նահատակեցաւ: Ը. Մատթէոս յազգէն Իսաքարայ, Նազարեթէ, մեռաւ Քաբազա եւ թաղեցաւ յԱնտիոք. եւ յետոյ տարաւ յայնկոյս ծովուն: Թ. Սիմոն Կանանացին յազգէն Եփրեմի, ննջեաց Համա. եւ յայլ տեղ գտաք, թէ Կուրիս: Ժ. Յուդա ` որ կոչեցաւ Թադէ. որ վասն իմաստութեան իւրոյ ասէին Ղեբէոս, որ է սիրտ եւ հոգի, քարոզեաց Հայս եւ յԱսորիս, եւ կատարեցաւ Սանատրկոյ Հայս, տեղւոջն յորում եհար զվէմն եւ բղխեաց աղբիւր երեքտասան ակն . երկոտասանն յառաքելոցն անուն, եւ միւսն Փրկչին մերոյ Յիսուսի Քրիստոսի. որ կայ մինչեւ ցայսօր բժշկութիւն ամենայն ախտից եւ հիւանդութեանց: Եւ է պատուական մարմին եւ նշխարք ոսկերաց նորա եւ սրբոյն Սանդխտոյ տեղւոջ նահատակութեան իւրեանց ամփոփեալ: ԺԱ. Յակոբոս Ալփեայ որդի` յաղգէ Մանասէի, որ մեռաւ Սրուճ: Յուդա մատնիչն յազգէ Դանայ Սկարիովտայ գեղջէ: ԺԲ. Մատաթէ փոխանորդն նորա` յազգէն Ռոբէնի, յերկիրն մարդկակերաց :
       Գրեաց Յովսեպոս վասն Տեառն մերոյ այսպէս. «Երեւեցաւ յաւուրս մեր այր մի որում Յիսուսն ասէին: եւ բազում նշանօքն զոր առնէր նա, յայտնի էր` թէ նա է Քրիստոսն. եւ վասն նախանձու մատնեցին զնա Պիղատոսի դատաւորի: Եւ սպանին զնա խաչիւ. եւ յետ երից աւուրց տեսին զնա կենդանի. եւ ոչ մեկնեցան սիրոյ նորա հաւատացեալքն նա, եւ մինչեւ ցայսօր աճէ հաւատ նորա. եւ ստուգեցաւ թէ նա ինքն էր Քրիստոս որդին Աստուծոյ կենդանւոյ »։ Արդ` ըստ Յովսեպայ վկայութեանն` նախ սկսաւ հաւատ նորա երկոտասան առաքելովքն , զոր գրեցաք վերագոյն, եւ ապա ընտրեցան եւթանասուն եւ երկու աշակերտքն, որոց նուանքն են այս: Ա. Ադէ: Բ. Ախէ: Գ. Ղազար: Դ. Անանիա: Ե. Յակովբ: Զ. Եղիա: Է. Բառնաբա: Ը. Սոսթենիս: Թ. Կիւրակոս: Ժ. Յովսէփ: ԺԱ. Նիկոդիմոս: ԺԲ. Նաթանայէլ: ԺԳ. Յուդա: ԺԴ. Յոստոս: ԺԵ. Շիղա: ԺԶ. Բառնաբա: ԺԷ. Յովհաննէս, որ նա ինքն է Մարկոս: ԺԸ. Ամիուս: ԺԹ. Նիճէ: Ի. Յասոն: ԻԱ. Մանիլ: ԻԲ. Դուբիքսիմոս: ԻԳ. Աղէքսանդրոս: ԻԴ. Շմաւոն: ԻԵ. Կիւրինէ: ԻԶ. Լուկիոս: ԻԷ. Կղէոպա: ԻԸ. Սիմէոն: ԻԹ. Յովսա: Լ. Բուդիսոս: ԼԱ. Դիւսարոս: ԼԲ. Զաբիդոն: ԼԳ. Տիտոս: ԼԴ. Պատրոբա: ԼԵ. Երմի: ԼԶ. Ասոնկրիտոս: ԼԷ. Պրիսկոս: ԼԸ. Ղուկաս: ԼԹ. Արիստաբուլոս: Խ. Դէմաս: ԽԱ. Տիմոթէոս: ԽԲ. Ղեւի: ԽԳ. Եփրեմ: ԽԴ. Հերովդէս: ԽԵ. Սիլուբանոս: ԽԶ. Նիկիտէս: ԽԷ. Յովհաննէս: ԽԸ. Թէոդոս: ԽԹ. Նիկոս: Ծ. Մուրտուլոս: ԾԱ. Լասիոն: ԾԲ. Զաքարիա, որդի այրւոյն , զոր յարոյց Նային: ԾԳ. Սիմոն բորոտն: ԾԴ. Ստեփաննոս: ԾԵ. Սաաքոս: ԾԶ. Ապեղէս. ԾԷ. Իստոն: ԾԸ. Շմաւոն. ԾԹ. Յովսէփ, որ է Բառնաբաս: Կ . Երասոս: ԿԱ. Ամիմաս. ԿԲ. Յուլիոս: ԿԳ. Փիլիպպոս: ԿԴ. Պրոքորսն: ԿԵ. Նիկանովր. ԿԶ. Տիմսն: ԿԷ. Պարմենա: ԿԸ. Ագաբոս: ԿԹ. Կեփաս, զորմէ ասաց Պաւղոս` թէ ընդդէմ դարձայ նմա: Եւ ինքն Պաւղոս անօթն ընտրութեան, որ թէպէտ եւ տրուպ գրէր զինքն, այլ մեծ էր յամենեսեան :
       Յայսմ ժամանակի երեւեցաւ իմաստասէրն Փիլոն, եբրայեցի-աղէքսանդրացի: Սա գրեաց զպատահմունս Հրէից եւ վասն Գայիոսի, որ արար զանձն իւր աստուած. եւ միայնակեացսն Եգիպտոսի. եւ վասն արարածոցն մեկնութիւնս. եւ վասն վաստակոց երկրի. եւ վասն մտաց արդարոց, որ յորժամ զարթնու` աղօթէ: Եւ վասն աւերման լեզուաց. եւ վասն աշխատելոց վարդապետութիւնս, եւ վասն զանազանութեան անուանց գրենաց եւ երկու Կտակարանաց: Եւ վասն տեսլեանց եւ երազոց հինգ ճառս. եւ հինգ վասն ելանելոյ հոգւոյ մարմնոյ. եւ չորս վասն օրինացն, եւ այլս բազումս: Եւ յաւուրս Կղօդեայ կայսեր եդաւ գրեանք նորա տունն գանձուց թագաւորացն Հռոմոց :
       Յայսմ ժամանակի եւթն հերձուած գտաւ Հրեայս, որպէս ասէ Յովսեպոս . առաջին` Դպրացն, որ կոչին օրինականք: Երկրորդն` Ղեւտականք, որ ունին զաւանդութիւն ծերոցն: Երրորդն` Փարիսացւոցն, որ հաւատան յարութեան որպէս Դպիրքն, եւ ասեն եւ խոստովանին հրեշտակ եւ հոգի. եւ պահեն երկու օր շաբաթն. եւ մկրտին յաճախ, եւ հաւատան աստեղաց եւ բախտից: Չորրորդն` Սադուկեցւոցն , որ ուրանան զյարութիւն եւ զհրեշտակ եւ զհոգի, եւ առին զանուն Սադովկայ քահանայէ ումեմնէ: Հինգերորդ` Մկրտողք, որք ասեն` թէ չկարէ մարդ ապրել, թէ ոչ յամենայն աւուր մկրտի: Վեցերորդ` Ուխտականք, որք չուտեն ինչ շնչաւոր. եւ զՄովսէս եւ զմարգարէսն ոչ ընդունին, եւ այլս ունին գրեանս փոխանակ նոցա: Եւթներորդ որ պահեն զօրէնս եւ ընդունին զմարգարէս, եւ մի Աստուած` մի անձն դաւանին, եւ զզօրութիւն գրոցն ոչ իմանան :
       Յիննետասն ամին Տիբերեայ կայսեր առաքեաց Աբգար Հայոց արքայն առ Յիսուս թուղթ աղաչանաց ձեռն Անանիայի (Անանէի ) հաւատարմին իւրոյ, աշխատել եւ գալ առ նա, եւ լինել թագաւորակից նմա. եւ հաւատաց նա եւ երկրպագեաց նմա յառաջ քան զչարչարանսն: Եւ Յիսուս գրեաց պատասխանի եւ երանեաց զԱբգար, եւ խոստացաւ յետ յարութեան իւրոյ առաքել նմա քարոզ եւ պատճառ կենաց զմի յաշակերտաց իւրոց: Իսկ նա վասն ջերմութեան սիրոյն զոր ունէր առ Տէր մեր, առաքեաց դարձեալ զՅովհաննէս նկարագիր , փոխել եւ բերել զպատկեր նորա. զի գոնա յայնմանէ վայելեսցէ: Եւ գնացեալ Յովհաննէս ոչ կարէր հաւասարել վայելչութեան գեղոյ նորա, այլ եւ փոխոխէր փառաց փառս: եւ հիանայր նկարիչն: Եւ ապա ողորմութեան եւ գթութեան աղբիւրն խնդրեաց զդաստառակն եւ ետ վերայ երեսացն. եւ նկարեցաւ տիպն հանդերձեղէնն: Եւ էր այս յառաջ քան զչարչարանսն քսան եւ չորս աւուրբք. եւ բերաւ եւ տուաւ Աբգարու: Եւ մեծամեծ հրաշք եւ սքանչելիք լինէին նմանէ , մինչեւ եկն Թադէոս առաքեալն: Ի նոյն ամի խաչիւ մեռաւ Տէրն եւ թաղեցաւ, եւ յարուցեալ երեւեցաւ աշակերտաց իւրոց, եւ հաստատեալ օրհնեաց զնոսա` խոստանալով զՀոգին սուրբ. եւ ինքն համբարձաւ յերկինս: Եւ ' նոյն ամի յաւուր Պենտէկոստէին Պիղատոս զպատկեր կայսերն եմոյծ Տաճարն, որպէս Յովսեպոս գրեաց, եւ յայնժամ եղեալ ձայն շնորհացն որ կայր անդ, ասէին «Գնամք աստի, գնամք: եւ այլ ոչ եւս դառնամք»։ Յիշէ զայս եւ Փիլոն յերկրորդ գիրսն իւր :
       Եւ Եգրիպպաս գնաց Հռոմ ամբաստան զՀերոդէէ հօրեղբօրէ իւրմէ, եւ ըմբռնեցաւ Տիբերեայ : Առ սա առաքեաց Աբգար արքայ Հայոց երկիցս անգամ վասն Քրիստոսի աստուածութեանն, եւ տրտունջ զՀրէիցն. գրեաց եւ Բաբելոն առ Ներսէհ, գրեաց եւ առ Պարսից թագաւորն : Եւ եղեւ այս խնամոցն Աստուծոյ, զի'ի նորութեան հաւատոյն հակառակութիւն մի լիցի, եւ վասն այսորիկ զառաջինն առանց ընդդիմութեան տարածեցաւ սուրբ Աւետարանն, եւ թռեաւ վաղվաղակի ժամանակ այսր թագաւորաց, որք ոչ հակառակէին վասն Քրիստոսի աստուածութեանն, խրատեալք յԱբգարու արքայէ, յառաջեալ եւ նախապսակ թագաւորէ, որ առաջին ձեռն ետ Քրիստոս` որպէս ասաց Դաւիթ: Եւ Տիբեր կեցեալ եւթանասուն եւ ութ ամ եւ թագաւորեալ քսան եւ երեք ամ` մեռաւ :
       Եւ Հերովդէս թագաւորեաց քսան եւ երեք ամ, այն որ սպան զՅովհաննէս եւ Տեառնէ պատուհասեցաւ Հերովդիաւ կնաւ իւրով, եդեալ բանտի կապանօք Պաւանիա (Սպանիա ), եւ անդէն սպանան երկոքեան : Եւ զկնի Տիբերի Գայիոս թագաւորեաց, եւ եհան կապանաց զԱգրիպպաս, եւ եդ զնա թագաւոր Հրէից: Ի սոյն ժամանակի առաքեցաւ դատաւոր Փելիքս յԵգիպտոս, եւ սա յոյժ նեղէր զՀրեայսն ամս հինգ, եւ զտեղի պաշտաման նոցա պղծէր անսուրբ զոհիւք. եւ վասն այսր պատճառի առաքեցին դեսպանս առ Գայիոս աղաչել զնա, յորոց մի էր եւ Փիլոն փիլիսոփայ եբրայեցի յԱղէքսանդրէ, եւ ոչ լուաւ նոցա, այլ եւ առաքեաց Պատրանիա իշխանն Ասորւոց դնել զպատկերն իւր յամենայն մեհեանս, եւ տաճարս Հրէից պաշտել աստուածս . եւ աստ կատարեցաւ ասացեալն Դանիէլէ «Պղծութիւն աւերածոյն »։
       Յայսմ ժամանակի Սիմոն եւ Կերինդոս եւ Մենանդրոս երեւեցան: Եւ յայսմ ժամանակի Փիլոն եւ Պետրոս (առաքեալ ) հանդիպեցան միմեանց Հռոմ, եւ խօսեցան ընդ իրեարս առաջի Գալիոսի: Եւ հարցեալ Փիլոնի զՅովհաննէս աշակերտն Քրիստոսի, թէ «Զի՞նչ է Աստուած . » եւ պատասխանի տուեալ Յովհաննէս ասէ. «Սէր է Աստուած»։ Եւ Փիլոնի հաւանեալ տարաւ տունն իւր արարեալ սէր. եւ հաւատացեալ մկրտեցաւ: Իսկ Գայիոս վասն կարի խստութեանն սպանաւ ներքինւոյ միոջէ, թագաւորեալ ամս չորս: Եւ թագաւորեաց Կղօդիոս ամս չորեքտասան: Եւ Ագրիպպաս թագաւորեալ ամս եւթն, եւ կացեալ չորրորդապետ ամս երիս, որ եւ ապա առ զՀերովդէին հարուած, եւ եհար զսա հրեշտակ Աստուծոյ եւ մեռաւ :
       Յամս Կղօդեայ տօնի Զատկին յանկարծ եղեւ ամբոխ յԵրուսաղէմ Տաճարին. եւ կոխեալ զմիմեանս մեռան երեսուն հազար անձինք: Եւ Կղօդիոս կացոյց թագաւոր Հրէից զԱգրիպպաս որդի Ագրիպպայ, եւ զՓելիքս առաքեաց դատաւոր Գալիլեացւոց եւ Սամարացւոց : Եւ թագաւորեալ Կղօդիոս ամս երեքտասան, մեռաւ տան իւրոյ: Եւ ա'ռ զթագաւորութիւնն Ներոն ամս երեքտասան: Եւ սա առաքեաց զՓեստոս եւ եհան զՓելիքս, որոյ առաջի եկաց Պաւղոս: Եւ դարձեալ եհան Ներոն զՓեստոս, եւ եդ տեղի նորա զՂաբինոս . եւ զայս եւս եհան եւ եդ զԲելուրոս. եւ յաւուրս սորա ապստամբեցին Հրեայք կայսերէ: Յայսմ ժամանակի անկաւ հուր յերկնից ''ի Հռոմ. եւ այրեաց շինուածս բազումս, եւ ամբոխ մարդկան ընդ նոսա : Իսկ Ներոն յերեքտասան ամին իւրոյ յարոյց հալածանս եկեղեցւոյ, եւ սպան զԱռաքեալսն: Եւ առաքեաց յԵրուսաղէմ զՎեսպիանոս եւ զՏիտոս որդի նորա վասն ապստամբութեանն Հրէից :
