Յիշատակարան. Մասն II (1767-1776)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի Թիֆլիզ քաղաքն եւ ի շրջակայս նորին եւ մանաւանդ ի Գեօրի կարի յոյժ բազմացեալ էր չար աղանդն Ախթարմայութեան: Եւ տեղապահ Մկրտիչ վարդապետն վասն շնորհաւորելոյ զհարսանիս Արքայորդւոյ Լեւոն Միրզային մինչ հրամանաւ սրբ. վեհին գնացեալ էր ի Թիֆլիզ եւ տակաւին անդ էր, (որպէս ի մայիսի ԺԶ ասացեալ է ): Յայնժամ մեծահաւատ Արքայն Հերակլէս ազդմամբ ամենատնօրինողին Աստուծոյ ի վրէժխնդրութիւն շարժեալ, խորհեալ էր ի մտի իւրում զանուն Ախթարմայութեան ի բաց բառնալ երկրէն իւրմէ: Վասնորոյ` եւ աւուր միում մեծահանդես ժողով արարեալ, զամենայն նախարարսն եւ զիշխանսն իւր կոչեալ առ ինքն, կացուցեալ էր աջի իւր զԱխթարմայսն տեղւոյն, եւ բազում ողոքանօք եւ սպառնալեօք կամեցեալ էր վերստին ի յուղիղ հաւատս մեր դարձուցանել զնոսա: Եւ մինչեւ եւ բանն կատարումն առեալ, տեղապահն ի ներկայութեան գոլով, երկուցեալ էր` զի մի՞ գուցէ Արքայն չարաբարոյ անձանց ոմանց ունկնդիր լինելով, զանց արասցէ զհոգեշահ եւ զԱստուածահաճոյ բանիւս: Վասնորոյ` փութանակի գրով ծանուցեալ էր. սրբ. վեհին զեղելութիւնսն: Եւ խնդրեալ էր ի սրբ. վեհէն այսր աղագաւ Բ թուղթ գրեալ առ Արքայն: Զմինն շնորհակալութեան, եւ զմիւսն խնդրանաց, զի ի գլուխ տարցէ զբանն: Բայց սրբ. վեհն անպատեհ համարեցաւ Բ գիր գրել առ Արքայն: Այլ զերկու միտսն ի մի խառնեալ, զթուղթ մի գրեաց առ նա: Նախապէս շնորհակալութիւն, թէ շնորհակալ եմք զմեծութենէ, որ այդպէս վրէժխնդիր եւս եղեալ Ախթարմայիցն, եւ սաստկապէս թամբեհ առնես: Ապա եւ խնդիր` թէ զայդ բանդ ի գլուխ տար վասն խաթեր մերոյ եւ ի փառս Աստուծոյ: Եւ արմատախիլ արա իսպառ զանուն դոցա յայդ երկրէդ` եւ յիշխանութենէ քումմէ, որ այլ Ախթարմայ անուն չլինիցի յօրհնեալ երկրոջդ քում: Յորմէ եւ խնդրեաց եւս` զի զԱխթարմայից բանն փութով եւ լաւապէս տեսեալ, զՄկրտիչ վարդապետն օր մի յառաջ վերադարձուցէ ի ս. Աթոռս: Յղեցաւ այս առ տեղապահն տալ նմա :
       Թուղթ եւս առ երեցփոխան պ. Մկրտումն գրեաց (որ ի մայիսի ԺԴ յաշեցեալ է ). ի պատասխանի թղթոյն զի զորպիսութիւնս Ախթարմայիցն եւ զվրէժխնդրութիւն առնելն Արքային սա եւս էր գրեալ սրբ. վեհին: Եւ սրբ. վեհն պատուիրեաց սմա` յորդորել Արքային, զի զանուն Ախթարմայիցն արմատախիլ արասցէ յերկրէն իւրմէ: Եւ զՄկրտիչ վարդապետն փութով ի ս. Աթոռս յղել տացէ: Թուղթ եւս հրամանաւ սրբ. վեհին Մինաս վարդապետն գրեաց առ Թիֆլիզեցի տէր Ղազարն ի պատասխանի թղթոյն, զի փութով տացէ դրամն ս. Աթոռոյս: ) զի ինքն Մինաս վարդապետն մինչ էր ի Հաշտարխան ի գործ նուիրակութեան ս. Աթոռյս փոխ էր տուեալ նմա Բ ամ. պայմանաւ :
