Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
17ա || N 8. Սիրելի եխպայր Արութինիտ
      
       1718 յուլիս 5. Թարվէզ
      
       Առ Արութինիտ յայտ լիցի, որ քո հրամանուց նմր[ա ] 5 գիրտ ընկալաք ձեռամբ շաթր Մուրատխանին, ամէն էհուալին յեթուկ եղաք։ Քո հրամանուց փողի քուլիյա ջամն արաւ, շաթրին տված երկու ղուռուշօվն, մին ՃԼԶ (136) ղուռուշ, զառապխանի վրադիրն արաւ՝ ղուռուշին վեց փող ութ ղուռուշ, ՃԼԶ (136) ղուռուշին հետ կանէ ՃԽԴ (144) ղուռուշ, յեօլպօռճին գու հարըրին ութ ղուռուշ, ես տաս ղուռուշ հեսապ արի, որ հարիուր ԽԴ (144) ղուռուշի վրադիրն կանէր ԺԴ (14) ղուռուշ, ես ԺԵ (15) հեսապ արի գլուխն։ Էս գիրն որ քեզ հասնի, առնուս մեր Ղազարէն մին հարիուր ԽԴ (144) ղուռուշ գլուխն եւ ԺԵ (15) ղուռուշ վերադիրն, որ ջամն է ՃԾԹ (159) ղուռուշ առնուս Ղազարէն, ես նրան գրեմ եմ։
       Եւ այ մեր (ծանր ) գրած խոսքերուն թողութիւն շնորհես. ինչպես որ քո խաթրն մնաց իմ գրածին, իմ խաթրն հազարապատիկ եւս առաւել մնաց, բայց առաւել սիրոյս քեզ սգաստացուցի, որ եխպայր, իրաւի որ ես գիտեմ դուն ինձ շատ կը սիրես, ես էլ քեզ շատ կու սիրեմ, ամա պազի անգամ թշնամու եւ հօտած բերան խօսքերու մտիկ անել պետ չէ։
       Ղազարին քեզ տալիքն առ, մեր հսապների մէջն մի խառնել։ Գրել ես թէ՝ «Լսեցի թէ իմ գրին գրա բարկացել ես ». դուն դատասհան արա թէ իմ բարկանալն տեղ ունի՞, թէ ոչ. ես քո հրամանուցն եխպայրաբար սիրօվ ԻԶ (26) գիր գրեցի, ամենն մինն հեքաթի պէս ձիու համար, քո հրամանքն ողջ մոռացար, իմ ալ չուխա հաքնելուն ֆիքրն յընկար. իմ ալ չուխա հաքնիլն ընդ դէմ աստծո՞յ, թէ ընդէմ եկեղեցո՞յ, թէ ընդ դէմ մարդո՞յ, դուն ասա։ Ես էս մարթին ումիտվար արի, թէ այնպէս ձի գու գա, որ Թավրէզ թամաշա անեն, աստուած երկար օմր տայ, մին կատու ղրկեցիր։ Աղի գլուխն ողջ լինի. իմն եւ քոնն, թանկութեան, էժանութեանն համար չէ, թէք ձին լաւ լինէր, քէսիմօվ։ Քո հրամանքն գովել ես ունկն, սաղրին, աչքն, պալտրն եւ ամենայն ինչ տաւասար անպակաս, ես քո հրամանոցն մին բան ասեմ, լաւ մտածէ. մա՞րդն է գեղեցիկ, թէ կինն, մա՞րդն է կարօղ, թէ կինն, ի՞նչ նշանօվ կու կջոկվի մարդն եւ կինն։ Միայն թէ մին նշանն որ կու տեսնուն, գիմանա[ն]՝ թէ այս այր, այս կին է, այս կարօղ է եւ սայ՝ անկար։ Նմանապէս մին նշանօվ ջոկվի ձի[ի]ն կարօղն անկարէն, ղուռու պալտր Ջօլմակ ղառն եւ այլք, պուլար փուշ տուր։ Բարօվ Մալխասն գայ, գրեմ, որ քեզ ասէ, փորձես, մտածես, զարմանաս, Էն ուխտն, որ ինձ հետ դրել ես՝ թէ մահ հասանի, մարթու չասես, էն ուխտն պարտ ես պահել։
       Ես քեզ գրել էի, թէ էտ օսկոռներն տես՝ թէ քեզ խարճէ, գրէ, որ ղրկեմ, իսկի ջուղապ չարիր, ես չի ղրկեցի թէ փողօվ առնուս, թէ քեզ պետկական է, գրէ, էլ կողարկեմ, քեզանէ փող չեմ ուզել, այնպէս իմանաս։
       Մին էլ քո հրամանուցն մին պատուէր տամ, լաւ միտըտ պահէ, շատ շահէ եւ օգուտ. թէ իմն, թէ ալյոց բարեկամաց, որ մին գիր գու գայ քեզ, մին երկու անգամ կարդայ երկու երեք օրն մին անգամ, զերա ամեն մի կարդալուց մին ուրիշ պարաթ խօսք գիմանաս։ Եւ գիրն զայ մի անել, պահէ, մին օր պետք գու գայ, ուրիշի ձեռք մի տալ կարդալու (թէ խիստ բարեկամտ է՝ դուն կարդա, նայ իմանա Մին էլ որ՝ պատասխան գրած ժամանակը, նրա գիրն դիր առէջտ, գլխէն խօսք խօսք կարդա՝ պատասխանէ, որժամ վերջն լինի, յետո դուն ինչ գուզես՝ գրէ։ Եւ էն գրին պատասխանն արիր, վրան գրէ թէ՝ էս գրի պատասխանն ղրկեցի, յետո գիրն պահէ։
       Մին էլ՝ քանի անգամ գրեցի որ Բարղամի մանչուն համար, ասում ես՝ «Հարզաքար է »։ Ես էլ գիտեմ, ամա մեր աղէն մին ձիասէր մարթ է, մին այնպէս մարդ գուզէ, որ լաւ ձիու խզմեթ անել գիտնայ, համ թալիմ տալ…