       Եւ Յուդբուդա (Յովդապատ ) քաղաք ամրացեալ էր Յովսեպոս զօրավար եւ պատմագիր . եւ չոգաւ Վեսպիանոս եւ էառ զքաղաքն Յուդբուդա, եւ կոտորէր զնա. եւ զօրավարն Յովսեպոս երթեալ ընդ առաջ ասէ. «Աւետեմ քեզ Վեսպիանէ, զի փութով վճարի Ներոն եւ թագաւորես տեղի նորա . » եւ վասն այնորիկ ոչ սպան զնա : Եւ Ներոն ատեցեալ յամենեցունց սպան զանձն իւր, եւ թագաւորեաց Գալափոս (Գաղբա ) ամիսս եւթն, եւ սպանաւ մէջ Հռոմայ: Եւ Սուրատոլոս թագաւորեաց Գերմանիա, եւ Ութոն (Ոթոն) Հռոմ. որ եւ զկնի երից ամսոց սպան զինքն: Եւ թագաւորեաց Բիտալիոս (Բիտիլիոս ) ամիսս ութ. եւ եղեալ ամբոխ վերայ նորա սպանին զնա: Եւ այս համբաւ հասեալ Վեսպիանոսի զօրքն որ ընդ նմա, քարոզեցին զնա թագաւոր եւ Տուկարտոր: Եւ ինքն Վեսպիանոս յորժամ եղեւ այս նմա, թողեալ զորդին Տիտո վերայ Երուսաղէմի` եւ ինքն գնաց յԵգիպտոս, եւ հնազանդեաց ինքեան զկողմանսն զայնոսիկ. եւ այնր կողմամբ գնաց ծովով Հռոմ, եւ թագաւորեաց վերայ նոցա ամս ինն եւ ամիսս մետասան :
       Եւ Տիտոս էառ զԵրուսաղէմ Զատկի տօնին, եւ հարիւր քսանեւվեց բիւր Հրեայք կորեան. եւ քակեցաւ Երուսաղէմ զյետին աւերն, եւ այրեցաւ Տաճարն յահկի ամսեան: Լինին ամք յԱդամայ հինգ հազար չորեքհարիւր երեսուն եւ եւթն. եւ ''ի յարութենէ Տեառն մերոյ ամք քառասուն. եւ յառաջին շինուածէն մինչեւ յետին աւերն` երկու հազար հարիւր իննսուն եւ երկու ամ: Եւ յերրորդ ամին Վեսպիանոսի առաւ Երուսաղէմ. եւ մինչ գաղթեցան, յԵրուսաղէմ էին երեքհարիւր բիւր. եւ յայն Զատկին որ ժողովեցան, ածաւ զենումն Զատկին քսանեւ հինգ բիւր գառինս , եւ զամեն գառն տասն այր ճաշակէին սուրբքն, եւ անսուրբքն ոչ կարէին ուտել. եւ որ կերանն, էին երկերիւր եւ տասն բիւր. վեց բիւր սրով մեռան, եւ հարիւր տասն բիւր սովով, եւ տասն բիւր գերի վարեցան: Եւ հնգետասանամենից վեր յԵգիպտոս առաքեցին յաղիւսագործութիւն, եւ հնգետասանամենէ վայր` բաժանեցան զօրացն: Եւ զայս քառասուն ամ ետ Աստուած ժամանակ ապաշխարութեան, եւ յորժամ ոչ զղջացան, խնդրեցաւ վրէժ արեան Որդւոյն Աստուծոյ: եւ աստ բարձաւ թագաւորութիւնն Հրէից, եւ մնաց միայն թագաւորութիւնն Հռոմայ յամենայն աշխարհի, բաց Հայոց որ կային եւ նոցա թագաւորք :
       Զկնի Վեսպիանոսի թագաւորեաց Տիտոս որդի նորա: Եւ յերկրորդ ամի սորա Աստուած քարոզեցաւ զօրացն, եւ կարծեաց նա միտս իւր ամբարտաւանեալ, եւ եհար զնա հրեշտակ Տեառն եւ մեռաւ: Եւ թագաւորեաց եղբայր նորա Դոմետիանոս` ամս հնգետասան եւ ամիսս հինգ: Սա հալածեաց Հռոմայ զամենայն աստեղագէտ եւ զկախարդ. եւ սա հրամայեաց այլ այգի ոչ տնկել : Յայսմ ժամանակի աճեաց քրիստոնէութիւնն. եւ եհարց Պատրուբուլոս զվարդապետն իւր Րոսինոս, թէ ի՞նչ նշանակէ այսքան բազմութեան հաւատալ խաչեալ այր մի , որ եւ Թէոդորոս իմաստապետն Աթենացւոց եւ Ափրիկանոս աղէքսանդրացի եւ Մարտինոս իբաթու (հիպատոս ) հաւատացին նա, թողեալ զվայելչութիւն աշխարհիս: Ետ պատասխանի եւ ասէ. «Մի ' զարմանար ընդ այդ, զիկարծեմ թէ եւ աստուածքն հնազանդին նմա»։ Եւ նա ասէ. «ո՞րպէս . » եւ ասէ ցնա. «Զի անախտութիւն եւ անմեղութիւն եւ անընդութիւն է քարոզութիւն նորա. յայտ է զի վեր է քան զամենեցուն քարոզդ այդ»։
       Յայսմ ժամանակի Ապողոնիոս տիւանեցի շինեաց տլսմար բազում դիւական զօրութեամբ, եւ ասաց. «Աւա~ղ, զի որդին Մարիամու կանքեաց քան զիս: Զի ես կամէի հնազանդել զաշխարհ ի ձեռն արուեստիս իմոյ»։ Իսկ Դոմետիանոս վասն խստութեան սրտի իւրոյ սպանաւ, եւ բարձան ազգն Վեսպիանէի: Եւ թագաւորեաց Ներուաս ամ մի, եւ Աստուած քարոզեցաւ սինկղիտոսէն , եւ ապականեցաւ հիւանդութեամբ եւ մեռաւ : Եւ թագաւորեաց Տրայիանոս ամս իննեւ տասն: Սա հալածէր զքրիստոնեայս. եւ Շմաւոն Կղէոպեանց Երուսաղեմի եպիսկոպոսն եւ Իգնատիոս Անտիոքու եպիսկոպոսն կատարեցան Քրիստոս: Եւ Բիլինիոս Սեկունդոս հրամանաւ թագաւորին բազումս կոտորեաց քրիստոնէից , եւ զղջացեալ գրեաց առ Տրայիանոս, թէ «Քրիստոնէից ամենայն ինչ բարի է. բայց կռոց ոչ զոհեն, եւ ընդ առաւօտս Քրիստոսի երկրպագեն»։Եւ նա գրեաց թէ` ջնջեա զդոսա :
       Յայսմ ժամանակի ապստամբեցին Հրեայքն յԵգիպտոս, եւ եդին թագաւոր իւրեանց անուն Լումբաս, որ եւ առեալ զՀրեայսն եկն յԵրուսաղէմ. եւ առաքեաց Տրայիանոս զԼուսիա, եւ կոտորեաց զբիւրս նոցանէ, վասն այնորիկ մնաց Լուսիա իշխան Հրէիցն : Յայսմ ժամանակի Հրեայքն որ Կիպրոս կռուեցան վերայ Սաղամինայ քաղաքի, եւ առեալ զքաղաքն կոտորեցին զՅոյնսն որ նմա: Նոյնպէս եւ Հրեայքն որ Լիբիա` մարեան ընդ Յոյնսն եւ կռուէին. եւ Յոյնք որ յԱղէքսանդրիա եւ Կիւռինէական աշխարհն, պատերազմ յարուցին եւ կոտորեցան նոցանէ : Յայսմ ժամանակի երեւեցաւ Սեկունդոս իմաստասէր լռակացն: Զկնի Տրայիանոսի թագաւորեաց Ադրիանոս` ամս քսան եւ մի :
       Ի չորրորդ ամի նորա թագաւորքն Հայոց որ յՈւռհա, բարձան, եւ լինէին անդ իշխանք. եւ մնաց ''ի մեծն Հայք թագաւորութիւն : Յութեւտասն ամին Ադրիանու դարձեալ ապստամբեցին Հրեայքն յԵրուսաղէմ` խաբեալ յառնէ միոջէ որ անուանէր Աստղ : Եւ առաքեաց Ադրիանոս կոտորեաց զնոսա, եւ հալածեաց յԵրուսաղեմէ զՀրեայսն, որ հայիլ անգամ ոչ իշխէին կողմն Երուսաղեմի: Եւ զԵրուսաղէմ քանդեաց . եւ առընթեր Երուսաղեմի շինեաց քաղաք մի Իլիոս Ադրիանոս, եւ բնակեցոյց քրիստոնեայս եւ հեթանոսս, եւ սահմանեաց կտրել զականջս Հրէիցն ուր եւ իցեն` զի նշանաւորք լինիցին: Եւ սա սահմանեաց առանց այլ պատճառի վասն քրիստոնէութեան չհալածել զնոսա: Ի քսան եւ մի ամին սորա ժողով եղեւ առաջին Նիկիա, քառասուն եւ երեք երիսկոպոսօք, եւ նզովեցին զՍաբէլ լիբէացին, որ ասաց թէ մի անձն է սուրբ Երրորդութիւնն: Եւ նզովեցին զՎաղենտիանոս որ ասաց` յերկնիցն բերել զմարմինն : Յաւուրս սորա էր Ակիւղաս թարգմանիչ :
       Զկնի Ադրիանոսի թագաւորեաց Տիտոս Անտոնինոս, որ կոչեցաւ Սեբաստոս եւ Արգար եւ որդիք իւր ընդ նմա` ամս քսան եւ երկու: Եւ Անտոնինոս հայր աշխարհի թարգմանի : Ի սորա ժամանակս Յուստիանոս նիկոպօլսեցի, որ կայ առընթեր Երուսաղեմի, գնաց Հռոմ եւ ետ թուղթ աղաչանաց առ թագաւորն, եւ դադարեցաւ հալածանքն քրիստոնէից: Ի սորա ժամանակս կատարեցաւ Պօղիկարպոս եպիսկոպոսն Զմիւռնիոյ : Եւ աստ երեւեցան Կերտոն, որ նա ինքն է Մարկիոն, եւ Մարկոս ` եկեալ Հռոմ, ասացին ոչ գոլ յարութիւն. եւ զօրէնսն չար ասացին, եւ ոչ ասացին զՅիսուս որդի այնմ որ օրինօքն եւ մարգարէիւքն քարոզեցաւ, այլ աներեւելոյն եւ բարերարին որդի. եւ էին կախարդք. եւ վերայ մկրտելոցն ասէին` յանուն հօր աներեւելոյն, եւ յանուն մօր ճշմարտի, եւ յանուն որդւոյն որ էջ վերայ Յիսուսի: Եւ այլ անուանս տողէին :
       Ի թուին Ասորոց ՆՀԵ (475) թագաւորեաց Մարկոս Աւրեղիոս ընդ որդիս Անտոնինոս եւ Լիւսիոս` ամս իննեւտասն ի յառաջին ամին սոցա Վաղքէշ (Վաղարշ ) թագաւորեալ Պարսից եկն յաշխարհն Հռոմայ, եւ բազում գաւառս աւերեաց. եւ ելին ընդդէմ նորա Անտոնինոս եւ Լուսիոս եղբարք, եւ հնազանդեցին զՊարթեւս եւ զՊարսս. եւ Լուսիոս զօրացեալ կայսր անուանեցաւ ընդ եղբարս իւր : Եւ եղեւ այլ պատերազմ ընդ Հռոմայեցիս եւ ընդ Գերմանացիս եւ ընդչ Կարուստացիս եւ ընդ Սարմատացիս եւ ընդ Գալիլեա : Եւ դարձեալ զօրացաւ Լիւսիոս. եւ անուանեցաւ Եւտուկարտոր : Եւ սա թագաւորեալ ամս ինն` եւ մեռաւ: Եւ Անտոնինոս ա'ռ ընկեր թագաւորութեան իւրոյ զԿոմիդոս որդի իւր, զի նեղէին զնա շրջակայքն. եւ Անտոնինոս հիւանդացեալ մեռանէր: Եւ Կոմիդոս թագաւորեալ ամս երեքտասան` եւ խեղդեցաւ տան ձիոց : Եւ զկնի նորա թագաւորեաց Բերտենաքս` վեց ամիս, եւ սպանաւ: Եւ թագաւորեաց Սուրինոս (Սեւերոս ) ամս ութեւտասն: Եւ յառաջին ամին նորա եղեւ պատերազմ մեծ ընդ Հրեայս եւ ընդ Սամարացիս. եւ յինն ամին յարոյց հալածանս քրիստոնէից , եւ բազումք վկայեցին :
       Յաւուրս սորա յարեւմտից հիւսիսոյ ել ազգ մի բարբարոս , եւ գնաց ընդդէմ նորա Սուրինոս եւ սպանաւ : Եւ թագաւորեաց Անտոնինոս (Կարակալլա ) որդի իւր` ամս եւթն: Սա դարձոյց զաքսորեալսն վասն հաւատոյ , եւ էր մի նոցանէ Աղէքսանդր (եպիսկոպոս ) Երուսաղէմի. եւ Անտոնինոս սպանաւ Միջագետս մէջ Ուռհայոյ եւ Խառանայ : Եւ թագաւորեաց Մակար ամ մի եւ սպանաւ : Եւ թագաւորեաց Անտոնինոս ամս չորս: Ի ժամանակս նորա շինեցաւ Նիկոպօլիս Փղչտացւոց աշխարհին, որ է Եմաւուս : Եւ յետ սորա թագաւորեաց Աղէքսանդր Մամեայ` որդի երկիւղած եւ հաւատացեալ կնոջ, որ եւ շատ օգուտ արար քրիստոնէից: Ի յերրորդ ամի սորա եւ ՇԽԲ (542) թուին թագաւորեաց Պարսից Արտաշիր որդի Բաբակայ , որ է սկիզբն թագաւորութեան Պարսից, որ տեւեաց ամս չորեքհարիւր ութեւտասն, որ եւ Սասանեանք կոչին: Եւ կացին զկնի միմեանց թագաւորք քսան եւ եւթն, մինչեւ յարեաւ թագաւորութիւնն Արաբացւոց Մահմետիւ եւ եբարձ զնա :
