Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Իմ հոգեւոր հայր պարոն Ղազարիտ
      
       1718 ապրիլ 22. Թարվէզ։
      
       Ներքո գրեալ ծառայէս հասցէ բազում սիրօվ ողջոյն առ վերո եւ իմ ծնօղ մայր Նանէյիս, մօրքուրիս եւ այլ մեզ հարցանօղաց յոյժ սիրօվ ողջոյն մատուցանեմ լիցի ընդունակ։
       Մալում լինի քո հրամանուցն պարոն, որ հրամանուց Բ (2) գիրն մեզ հասաւ, ինչ որ գրել ես, ամէնն իմացա։
       Գրել ես թէ՝ ամեն զատն առինք, ձի չի կա։ Մեկե՞ր Էրզրմ ձին ղահաթ եղաւ ինձ համար. ձի շատ կայ, ամա փողի չես ղիմիշ անել. Ե (5) ղուռուշ, Ժ (10) ղուռուշ ավել տուր, լաւ ձի առ, հլպթ։ Էս գիրն որ քեզ կու հասնի, շուտօվ մին լաւ, լաւ ձի առնուք ղրկեք. պուրտէն լաւն շինել տվէք, քանարներն սաչախ։
       Մին էլ մեզ խիստ թահտի Բ (2) լաւ նօքար պիտի՝ մին սէյիս, մին փեշխզմեթ, հլպթ. մուղիաթ լինիք՝ մին լաւ ձիու լեզու գիտեցօղ սէյիս եւ մին լաւ տէա, որ փէշխզմաթ լինի, աղին առաջն խզմեթծ անէ. էս Բ (2) աղէն ճարես, ղրես։
       Առէջ գրել էյի, թէ Սարքիսն գար, լաւ խեր կու տեսնու, ամա չուն որ կարքվեցաւ, գիտեմ, էլ չի գալ, ուրիշ ֆիքր անէք։ Զարդաւա կզի բանն որ գրել ես առաչուց, մուղիաթ էյի, ամա չի կար, ինչ որ կար, կրակի գին էր, խրտտարն շատ է, մին էլ որ ես ուրիշ բանի ձեռ չեմ կարիլ տալ, անճախ աղի բանն կարեմ տեսնուլ , որ ինձ նիսպաթ է։ Ղեւոնդն բերել տվի, որ աղին ղուլուղն ասէ. մին քանի աւուր գու գա տեղս։ Պզտիկին գրեցի թէ՝ Շամախի մահ յընկնի, գա, թէ ոչ՝ մնա Շ(ա)մախի։ Ես էստուց առէջ ինչ որ գրել եմ Արութենին, գրերը կարթալ տաք, զատերն առնուք։
       Հալապեցի խօճա Սաֆարի որդի Քաթէհին հետ ամանեթ ղրկեցի, գիտեմ, հասած կու լինի. պուխարու մօրթի չի կա, որ ինձ համար գտակ անեյի, գրեցի Շամախու ղրկեն։ Գրել ես թէ՝ Ղեւոնդին բարի անունն լսեցի. Էն պարաթն որ դուն լսել ես, այնպէս չէ. ֆարաշի այնպէս լինի, ինչո՞ւ բետնամ գլնիս։ Գիտեն որ դուն մին փուչ բանի համար կնեղանաս, անոր համար քեզ կասեն է՞ր չեն ինձ էլ ասել , չուն որ գիտեմ ջուղապն տալ։ 11ա || Աստուած սիրել ես, էնտենց փուչ բաներու համար ո՛չ դուն նեղացի, ո՛չ ինձ նեղացրու .. թէ որ գիտենաս ողորդ է, դուն պիտի այնպէս ջուղապ տաս, որ տուշմնի սիրտն էրվի , ասած խոսքերուն փոշիման լինին։ Աստված յերկար օմր տա քո հրամանուցն, այնպէս մին բնութիւն ունիս, որ մին մարթ ուզէ վրե վրա մին լու սպաթ անէ լեզնով, ուղտ կու դառնա, մեր վրա սպաթ կու լինի։ Մարթ պիտի իր մարդուն պակասութիւն ծածկէ, պէլքի դուշմաններն լսել էյին, չէյին աւատալ, քազնօվ սպաթ արին. ինչպէ՞ս անեմ՝ մօրթեմ մէրն է, ո՞ւմ ասեմ։ Աստուած աղաչեմ պիտի, որ շնորհք տայ։
       Ասում ես՝ ինչ ֆիրք ունէյի, ինչ բան զուհուր արաւ։ Էս բանիս համար քու ֆիրքրն մի քցել, ինչ որ կամիս, կանես, ինձ ղապուլ է, ինչ որ ըամիս եւ չես անել, ղապուլ է, եւ ինչ որ կու կամիս եւ ոչ կանես, նա էլ ինձ ղապուլ է, միայն թէ քեզանից մին օրհնութեն գուզեմ եւ մեզ աղօթից չի մօռանաս։ Ողջ լեր։
       Թէ իմանաս, նոր յելած սիքան ապրիլի Ժ (10) տվին Թ[ա]րվէզ։ Ապասին Է (7) դանկ է, ամա սաֆ արծաթ ունի։ Գումիշխանու արծաթի մեծ քաշն կառնուն։ ԺԵՌ (15000) սիվիլան, ԺԸ (18) շահի, զրա ղուրուշ քաղթ յըռթանն նմանապէս։ Ասլանլուն՝ ԺԴ (14) շահի, մին պիստի ըռապն ԺԵ (15) շահի, մին պիստի նոր զօլաթան՝ ԺԱ (11) շահի, Զ (6) փող. յեալտուզն՝ է (30) շահի, ունկրուզն՝ ԻԹ (19) կէս այ, ամա պելքի՝ էլ աւելան ա, զեպա Սպահան օսկի կտրում են Լ (30) շահօվ խարճ է եւ այլքն նմանապէս։
       Եւ եթէ իմ էհուալն հարցանես, ողջ եւ առողջ եւ տեղս նստում եմ. աղէն քո հրամանոցն շատ բարեւ կանէ։
       Գրել ես թէ՝ Խ (40) ղուռուշ Արութենին տալում խրիտ ղրկէ։ տեղս այնպէս խրիտ չի կա, որ խեր լինի, ինչ որ խարճել է մեր աճմներէն, առ տուր, պարաթ արա, ես տեղս կու տամ պարոն Պաղտասարին։
      
       Ծառա Էլիյաս
       Այս գիրն ներքո գրին հետ մօհրեցի ապրիլի 24։