Յիշատակարան. Մասն II (1767-1776)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Հրամայեալ էր Արքայն հերակլ Բօռչալուացն` որք էին ի Յախճալազի ոդ ոք ի յայլ երկրաց զցրուեալ Բօռչալուս բերցէ յիշխանութիւն իւր, տացէ զնա ի ծառայութիւն բերողին: Եւ մի ոմն ի նոցանէ գնացեալ բերեալ էր ի Կարսայ զտունս քանիս. որոց Բքն լեալ էին ումեմն գլխաւորի նոցա զորս խնդրեալ էր ի բերողէն տալ ինքեան: Եւ` նա ի խոստումն Արքային ելով վստահ, իբրեւ ոչ էր տուեալ, ոխացեալ էր ընդ նմա խնդրողն: Եւ զի մահ գոյր ի կողմանս կարսայ` (որպէս ի սեպտեմբերի ԻԷ ասացաւ : ) վասնորոյ ընդ տնաբերին եկեալ էր նշանն ի մէջ Բօռչալուացն, եւ երեւէր անդ` (որպէս ի վերոյ յամսոյս Ի ասացաւ : ) Ուստի` ոխակալն զայս պատճառ առեալ, յոտին կանգնեցուցեալ էր զԲօռչալուսն ամենայն , որք խնդրեալ էին յԱրքայէն սպանանել զնա, զընտանիսն ի միջոյ իւրեանց վտարել, եւ զտունն այրել, զի ցաւն բարձցի: Եւ Արքայն հրամայեալ էր: իսկ նա փախստեամբ անկեալ աստ խնդրեաց ի սրբազանէն զթուղթ մի աղերսանաց առ Արքայն զի ներեսցէ: եւ սրբազան վեհն ետ: Ի նոյեմ. ԻԲ :