       Զկնի Աղէքսանդրի թագաւորեաց Փիլիպպոս ամս եւթն , եւ խաղաղացան քրիստոնեայք: Եւ յառաջին ամին նորա թագաւորեաց Պարսից Շապուր որդի Արտաշրի` ամս երեսուն եւ մի: Յայսմ ժամանակի հազար ամ շինութիւնն Հռոմայ լցաւ: Եւ Դուգիոս (Դեկոս ) սպան զՓիլիպպոս եւ զորդին իւր եւ թագաւորեաց ամի մի, եւ սպանաւ Բերուդոս եւ թագաւորեցին Բուրոս եւ Դամուրինոս, եւ Գաղոս եւ Բալոս ամ մի. եւ թագաւորեցին Ուլիրանոս եւ Գաղերոս ամս հնգետասան . եւ յարուցին հալածանք եկեղեցւոյ: Եւ Շապուհ թագաւորն Պարսից աւերեաց զԱսորիս եւ զԿիլիկիա եւ զԿապադովկիա գերութեամբ : Եւ Գոթացիքն անցեալ ընդ Տանաւիս գետ` գերեցին զաշխարհն եւ տարան: Յայնժամ Գաղերիոս դադարեաց հալածելոյ զեկեղեցի Աստուծոյ, եւ շնորհաց Աստուծոյ աճեաց հաւատս սքանչելեօք ձեռն սրբոց արանց: եւ զի առնոյր Աստուած վրէժս թշնամեացն ճշմարտութեան հալածիչ թագաւորացն :
       Ի թուին ՇՁԸ (588) թագաւորեաց Գաղատիոս (Կղօդիոս ) ամի մի. եւ յետ նորա թագաւորեաց Ալաւրիոս (Աւրեղիանոս ) ամս վեց եւ ամիսս վեց: Սա շինեաց պարիսպ մի այլ Հռոմայ. եւ սա յարոյց հալածանս, եւ շանթահար եղեալ մեռաւ, եւ դադարեաց հալածումն, եւ թագաւորեաց Տարտիանոս (Տակիտոս ) ամս վեց. եւ սպանաւ ' Պոնտոս, եւ թագաւորեաց Պուլիրիանոս (Փղորիանոս ) եւ սպանաւ Տարսոն Կիլիկիոյ : Իսկ Պարսից թագաւորեաց Որմիզդ :
       Ի թուին ՇՂԳ (593) ծնաւ Կոստանդիանոս: Իսկ զկնի Պուլիրիանոսի թագաւորեաց Պրոբոս ամս եւթն: Եւ նոյն ամի թագաւորեաց Պարս Վարհարան (Վահրամ ) ամս երիս: Եւ յետ նորա Վարհան որդի իւր թագաւորեաց ամս հնգետասան: Իսկ սինկղիտոսն յորժամ կամէր ապստամբել Հռոմայ, ամրացոյց զԱնտիոք եւ սպանաւ: Եւ զկնի Պրոբեայ թագաւորեաց Կարոս եւ որդիք իւր Կարինոս եւ Նումիրինոս` ամս երկու : Եւ Կարոս մեռաւ Միջագետս, եւ Նումիրինոս սպանաւ յԱփրիկէ (Թրակէ ): Եւ Կարինոս պատերազմի Գարմիացւոցն սպանաւ : Եւ թագաւորեաց Դիոկղետիանոս. եւ աստի սկսան թուականն թագաւորելոյ Դիոկղետիանոսի, որ է Ասորւոց ՇՂԴ (594): Եւ զկնի Դիոկղետիանու թագաւորեցին Մաքսիմիանոս, զորոյ զդուստրն կին ունէր Դիոկղետիանոս. եւ Մաքսիմինտէս որդի Մաքսիմիանոսի թագաւորեաց Հռոմ, եւ Կոստանդիանոս Գալիա . սոքա միում ժամանակի թագաւորեցին: Դիոկղետիանոս եւ Մաքսիմիանոս կողմն արեւելից վարէին զիշխանութիւն միաբանութեամբ միմեանց: Եւ յայսմ ժամանակի ապստամբեաց Եգիպտոս, եւ գնացեալ Հռոմայեցւոցն հնազանդեցուցին եւ զբազումս սպանին: Ի մետասան ամին Դիոկղետիանոսի թագաւորեաց Պարսս Ներսէհ` ամս եւթն, եւ զկնի նորա Որմիզդ որդի իւր` ամս հինգ: Եւ յիննեւտասն ամին Դիոկղետիանոսի քակեցան եկեղեցիք եւ զօրացան հալածանք եւ ընդ հալածմանն սով սաստիկ, մինչ մոթ մի ցորեանն երկու հազար հինգ հարիւր դրամ էր : Եւ վասն առաւել ամբարշտութեան Դիոկղետիանու եհար զնա Աստուած, եւ նա յանձնեաց զթագաւորութիւնն Մաքսիմիանոս, որ ոչ էր պակաս չարեօք քան զնա: Եւ ինքն Դիոնկղետիանոս ազգի ազգի ցաւօք նեղէր եւ տրորեցաւ. եւ գիտաց եթէ յԱստուծոյ էր հարուածն, եւ գրեաց թուղթ խաղաղութեան եկեղեցւոյ եւ շինութեան : Եւ Մաքսիմիանոս ոչ կամէր, եւ չկարաց լուծանել զհրամանն, այլ առ ժամանակ մի դադարեաց հալածումնն : Եւ դարձեալ ասաց թէ` «Աստուածքն հրամայեն չխափանել զհալածումնն . » եւ սկսաւ հալածել եւ հանել քաղաքաց զքրիստոնեայս , եւ խրատեցաւ աշխարհ երաշտով եւ տարաժամ մահու, որ զտասն մեռեալն գերեզման մի դնէին : Եւ խստացոյց պատերազմ ընդ Հայս, եւ եհաս նմա բարկութիւն, եւ դառն ցաւօխ մեռաւ :
       Եւ յետ այսորիկ թագաւորեաց Կոստանդ հայրն Կոստանդիանոսի. եւ ունէր երկու կին, զՀեղինէ եւ զԹէոդորա դուստր Մաքսիմիանոսի: Եւ յութ ամի թագաւորութեան իւրում ա'ռ հաղորդ թագաւորութեան իւրոյ զԿոստանդիանոս որդին Հեղինեայ, որ եւ երեք ամ ընդ հօրն թագաւորեաց եւ մեռաւ հայրն. եւ ինքն Կոստանդիանոս թագաւորեաց ՈՒԳ (623) թուին Ասորւոց: Յովհաննէս ասիացին ասէ . թէ հայրն Կոստանդիանոսի դարձաւ յաստուածպաշտութիւն, եւ Սեղբեստրոս զհայրն բժշկեաց բորոտութենէ. եւ Պետրոս եւ Պաւղոս երեւեալ Կոստայ` խրատեցին զնա կոչել զՍեղբեստրոս մկրտել զնա: Այսմ վկայէ Սոկրատ հռոմայեցի : Եւ Իգնատիոս մլետինացին ասէ, թէ յորժամ թագաւորեաց Կոստանդիանոս, կային թագաւորք Մաքսիմիանոս եւ միւս Մաքսիմիանոս (Մաքսիմոս ), եւ Մաքսիմինդէս (Մաքսենտիոս ) եւ Սեւերոս, եւ չորեքինն հալածիչք էին. եւ մեռանելն Սեւերեայ` իշխանքն նորա ետուն զթագաւորութիւնն Կոստանդիանոսի, եւ կեսար քարոզեցին զԼիկիանէ փեսայ իւր: Եւ յետ եւթն ամի կալաւ Կոստանդիանոս թագաւորութեանն իւրոյ հաղորդ զԼիկիանէ, որ եւ գաղտ հալածէր զքրիստոնեայս. յետոյ եւ ապստամբեաց եւ մեռաւ նմանէ :
       Եւ յերկրորդ ամի Կոստանդիանոսի թագաւորեաց Պարսից Շապուհ եւթանասուն ամ: Եւ Կոստանդիանոս գնաց պատերազմել ընդ Մաքսիմինտեայ որ Հռոմ. եւ խորհեցաւ միտս իւր եւ ասէ` թէ «Կուռքն չօգտեաց ինչ առաջին թագաւորացն . » եւ ասաց. «Ո'ր Աստուած օգնէ ինձ պատերազմիս, նմա երկրպագեմ»։ Եւ հասարակ աւուրն ետես խաչ լուսեղէն, եւ գիր նմա որ ասէր. «Այսու յաղթես»։ Եւ որք ընդ նմա էին` նոյնպէս տեսին: Եւ յայնմ գիշերի երեւեալ նմա Քրիստոս, ասէր ցնա. «Արա զօրինակ երեւելոյն քեզ եւ յաղթես»։ Եւ ելեալ ընդ առաւօտն արար նոյնպէս : Եւ աստի եղեւ օրէնք թագաւորաց քրիստոնէից խաչ տանել առաջի: Եւ յորժամ եղեւ պատարազմ, յերեւել խաչին յաղթեցաւ ամբարտաւանն, գետասոյզ եղեալ Տիբերիոս գետ: Եւ էր կին Կոստանդիանոսի դուստրն Դիոկղետիանոսի` Դիկղիտանուն , որ եւ միասին մկրտեցան , զի դեռ չէր մկրտեալ Կոստանդիանոս : Յայսմ ժամանակի մեծն Գրիգորիոս Հայս փառաւորեալ մեծամեծ նշանօք, որ եւ ձեռն նորա դարձան ամենայն Հայք յաստուածպաշտութիւն. եւ նա եղեւ նոցա քարոզ եւ քահանայապետ երեւելի շնորհօք նմա սուրբ Առաքելոյցն Քրիստոսի: Եւ յերրորդ ամի իւրոյ թագաւորութեանն Կոստանդիանոս ընդարձակեաց զԲիւզանդիա, եւ աճեցոյց նմա չորս միլ. եւ զարդարեաց զնա զարդուք, եւ անդ փոխեաց զթագաւորութիւնն Հռոմայ, եւ յանուն իւր կոչեաց զնա Կոստանդինուպօլիս, եւ արար զբնակիչս նորա ազատ. եւ շինեաց եկեղեցի մեծ Իրինեայ անուն, եւ միւս այլ յանուն Առաքելոցն: Եւ երեւեցաւ միայն Եւտուկարտոր, զամենայն զհոգն իւր եդեալ ընդ Աստուծով: Եւ շինել հրամայեաց ընդ ամենայն երկիր եկեղեցիս, եւ քակել զմեհեանս կռոցն . եւ եդ օրէնս մի ' ոք լինել զինուոր կամ ձիաւոր, որ ոչ իցէ ծնունդ սուրբ Աւազանին: Թէոդոս ասէ, թէ նկարիչք զտախտակ եւ զորմն զարդարեն զբօսանս մարդկան. իսկ ժամանակագիրք զժամանակ բանիւ զարդարեն :
       Արդ յայսմ ժամանակի երեւեցաւ Արիոս երէց աղէքսանդրացի մէջ եւթն երիցանց, զոր եգիտ զէն սատանայ, եւ ջանայր կրկնել զարարածոցս երկրպագութիւնն, զի ետ նմա ասել զորդին Աստուծոյ արարած: Եւ կային նմա այլ համախոհք վեց, զոր ցուցանէ թուղթն այն զոր գրեաց առ Եւսեբի նիկոմիդացի, որք են այսոքիկ. Եւսեբիոս Կեսարու , եւ Թէոդոս Լաւոդիկեայ, Յուլիանէ Սրոյ եպիսկոպոս, Աթանաս Անաւարզայ, Գրիգոր Տարութոյ, Աթիոս Լիդիոյ : Եւ յորժամ յայտնեցաւ չարութիւն նորա, նզովեաց զնա Պետրոս եպիսկոպոս . եւ նա սկսաւ զբազումս առնել իւր խորհրդակիցս. զՄարիս քաղկեդոնացի, զԵւսեբիոս նիկոմիդացի, եւ զՄելիտոս եպիսկոպոս եգիպտացի, որ եւ ժամանակ հալածմանն զոհեալ էր, եւ լուծեալ յաստիճանէն, եւ զԱիթալէս, եւ զայլս բազումս: Եւ սմին ժամանկի եղեւ շարժ սաստիկ յԵգիպտոս, եւ զբազում շինուածս բնակչօքն ապականեաց, զշարժումն աղանդին (Արիոսի ) նշանակելով: Եղեւ այլ ինչ պատառումն յեկեղեցի վասն Զատկին. զի կողմանք արեւելից ընդ Հրեայսն տօնէին չորեքտասան լուսնին, եւ կողմն արեւմտից միշտ կիւրակէի: Եւ յայսմ ժամանակի նախ Աղէքսանդր արար ժողով յԱղէքսանդիա բազմութիւն եպիսկոպոսաց, եւ նզովեաց զԱրիոս եւ զամենայն խորհրդակիցս իւր: Եւ գրեաց զանէծսն եւ ետ տանիլ զնա յամենայն երկիր, բայց ոչ շիջանէր հուրն ապականիչ, մինչեւ եհաս բանն առ թագաւորն Կոստանդիանոս. եւ նա տրտմեցաւ յոյժ եւ գրեաց թուղթս առ Աղէքսանդր եպիսկոպոս եւ առ Արիոս` հաշտութիւն առնել ընդ միմեանս, եւ զչար կարծիքն բառնալ մտաց Արիոսի: Եւ ոչ այսու խաղաղէր պղտորումն եկեղեցւոյ. եւ սկսաւ տարածանիլ աղանդն, եւ հարկ եղեւ Մեծին Կոստանդիանոսի ժողովոյ հրաման տալ ընդ ամենայն երկիր, ժողովիլ Նիկիա Բիւթանացւոց: Եւ ժողովեցան երեքհարիւր ութեւտասն Եպիսկոպոսք. եւ գլխաւորք էին այսոքիկ, Ուսիոս Կուռտաբիոյ, Բիդոս եւ Բիդէդ (Բիկենդ ) երիցունք փոխանակ Պապուն Հռոմայ, Աղէքսանդր Աղէքսանդրու, Արիստակէս մեծ Հայոց եւ փոքր Հայոց, Յուլիոս Սեբաստիոյ, Եւստաէոս Անտիոքու, Յակովբ Մծբնայ: Եւ շինեաց թագաւորն մեծ եւ ընդարձակ ապարանս, ուր նստէին ժողովն. եւ ինքն յոտն կացեալ անձամբ սպասաւորէր: Եւ նոքա տեսին շնորհս աստուածային յերեսս թագաւորին, եւ եդին նմա աթոռ մէջ իւրեանց, եւ աղաչէին նստել. եւ ոչ լուաւ նոցա, այլ կայր եւ ծառայէր զպէտսն եւ լսէր զբանս նոցա: Եւ էր ընդ եպիսկոպոսունս երիցունք եւ սարկաւագունք հազարք եւ բիւրք. եւ թագաւորն պաշտէր զամենեսեան իւրովք ծախիւք քսանէն Իար ամսոյ մինչեւ յութեւտասն Հիղիրանայ ամսոյ :
