Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
13բ || N 17 (49). Սիրելի եխպօրտ իմոյ պարոն Մօվսէսիտ
      
       1721 յուլիս 6. ի գիուղն Խլիջան։
      
       Քո գրած նմրա 75 առանց թիւ գիրտ մայիսի 31 մեզ հասաւ։ Այսօր էլ տեղս մին թարվիզեցի երէց էկաւ քեզանից բարեւ բերեց. է՞ր չէյիր մին գիր գրել, քանի որ ան սային ղրկել եմ, մինչի այս կէտս մին խապար չէ եկել եւ ոչ գիտեմ թէ սային առողջ մտաւ Էրզրմ, թէ ոչ։ Անցեալ օրերս ֆռանսիզն քաղաքիցն էկաւ, ինձ խապար բերեց ասելօվ թէ՝ Էրզրմա յենկիչարիք եկին տեղս, ասին թէ՝ աղէն Ժ (10) օր էր, որ Էրզրմ դախլ էր եղել որ մեք յելանք, չեմ գիտել թէ ղօրթ ասաց, թէ սուտ։ Հալպաթ դուն էլ տեղանքտ մին լաւ խապար առնուս , մեզ գրես։ Լսեցի թէ դուն սայի ես ղրկել, չիմացանք ինչ պատճառ է եւ այն քու ղրկած սային, որ գու գայ, ամէն էհուալն մեզ գրես։ Ապրիլի 25 Հալպա աղէն ինձ մին գիր գրել էր թէ՝ առաւօտն գելնում , այնուհետեւ էլ աղիցն ինձ խապար չէ էկել։
       Հին ինքմիններս յորն կորաւ, յորն ասոր անոր տվի, դուն ողջ կացիր, նորն կտրէ, մի հոքալ, աստուած մեծ է եւ իւր ողորմութիւն շատ։ Դուն՝ Օրտվար, մղտսին՝ Նախջուան շատ կմնա՞ք, կամ թէ ի՞նչ բանի մնացիք՝ մի ըստ միոչէ մեզ շուտօվ գրես Թարվէզ օթուրաղ մանչերուն վրան, նրանք ինձ կհասուցանեն։ Դուն տեղտ ճանփու վրայ ես, պիտի որ քանց ինձ լաւ խապար առնուք, հալպաթ ինչ խապար որ լսէք, ինձ գիր պակաս չանես։ Մղտսին տուն է՞ր չը գնաց, պատճառն ի՞նչ է։
       Մին վալանտիզի շաթր էկաւ Հալպա, ասաց թէ՝ աղէն Անթապ տեսա, բերանօվ ապսպրել էր թէ՝ գնա Նազրին ասա թէ՝ պարխանան աղրլուղն կթողում ես եւ Օվանէսն սալթ գու գամ Թավրէզ, որ մինչի պարխանին գալն Թարվէզու բանն տեսնում։ Այսօր 2 ամիս եւ 9 օր է, որ այն շաթրն աղին || Անթապ է, թողել, չեմ գիտել թէ գլխուն ինչ էկաւ, մին գալօղ ալ չը կայ Էրզրմայ, որ շիտակ խապար յիմանամք, մնացել եմ տարակուսաց, մին շիտակ խապար կնայիմ, որ ասոր գօրա ֆիքր քաշեմ։
       Այս գիրս մին լաւ էխտիպարի մարդու յետ ղրկես Գանճայ։ Նօքար չունիմ, թէ Մելիքսէթի գրած թոխաթցի տղան տեղտ լինի, նա ղրկես, եւ այլ ողջ լեր ի փեռս Յիսուսի։
      
       Ծառայիցն ծառա Էլիաս Մուշեխանց։
      
       Այս գիրն գրեցի յուլիս 6 եւ ներքո գրերիս հետ մօհրեցի եւ տվի խլիջանցի Քօվսարին, որ տանի Թարվէզ տայ Հայրումի որդի Մուքայելին, որ նայ ղրկէ Օրտուար եւ (տա ) եխպայ(ր ) Մովսէսին յուլիս 6, նոր[ա ] 75 գրի պատասխանն։