Թուղթ
գրեաց
սրբազան
վեհն
առ
Նսնուսեցի
մահտեսի
Յովաննէսն
(որ
ի
վերդ
յամսոյս
Ը
յիշեցաւ :
)
եւ
նորին
եղբայր
մահտեսի
Սարգիսն`
ի
պատասխանի
թղթոյն
նոցին:
Եւ
զմիտս
թղթոյ
Թիֆլիզեցի
մելիք
Աւետիքին
զոր
գրեաց
առ
նա,
(որպէս
ի
վերդ
յամսոյս
Ը
ասացաւ ,
)
մի
ըստ
միոջէ
երկարապէս
ծանոյց
նոցա:
Եւ
խոստացաւ
կատարել
զխնդիրս
իւրեանց,
եւ
յետոյ
ինքեանց
լիովին
միամտութիւն
գրել:
Ծանոյց
եւս
յղելն
մահտեսի
Յօնանին
ի
Թիֆլիզ`
վասն
պատճառի
իմիք,
(որպէս
ի
նոյեմբերի
Դ
ասացաւ ,
)
եւ
վասն
արգելեալ
բեռանցն
որք
անդ,
եւ
միամտութիւն`
զի
թերեւս
եւ
նա
եկեալ
յայսմ
միջոցի,
բերցէ
ընդ
իւր
զարգելեալ
բեռինսն:
Եւ
պատուէր`
զի
զգիրս
զայս
առաջի
մահտեսի
Փիլիպպոսին
ընթերցցին,
(որովհետեւ
նա
եւս
էր
գրեալ
յատկապէս
իրիջայ
առ
ինքն
վասն
բեռանցն :
)
զի
նա
եւս
միամիտ
լիցի
յայսմ
կողմանէ :
Փոքրիկ
փուսուլայ
մի
եւս
առանձին
առ
Մուրտիկ
զատէ
մահտեսի
Փիլիպպոսն
գրեաց,
(որ
ի
հոկտեմբերի
ԺԸ
յիշեցաւ .
)
վասն
Չարքեազ
օղլի
Յօհանին`
(որ
յիշեցեալ
է
ի
նոյեմբերի
ԻԹ,
ի
թղթոջ
Զաքարիա
վարդապետին ,
)
որ
փախուցեալ
ի
Կարնոյ
տամբն
իւրով`
եկն
աստ,
եւ
բնակէր
Երեւան:
Եւ
ուներ
նա
ընդ
Մուրտիկեանսն
զհաշիւ
ինչ
առ
եւ
տրոց,
եւ
զպահանջելիս,
որպէս
ինքն
ասէր:
Զոր
ծանոյց
սրբազան
վեհին
ասելով
թէ`
եթէ
դու
գրիցես
նոցա,
զի
եկեալ
աստ
տեսցեն
զհաշիւն
իմ
տացեն,
բարի
է,
եւ
թէ
ոչ,
եւս
խանին
ասելոց
եմ,
զի
գրեսցէ
սարասկեարին,
եւ
բռնութեամբ
բերել
տացէ
զմի
ոմն
ի
նոցանէ
աստ`
զի
զիմ
հաշիւն
աստ
տացեն:
Եւ
սրբազան
վեհն
ծանոյց
զայս
մահտեսի
Փիլիպպոսին,
եւ
հարկեաց,
զի
ինքն
եւ
կամ
եղբայրն
իւր
եկեսցեն
աստ,
եւ
կամ
զգիրս
եւ
զդաւթարս
իւրեանց`
եթէ
կամիցին ,
յղեսցեն
աստ
առ
ինքն,
զի
ինքն
վերահասու
լեալ
հոգասցէ:
Եւ
յոյժ
հարկ
առ
այս`
շուտով
հոգալ:
Յղեցան
այսք
ընդ
Կարնոյ
փայակին:
Որ
ել
ի
դեկտ.
Թ :
Ի
Կարս`
առ
սարասկեար
փաշայի
սառաֆ
մահտեսի
Փիլիպպոսն,
որ
վասն
փաշային
սպիտակ
մոմ
էր
խնդրեալ
ի
սրբազան
վեհէն:
Զոր
յղեաց
ըստ
խնդրոյ
նորին :
Թուղթ
գրեաց
սրբազան
վեհն
առ
սարասկեար
Մուստաֆայ
փաշայի
սառաֆ
մահտեսի
Փիլիպպոսն
(որ
յամսոյս
Դ
յիշեցաւ ,
)
ի
պատասխանի
թղթոյն:
Եւ
ծանոյց
նմա
զգրելն
առ
ինքն
զթուղթ
յամսոյս
Դ:
եւ
ըստ
խնդրոյ
նորին`
վասն
փաշային
Ժ
հատ
սպիտակ
մոմ
յղեաց:
Այլեւ`
պատուիրեաց`
զի
մի
եւս
այսուհետեւ
զմոմ
խնդրեսցէ
ի
սրբոյ
Աթոռոյս
վասն
երկուց
պատճառաց.
նախ`
զի
յայսմ
ամի
ոչ
ունի
սուրբ
Աթոռս
ասէ
ըստ
բաւականին
մոմ.
եւ
երկրորդ`
զի
մի
յետագայ
փաշայքն
սովորութիւն
արարեալ
ասէ,
նոքա
եւս
միշտ
խնդրեսցեն
ի
մէնջ
զմոմ:
Յղեցաւ
այս
ընդ
փաշայի
չուխատարին:
Որ
ել
ի
դեկտ.
Ժ :