Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
19բ || N 7 Իմ սիրելի պատրի Թաթէոսիտ օրհնեալ յաջն համբուրեմ խանթերց ողջունիւ։
      
       1718 յուլիսի 18 Թարվէզ։
      
       Ծանուցումն լիցի հօրտ մերո, որ քո հրամանոց նմրա 12 գիրն ինձ հասաւ յուլիս 7, որ գրել ես պատրի Բեռնապտոսի համար՝ ասաց՝ շատ անգամ գրեցի։ Ես աղաչանք արի որ՝ մին գիր էլ գրում է[ս ], ղրւում էս թղթաբեր թլմաճ Յօվսէփին հետ եւ պատրի Մուքայելի էհուալն գիմանաս Յօվսէփիցն։ Ես էլ գրել եմ պատրի Մունիերին, որ լաւ իմանայ պարոն Մուքայելի էհուալն, ինձ գրէ։ Դեռ խապար չէ եկել։ Եւ աղա[րկ]եցի պարոն Մունիերին, որ պարոն Մուքելի գիրն իւր գրի մէջն դնէ ղրկէ ինձ, որ չի կորցւի։ Ինձ հասնիլն՝ բաց կուղարկեմ հրամանուցտ, զերա ինչ որ Սպահանայ գիր գու գայ, մեր շաթրներն գու բերեն, չի կորցվիլ։ Եւ քու գրած գիրտ կողարկեմ Սպահան պատրի Մուքայելին։ Ձեր թաքաւորած իսկի իքմին չեմ լսել։ սայի ֆռանսուզինցն մարթ զատ չի կարել առնուլ։ Թէ գուզես որ պաշմախտ քեզ հասնի, պատր[ի ] Բեռնարտոսէն գրէ, որ նայ առնու, ինձ տայ, ես ղրկեմ հրամանուցտ։
       Յետ երից աւուրց իմ ախպեր Ղեւոնտն կու գնա Սպահան, քեզանից աղօթք կու խնդրէ։ Եւ մեզ աղօթից չի մօռանաս։ Ողջ լեր ի տէր, ամէն։
      
       Հոգեւոր հօրդ ծառա Էլեյաս Աստուածատրեան Ջեյրանե։
      
       Այս հօրդ ծառա Էլեյաս Աստուածատրեան Ջեյրանե։
      
       Այս վերո գիր գրեցի տվի ֆռանսուզ էլչու թլմաչ Յուսէփի ձեռօվն Երեւան հասցէ պ[ա]տ[ր]ի Թաթէոսին։ Մօհրեցի յուլիսի 19, իւր նմրա 12 գրի պատասխան[ն]։