       Եւ զառաջինն սկսան քննել բանաւորքն (տրամաբանք ) եւ հռետորքն իմաստասիրական ոճով, եւ բազումք երթային զհետ նոցա: Ապա յարուցեալ ոմն մանկագոյն իշխան ասէ. «Քրիստոս եւ Առաքեալքն ոչ աւանդեցին մեզ բանս արուեստաւորս, այլ հաւատ հաստատուն, որ պահի գործովք առաքինութեան»։ Եւ ապա լռեցին նոքա, եւ թողին յեկեղեցականքն. եւ նոքա եդին զսահման Առաքելոցն` հաստատելով զնոցայն: Եւ բազումք անհաւան լինէին, եւ թագաւորն հանէր զնոսա թուոյ ժողովոյն, եւ ճշմարտօք լնոյր զթիւն: Եւ էին ոմանք որ ետուն թուղթս հակառակութեան եւ նախանձու միմեանց առ թագաւորն եւ նա հաշտեցոյց զնոսա եւ այրեաց զթուղթ վիճաբանութեանն: Եւ աղաչեաց թագաւորն միասին կատարել զտօն Յարութեանն Քրիստոսի, եւ զկիւրակէսն մեծարել ժողովով եւ պարապմամբ գործոյ: Եւ այնպէս սահմանեցին յաւուր կիւրակէի տօնել զՅարութիւն Քրիստոսի Աստուծոյ մերոյ զկնի հին Զատիկին. եւ պատուել զկիւրակէսն դատարկացեալ, ըստ կանոնաց Առաքելոցն շատանալ աստուածային գրոգք եւ ոչ վայրապար գործովք. եւ շաբաթու յիշատակ Մարտիրոսաց կատարել: Եւ ինքն թագաւորն սահմանեաց զանարգողսն քահանայից եւ եպիսկոպոսաց չար մահուամբ սպանանել: Ի քսան ամի Կոստանդիանոսի եղեւ ժողովն, եւ լինին յԱդամայ հինգ հազար ութ հարիւր երեսուն եւ երեք ամք: Եւ արձակեցաւ ժողովն պատուով եւ պարգեւօք թագաւորին. եւ նզովեցան զկնի Արիոսի` եպիսկոպոսն Նիկոմիդու Եւսեբիոս, Թէոգնիոս եպիսկոպոս Նիկիոյ, Մարիս` Քաղկեդոնի , Թումաս Մարկակի , գլխաւոր արք :
       Իսկ թագուհին Հեղինէ երազովք տեսլեան ել յԵրուսաղէմ հանդերձ Սեղբեստրոսիւ Հռոմայ հայրապետիւն, եւ եգիտ վերայ գերեզմանին պատկեր Աստղկայ, որ է Ափրոդիտէս. եւ սուրբ Խաչն Քրիստոսի թաղեալ կայր բազում ժամանակաց, եւ տանջեալ զՀրեայսն եգիտ Յուդայիւ զԽաչն: Եւ էր եպիսկոպոս Երուսաղէմի Մարկոս անուն. եւ շինեալ զեկեղեցիսն ետ ցՄարկոս: Եւ արար դասս կուսանաց եւ կրօնաւորաց յԵրուսաղէմ. եւ իւրովք ծախուք խնամր զնոսա :
       Բայց Արիոս ձեռն ոմանց կեղծաւորաց խաբեաց զթագաւորն զի տեսցէ զնա եւ լուիցէ նմանէ դաւանութիւն. եւ հրամայեաց թագաւորն: Եւ նա գրեաց կոնդակ մի մեծ զՆիկիոյ դաւանութիւնն, եւ փոքր մի այլ` զիւր հայհոյութիւնն, եւ ունելով թագուն ձեռն, ետ (զմեծն ) ցթագաւորն, եւ ասաց. «Քան զայս աւելի ես ինչ ոչ դաւանեմ»։ Եւ յորժամ ա'ռ թագաւորէն զմեծ կոնդակն ձեռն, յայն որ ունէր զփոքրն, յորում էր գրեալ իւր հայհոյութիւնն, ասաց. «Նզովք սաստիկ վերայ ` թէ այլ ազգ փառաւորեմ զԱստուած քան զայս որ աստ գրեալ է»։ Եւ հաւատաց թագաւորն մինչեւ Աստուած խայտառակեաց զնա պատառմամբ: Եւ առաւել հաստատեցաւ հաւատս թագաւորն եւ յոյժ խնամով գթայր յեկեղեցիս. եւ ազատ արար զեկեղեցիս ընդ ամենայն երկիր , եւ ապրանք եւ մուտք եկեղեցւոյ եւ առանց հարկաց. «Եւ ունիցին, ասէ, ամենայն եկեղեցի զհին եւ զնոր Կտակարանս լիով, եւ որբք եւ այրիք կացցեն ծախս եկեղեցւոյն: եւ գիտունք եղիցին եկեղեցականքն Աստուածաշունչ գրոց. եւ մասն ինչ յաստեղաբաշխութենէ կալցի եկեղեցի զտօմարական արհեստն, զի մարթասցին վարել զժամանակս տօնից եւ զմոլորակացն, եւ զայլ բաջաղմունս աստեղագիտութեանց մի ' ընկալցի եկեղեցի»։
       Եւ Կոստանդիանոսի երեք որդիք էին. աւագ որդին անուամբ հօրն (Կոստանդին ), եւ միջնոյն անունն Կոստան (Կոստաս ) եւ կրսերոյն անունն Կոստոս (Կոստանդ ), որ եւ արար զնոսա կեսար : Աւագ որդին պահեաց ղուղղափառութիւնն, նոյնպէս եւ կրսերն մինչեւ ցմահ. եւ զաւագ որդին կացոյց Կոստանդինուպօլիս, եւ զմիջինն յարեւելից կողմն, եւ զկրսերն Հռոմ: Յայսմ ժամանակի եղեւ սկիզբն հաւատալոյ Հնդկաց եւ Վրաց : Եւ կազմեաց Կոստանդիանոս հանդերձեղէն կեղեցի շրջեցուցանել ընդ ինքեան. եւ շինեաց յԱնտիոք եկեղեցի մեծ ութանկիւնի: Եւ շինեաց կամուրջ վերայ Տանաւիս գետոյ, եւ անցուցեալ զզօրսն վերայ` գնաց Սկիւթացիս որ են Ռուզք, եւ կոտորեաց զնոսա մասամբ, եւ զայլսն դարձոյց քրիստոնէութիւն :
       Յայսմ ժամանակի եկն Շապուհ արքայն Պարսից Մծբին, եւ դարձաւ ամօթով: Եւ Յակովբ ուռհայեցին ասէ, թէ «Կոստանդիանոս կամեցաւ գնալ վերայ Պարսից, եւ եկն Նիկոմիդիա` հիւանդացաւ, եւ խնդրեաց մկրտութիւն եւ մկրտեցաւ, զի չեւ էր մկրտեալ, քանզի ակն ունէր Յորդանան մկրտիլ: Եւ արար կտակ երից որդւոցն, եւ ետ զկտակն յերէց մի արիանոս Եւսեբի անուն. եւ ժամանակն (հասակն ) Կոստանդիանոսի վաթսուն եւ հինգ ամ. թագաւորեալ երեսուն եւ երկու ամ` մեռաւ խաղաղութեամբ մեծ կիւրակէն Պենտէկոստէին, քսան երկու Իար ամսոյ: Եւ տարեալ զմարմինն Կոստանդինուպօլիս` եդաւ յեկեղեցւոջ սուրբ Առաքելոյցն :
       Եւ կտակաւագ որդւոյն` աթոռն Կոստանդնուպօլիս, եւ միջնոյն` Անտիոք եւ արեւելից կողմն, եւ կրսերոյն` Հռոմ: Եւ մահուան օրն միջին որդին առընթեր հանդիպեցաւ Նիկոմիդիա, եւ ա'ռ զկտակն յերիցուէն. եւ երէց որդին Կոստանդիանոսի եկն յաշխարհն կրսեր եղբօրն` գնալով Հռոմ: Եւ կրսեր որդին Կոստոս կեսար էր կարգեալ զԴաղմատիոս Հռոմ, որ էր եղբայր մեծին Կոստանդիանոսի: Այս Դաղմատիոս սպան զԿոստանդիանոս` զաւագ որդին Կոստանդիանոսի առանց կամաց կրտսեր եղբօրն. եւ Կոստոս սպան զԴաղմատիոս փոխանակ սպանանելոյ նորա զթագաւոր եղբայրն իւր: Եւ ունէր Դաղմատիոս երկուս որդիս, զԳալլոս եւ զՅուլիանոս. կամեցան եւ զնոսա սպանանել, եւ ոչ սպանան, զի Գալլոս հիւանդ էր եւ Յուլիանոս տղայ, եւ զերծան այսու պատճառաւս: Եւ յետոյ հաշտեալ ընդ նոսա` եդ դպրոց գիւղ մի Մակալի անուն, մօտ Կեսարիա Հայոց: Եւ յորժամ զարգացան ուսմամբ, եղեն վկայասէրք եւ սկսան շինել վկայարան սրբոյն Մամասայ, եւ կողմն Գալլոսի հաստատէր, եւ կողմն Յուլիանոսի փլանէր, զոր հանդերձեալ էր լինել գուշակէր :
       Եւ Կոստան միջին որդին զԳալլոս կեսար կարգեաց յԱնտիոք, որ եւ ապստամբեաց վերայ թագաւորին: Եւ լուաւ թագաւորն եւ առաքեաց սպան զնա, եւ զՅուլիանոս եդ բանտի. եւ թագուհին Եփսիա (Եւսեբիա ) բարեխօս լեալ առ թագաւորն` եհան բանտէն, եւ առաքեաց յԱթէնս ուսանել ուսումն իմաստասիրութեան: Եւ անդ էին Գրիգոր Աստուածաբանն եւ Բարսեղ, եւ իւր եղբայրն Գրիգոր Նիւսացին: Եւ մարգարէացան վասն Յուլիանոսի զոր ինչ լինելոց էր :
       Յայսմ ժամանակի Կոստան որդին Կոստանդիանոսի Մեծի շինեաց քաղաք մի յերկրին Սելեւկիայ, եւ անուանեաց զնա Կոստանդնուպօլիս : Եւ վեց ամին Կոստոսի բռնացաւ Մագնենտիոս. եւ եհան Կոստոսէ զԻտալիա եւ զԱփրիկէ, եւ թագաւորեաց Սիրմի: Եւ դաւմանէ զօրացն սպանաւ Կոստոս: Եւ ընդ նմին սպանաւ եղբօրորդին իւր Կոստանդիանոս, որ երեք ամ թագաւորեալ էր ընդ նմա: Եւ լուեալ զայս Կոստանայ եւ զայրացմամբ լցեալ չոքաւ եւ սպան զՄագնենտիոս, եւ ընդ նմին սպան զՆուփիլիս, որ էր յազգէ թագաւորաց, որ ընդ Մագնենտի էր թագաւորեալ: Եւ յաւուր սպանման նոցա երեւեցաւ նշան Խաչին յարեւելից կողմանէ: Եւ եմուտ թագաւորն Հռոմ երեւելի փառօք. եւ դարձեալ Կոստանդնուպօլիս` արար զՅուլիանոս կեսար, եւ ետ նմա կին զքոյր իւր զԱլինէ (Հեղինէ ), որ Կոսդիա կոչեցաւ :
       Յայսմ ժամանակի Հրեայքն որ էին Պաղեստինէ, ապստամբեցին եւ սպանին զզօրականս Հռոմայեցւոցն: եւ առաքեաց թագաւորն եւ կոտորեաց զնոսա : Իսկ Յուլիանոս գնացեալ Գալիա ընդդէմ բարբարոսացն, յաղթեաց, եւ հպարտացեալ թագաւոր քարոզեցաւ զօրացն : Եւ լուեալ զայս թագաւորն Կոստան, զարհուրեցաւ եւ մկրտեցաւ Զոյիոսէ եպիսկոպոսէ Անտիոքու, որ էր արիանոս. եւ ել ընդդէմ Յուլիանոսի. եւ ընդմէջ Կիլիկիոյ եւ Կապադովկիոյ մեռաւ` կեցեալ ամս քառասուն եւ ութ, եւ թագաւորեալ ամս քսան եւ հինգ: Եւ սա թէպէտ խաբեցաւ Սեբիոսէ արիանոսէ երիցու եւ սիրէր զԱրիանոսքն, այլ արարած ոչ ասէր զորդին Աստուծոյ, այլ ծնունդ Հօր` բայց կրսեր ասէր: Եւ սա ետ կանոնել` առանց հաղորդելոյ ոչ ելանել պատերազմ` առանց հոգեւոր վահանին, այլ ժամ մահուանն զղջացաւ եւ դաւանեաց զուղղափառութիւն եւ վճարեցաւ :
