Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N1. Առ իմ սիրելի հոգեւոր հայր Յակոբ վարդապետիտ օրհնեալ յաջն համբուրեմ
      
       1719 հունիսի 11. Թարվէզ
      
       Ընկալա սիրոյ եւ օրհնութեան նամակն տեառն իմո յունիս վեց ձեռամբ Սիամաւոն ձիաքաշէն։ Հրամայեալ էյիր թէ՝ մին գիր էլ ղրկեցիր էստի յառէջ, որ հասուցանէյիր պարոն Լէօնառտին, ինձ չի հասաւ, միայն թէ այս մին գիրն որ քանի աւուր յետ կողարկեմ Սպահան։ Առաջ ինձ գրում էր թէ՝ պիտի գար Շամախի։ Անցեալ օրն մին գիր էկաւ, մր գրել էր պատրի Լէօնառտին, թէ մնալոյ է Սպահան մի ժամանակ։ Առաջի գրերն իսկի ինձ չի հասել, զի ոչ գիտէի ինչպէս վրան գրել պիտի։ Եխպայր Արութինին ծանուցեալ էյի, թէ որժամ գիր գրէք այս ինչ կերպիւ, վրէն գրէք հասցէ՝ Թարվիզ Պալէօզի նազր Էլիյեասի ձեռն։ Թարվէզ մեծ քաղաք է։ Մին էլ գրում են՝ քարվանսարայն հասցէ քուռչի Եղիյին։ Ես ոչ եմ քարվանսարայն եւ ոչ գիտեն թէ ես քուռչի եմ, վասն այդ պատճառի գիրն ինձ չի հասիլ։
       Եխպայր Արութինն մին փէշտամալ ուզել է, մեկէլ ուզելօվ կողարկեմ, փոքր նեղացուց ինձ։ Գիտեմ, որ հաւատարիմ բարեկամ է, առաւել քան իմ եխպարքն։ Եւ շատ շնորհակալ եմ, որ ինչ որ լսէ, ինձ գիմացնէ։ Համա խնդրեմ, որ ամենայն ժամ ինձ գրէ լսածն եւ ինքն չաւատա , ես պատասխանեմ ճշմարտութեամբ։ Վասն նախանձո մատնեցին, քանի որ ես իմ գլուխ էյի, ինչպէս հարկ էր, այնպէս կանէյի, հիմա որ այս մեծութեան պաշտոնեայ եմ, որպէս պատշաճ է եւ հարկ է, այնպէս պիտի անել։ Ողորդ է, որ էն սգեստն որ տեղս որ հաքնելն ամօթ է, թէ որ տեղս չի հաքնեմ եւս առաւել մին ամօթ կու լինի, քանզի իմ բան է մեծամեծաց դուռն գնալ. էս սովորութիւնն է, որժամ մարթ գնա մեծի կուշտն , հանդերձին մտիկ կանեն, թէ լաւ հանդերձ ունի, ինչ կամքն է կատարեն եւ պատվեն, թէ վատ է հանդերձն, ամենեւին չեն ասիլ թէ օվ է կամ ինչ է խօսում. էս թագաւորի բանն է էսպէս թէ չի լինի, չի լինիլ։ Այսպէս բանի համար արժա՞ն է կրել զնախատանս։ Թէ իմանաք ընդդէմ օրինաց գործեմ, որչափ կարէք նախատեցէք, սիրօվ ընդունիմ, օգնականութեամբ Յիսուսի եւ միջնորդ աղօթից քոց ոչ գործեմ ընդդէմ աստուծոյ օրինաց։
       Խնդրել էյիր չայ։ Այժմում տեղս չի կայ, Շամախու գալող լինի, ճարեմ հասուցանեմ ծառայութիւն քո։ Չունիմ ուրիշ խապար ծանուցանել հօրտ իմո։ Ես սիրո ողջոյն մատո մեզ հարանօղ եխպարց լիցի ընդունակ։ Աղերսեմ թախանձանօք առ հայր իմ, որ ոչ մոռանա յետենալ ծառա Եղիեան քո հանդերձ եխպայր քո յիշատակել առաջի անմահ գառին աստուծո առեալ շնորհ բաշխեսցես ծառայից քոց։
      
       Եւ այժմ մնամ ի սէր հայրութեան քո վերապատույլոյտ յատնեալ ծառայից ծառա ամենախոնարհ պաշտոնեայ Էլիյեաս Աստուծատուրեան։
      
       Այս վերո գիրն գրեցի իրան նմրա 2 գիր պատասխանն, վերո երկու գրի հետ մօրեցի տվի էրզրմա ձի բերօղ Սիմաւոնին, որ սարքարի համար շաթր գնա, Հալէպ գնա։ Յունիսի 11։