Յիշատակարան. Մասն II (1767-1776)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Որպէս ի նոյեմբերի ԺԵ. եւ ի հոկտեմբերի ԻԸ ասացաւ, թէ տաճիկք են գնալոց ի Քեաբայն իւրեանց, (որոց աղագաւ` եւ գրեաց սրբազան վեհն ի Կարին պատրաստել զդրամ ) Ահա այժմ երթային նոքա, որք էին ոգիք Գ առաջիկայք եւ հարազատք խանին: Որոց միոյն անունն էր Ղայիպ ղուլի բէկ, որ էր եղբայր Խամիխան բէկին: երկրորդինն Միրզայ Ասկեար, որ էր գրիչ եւ վերակացու հարկաց, եւ ամենայն առից դիւանական: Երրորդինն` Ռահիմ բէկ, որ էր եասուլբաշի խանին: Եւ Չորրորդինն Ապտուլլայ բէկն, որ էր ախոռապետ խանին: Եւ չորքս այսոքիկ աղաչեցին զսրբազան վեհն` (որոց աղագաւ խանն եւս գրեաց քանիցս զաղերսանաց թուղթ : ) Որպէս զի աստ զդրամս տացեն, եւ սրբազան վեհն կամ զփոխանակն ոսկի տացէ աստ, (որ յՕսմանցւոց երկիրն ծախիցի , ) եւ կամ փօլիս արասցէ ի Կարին, զի գնացեալ անդ առցեն: Եւ ի շատ ստիպելն նոցա եւ խանին բազմօք աղերսանօք, յօժարեցաւ սրբազան վեհն փօլիս առնել ի Կարին, (որպէս ասացեալ է : ) Վասնորոյ` էառ աստ ի նոցանէ սրբազան վեհն զդրամս, այսինքն Ղայիպղուլի բէկէն, (ԱՃԾ ) ի Միրզայ Ասկեարէն, (5) ի Ռահիմբէկէն, (9) եւ ի յԱպտուլլայ բէկէն: (ԱԳԾ ) Զորս եւ փօլիս արար ի Կարին: ԶՂայիպղուլի բէկինն ի վերայ Մուրտիկեանց խօջայ Առաքելին, զի տացէ նմա յարդեանց Կարնոյ նուիրակ Սարգիս վարդապետին` որ էր առ ինքն, (որպէս ասացեալ է ի յունիսի ԻԱ , ) զՄիրզայ Ասկերանին եւ զՌահիմ բէկինն, ի վերայ Նսնուսեցի մահտեսի Յովհաննիսին եւ իւր եղբայր մահտեսի Սարգսին, զի տացեն յարդեանց Եւդոկիոյ նուիրակ Եսայի վարդապետին` որ էր առ ինքեանս, (որպէս ասացաւ ի հոկտեմբերի ԺԷ, եւ յիշեցաւ եւս ի վերոյ : ) Որ էր նոյն չափ իսկ, զոր այս երկուքս ետուն աստ սրբազան վեհին : Իսկ զԱբդուլլայ բէկինն, զմասն ինչ արար ի վերայ Ագուլեցի պարոն Սարխօշին, զի գոյր առ նա մնացորդ ինչ ի փօլիցայ Ղուկաս վարդապետին ԳԾ (որպէս ցուցաւ ի սեպտեմբերի ԺԹ . ) եւ զմնացեալն արար ի վերայ Պապիկ աղային Արապկերցւոյ` զի տացէ նմա զհասեալն առ ինքն ի Կարնոյ նուիրակ Սարգիս վարդապետէն, (Ա) (որպէս ասացեալ է ի յունիսի ԻԱ : ) Որոց աղագաւ գրեաց սրբազան վեհն ԶԵ ղապզս, Զ օր վատայով, եւ ետ զերկուսն Ապտուլլայ բէկին, ի վերայ Սարխօշին եւ Պապիկին: եւ զմինն Ռահիմ բէկին` եւ զմինն Միրզայ Ասկեարին, ի վերայ մահտեսի Յովհաննիսին, իսկ զմինն Ղայիպղուլի բէկին, ի վերայ պարոն Առաքելին: Բայց վասն Միրզայ Ասկեարին եւ Ռահիմ բէկին, Ա Բարաթագիր միայն գրեաց ի վերայ մահտեսի Յովհաննիսին, որովհետեւ նա միայն էր տալոց զդրամն նոցա: Եւ վասն Աբդուլլայ, բէկին գրեաց զբարաթագիրս, մինն ի վերայ Սարխօշին, եւ մինն ի վերայ Պապիկ աղային: Իսկ վասն Ղայիպղուլի բէկին, բարաթագիր գրեցաւ ի վերայ պարոն Առաքելին: Եւ զայս վերոյիշեալ Դ բարաթագիրս ոչ ետ նոցա, այլ գրեալ զթուղթ առ Կարնոյ առաջնորդ Պաղտասար վարդապետին, եւ առ Տէր Պետրոսն, յղեաց զայսոսիկ առ նոսա, եւ կարգեաց վերակացու եւ հոգացօղ բանիցս այսոցիկ , զի ցուցցեն զբարաթագրեանսն դրամ տուողացն, եւ զդրամսն առեալ ի նոցանէ տաճկացն տացեն, եւ զղապզսն առեալ ի ձեռաց նոցա, ընդ բարաթագրեացն տացեն դրամ տուողացն: Որք լինիցին ասէ ընդ ամէնն լաւ` ոսկի. որպէս ի մէջ ղապզիցն եւ բարաթագրեացն եւս գրեաց: Զի աստ ղարիմահպուպ ոսկի պայմանեցաւ ընդ նոսա (որպէս եւ յամսոյս ԺԵ գրեցաւ Տէր Պետրոսին զզարիմահպուպ 5) ոսկի հոգալ: Ուստի եւ հարկեաց զսոսա, զի զլաւ դրամ առեալ տացեն, եւ շուտով ճանապարհեսցեն: Զի մի ասէ մեզ ամօթ եւ կամ վնաս լինիցի: Զի երեւելիք են ասէ եկօղքդ, մանաւանդ` զի ի վաղուց հետէ դրամն ի վերայ դոցա գոյ ասէ, պարտին շուտով հոգալ եւ տալ: Եւ թէպէտ ասէ ոչ էր պարտ ի ձեռն տաճկի առնել զայս, այլ յոյժ զմեզ հարկեցին, եւ յամենայն ժամ աստ այսպիսի դրամ տուօղ ոչ գտանի, եւ մեզ ներկայապէս պիտոյ էր դրամն: Բայց ի բարեւագրոջս անորոշաբար գրեաց զպատուէր, իսկ անորոշաբար զփուսուլայ մի գրեաց առ նոսա, (զոր վաճառականք զուքայ կոչեն , ) յորում յատկացոյց զամենայն որպիսութիւնս վերոասացելոցն, թէ մեք զի՞նչ առաք ի տաճկացն աստ, ի Կարին յումմէ` եւ որքան դրամ պարտի հասանիլ նոցա: Զորս պատուիրեաց կրկին պատուիրմամբ հոգալ` եւ զտաճիկսն փութով ճանապարհել: Իսկ եւ որովհետեւ` յառաջ քան զայս գրեաց սրբազան վեհն Մինաս վարդապետին, զի ի գալն ի Կարին առցէ զամենայն դրամսն որք անդ գոն, եւ բերցէ ընդ իւր, (որպէս ասացաւ ի յունիսի ԻԱ , ) վասնորոյ ` գրեաց այժմ Տէր Պետրոսին, զի թէ տակաւին ոչ իցէ եկեալ Մինաս վարդապետն եւ առեալ զդրամսն, այսպէս հոգասցեն, որպէս ասացաւ ի վերայ: Իսկ թէ նա եկեալ եւ առեալ իցէ զդրամսն, ապա կամ ի նոյն արանցն եւ կամ յայլոց` զդրամս հոգացեալ տաճկացն տացեն եւ ճանապրհեսցեն եւ յետոյ ինքեան ծանուսցեն, զի մեք որպէս կամիցին ասէ վճարելոց եմք: Զորս հանդերձ Դ բարաթագրովն եդ ի թղթոջ Պաղտասար վարդապետին եւ Տէր Պետրոսին, եւ յղեաց առ նոսա ընդ Ռահիմ բէկին: Եւ թէպէտ ի սոսա նոյեմբերի ԻԵ գրեցաւ, այլ ի մէջ ղապզիցն ԻԴ գրեցաւ, զի տաճիկքն ի սոյն օրն ելին աստի եւ գնացին: Ի նոյեմ. ԻԳ :