       Իսկ Յուլիանոս էառ զթագաւորութիւնն կեսար լեալ` ամս հինգ, եւ թագաւորեալ ամս երկուս: Եւ զայն եւս գտեալ է իմ, որ ասեն, թէ Յուլիանոս Մեծ Կոստանդիանոսի եղբօրորդի է: Քանզի ասեն, թէ երկու եղբայր ունէր Մեծն Կոստանդիանոս հօրէ կողմանէ, Լամտիոս եւ Կոստիոս. եւ Լամտիոս իւր անուամբ որդի մի ունէր. եւ Կոստոսի եղեն երկու որդի, Գալլոս եւ Յուլիանոս. եւ Գալլոս ապստամբեալ սպանաւ. եւ Յուլիանոս կեսար լեալ եւ յաղթեալ բարբարոսացն` եւ անցանէր ընդ փողոց մի եւ պսակ հիւսուածոյ անկաւ (վերայ ) գլխոյն. եւ այն եղեւ պատճառ ոմանց ասելոյ, թէ յաղթութեան նշան է, եւ այլք կորստեան ասէին նշան: Այլ ես զառաջին պատմութիւնն ստուգեցի քան զերկրորդս: Բայց զի վարժեալ էր Յուլիանոս կախարդութեամբ եւ դիւաց ծառայութեամբ, զյաղթութիւն իւր եւ զմահ թագաւորին դիւացն համարէր: Եւ պղտորեաց զկարգ թագաւորութեանն, եւ ագանէր հանդերձս փիլիսոփայութեան եւ ծաղր առնէր զծիրանիսն` զգենլով մաշկեակս ադիմ: Եւ սա սկսաւ ծածուկ զաղբիւրակունսն զոհիցն արեամբ պղծել, եւ ցանել տայր վերայ ամենայն կերակրոյ, զի կերողքն եւ ըմպողքն զնորին կամսն ստացին: Եւ մտանելն Կոստանդնուպօլիս` Եւտուկարտոր քարոզեցաւ :
       Եւ եկեալ յԱնտիոք սղացոյց զդահեկանս, եւ առատացոյց զհաց եւ զգինի. եւ նոքա արարին նմա նախատինս` ասելով ցնա ամբոխին. «Զերկայն մօրուսդ ընդէ՞ր պահես պարապ. կտրեա եւ արա չուան եւ դիր յեղջերսն զենլեացն քոց, եւ դովաւ տար նւէր դիւացն չաստուածոց քոց»։ Եւ նորա բարկացեալ` կամեցաւ սրով մաշել զքաղաքն, եւ շիջոյց զնա իմաստասէրն Լիբանոս ասելով. թէ «Չպարտին քեզ մահ, այլ նախատինս փոխանակ նախատանացն քոց . » եւ ժողովեալ զնոսա նախատեաց զնոսա եւ եթող զնոսա: Եւ կայր լեառն Անտիոքու վանք մի Պաւուլա անուն . եւ անդ կայր գերեզմանն Բաբելայ եպիսկոպոսին: եւ Յուլիանոս կամեցաւ տեղւոջն կանգնել զպատկերն Ապողոնի, եւ արկանել վիճակ վասն երթալոյ նորա Պարսս, եւ ոչ ետ նմա պատասխանի դեւն: եւ գիտաց թէ վասն Բաբելայ է , եւ հարմայեաց զնա հանել եւ տանել քաղաքն. եւ քրիստոնէիցն առեալ խնդութեամբ տարան սաղմոսիւք եւ լապտերօք: եւ դեւքն սկսան խօսել ընդ նմա բարիս : Եւ նորա զուարճացեալ եդ առաջի պատկերին երկու սեղան. զմինն ելից խնկով, եւ զմիւսն ոսկւով. եւ եդ առաջի հուր, եւ ասէր: «Ով արկանէ ափով մի խունկ վերայ հրոյ, թող առնու ափով մի ոսկի»։ Եւ բազումք պարզամտաց խաբեցան եւ առին զոսկին: եւ յետ այնորիկ յուտել եւ յըմպել նստան , եւ ըստ սովորութեանն նկարէին զխաչն վերայ գինւոյն. եւ ոմն ասէ. «Զի՞նչ է այդ, յետ ուրացութեանդ խաչակնքելդ»։ Եւ նոքա զարհուրեալ ասէին. «Ե՞րբ ուրացաք»։ Եւ նա ասէ. «Յառնուլն զոսկին յետ խնկոյն»։ Եւ նոքա ընկեցեալ զգինին եւ արտաքս դիմեալ ընկեցին զոսկին յերեսս թագաւորին` քրիստոնեայս ասելով զինքեանս: Եւ թոյլ ետ նոցա զտանջելն ժամու յայնմիկ, զի մի ' անուն մարտիրոսի առցեն :
       Սա փոխեաց զանուն քաղաքաց, զԿեսարիա կոչեաց Բազկէ, եւ զԿոստանդինուպօլիս` Բիւզանդիա . եւ շինեաց հիւրանոց, աղքատանոց եւ տեղի որբոց եւ այրեաց դարմանոյ` խաբէութեամբ: Եւ հրամայեաց ընթեռնուլ զառասպելս հեթանոսաց, եւ չարգելուլ զորդիս քրիստոնէից յարտաքին ուսմանց: Եւ ելեալ յԱնտիոքայ սպառնալեօք` թէ դառնայ Պարսից խաղաղութեամբ, եւ առաքեաց յՈւռհա պատրաստել ինչ նմա, եւ ոչ ընկալան: Եւ գնացեալ Խառան` զոհեաց դիւաց, եւ պատուեաց զՀրեայսն որ անդ կային. եւ հրամայեաց երթալ յԵրուսաղէմ եւ շինել զՏաճարն եւ զոհել ըստ օրինացն: Եւ նոքա առեալ երեք հազար մոթ կիր եւ ժողովեալ ցրմանէն եւ գնացեալ` սկսան շինել. եւ հողմ ուժգին ցրուեաց զկիրն, եւ շաղախով կամեցան շինել, եւ իջեալ հուր այրեաց զշինուածսն եւ զգործիսն: Եւ Հրեայքն որ յՈւռհա, յարեան վերայ քրիստոնէիցն եւ սատակեցան նոցանէ :
       Իսկ Յուլիանոս յամեալ Խառան` եւ դարձեալ զոհեաց դիւաց առաջի կռոցն զոր կանգենաց Խառան. եւ մինչ զոհէրն, անկաւ թագն գլխոյն, եւ ձին զոր առընթեր ունէին, կոխեաց զնա եւ պատառեաց զհանդերձն. եւ ասացին բարեկամք իւր, թէ «Վասն քրիստոնէիցդ է զոր զհետ քո տանիս»։ Եւ նա դարձոյց քսան եւ երկու հազար զօրացն: բայց զնշան Խաչին զոր տանէին ըստ (սովորութեան ) առաջնոցն, ոչ դարձոյց, զի ասաց. «Ո'գիտէ, թէ յաթեն մեղ Պարսք, պարտութիւնն Խաչին իցէ . » եւ տարաւ ընդ իւր զօրք երեք հարիւր իննսուն եւ հինգ հազար պատերազմոց, բաց սպասաւորացն եւ գործաւորացն. եւ ուր եւ երթային` կանգնէր կուռս եւ զոհէր, եւ հարցանէր, եւ ասէին դեւքն, թէ «Հոմագունդք գամք ընդ քեզ աստուածոց բազմութիւնք. եւ տամք քեզ զճակատագիրն Աղէքսանդրու եւ զբախտն, եւ արէս աստղն կայ գլուխ զօրացդ »։ Եւ եկն Տիսբոն եւ աւերեաց : եւ ելեալ Շապուհ գնաց փախստական, եւ առաքեաց առ նա տալ նմա գանձ բազում զի դարձցի, եւ ոչ կամեցաւ. եւ ապա ժողովեալ զՊարսս, եկն վերայ Տիգրիս գետոյ. եւ գնացին պատգամաւորք առ երկոսին, եւ ոչ կարացին առնել խաղաղութիւն: Եւ յանկարծակի եկն նետ մի դիպեցաւ փորոտեացն Յուլիանոսի, եւ վայթեցաւ արիւնն. եւ առեալ յարենէն ափովն` ձգեաց ընդ երկինս ասելով. «Յաղթեեցեր, Գելիլեացի. արդ ա'ռ վերայ Աստուծութեանդ եւ զթագաւորութիւնս»։ Եւ ինքն ոչ ագանէր զրահս եւ սաղաւարտ` հպարտացեալ դիւացն խոստմամբ. այլ զնետն յօդիցն էառ, թերեւս ոչ մարդկանէ, այլ զօրութենէ Աստուծոյ. եւ կատարեցաւ մարգարէութիւնն որ եղեւ նմա յԱնտիոք. զի յորժամ զՔրիստոսի պատկերն տանէն տեռատես կնոջն, ուր բազում բժշկութիւն լինէր, քակել ետ Յուլիանոս եւ կանգնեաց տեղին կուռք, եւ իջեալ հուր` այրեաց զկուռսն . եւ եկեալ պատմեցին նմա մինչ մտանէրն յԱնտիոք. եւ նա ժամն ետես վարդապետ մի քրիստոնէիցն, եւ ասաց ընդ Լիբիանոս իմաստասէրն. «Հարց ընդ վարդապետդ, թէ ո՞ւր է ձեր հիւսանն որդին»։ Եւ պատասխանեալ նորա ասէ. «Յարուեստն իւր կայ. բաւուբ (դագաղ ) շինէ թագաւորիդ մահուան . » եւ լուռ եղեն: Եւ նոյն բանն ել գլուխ, կազմեցին բաւուբ կամօք եւ զօրութեամբ հիւսանն Որդւոյն, եւ եդին ներքս :
       Եւ ընտրեցին այր մի զօրագլուխ եւ ասացին. «Թագաւորեա ' դու փոխանակ Յուլիանեայ վերայ մեր . » եւ նա ասաց. «Ես դիւապաշտից ոչ թագաւորեմ»։ Եւ նոքա ընդ մի բերան ասացին. «Եւ մեք ամենեքեան քրիստոնեայք եմք»։ Եւ ետ դնել զթագն գլուխ խաչին. եւ ասաց. «Եկայք երկրպագեցէք . » եւ ամենեքեան երկրպագեցին. եւ ապա առեալ եդ գլուխ իւր: Եւ վասն սովոյն եւ սղութեանն արարին սէր ընդ Պարսիկս. եւ ետուն զՄծբին առանց մարդկանն, հանելով նմանէ զբազմութիւն քրիստոնէից բնակելոցն նմա: Եւ դարձան` բերելով զմարմին անօրինին Կիլիկիա, եւ պահեցին սահմանս Տարսոնի անարգապէս: Եւ եթող Յուլիանոս բանից իւրոց ճառս քառասուն :
       Իսկ Յուբիանոս այր բարի եւ աստուածապաշտ ուրախ արար զքրիստոնեայս. եւ եղեւ մեծ ցաւոցն բժշկութիւն, բայց չէաք արժանի վայելման. ոչ յերկարեաց, այլ մէջ Գաղատիոյ եւ Բիւթանիոյ կալաւ զնա ցաւ երիկամանցն եւ մեռաւ` եւթն ամիսս միայն թագաւորեալ, եւ ոչ հասաւ ''ի Կոստանդնուպօլիս: Եւ եկեալ զօրքն Նիկիա թագաւորեցուցին զՎաղենտիանոս որ էր փանիոյ (Պանոնիա), Կապպալիոն քաղաքէ, այր իմաստուն. եւ կամեցան դնել նմա ընկեր, եւ ասէ ցնոսա. «Այդ չէ ձեր կամքդ, այլ յիմս. դուք զիս ընտրեցիք, եւ զընկերն իմ ես ընտրեմ»։ Եւ հաւանեցան նմա. եւ նա ա'ռ իւր ընկեր զեղբայրն իւր զՎաղէս, որ մկրտեալ էր յԵւդոքսէ եպիսկոպոսէ, որ էր արիանոս, նորա դաւանւոթեամբն: եւ զնա եդ թագաւոր յարեւելից կողմանէ. եւ էր ջատագով արիանոսացն :
       Եւ Վաղենտիանոս ա'ռ զՀռոմ եւ պահեաց զհաւատն Նիկիոյ, եւ զորդին իւր զԳրատիանոս օգոստոս քարոզեաց: Եւ գնացեալ Վաղէս յԵգիպտոս Մարկիանուպօլիս. եւ հասանելն նորա անդ` եղեւ շարժ, որ այլ բնաւ չէր լեալ եւ ոչ լուեալ. զի շարժել ծովուն, եղարկ զնաւսն ընդ պարիսպ քաղաքին. եւ դարձաւ ծովն եւ գնաց ներքս քան զսահմանս իւր, թողեալ զտեղին: Եւ ժողովեալ բազմութիւն մարդկան յափշտակել ինչ նաւացն, եւ դարձաւ ծովն եւ կլաւ զամենեսեան եւ տարածեցաւ վերայ ցամաքուն, եւ բազու մքաղաքս եւ գաւառս ընկղմեաց զպականութիւն Վաղեսի նշանակելով: Իսկ Վաղենտիանոս յանդիմանէր զեղբայրն վասն չարափառութեանն, եւ յոչ լսելն` բարկացաւ եւ ոչ տայր նմա օգնական պատերազմել նմա ընդ Գոթացիսն, ասելով. «Ոչ օգնեմ ես առն որ ընդ Ատսուած պատերազմի:
       Եւ ինքն Վաղենտիանոս չոգաւ պատերազմ Սարմատիա, եւ չարհուրեցան Սարմատացիքն , եւ խնդրեցին խաղաղութիւն նմանէ պատգամօք: Եւ զարմացաւ Վաղենտիանոս ընդ գարշութիւն նոցա եւ ընդ տգիտութիւնն. եւ հարցեալ զնոսա եւ իմացեալ` զի այնք որ առ նա եկին` ընտրելագոյնքն էին, եւ բարկացաւ եւ ասաց. «Եղո'ւկ զՀռոմայեցիք , որ թողեալ են ձեզ թագաւորութիւն եւ իշխանութիւն անասնոցդ . » եւ մեծ աղաղակաւ քաջալերէր զզօրսն չառնել ընդ նոսա սէր, այլ բառնալ զնոսա. եւ խստագոյն գոչմանէն պատառեցան երակք փողիցն, եւ մեռաւ ութսուն եւ չորս ամաց` թագաւորեալ ամս մետասան : Սա արտաքոյ օրինաց երկու կին էառ. առաջին զՍեւիրէ (Սեւերա ) եւ երկրորդ զՅուստինէ դուստր Յուստիանոսի: Այս Յուստիանոս ետես տեսիլ եւ պատմեաց թէ յինէն ծիրանի նիւթ ելանէր, եւ էր իշխան. եւ լուեալ Վաղենտիանոս սպան զնա, զի մի ' ծնցի, ասէ, թագաւոր. եւ յետոյ էառ զդուստր նորա. նմանէ ծնաւ որդի մի, զոր յիւր անուն կոչեաց Վաղենտիանոս, եւ երեք դուստր, զԳալիէ` որ եղեւ կին Մեծին Թէոդոսի , եւ նմանէ ծնան Արկադէոս եւ Ոնորիոս : Եւ մահուան Վաղենտիանոսի չէր մօտ առաջին որդին Գրատիանոս, որ էր յառաջին կնոջէն, այլք զօրացն թագ եդին գլուխն Վաղենտիանոսի որդւոյն փոքր, որ էր չորից ամաց :
       Իսկ Վաղէս արար զօրագլուխ զԳրատինոս եւ առաքեաց պատերազմ ընդ Գոթացիս, եւ յաղթեցաւ: Եւ Վաղէս նախատեաց զնա, եւ Գրատիանոս ասէ. «Պարտութիւնս այս չէ իմ, այլ քո, զի պատերազմիս ընդ Քրիստոսի »։
       Յայսմ ժամանակի Մաւիէ դշխոյն Տաճկաց բազում վիշտս հասուցանէր Հռոմայեցւոցն. եւ խոստանայր խաղաղութիւն, եթէ ձեռնադրեն գաւառի նոցա եպիսկոպոս զՄովսէս անապատաւոր: Եւ Վաղէս լուեալ զայս` առաքեաց յանապատն խնդրել կրօնաւոր, որոյ անուն Մովսէս իցէ. եւ գտեալ զոմն բերին առ նա . եւ ոչ կամէր ձեռնադրիլ յարիանոսացն, այլ յաքսորելոցն ուղղափառաց: Եւ հրամայեաց թագաւորն. եւ առեալ զեպիսկոպոսութիւնն հալածելոց ուղղափառացն, գնաց: Եւ ընդ երթալն նորա բազում Տաճիկք քրիստոնեայք եղեն, զի դշխոյն Մաւիէ հռոմայեցի էր ազգաւ, գերեա Տաճկաց. եւ վասն գեղեցկութեան իւրոյ կին լեալ Տաճկաց թագաւորին: եւ յետ մահուան թագաւորին, ինքն ունէր զթագաւորութիւնն: Եւ վասն նորա բազումք դարձան քրիստոնէութիւն : Եւ յայսմ ժամանակի շինեաց Վաղէս դիմիսոն յԱնտիոք, որ է բանտ ուղղափառացն: Եւ յանկարծակի երեւեցաւ զօրք` գնալով ընդ երկինս մարմնաւոր տեսլեամբ: Յայսմ ժամանակի ծնաւ մանուկ մի յԱնտաք միականի, որ ունէր չորս ոտք եւ չորս ձեռք եւ մօրուք :
       Յայսմ ժամանակի ելին Գոթացիքն եւ գերեցին բազում գաւառս, զՍկիւթիա եւ զԹրակիա եւ զՄիւսիա եւ զՄակեդոնիա եւ զԱքայիա եւ զամենայն Ելլադա. եւ Վաղէս փախեաւ Կոստանդինուպօլիս, եւ ամբոխն նախատէին զնա ասելով. «Տուր մեզ զէն եւ երթիցուք կռուեսցուք»։ Եւ ել զայրացմամբ եւ սպառնացաւ նոցա` որ դառնալն քակէր զքաղաքն: Եւ գնացեալ յաղթեցաւ նոցանէ, եւ փախեաւ գիւղ մի. եւ պատերազմողք բարբարոսաց պատեցին զգիւղն, եւ նա թաքեաւ տուն յարդի. եւ յուզեալ զնա ոչ գտին, այլ այրեցին զգիւղն եւ այրեցաւ նա ընդ յարդին, առ հաւատչեայ յաւիտենական հրոյն , եւ կեցեալ ամս յիսուն, եւ թագաւորեալ ամս եւթնեւտասն: Եւ ա'ռ զթագաւորութիւնն Գրատիանոս, որ յաւուրս Գրատիանոս, որ յաւուրս հօրն Վաղենտիանոսի Եւտուկարտոր էր Հռոմ. եւ սա կանգնեաց զուղղափառութիւն, եւ արար հաղորդ թագաւորութեան իւրոյ զԹէոդոս սպանիացի, որ նա էր քարոզեալ յառաջագոյն ագաւոր զԳրատիանոս, եւ նա փոխարինեաց եւ ետ նմա զԿոստանդինուպօլիս եւ զամենայն արեւելս: Յայսմ ժամանակի շինեցաւ հրամանաւ սոցա Ռասլայն: Եւ լւեալ բարբարոսացն զկորուստն Վաղէսի, եկին մինչեւ պարիսպն Կոստանդինուպօլիս. եւ ելեալ Թէոդոս կոտորեաց զնոսա, եւ գնացեալ յաշխարհն նոցա, արար զնոսա ընդ հարկաւ: Եւ եղեւ խաղաղութիւն եկեղեցւոյ եւ աշխարհի զկնի քառասուն ամի արիանոսացն չարութեան :
       Յայսմ ժամանակի մեռաւ Արտաշիր թագաւորն Պարսից, եւ ա'ռ զթագաւորութիւնն Շապուհ որդինորա: եւ յերրորդ ամին Թէոդոսի սպանաւ Գրատիանոս Մաքսիմիանոսէ բռնակալէ Հռոմ , եւ թագաւորեաց փոքր Վաէենտիանոս Հռոմ: Եւ Թէոդոս եւ Վաղենտիանոս մարտուցեալ ընդ Մաքսիմոսի բռնակալի, սպանին զնա, եւ ինքեանք երեւելի փառօք մտին Հռոմ: Եւ ապա եկն Թէոդոս Կոստանդինուպօլիս, եւ առաքեաց զստրատիկոս յարեւելս գործակալ . եւ յորժամ եկն յԱնտիոք, ետես անդ հակառակութիւն յեկեղեցին, եւ արար խաղաղութիւն եւ եդ զաթոռն Մելետիոս: Եւ չորրորդ ամին Թէոդոսի կամեցաւ սրբել զեկեղեցի յարիանոսացն. եւ արար մեծ ժողով հարիւր եւ յիսուն եպիսկոպոսաց. եւ գլխաւորք էին այսոքիկ: Մելիտոս Անտիոքու, Տիմոթէոս Աղէքսանդրու, Կիւրեղ Երուսաղէմի, սուրբն Ներսէս Հայոց Մեծաց` դարձեալ յաքսորանանացն, Գրիգոր աստուածաբան Կոստանդինուպօլսի, եւ Գրիգոր նիւսացին. եւ նզովեցին (նախ ) զաղանդն Արիոսի, եւ ապա զՄեկեդոնին, որ իշխեաց յանդգնել եւ զսուրբ Հոգին արարած ասել: Եւ հաստատեցին զհաւատն Նիկիոյ, եւ յաւելին Հաւատամքն վասն սրբոյ Հոգւոյն, զի այս խնդիր յետոյ շարժեցաւ :
       Եւ զկնի տասն ամի եպիսկոպոսութեան իւրոյ, Աստուածաբան ել Կոստանդնուպօլսէ, եւ էառ զաթոռն Նեքտառիոս: Եւ Թէոդոս յորժամ ետես զՄելիտոս, ասաց թէ «Զստ տեսի ես յերազի, որ օրհէր զիս թագաւոր»։ Եւ սա մեռաւ ժողովն, եւ խօսեցաւ Գրիգոր նիւսացի վասն նմա գերեզմանական ճառս. եւ բերաւ մարմինն յԱնտիոք: Եւ Մելիտոս խափանեաց զքահանայսն ընդունելոյ զխոստովանուիւն, եւ սահմանեաց զի կատարեալքն առցեն եւ յամենեցունց կվայեալքն: Զի քահանայ մի յԱնտիոք հրապարակեաց զխոստովանութիւն սարկաւագի միոյ, որ անկեալ էր կին մի մեծազգի, եւ եղեւ յոլով սպանութիւնս : Եւ ասաց Մելիտոս, թէ «Լաւ է զաջ դնել վերայ դժնկի փշոյ եւ ոչ վերայ տգիտաց եւ անկատարից»։
       Յայսմ ժամանակի հանդիպեցաւ Թէոդոս Թեսաղոնիկէ, եւ հիւանդացաւ, եւ մկրտեցաւ յԱքիլասայ եւ առողջացաւ. եւ եկեալ Կոստանդինուպօլիս շինեաց զմեծ եկեղեցին զԱնաստասիա (Յարութիւն ): Եւ յայսմ ժամանակի ծնաւ նմա որդի Գալիէ (Գալլայ ) կնոջէն, եւ կոչեաց զանուն նոր աՈնորիոս. եւ Գալիէ ծնեալ զՈնորիոս` մեռաւ : Եւ կայր նմա պատկեր յԱնտիոք, եւ լուեալ զմահ նորա` քարշեցին եւ ընկեցին շուկայն: Եւ բարկացաւ յոյժ թագաւորն Թէոդոս. եւ առ զիշխանութիւնն Անտիոքու, եւ ետ զնա Լատիկ (Լաւոդիկէ ) քաղաքի` զանուանիլն մայրաքաղաք եւ աթոռ Աւետարանչի. եւ դատաւորքն արարին յոլով սպանութիւն վասն այնմ գործոյ : Եւ լուեալ զայն միայնակեաց մի Ապողոս անուն . եկն եւ յանդիմանեաց զիշխանսն , եւ գրեաց առ Թէոդոս, թէ «Վասն պղնձի պատկերի միոյ չէ պարտ այնչափ բարկանալ, եւ զպատկեր Աստուծոյ ապականել` զմարդիկ: Պղնձի պատկեր շատ կարես կազմել. թէ պատկեր Աստուծոյ անկարանաս շինել, զայդ ո՞չ գիտեմ: Եւ քանի ' եւս զհոգիս մեր անարգեմք մեղօք, եւ չ ումեք հոգ, որ է պատկեր Աստուծոյ նախատեալն»։ Եւ զայս լուեալ թագաւորին` լռեաց բարկութենէն եւ հաշտեցաւ ընդ քաղաքին :
       Յայսմ ժամանակի Թեսաղոնիկէ, որ է գլուխ Իտալիոյ , ապստամբեալ թագաւորէն քարկոծեցին զիշխան թագաւորին որ քաղաքին: Եւ թագաւորն զայրացեալ հրամայեաց կոտորել զքաղաքն. եւ մեռան եւթն հազար արդար եւ մեղապարտ: Եւ Ամբրոսիոս եպիսկոպոս եկն առ թագաւորն Մեդուլիէ (Միլան ) քաղաք եւ դիպաւ թագաւորին առ դրան եկեղեցւոյն, զի կամէր մտանել, արգել զնա եւ ասէ. «Զամաչե՞ս, արեամբ շաղախեալ, մտանել տուն Աստուծոյ. այլ դարձիր եւ ա'ռ կապանս ձեռս իմ, զոր առաքեաց քեզ Աստուած»։ Եւ թագաւորն դարձաւ. եւ յետ ութ ամսոյ եկն տօն Ծննդեանն: եւ թագաւորն նստեալ լայր դառնապէս. եւ եհարց զնա մագիստրոսն Րուփինոս , եւ ասէ. «Զի՞նչ է, արքայ, ընդէ՞ր լաս»։ Եւ նա ասէ. «Ընդէ՞ր չլամ, զի ահա ծառայք եւմուրացկանք մտանեն յեկեղեցի, եւ ես արգելեալ կամ յեկեղեցւոյ եւ կապեալ յերկինս»։ Եւ նա ասէ. «Ես փութամ եւ աղաչեմ զեպիսկոպոսն»։ Եւ ասէ թագաւորն. «Ես ոչ հաւատամ թէ լսէ քեզ, եւ ակն առնու երեսաց, եւ արհամարհէ զօրէնս Աստուծոյ»։Եւ սակայն գնաց Րուփինոս . եւ թագաւորն երկիւղիւ զհետ երթայր: Եւ յորժամ ետես եպիսկոպոսն զՐուփինոս, բարկացաւ եւ ասէ. «Պի'ղծ, քո խրատու եղեւ այն ամենայն»։ Եւ նա անկեայլ առ ոտսն աղաչէր եւ ասէր. «Ահա եւ թագաւորն գայ զհետ իմ»։ Եւ նա ասէ. «Չթողում զնա յեկեղեցի. եւ թէ կամիցի` ընդունիցիմ սպանութիւն նմանէ որպէս եւ զայլսն»։Եւ գնացեալ ընդդէմ թագաւորին` պատմեցին զասացեալս սրբոյն. եւ ասէ թագաւորն. «Թող երթամ եւ խնդութեամբ ընդունիմ զնախատինսն ըստ արժանեացն իմոց»։ Եւ յորժամ եկն, կայր արտաքոյ եւ աղաչէր արտասուօք. եւ ձայնեաց առ նա եպիսկոպոսն եւ ասէ. «Ամբարտաւա'ն, անօրէ'ն, ընդէ՞ր եկիր այդր»։ Եւ ասէ թագաւորն. «Յօժարութեամբ ընդունիմ, հայր սուրբ, զանարգանսդ եւ զբանադրանքդ, եւ առանց քո կամաց ոչինչ առնեմ. միայն մի ' փակեր (զդուռն ) ընդդէմ երեսաց իմոց, զի արտաքուստ ներքս տեսից զերեսս քո եւ զեկեղեցիդ Աստուծոյ»։ Եւ եպիսկոպոսն կայր յեկեղեցին եւ ասէ. «Զո՞ր ապաշխարութիւն կրեցեր, զի զիս եւ զդուռն եկեղեցւոյս տեսցես»։ Եւ թագաւորն ասէ. «Միայն ցոյց դեղ վիրաց իմոց եւ արարից»։ Եւ ասէ եպիսկոպոսն. «Խի'ստ ես ընդդէմ վնասակարաց. գրել տուր օրէնս, զիարգելցեն զվնասապարտսն երիս աւուրս. եւ թէ տակաւին կասկածանօք է, քառասուն աւուրս. եւ հարց եւ փորձ լիցի, եւ վկայիւք եւ քննութեամբ յայտ եկեսցէ իրաւն. եւ զինչ տեսցեն զկնի շիջման բարկութեանն, արասցէ զնա պատշաճն պատուհաս»։ Եւ նոյն ժամայն գրեցին. եւ առաքեաց առ ամենայն դատաւորս եւ իշխանս երկրի, զի անպէս արասցեն: Եւ ապա հրամայեաց թագաւորին մտանել յեկեղեցին. եւ նա մտեալ յեկեղեցին` ընկէց զինքն վերայ գետնոյն ասելով. «Մերձեցաւ անձն իմ հող. Տէր ապրեցո զիս ողորմութեամբ »։ Եւ արտասուեալ արքայ կանգնեցաւ եւ գնաց մերձ խորանն. եւ կամեցաւ երթալ յիւր տեղին , եւ արգել զնա եպիսկոպոսն եւ ասէ. «Լաւ է քեզ լինել յետոյ եւ վայր քան զամենեսեան, մինչեւ կատարեալ ապաշխարես»։ Եւ յանձին կալաւ ամենայն խոնարհութեամբ, եւ գնաց կանգնեցաւ ընդ այլ ապաշխարողսն: Այսպիսի էր երկիւղ եւ հաւատ թագաւորին : Յայսմ ժամանակի գտանի նշխարք Ամբակումայ մարգարէին եւ Միքիայ, յԱլութրաբուլոս Պաղեստինացւոց յայտնութեամբ եպիսկոպոսին. եւ յԵրուսաղէմ գտան նշխարք սրբոյն Ստեփաննոսի եւ որք ընդ նմա` առ Յովհաննու եպիսկոպոսին Երուսաղեմի :
       Ի յերեքտասան ամին Թէոդոսի քարոզել ետ զորդին զԱրկադէոս թագաւոր յարեւելս. եւ յայնժամ Ուգանոս (Եւգինէոս ) եւ Ուրբոգոստոս (Արբոգաստոս ) իշխանք խաբէութեամբ սպանին զՎաղենտիանոս Հռոմ: Եւ Թէոդոս թագաւորեցոյց զՈնորիոս Հռոմ: Եւ ելեալ սակաւուք ընդդէմ ապստամբացն որ էին բազումք, եւ ասեն ցթագաւորն որ ընդ նմա էին. «Թոյլ տուր մինչեւ հասանեն զօրքն»։ Եւ նա եմուտ քարայր մի առանձինն, եւ գոչեաց առ Տէր. եւ երեւեցաւ նմա Յովհաննէս Աւետարանիչն եւ Փիլիպպոս առաքեալն, եւ ասեն ցնա. «Մի ' զարհուրիր եւ օգնականի մի ' մնար, զի մեք եկաք Քրիստոսէ օգնել քեզ . » որ եղեւ իսկ. զի վաղիւն կորեան երկոքին բռնակալքն : Եւ յորժամ դարձաւ թագաւորն յաշխատութենէն եւ եկն միդիլի (Միլան ), կալաւ զնա ցաւ երիկամանցն եւ մեռաւ, կեցեալ ամս վաթսուն, թագաւորեալ ամս վեշտասան եւ ամիսս ութ : Յայսմ ժամանակի թագաւորեաց Պարսս Ուռհարօն Գերմանչահ (Վռամ Կրման , ) որդի Շապհոյ, եղբայր Արտաշրի` ամս մետասան :
       Այս Թէոդոս կենդանութեան իւրում աղաչեցեալ յԱմղիքոսմէ եպիսկոպոսէ հալածել զարիանոսսն, եւ ոչ լուաւ նմա, մինչեւ յաւուր միում նստէր թագաւորն եւ թագաւորեալ որդի նորա Արկադէոս ընդ նմա. եւ եմուտ Ամղիքոս, եւ ետ ողջոյն Թէոդոսի, եւ յորդին ոչ հայեցաւ, եւ կարծեաց թագաւորն թէ ոչ տեսաւ զորդին, եւ ասէ. «Հայր օրհնեա ' զորդիս»։ Եւ նա ասէ. «Դու բաւական ես մեզ թագաւոր, զդա ոչ պատուեմ, բայց թէ զմի ծառայիցդ»։ Եւ տրտմեցաւ եւ զայրացաւ յոյժ թագաւորն: Եւ ասէ եպիսկոպոսն: «Դու մահկանացուգ զնախատինս որդւոյդ չկարես տանել. իսկ անմահն Աստուած զանպատուութիւն որդւոյն իւրոյ ո՞չ խնդրէ ձեռաց քոց»։Եւ հաւանեալ թագաւորն` հրամայեաց հալածել զարիանոսսն, եւ ընկենուլ յամենայն համարձակութենէ :
       Յայսմ ժամանակի յԵմաւուս Պաղեստինեայ ծնաւ մանուկ մի, որ լանջացն վեր երկու էր գլխովք, եւ չորս ձեռօք. եւ ապրեցաւ երկու ամ: Յորժամ մինն ուտէր, միւսն չուտէր. եւ երբ մինն ննջէր, միւսն արթուն կայր. եւ էր զի խաղային ընդ միմեանս, եւ երբեմն լային, եւ երբեմն ծիծաղէին, եւ մինն քան զմիւսն երկու աւուրբք առաջ մեռաւ :
       Իսկ թագաւորն արկադէոս էր ողջախոհ եւ ժուժկալ. եւ ներքոյ ծիրանեացն ագանէր ծածուկ մազեղէնս, եւ սիրէր զկրօնաւորսն: Յայսմ ժամանակի ածաւ Յովհան յոյժ փափաքանօք Կոստանդինուպօլիս , եւ էր զօրաւոր բանիւք եւ նշանօք եւ վարդապետութեամբ: Բայց կային ոմանք որ անգոսնէին զնա վասն ոչ յստակագոյնս խօսելոյ բարբառն Յունաց, զի Ասօրի էր ազգաւ եւ այնու էր վարժեալ: Սա մեռաւ յաքսորս Կոմանա Հայոց, կեցեալ ամս յիսուն. եւ եւթն ամ եպիսկոպոս եկաց եւ զերիս ամս յաքսորս երկաց : եւ յորմէ հետէ մկրտեցաւ, ոչ երդուաւ եւ ոչ երդուեցոյց, եւ ոչ սուտ խօսեցաւ, եւ ոչ նզովեա զոք, եւ ոչ արբ գինի, եւ ոչ ծիծաղեցաւ, եւ ընդ մարդոյ ոչ ճաշակեաց. եւ յորժամ երթայր յաքսորս, եհար ղձեռն յեկեղեցին եւ ասաց. «Ողջ մնա, սուրբ Եկեղեցի, բնակարան փառացն Տեառն: Եւ ես պարգեւացն զոր առի յԱստուծոյ, երկոտասան հազար ճառս եդի գանձս քո, որ են ութ հարիւր գիրք»։
       Յետ այսորիկ հիւանդացաւ Արկադէոս, եւ եդ քարոզել զորդի իւր զԹէոդոս թագաւոր ութամեայ: Եւ Ոնորիոսի ոչ եղեւ որդի, եւ նա միայն էր ժառանգ, երկեաւ Արկադէոս վասն որդւոյն եւ արար կտակ, եւ յանձնեաց զորդին Պարսից թագաւորն Յաղտաճատ (Յազկերտ ): Եւ խնդաց յոյժ յորժամ լուաւ Յազտաճատ, եւ առաքեաց դաստիարակ մանկանն այր մի բանաւոր Անտիոքոս անուն, եւ առաքեաց սպառնալիս յամենայն տուն թագաւորութեանն Հոռոմոց , եթէ ոչ ահիւ եւ դողութեամբ տեսցեն զմանուկն: Եւ մեռաւ արկադէոս թագաւորեալ ամս երեքտասան: Եւ կայր խաղաղութիւն մէջ Պարսից եւ Հոռոմոց. եւ Քրիստոնեայք որ Պարսս էին, աճէին եւ կային անկասկածս ձեռն միջնորդութեան Մարութայի եպիսկոպոսի: Եւ մեռաւ Ոնորիոս Հռոմ անորդի, եւ թագաւորեաց Կոստանդիանոս (Կոստաս Գ . ) եւ նա սպանաւ բռնակալէ ումեմնէ, եւ մնաց Թէոդոս միայն զկնի Ոնորիոսի, որ թագաւորեաց ամս երեքտասան, եւ ժառանգ ոչ եթող: Եւ յայնժամ Թէոդոս զՎաղենտիանոս հօրաքեռորդինիւր արար կեսար, եւ առաքեաց Հռոմ ընդ մօր իւրոյ. եւ յետ այնորիկ առաքեաց նմա թագ, որ եւ թագաւորեաց ամս երեսուն եւ երկու: Եւ էր Թէոդոս այր սուրբ եւ չորակեր, եւ անձէթ եւ անգինի էր սեղան նորա զաւուրս պահոցն: Եւ սա զՔեբրոնի եպիսկոպոսին մազեղէնն առնոյր զկնի վախճանելոյ եպիսկոպոսին, եւ զգենոյր զամենայն գիշեր. եւ էր անսխակալ եւ ողորմած այնչափ, որ հարցանելն թէ` «Ընդէ՞ր թողուս զմահապարտսն կենդանի . » եւ նա ասէ. «Երանի ~ թէ զմեռեալսն կարէի կեանս դարձուցանել, թող թէ զկենդանիսն մահ փոխել: Այդ Աստուծոյ է գործ` սպանանել եւ կեցուցանել»։
       Յայսմ ժամանակի Յազտաճատ թագաւորն Պարսից մեռաւ, եւ առ զթագաւորութիւնն Արհարան որդի նորա ամս քսան եւ երկու : Եւ բարձաւ սէրն միջոյ թագաւորացն. եւ հարան Պարսիկք յոլով անգամ աղօթիւք թագաւորին :
       Յայսմ ժամանակի առաքինի երեւեցաւ Ակակ Ամթայ եպիսկոպոսն, գնելով զգերեալսն Պարսից մինչեւ տայր զսպտս եկեղեցւոյն. զարծաթեղէնս եւ զոսկեղէնս` գինս ծառայիցն ասելով` թէ «Աստուածն մեր պէտս ոչ ունի ոսկեղէն եւ արծաթեղէն սպասուց»։ Եւ գովեցաւ հաւատ նորա Պարսս. եւ խնդրեաց զնա Պարսից թագաւորն, եւ յոյժ մեծարեաց փառս Քրիստոսի: Յայսմ ժամանակի հռչակաւորք էին Սիմէօն սիւնակեաց յԱնտաք եւ Մօր Պարսամա սահմանս փոքր Հայոց :
       Ի սոյն ժամանակս էր Նեստոր պատրիարք Կոստանդինուպօլիս. եւ էր նորա քահանայ մի Անաստաս անուն, որ յաւուր միում յամպիոնն խօսեցաւ զնոր հերձուածն, զՄարիամ մարդածին եւ ոչ Աստուածածին դառանեալ: Եւ ակն ունէր ժողովուրդն Նեստորի պատուհասել զնա. եւ նա ոչ միայն ոչ մեղադրեաց, այլ եւ ա'ռ նմանէ զհերձուածն եւ տարածեաց: Եւ վասն սորին պվատճառի եղեւ մեծ ժողովն յԵփեսոս քառասուն եւ մի ամին Թէոդոսի , եւ ՉԽԲ (742) թուին Ասորւոց. եւ Քրիստոսէ չորս հարիւր քսան եւ երեք , եղեւ առաջին ժողովն յԵփեսոս. եւ էին անդ երկերիւր եպիսկոպոսք, եւ եւթն նոցան ելին նզովիւք թուոյն, եւ մնացին յուղղափառութեան հարիւր իննսուն եւ երեք եպիսկոպոսք երեւելիք: Եւ Մեծն Սահակ Հայոց մեծաց անպարապ եղեալ, գրեաց թուղթ հաւանութեան զոր ինչ եւ սահմանեսցեն: Էին եւ բազմութիւն քահանայից եւ կրօնաւորաց. եւ գլխաւորք էին այսոքիկ. Հռոմայ Արկադէոս եւ Պրոկդիոս եպիսկոպոսք փոխանաորդք Կելիստիանու Հռոմայ պապուն. Կիւրեղ` Աղէքսանդրի: Մեմնոս` Եփեսոսի, Յովհաննէս` Անտիոքու, Ակակ` Մլտենւոյ, Յոբնաղ` Երուսաղէմի, եւ այլք որ արարին նզովս Նեստորի. եւ Յովհան` Անտիոքու , եւ քսան եւ վեց եպիսկոպոսք ընդ նմա ոչ գրէին նզովս Նեստորի, մինչեւ ինքեանք նզովեցան ընդ նմա: Եւ գնաց Նեստոր յաքսորս: Եւ ապա եղեւ ընդ Կիւրղի Յովհաննէս, եւ խոստովանեաց զանգիտութիւն, որ ոչ գիտէր զչարութիւնն Նեստորի. եւ ապա հաստատեցին եւ ասացին. «Եթէ ոք ա'յլ ժողով կամ եպիսկոպոս կամ թագաւոր, նոր հաւատ եւ նոր սահման դնէ յետ այսորիկ, եղիցի նզովեալ. այլ զՆիկիայն հաստատուն կալցի սուրբ եկեղեցի մինչեւ ցկատարած աշխարհի: Եւ նզովեալն զկնի Նեստորի այսոքիկ էին. Թէոդորիտոս` Կիւրիս քաղաքի. Անդրէ` Սամուստեայ, Աղէքսանդրոս` Մնբէճայ, Արիանոս` Սրոյ, Յովհաննէս` Կիլիկիոյ, Ութրիոս` Տարօնոյ. եւ այլք ընդ նոսա. եւ տեղի Նեստորի եդին զՄաքսիմոս Կոստանդինուպօլիս »։
      
      
       Պատճառ, ժողովոյն Քաղկեդոնի:
      
       Ի քսան եւ յինն ամի թագաւորութեան իւրոյ լուաւ Թէոդոս զաղմուկն Փլաբիանոսի եպիսկոպոսի Կոստանդինուպօլսի, եւ զԵւտիքի վանապետի, եւ հրամայեաց երկրորդ ժողով լինել յԵփեսոս, զկնի ութ եւ տասն ամի առաջին ժողովոյն որ առ Կիւրղիւ . եւ գրեաց առ Դէոսկորոս զայս օրինակ .
       «Եւտուկարտոր կայսր Թէոդոս եւ Վաղենտիանոս յաղթող թագաւորք. առ սուրբ հայրդ Դէոսկորոս եպիսկոպոսապետ առաքելական աթոռոյդ Աղէքսանդրու: Գիտութիւն լիցի սրբութեան ձերոյ, զի արմատ դառնութեան Նեստորի շառաւիղեալ թուի առ Փլաբիանոս , եւ Մանեայ կարծիքն առ Եւտիքէս վանական, որպէս լուաք: եւ գործս այս մշակութեան ձեզ է պատշաճագոյն, սրբել զեկեղեցի անարատ հարսն Քրիստոսի, վասն որոյ փութացիր թիկունս հասանել տրտմութեան երկնաւոր առագաստին. եւ բերցես ընդ քեզ տասն մետրապօլիտս եւ տասն այլ եպիսկոպոսս բանաւորս իմաստութեամբ, որ կարող են զպայծառութիւն հաւատոյ ուղղափառութեան վառեալ եւ դնել վերայ աշտանակի` յուրախութիւն երկնաւորաց եւ երկրաւորաց: Եւ գալն քո ածցես տասն այլ եպիսկոպոս Պաղեստինէ, եւ ''ի Փղշտացւոց . բեր եւ զՅոբնաղ եպիսկոպոսապետն Երուսաղէմի, զի ընդդէմ էր նա Նեստորի եւ Լեւոնի չարափառաց. եւ մի ' բերցես զհիւանդացեալսն հաւատս առ Կիւրղիւ` զԹէոդորիտոս եպիսկոպոս Կիւրիայ քաղաքի, եւ զայլս ընդ նմա: Եւ Յուլիանոս հռոմայեցի որ առ մեզս է, լնու զտեղի Հռոմայ, զի եւ նա հիւանդ ցուցաւ յԵփեսոսի ժողովն իւր տումարովն: Եւ ա'ծ զմեծ ճգնաւորն եւ զհայրն անապատի փոխանակ ամենայն արեւելից վանօրէից զՄօր Պարսամա, զի կարի ջանայր նա հակառակ Նեստորի եւ տումարին Լեւոնի»։
       Եւ սուրբ Դէոսկորոս առեալ զթուղթ թագաւորին, արար որպէս հրամայեցաւն. եւ եկն յԵփեստոս ժողովն, հարիւր քսան եւ ութ եպիսկոպոսօք: Եւ գլխաւորք էին այսոքիկ. Դէոսկորոս` Աղէքսանդրի, Յոբնաղ` Երուսաղէմի, Դոմանոս` Անտիոքու , Եւստաթէոս` Բիւրիտոյ, Թէոդոլիս` (Թէոդոլոս ) Կեսարիոյ Հայոց, Եւսեբիոս` Կիլիկիոյ, Վասիլիոս Սելեւկիոյ, եւ Մօր Պարսամա գլուխ վանականաց: Եւ արարեալ քննութիւն յոլով, Եւտիքէս զղջացաւ կերպարանօք եւ ոչ ճշմարտութեամբ, վասն որոյ ոչ եղեւ ընկալեալ, եւ նզովեցաւ, զի առ աչօք ասէր զմարդկութիւն Տեառն մերոյ: Եւ ապա արարեալ էր դաւանութիւն Փլաբիանոս, բերին յառաջ եւ կարդացին, որ ունէր զՆեստորի մտածութիւնսն. եւ գտաւ նմա ձեռագիր Վասիլիոսէ եպիսկոպոսէ Սելեւկիոյ եւ զՅուլիանոսի հռովմայեցւոյ եւ զԵւտիքոսի կիպրացւոյ, եւ զՍելեւկոսի եմեսացւոյ: Եւ լսելն զայս ամենայն ժողովն` նզովեցին ասելով. «Բարձէ'ք, բարձէ'ք, այրեցէք հրով զանաստուած տումարդ . » եւ նզովիւք ընկեցին յաթոռոյ զՓլաբիանոս եւ զԵւսեբիոս եւ զԴոմանոս Անտիոքու, եւ հինգ եպիսկոպոս յընկերաց նորա, եւ զԻրիանոս Սրոյ, զԱկամիոս Պեպուլայ , զԹէոդորիտոս Կիւրիսայ, եւ զԻբաս Ուռհայոյ, զՍեբերիոս Թլմզոյ , զԴանիէլ Խառանու, եւ զտոմարն Լեւոնի արհամարհեալ յառաջին ժողովոյն, ոչ համարեցան պատշաճ ընթեռնուլ :
       Եւ եկն թուղթ թագաւորացն Թէոդոսէ եւ Վաղենտիանոսէ, ոչ յաւելուլ եւ ոչ պակասեցուցանել հաւատոյ ուղղափառութեան Նիկիւոյ, Կոստանդնուպօլսին եւ Եփեսոսին, այլ զնոյն հաստատել. վասն որոյ դաւանեցին` մի Տէր, մի Քրիստոս, մի Որդի , մի դէմ, մի բնութիւն յետ անճառ միաւորութեանն. նոյն Աստուած եւ մարդ կատարեալ, հոգի, մարմին, միտք ճշմարտապէս եւ ոչ կարծեօք :
       Իսկ զկնի արձակման ժողովոյն, յորժամ գնացին (առաքեալքն ) առ Լեւոնէ, եւ պատմեցին նմա զոր ինչ եղեւն, շարժեցաւ բարկութիւն Լեւոն, եւ առաքեաց կոչեաց առ ինքն զՓլաբիանոս, եւ լուաւ նմա զդաւանութիւնն եւ հաճեցաւ. եւ այնչափ զայրացոյց Փլաբիանոս զԼեւոն ընդդէմ Դէոսկորոսի ասելով, թէ «Արհամարհեաց զքո տոմարն եւ նեստորական ասաց զքեզ . » եւ նա տարակոյս անկեալ խնդրէր հնարս ընկենուլ զԴէոսկորոս փոխանակ նախատանաց իւրոց: Յայսմ ժամանակի գնացին թագուհին Թէոդոսի եւ քոյր նորա Պողքեր պատճառս աղօթից Հռոմ, եւ ըստ պատշաճի մեծարեցան Վաղենտիանոսէ թագաւորէն եւ յամենայն բնակչաց Հռոմայ: Եւ արքայն Վաղենտիանոս առեալ զնոսա երթայր տաճար առաքելոցն Պետրոսի եւ Պաւղոսի, ուր կային նշխարք նոցա. եւ զայն իմացեալ Լեւոնի, ընկէց զինքն գետին ներքոյ վարագուրին, եւ երեսք վայր, եւ ոչ յարեաւ ընդառաջ նոցա, մինչեւ վերացուցեալ զվարագոյրն` եւ տեսին զի լայն հեծեցծանօք, եւ հարցեալ զպատճառն աղաչանօք, բուռն հարկանէին նստուցանել զնա, եւ ասէր . «Պատառեաց Դէոսկորոս զհաւատս ուղղափառ եւ արհամարհեցաւ աթոռ սուրբ Առաքելոցս նմանէ»։ Եւ նոքա մխիթարեցին զնա եւ ասեն. «Լինի ըստ կամաց քոց` զոր ինչ հրամայես»։ Եւ կալաւ զնոսա բարեխօս առ Թէոդոս թագաւորն, տալ հրաման տիեզերական ժողովոյ, խափանել զԴէոսկորոսին. եւ նոքա երդմամբ յանձն առին: Եւ դառնալ կնոջ թագաւորին եւ քեռ նորա Պողքերայ, գրեաց զկնի նոցա թուղթ աղաչանաց զի արասցէ ժողով յոլովաթիւ քան զԴէոսկորոսին` քննել ստուգիւ զիւր տումարն եւ չդնել զնա ընդ Նեստորի չարափառի: Իսկ իբրեւ լաաւ թագաւորն, հրաժարեաց նորա խնդրոյն, եւ ասաց. «Ես հաստատեալ եմ եւ հաւանեալ Կիւրղի եւ Դէոսկորոսի սուրբ սահմանին, որք դատեցան զտումարն Լեւոնի զուգաբան Նեստորի անիծելոյ»։ Եւ ուղղափառութեամբ կեցեալ Թէոդոս թագաւորն` մեռաւ յիսուն ամաց, թագաւորեալ քառասուն եւ երկու ամ. զի ութամեայ թագաւորեաց :
       Եւ թագաւորեաց Մարկիանոս քեռորդի թագաւորին Թէոդոսի ընտրութեամբ Պողքերայ, այր ծեր տգեէտ եւ առանց դպրութեան: Եւ թագաւորեաց ամս վեց եւ ամիսս հինգ, որ եւկ ասեն թէ պոռնկութեամբ միաւորեալ էր ընդ Պողքերայ յառաջագոյն: Եւ յառաջին ամի թագաւորութեան նորա գայ թուղթ աղաչանաց Լեւոնէ այլ նոյն օրինակ զոր յառաջագոյն գրեաց, վասն ժողովոյ առ Մարկիանոս եւ առ Պողքեր, յիշեցուցանելով նմա զկանխաւ խոստումն: Եւ ետ բերել առ նոսա զիւր տումարն, զի նոցա սաստիւ եւ հրամանաւ շրջեցուցանեն ընդ աշխարհն ասիական առ եպիսկոպոսս, զի ձեռնարկ արասցեն տումարն նախ քան զժողովն: Եւ նոքա հաւանեցան վասն երկու պատճառի. առաջին` վասն խոստմանն եւ երդման Պողքերի, եւ երկրորդ` զի օրէնք էր չդնել թագաւոր Կոստանդնուպօլիս առանց թագաւորին Հռոմայ եւ հայրապետին: Եւ այս առանց նոցա եղեւ, եւ յերկիւղի էին վասն դխորման, (վասն այնորիկ ) գրեցին թուղթ աղաչանաց եւ սպառնալեաց յերեսաց թագաւորին եւ Պողքերայ, եւ իշխանօքն եւ Լեւոնէ եկեալ եպիսկոպոսօքն առաքեցին ընդ աշխարհ, եւ հաւան ածին ձեռագրով չորս հարիւր քառասուն եւ վեց եպիսկոպոս :
       Եւ յորժամ դարձան եւ տարան առ թագաւորն եւ առ Պողքեր զԼեւոնի տումարն, յորում կայր չորս հարիւր քառասուն եւ վեց եպիսկոպոսի ձեռագիր, խնդացին եւ իւրեանք այլ ձեռնագրեցին. եւ հրաման ետուն ժողով ընդ ամենայն երկիր` բաց Հայոց, որ չէր ընդ իշխանութեամբ նոցա: Եւ յերկրորդ ամին Մարկիանէի ժողովեցան եպիսկոպոսք եւթն հարիւր. եւ գլխաւորք էին այսոքիկ. Հռոմէ փոխանակ Լեւոնի` Տրոմոպիկոս, Լիլոբաս, Լիկինիսոս , Ասկողայոն. Յոբնաղ` Երուսաղէմի, Դէոսկորոս` Աղէքսանդրի, Դոմանոս` Անտիոքայ, Վասիլիոս Սելեւկիոյ, եւ Պետրոս Վիրիացին` եպիսկոպոսն Գազացւոց եւ գլխաւոր Փղշտացւոց աշխարհին, եւ Թէսդորիտոս զոր Կիւրեղ նզովեալ էր յԵփեսոս` եդին գլուխ ժողովոյն . եւ ասաց Դէոսկորոս. «Ի՞նչ է այդ անօրէնութիւնդ. ասէ աստուածնկալն Պաւղոս, թէ -Զոր քակեցին` վերստին շինիցեմ, յանցաւոր առնեմ զանձն իմ : - Զքակեալդ նզովիւք զիա՞րդ դնէք գլուխ, եւ շինիչ զմեռեալդ»։ Եւ օգնէր նմա զառաջինն Յոբնաղ. եւ շարժեցան եւ եղեն ամենն ընդ Դէոսկորոսի եւ ասացին. «Կիւրեղ սահմանեաց նզովիւք, որ ա'յլ նոր իրք չդնիցի, եւ մեք զնոյնն ասեմք, նզովեալ եղիցին որ ա'յլ նոր սահման դնեն եւ կամ նզովեալն Կիւրղի ընդունին»։ Եւ յետ այսորիկ թագաւորն սկսաւ փաղաքշել, եւ ինքն անձամբ սպասաւորէր, եւ աղաչէր եւ կաշառէր. եւ ետ Յոբնաղայ երեք գաւառ Փղշտացւոց աշխարհէն. եւ բազում թախանձանօք ած զնա հաւան չորս հարիւր քառասուն եւ վեց եպիսկոպոսօքն, որ նախ ձեռնագրեալ էին: Եւ մնացին յուղղափառութեան ընդ Դէոսկորոսի երկերիւր յիսուն եւ չորս, որ կրեցին բանդ եւ կապանք եւ նեղութիւնք եւ մահ, եւ ոչ մեկնեցան սիրոյն Քրիստոսի: Եւ հաւանեալքն տոմարին Լեւոնի, երկու բնութիւն ասացին յատկացեալ, եւ խաբէութեամբ զկոյսն Աստուծածին, զի թէ յատկանայ բնութիւն մարդոյն ըստ նոցա չարեացն, զիա՞րդ է Աստուածածին: Եւ լցան տիեզերք խռովութեամբ եւ արեամբ. երկու ամ եւ կէս յամենաց ժողովն. եւ դարձան աքսորեալքն եւ նզովեալքն Կիւրղէ, եւ Դէոսկորոսէ պատիւ եւ յիշխանութիւն զօրականօք եւ թղթով թագաւորականաւ. ընդ որս եւ Յոբնաղ գնաց յԵրուսաղէմ :
       Եւ եղեւ խռովութիւն մեծ յԵրուսաղէմ, զի չընդունէին զնա, եւ ձեռնադրեցին իւրեանց պատրիարք զԹէոդոսիոս . եւ Յոբնաղ գրեաց առ Մարկիանէ, եւ առաքեաց զօրագլուխ զօրօք, եւ հանին զԹէոդոսիոս եւ հաստատեցին զՅոբնաղ: Եւ շրջէր վերստին ընդ աշխարհն Պաղեստինէ եւ ընդ Փղիշտ, եւ դարձուցանէր մոլորութիւն. եւ զուղղափառսն ծեծէին եւ հալածէին, յափշտակէին զինչսն. եւ բազումք Հրէիցն շրջէին եւ կոտորէին զուղղափառսն: Բայց Պետրոսէ պատկառէին Գազացւոցն եպիսկոպոսէ, զոր ասեն որդի թագաւորին Վրաց պատանդ լեալ Կոստանդինուպօլիս եւ յօժարեալ խիստ կրօնս, եղեւ հռչակաւո առաքինութեամբ. եւ հարկեալ արարին եպիսկոպոս: Եւ սա յանդիմանեաց զՄարկիանոս, եւ նզովեաց զժողովն, եւ գնաց տրտմութեամբ: Եւ ոչ ոք իշխէր ընդդիմանալ նմա վասն գերազանցեալ առաքինութեան նորա: Այս Պետրոս գրեաց Հայս, եւ երանեաց վասն ոչ լինելոյ նոցա ժողովն, եւ ասաց յայտնապէս. «Ի քաղկեդոն ուրացան զՔրիստոս. դուք պինտ կացէք հայրենի հաւատդ որ շնորհեցաւ ձեզ Տեառնէ եւ աշխարհիդ ձեր. զի որպէս երբեմն սերմն մարդկութեանս այդուստ սփռեցաւ ընդ աշխարհ, նոյնպէս առ ձեզ պահեցաւ սերմն ուղղափառ հաւատոյ. եւ ձէնջ տարածելոց է ընդ բազումս: Ողջլերուք յանասասան վէմն Քրիստոս, որդեակք իմ»։ ԸՆդ որս եւ մեք հաւատացեալքս յԱստուած Հայրն ամենակալ, եւ յՈրդին միծին Տէրն եւ Փրկիչն մեր Յիսուս Քրիստոս, եւ Հոգին սուրբ Աստուած ճշմարիտ, փառաւորեմք զսուրբ Երրորդութիւնն եւ զմի Աստուածութիւնն, այժմ եւ հանապազ յաւիտեանս յաւիտենից . ամէն: