Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Իմ սիրելի եղբօր ի Քրիստոս Եղիային Քրիստոսառաք ողջոյն մատուցանեմ։ Մալում լինի քո հրամանուցն, որ քո հրամանուց գրած սիրո գիրն, որ գրեր էին մայիսի 14 ումն, եհաս առ նուաստութիւնս մեր յուլիս հինգումն, կարդացինք եւ ամենայն մաթլապն իմացանք։ Շնորհակալ եմ հրամանուցդ, որ մեզ գրով քով մխիթարեցիր եւ մեր հոգեւոր սէրն ոչ ես մոռացել։
       Դարձեալ գրել էին մեր պատրի Մօնիերին կողմանէ եւ մեր ոչ էլած սուտ էլչուն։ Նախ որ պատրի Մոնիերին տեղն ջիզուիտ վանիցն Բեռնարդն է, որ է առաջնորդ եւ մեծաւոր, այժմու ժամանակ ոչ կարէ գալ, ժամանակ ինչ տեսնում է, թէ քո հրամանուցդ սիրով ողջոյն կանէ։ Եւ մուսիի Ռուզաթի բանն հարցանես խաղք եւ խայտառակ եղեւ աշխարհի մէջ, որ իւր նամային իւր անունն չկա , Էհտիմայ Դօվլաթն մաճլիսն տարաւ, ինչ որ փէշքաշ ունէր, առաւ. շահի մէճլիսն այլ գնաց շատ։ Էն մհրամէն, որ բերեր էր, Կ (60) թումանի այլ փէշքաշ տարաւ. տեղէս պարտուք առաւ, այսչափ փէշքէշ մուշատավայ (3) թուման ամէն թեթեւ խալաթ տուին ի նա։ Յետոյ զիր ուզեց թէ՝ իմ նամէն ջեջղապն տուէք, որ գնամ։ Էհտիմայ Դօվլաթըն ասաց թէ՝ դու սուտ էլչի ես, ուսկից եկար, դէնն գնայ։ Այսպէս պաշարեալ մնաց, դռան մարդիքն դուրս արաւ , մին ղազցեկի մինին չտուեց, այսպէս անօթի ծարաւ ման կու գան եւ կանիծեն։ Եւ մեր քաղաքացի տղայոցն շատ սիթամ եղաւ, մին փող չունին, որ հացի տան, ամէնն պատրի Մօնիերին վեզն անկեր են։ Այս էլչուս բանն նման չէ, զերա բովանդակ ջուղայեցոց հերձուածողացն ծաղրելի եղանք։
       Եւ եթէ նուաստիս որպէսութիւնն հարցանես, նուաստս քո աղօթիւն, հրամանուցդ պարոն Շահրիմանի եկեղեցումն եմ, շատ սիրով զիս ընդունեց պարոն Շահրիմանն. դպրոցատունն բացեր եմ եւ երեխայից վարժապետ եմ։ Պարոն Շահրիմանն խօսքն հետ ինձ ամէն օր այս է, որ իր որդին եւ քո հրամանուցդ ծառան ողորկէ Հռոմայ դպրատունն, տասը տարի կարդա եւ գայ տեղս, որ նա դպրապետ լինի։ Եւ իմ տունն՝ պիտի տեղս բերէ, նորա կամքն եւ դիտաւորիթիւն այս է. ես այլ կամք տուի։
       Խնդրեմ, որ աղօթող լինես եղբայր իմ, թողութիւն անես, նաչաղութեան մէջ գրեցի, ոչ կարացի երկար թուղթ գրել։
       Մեր քաղաքացի Պօղոսն, երկու Մօվսէսքն, Յոհանը սիրով ողջոյն մատուցանեն հրամանուցդ։ Ողջ լեր։
       Ծառայ պատրաստական Մելքոն Առաքելական Պաղտասարեան։
       Գրեցաւ ՌԴԺԷ (1717) օգոստոսի ԺԱ (11) Հայոց Ջուղայ Շահրիմանենց եկեղեցումն։
       Հասցէ գիրս Թավրիզ կամ Շամախի ի ձեռն սիրելի եղբօրն մերոյ Արզրումցի Մուշեղեանց Աստուածատուրի որդի պարոն Եղիայի ղուլուղն, իւր մինն հազար լինի։
      
       Նամակի վրայ Եղիան արել է հետեւեալ նշումը.
       «Հասաւ Թարվէզ Սպահանու Էրզըմցի տէր Մելքօնէն 1717 նօվեմբերի 16, պատասխանեցի դեկտեմբերի 7»։
      
       (Թղթապանակ «B» N 8)