Յիշատակարան. Մասն II (1767-1776)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թուղթ գրեաց սրբազան վեհն ի Կարս առ սրբոյ աթոռոյս գանձապետ պարոն Եզնիկն, ըստ խնդրոյն Ղօշավանից Առաջնորդ Մինաս վարդապետին, (որ յիշեցաւ ի նոյեմբերի ԻԵ : ) Զի Ղօշավանից գանձանակին հոգեբաժնին, տէրունի ժողովրդոցն, եւ այլ ամենայն արդեանցն մուղայէթ լիցի որպէս եւ սրբոյ Աթոռոյս գանձանակին: Զի այդ եւս ասէ մեզ է համարեցեալ: Ընդ Մինաս վարդապետի տղայոցն յղեցաւ, որք ձէթ էին բերեալ ի դեկտ. Բ: ՃԽ. Առ Քեօռօղլուայ ժողովուրդսն, շնորհակալութիւն վասն մատաղացն: Ի Քեօռօղլի բնակեալ ժողովուրդքն, ի ձեռն Թադէոս երիցուն իւրեանց զԺ մատաղացուս էին յղել եզինս: Առ որս գրեաց սրբազան վեհն զթուղթ մի օրհնութեան եւ շնորհակալութեան: Եւ զի Մեսրօպ վարդապետն` որ յառաջ էր նուիրակ Կարսայ, (որ ի պատմութեան ՌՄԺԳ ամին , ի յուլիսի Ի ) զսրբալոյս Մեռոն ոչ էր տուեալ նոցա, զի զի չէր գնացեալ ի մէջ նոցա. վասն գոլոյ տեղւոյն երկիւղալից յայնժամ: Ուստի տուաւ այժմ այս երիցոյս փոքր ինչ սրբալոյս Մեռոն: Եւ Ա շուրջառ եւս , զի չունէին: Ա փիլոն եւս տուաւ պարգեւ: Ի դեկտ. Դ :