       Թուղթ եւս առ տեղապահ Մկրտիչ վարդապետն գրեաց ի պատասխանի թղթոյն: Զի զորպիսութիւնս Ախթարմայիցն եւ զվրէժխնդիր լինելն Արքային գրեալ էր սրբ. վեհին: Զորմէ եւ խնդրեալ էր Բ գիր գրեալ առ Արքայն զմինն շնորհակալութեան, եւ զմիւսն խնդրանաց. ի սրբ. վեհն Բ գիր ոչ գրեաց նմա. այլ ըստ մտաց նորին զմի գիր գրեալ յղեաց առ սա, տալ Արքային, եւ ասել նմա, զի ի գլուխ տացէ զԱխթարմայից բանն: Եւ ետ այսպէս առնելոյն, հրաման առեալ Արքայն, փութով եկեսցէ ի սրբ. Աթոռս, եւ մի յամեսցի անդ: Եւ զմիտս թղթոյն Արքային ծանոյց սմա: Եւ թէ` վասն քոյ գրեցաք ասէ Արքային, որ զքեզ շուտով մուրախաս արասցէ: Եւ թէպէտ յառաջագոյն գրեաց սմա սրբ. վեհն զթաջիման մի գտանել եւ բերել ընդ իւր բայց այժմ գրեաց ոչ բերել, զի մհ. Փիլիպպոսն զմինն յԱրաբկերու գտեալ յղեալ էր ի սրբ. Աթոռս: Որոյ անունն մհ. Ղազար կոչիւր: Եւ վասն թիֆլիզեցի տէր Ղազարի մեզ տալեաց դրամոյն` ) քան զայս յառաջ ի մայիսի ԻԹ գրեաց սմա սրբ. վեհն առնուլ ի տէր Ղազարէն զդրամն: Եւ սա եւս ըստ հրամանի սրբ. վեհին խնդրեալ էր ի նմանէ զդրամն: Իսկ նա չէ'ր տուեալ, ասելով թէ` վատայէն յառաջ ոչ կարեմ տալ: Զոր գրեալ էր սա սրբ. վեհն առ այս բարկացեալ ի վերայ նորա , կամէր այլ իմն կերպիւ առնուլ ի նմանէ զդրամն: Իսկ տէր Ղազարն այսր աղագաւ զերիս թուղթ էր գրեալ աստ: Զմինն սրբ. վեհին` զմինն Մինաս վարդապետին, եւ զմիւսն թիֆլիզեցի պարոն Ստեփանին: Եւ գրեալ բանն այն էր թէ` ես չեմ աղաչեալ որ տան ինձ զայն դրամն. այլ ինքեանք աղաչեցին ինձ եւ ետուն զայն դրամն: Այժմ վատայէն յառաջ ես ո'չ կարեմ տալ, թող կամ ապրանք առնուն այժմ փողին թանխայ, կամ զամուն տամ , կամ թէ` ԳՃ թումանի գրաւ տամ, մինչեւ որ վատայն լրասցի, եւ ես զդրամն տաց` եւ զիմ գրաւն առեց: Եւ սրբ. վեհըն զայսոսիկ ծանոյց սմա, եւ պահուիրեաց` զի կամ զդրամն առցէ ի տէր Ղազարէն, կամ զինքն բերցէ ի սրբ. Աթոռս, եւ կամ ԳՃ թումանի գրաւն առեալ բերցէ ընդ իւր: Բայց պարտիս ասէ զգրաւն այնպէս պայմանաւ եւ գրովն առնուլ, որ թէ ի լրանալ վատային զդրամն մեր չտայցէ, գրաւն մեզ լիցի: Ապա թէ ո'չ արասցէ ասէ զմին ի սոցանէ, յայնժամ չարաչար բանադրելոց եմ ասէ զդա: Փուսուլայ մի եւս գրեաց առ սա: Զի լուաք թէ` ի գնալն նուիրակ Մարտիրոս վարդապետին ի Գեօրի, առաջնորդն զոմն ի Հախպակու սեւագլխաց սպասաւոր է տուեալ նմա: Զոր ի լսելն սրբ. վեհին, պատուիրեաց սմա ասել Առաջնորդին, զի զՀախպակու սեւագլուխն մի շրջեցուսցէ ընդ նուիրակին մերոյ, եւ մի երես տացէ նոցա: Զայս գրեանքս ի մի պահարան եդեալ, ընդ միոյ զինակրի մերոյ առ թիֆլիզեցի Ստեփանն յԵրեւան, զի եւ նա ի ձեռն հաւատարմի առ յղեցաք տեղապահն յղեսցէ ի Թիֆլիզ: Ի յունիսի ԺԵ :
      
       Եկաւ հասաւ ի Պօլիս ընդ Ակնցի պարոն Սարգսին: Որք յամսոյս ԺԸ եւ ի Ի գրեցան :
      
       Կարնոյ ուխտաւորքն` (որք ի վերդ յամսոյս ԺԳ յիշեցան ). քան զայս քանի մի աւուրբք յառաջ մինչ եկին ի ս. Աթոռս յուխտ, Ակնցի պ. Սարգիսն որ ընկերն էր նոցա, ի Պօլսոյ գայր. եւ ի Պօլիս եղեալ բարեպաշտ անձանց ոմանց զողորմութիւնս էր բերեալ: Վասնորոյ` եւ սրբ. վեհն առ տուօղս ողորմութեանց ի ձեռն նոյն պ. Սարգսին զթուղթս օրհնութեան յղեաց: Որք են :
       Թուղթ օրհնութեան առ պ. Գրիգորն, (1 Լդ փարայ ) ձեռամբ պ. Սարգսին :
       Թուղթ եւս առ Յովաննէսն, ) ձեռամբ նորին :
       Թուղթ եւս առ Ալէքսանն, (Կ փարայ ): Եւ պ. Յօնանն, ) ձեռամբ նորին :
       Թուղթ մի եւս մխիթարութեան եւ օրհնութեան առ մհ. Ալմազ կինն եւ իւր որդի տիրացու Յակոբն, ) վասն հանգուցեալ առն իւրոյ մհ. Մանուկին: Ձեռամբ նոյն Սարգսին :
       Թուղթ եւս առ Ռեթէոսն, Գէորգն, մհ. Վարդանն, Յարութիւն , Գրիգորն, Յակոբն, Յովաննէսն, եւ մհ. նուիրայ կինն, (ՂԵ փարայ ) եւս ձեռամբ Անկցի պ. Սարգսին: Իսկ եւ` Կարնոյ ուխտաւորքն մինչ աստ էին, ի Յամթայ եւս բազում ուխտաւորք եկին ի ս. Աթոռս: Եւ ոմանք ի նոցանէ, ի բարեպաշտ անձանց ոմանց զողորմութիւնս եւ զյիշատակիս էին բերեալ: Ուստի եւ սրբ. վեհն առ տուողս նոցին, ընդ բերողացն զթուղթս օրհնութեան գրեաց: Որք են :
       Թուղթ օրհնութեան առ Թումաջանն: Որ ընդ մհ. Սողովմէին Ա արծաթեայ խաչ յիշատակ էր յղեալ ս. Աթոռոյս :
       Թուղթ մի եւս առ Աննա կինն: Որ Ա ջուխտ փոքր արծաթեայ քեամար իւր ղօլանովն, ձեռամբ նոյն մհ. Սողովմէին յիշատակ էր յղեալ ս . Աթոռոյս :
       Թուղթ մի եւս առ Ամասիա եւ Սառա կանայքն: Որք ձեռամբ մհ. Դաւթին Ա լաւ սկհւոյ խալիչայ յիշատակ էին յղեալ ս. Աթոռոյս :
       Թուղթ մի եւս առ Վառվառ կինն: Որ ձեռամբ Իւղաբեր կնոջն Ա ալաջայ եւ Կ փարայ ողորմութիւն էր յղեալ ս. Աթոռոյս :
       Բ թուղթ եւս առ Տօնին, ) եւ Հազրվարդ կինն, ) ձեռամբ նոյն Իւղաբերին :
       Թուղթ մի եւս առ Աննա կինն, ) ձեռամբ Շուշանին :
       Գ թուղթ եւս առ Հռիփսիմէ կինն, ) տիրացու Մինասն, ) եւ Սողովմէ կինն, ) ձեռամբ Աննային :
       Գ թուղթ եւս առ Եղիսա` ) Մարգարիտ` ) եւ Մարիամ կանայքն, ) ձեռամբ մհ. Նուպարին :
       Բ թուղթ եւս առ մհ Յօնանն` ) եւ Նազլու կինն, փետր . ) ձեռամբ մհ. Եղիսէին :
       Թուղթ մի եւս առ մհ. Գուհար կինն, ձեռամբ Կաքաւ կնոջն :
       Թուղթ եւս առ Մահպուպ` եւ Խանում կանայքն, ձեռամբ մհ. Ղարագեղօնին :
       Թուղթ եւս առ Մելքոնն, ձեռամբ Ոսկանին :
       Թուղթ մի եւս առ Սոփիա կինն, ձեռամբ տիրացու Յովաննէսին :
       Թուղթ մի եւս առ Մահրի կինն, ձեռամբ Մարիամին :
       Բ թուղթ եւս առ Ամասիա եւ Սողովմէ կանայքն, ձեռամբ մհ. Հեղինէին :
       Թուղթ մի եւս առ Գասպարն, ձեռամբ մօրն իւր մհ. Մարիամին :
       Թուղթ մի եւս առ Կարնոյ Ալի փաշայն: Սէր եւ յանձնարարութիւն վասն մեր մարդկանցն: Է ճերմակ մոմ, եւ փոքր ինչ վարդեջուր յղեաց նմա :
       Թուղթ մի եւս սիրոյ օրհնութեան առ սոյն փաշայի սառաֆ մհ. Կարապետն գրեաց. եւ փաշայի գիրն եւ ընծայն` ընդ մհ. Մուրատին ի ձեռն սորա յղեաց, տալ նմա: Եւ զդարձն եղբօր իւրոյ մհ. Յովաննէսին եւ Բ որդւոցն մի ըստ միոջէ ծանոյց նմա: Եւ զմիտս թղթոյ փաշային ծանոյց նմա :
       Թուղթ մի եւս մխիթարութեան եւ օրհնութեան առ մհ. Թումայն եւ նորին եղբայր պ. Պօղոսն: Զի վասն հանգուցեալ հօրն իւրեանց Դաւթին, յիշէք ) էին յղեալ ընդ մհ. Մելքոնին :
       Թուղթ մի եւս մեղադրութեան առ Բալուայ Առաջնորդ Գէորգ վարդապետն գրեաց ի պատասխանի թղթոյն: (Որ ի պատմութեան ՌՄԻԱ թուոջն եւ ի մարտի ԺԲ յիշեցեալ է ), զի վասն օրինազանցութեանց գրեալ էր սրբ. վեհին թէ` մեր ժողովուրդքս զմեզ նեղեն թէ` յայլ տեղիս օրինազանցութիւն առնեն. մեզ եւս հրաման տուր որ մեք եւս առնեմք: Գրեաց թէ` զայժ ասելովդ հրամանի խնդրես ասէ ի մէնջ , թէ հրաման տուր, որ կայս ընդ այրւոյ պսակիցի: Այդ խնդիրդ անկարելի է ասէ: Զի մինչեւ ցայժմ դու զայդ ժողովուրդսդ վայելես, իսկ զցաւս դոցա ի վերայ մեր ձգես, եւ կամիս պատճառս շինել զմեզ դոցին մեղացն : Եւ մանաւանդ` մինչեւ ցայժմ զինչ կերպիւ եւ կամեցեալ եւս, կթեալ եւս ասէ զդոսա: Այժմ երեւի թէ` կամիս, զի այդու կերպիւ եւսկթիցես զդոսա, եւ բացցես վասն քոյ զդուռն մի եւս արդեանց. իսկ պատճառն մեղաց մեք լիցուք իզուր: Այլ ոչ այդպէս. զի այդ ժողովուրդդ եւ վիճակդ քեզ է ասէ հաւատացեալ յԱստուծոյ, ուրեմն` ի չլինիլ քեզ բարւոքապէս կառավարիչ դոցին, զարիւնս դոցա ի ձեռաց քոց խնդրելոց է Աստուած: Ուրեմն` յո՞ր կոչումն կոչեցեալ եւս. կաց ի սմին. եւ զոր ինչ հարկ եւ պատշաճ է Առաջնորդութեանդ, խոհեմաբար ընտրեա ' եւ հոգա. եւ զցաւն քո մի արկաներ ի վերայ մեր: Ապա թէ ոչ, այլ ո՞յր աղագաւ եւս ասէ կարգեցեալ դու դոցա Առաջնորդ: Իսկ թէ կամիս զի կոնդակ յղեսցուք ասէ, որ այնու կանոնաւ կառավարիցես զժողովուրդսդ, ահա յառաջագոյն եւս զկոնդակ խնդրեցեր, եւ մեք յղեցաք. (որ ի պատմութեան ՌՄԺ երորդ ամին, եւ ի ... յիշեցեալ է ) զոր ինչ կանոնս ի նմա գրեալ եմք, յառաջ տար, եւ ըստ այնմ կանոնի կառավարեա ' ասէ զժողովուրդսդ: Ապա թէ զայն կանոնսն յայդր յառաջացուցանել ո'չ կարես ասէ, այլ զի՞նչ խնդրես ասէ ի մէնջ, տարին մի անգամ կոնդակ չեմք գրելոց ասէ: Եւ այլ այսպիսի բանք շատ: Այլ եւ` ընդ փեսային իւրոյ Աջահամբոյր էր յղեալ վասն սրբ. վեհին: Եւ թէպէտ սրբ. վեհն ոչ կամէր առնուլ, բայց յետոյ խնայելով ի նա էառ. սակայն գրեաց նմա թէ` զյղեալդ ընդ բերողացն յետս դարձուցի առ քեզ, զի ի վերայ աղքատ վանիցդ խարճեսցես: Յղեցաւ այս ընդ փեսային իւրոյ առ նա: Կարնոյ եւ Յամթայ ուխտաւորքն ելին ի միասին ի ս. Աթոռոյս, ի յունիսի ԻԲ :
       Թուղթ եւս օրհնութեանի ի Թօխաթ բնակեալ Ուռումելու վաճառականցն գրեաց: Զի ի մէնջ իւրեանց գանձանակ էին հաստատեալ յանուն ս. Աթոռոյս. եւ զմհ. Յարութիւն ոմն գանձապետ էին կարգեալ ս. Աթոռոյս, եւ զարդիւնս գանձանակին ընդ Կարբեցի մհ. Յովաննէսին յղեալ էին ի ս. Աթոռս: Եւ գանձապետին յատուկ պատուէր գրեաց: Զի ամ յամէ ժողովեալ գանձանակադրամն, ի ս. Աթոռս հասուսցէ: Զայս գիրս Կարբեցի մհ. Յովաննէսի ետուք, տանիլ ընդ իւր, եւ տալ նոցա :
       Իսկ եւ` Կարնոյ փաշայի սարաֆ մհ. Կարապետի եղբայր մհ. Յովաննէսին եւ Բ որդւոցն Ա հատ տօնացոյց` Ա Աղօթից գիրք, եւ Ա Տաղարան ետուք: Ա հատ տօնացոյց եւս Կարբեցի մհ. Յովաննէսին ետուք: Որ ընդ սոսա յուխտ էր եկեալ ի Թօխաթու: