Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N35. Միուս գիրն որ սարայ հետ էր, թարգմանի այսպէս.
      
       Պարոն Էլիաս Մուշեք
      
       Համատան. 18 սեպտեմբերի 1722։
      
       Պարոն, էն չաղն, որ գերացի էս ամսի 7-իցն եւ ֆրսանտ չեղաւ, 38բ || ղրկէյի, յընկեր արի այս գրիւս եւ այսու քեզ կգրեմ շատ, թէ ինչպէս անել, որ իմ բաներն թամամես Թարվէզ։ Յառաջ քան Սպահանա քեզ գրեցի թէ՝ ճշմարտապէս մեզ խապար էկաւ թէ 3 նավ գու գար Հինտիստանու Բանտարապաս մեր ֆռանցէզ գումբանի համար, ընտուց երկու լցվել է Բանկալու ապրանքիցն եւ մինն Ֆռանկիստանու, մեծ բաժինն չուխայ է, գուման չունիմ թէ էս նաւերն հասան Բանտրապաս, չավատամ թէ էս բաներն լսելօվ կարենան ապրանք ծախել անդ, ամայ ումիտօվ թէ Սպահան շուտ կպրծնի, կիմանան անդ մի քանի ժամանակ, ըստուց յետեւ կարծեմ թէ մասլահաթ կանեն թէ գնան Պասրայ, որ ապրանքն յետ չը տանին Հինտիստան։
       Քանի որ կայ, որ Պաղտատու պազրկանք գնացին Պասրայ, չունքի խապար էլաւ թէ՝ շատ ապրանք կայ, ես, որ տեղս մօտ եմ, կաւատամ թէ լաւ կանեմ գնալ Պասրայ, որ անդ կարենամ լաւ բան շինել ինձ համար եւ ծառայեմ գումբանիային, զէրա տեղն թարգման չը կայ, որպէս Բանտար։
       Եւ այլ ուրիշ կերպ ֆիքր արի , թէ էս ճանփէն պատճառ գլնի, որ իմ Թարվէզու բաներն յետի գլնի, ամմա յոյս ունիմ թէ Սպահան շուտ կպրծնի։ Մուսիու գունսուլին գրեցի, որ քեզ օգնութիւն տայ, եթէ քեզ պէտք գլնի։ Այս կարես նրան գրել, որ քեզ մին թալիղայ կամ մին սըֆարիշլամայ, ամայ եթէ կարես փէշքաշօվն շինել իմ բաներն, առանց օգնութեան մուսիու գունսուլին, կարծեմ թէ էլ շուտ գլնի։
      
       էնչաղն որ Թարվէզ կհարցնեն քեզ ինձ համար, կասես թէ շահն ղրկեց, որ գնա Ղազպին հազր անէ թօփերն, ամա չը կարացի գնալ այն ճանփօվն, որ իմ իքմինն կորուցի տեղս եկի, որ լսեցի, թէ շահզատեն գու գէր Համատան եւ կսպասեմ, որ գայ այս ասլօվ էլ լաւ մտիկ կանեն քեզ։ Եւ եթէ ասես թէ ես գնացի Պասրայ, մեր բաներն տեղտ գերկարէ։
       Ինչպէս որ տեսնում եմ թէ շատ յուշ գլնի տեղս շահ տեսնուլ գուզեմ, որ իմ ապարնքն ծախես էստուց ջոկ որ գրում եմ ներքո իբր թէ։ Ամէն իմ գրեանքն եւ իմ գրերն, մին շիշ, որ կոթն 39ա || արծաթ է, տապանչէքն որ քեզ տվի, եւ ղալայ դիւիթն, եւ քանոնն, ղալամթրաշ ղալամ, եւ լաք եւ իմ ֆռանկի շորերն եւ պանաքի ղութումն են եւս աճամի շէնք դանակներն եւ այնք, որ ծախիլ չի լինիլ եւ որ կտեսնուս որ ինձ պետք գլնին եւ այլքն կծախես, քանի որ կարես թանկ ծախել։ Էն չաղն որ մօտ էյի Սպահանու յելնելու, Նօհբէկ Շահսեւանն որ առաջմէ Ղազպինու միրզայ Մումինին հետ էկել էր, որ ինքտ նրան լաւ կճանաչես, ինձ աղաչեց, որ ինձ հետ նրան բերեմ, որ տեսա որ ինքմին չունի եւ քաղցած մեռնում էր, քանի մի փող տվի նրան տվի նրան ինչպէս ներքո գրած է իբր թէ երկու թուման 21 ապասի նրանից հսապն գուզես, տվի երկու ոսկի, որ տալու էր փոքր, մատեան որ նրան համար առի երկու թուման, մին թամք՝ 5 ապասի կամ 200 դիան, ամէնն կանի երկու թուման 42 մահմուտի։ Փողիցն ջոկ իրան տվի քանի մի իքմին, որ նրան ձիու վրան դնէր, նրանից յետ առ իբր թէ իմ ձիգ թուֆանկն, եւ փալասխան, եւ իմ շահ թուրն եւ 3 ձիու շկամ օսմանլույի մին զին փուշ չուխայ մուտախլ կամ նաղաշի եւ մին սավուր պասմայ չուխայ, մին ձիու շապիք եւ մին ճոթ չախշուրցու լօնտռայ, մին ֆարսի գիրք եւ շատ ֆիշակնր եւ այլ ուրիշ ինքմին որ մոռացայ, կարես հարցանել եւ առնուլ։
       Եթէ նուշ առիր, որպէս ապսպրեցի, ղրկես Պասրա Համատանու եւ Պաղտատու վրայօվն, եւ այն իմ ինքմիններուն հետ, որ վերո գրեցի, թէ չը ծախես, եւ նրանք կու տաս մին լաւ իխտիպարու մարդու հետ եւ զամին կառնուս եւ կապսպրես քու բարեկամաց վրայ , որ Պաղտատ են, ամմայ էտ խարճն որ կանես, 40 հակիցն պակաս մի առնուլ։ Եթէ կտեսնուս որ Համատանա ճանփեն լաւ չի լինիլ, նրանք ղրկէ Դիարպէքիրու վրայօվն որ Շաթ գետիւն գայ մինչի Պասրա։ Մին քանի օր կայ, որ Թարվէզու քարվան էկաւ, խապար առի, որ շիտակ միրզա Մումինն մեռաւ, շատ տրտմեցայ, պիտի որ շատ փող դատեցաւ, որժամ որ խան էր, այսպէս ըշտապէ, որ պարտն առնուս։ Եթէ կտեսնուս, որ դիժար գլնի առնուլ, բանեցուր միրզա Շէֆին եւ աղայ Մումինն եւ այնք, որ 39բ || գիտես քեզ կարօղ են օգնութիւն գալ էս բանին համար, եթէ չը կարես փող առնուլ, որպէս որ նրա մուլք ունի Խլիջան, որոյ առաջմէ ինձ գուզէր տալ, եթէ քեզ տայ, գուզեն եւ Հաճի Դաւրիշն կառնու իրան գնօվն կամ տֆտիկօվ, առ, թէ ոչ մի առնուլ։ եթէ չուզեն որ ոչ մին կերպիւ քեզ փող չը տան, շուտօվ հաքիմօվ առ եւ խարճ արայ , եթէ պիտի, ամա մուղիաթ կաց, որ քեզանից չառնուն միրզա Մումինի գրերն, որոյ տունն էն գրի մէջն գրաւ է գրած։ Եթէ մինչի հիմի նուշ չառիր, լաւ կանես, որ չառնուս, եթէ առիր, ինձ ղրկէ , որպէս վերո քեզ գրեցի եւ յաւեցած փողին տֆտիկ առ եւ իստակել տուր, որպէս որ ես կանէյի կամ էտ փողն խրիտ կանես ուրիշ ապրանքի, որ խարճ գլնի Իզմիր։ Եթէ էտ ապրանքտ կտանիս Իզմիր, փող մի տալ Մղտսի Սարքսին, մինչ որ ծաշես ձեռիտ ապրանքն եւ կու տաս մղտսուն փողի գլուխն, շահն ես կու տամ։ Էսոնք որ կանես, յեւելի փողն տանիս Թոխաթ եւ տորոն առնուս, որն որ էժան է, որ կծախվի 40 կամ 50 ղռուշ ղանթարն եւ կտանիս Դիարպէքիր եւ շաթ [ր]օվն գու գաս Պասրայ եւ ինձ անդ կգտնուս, քանզի ես տեղն կբանիմ այնքան, որ գումբանիցն լինիմ եւ կամ մինչի պարսից յերկիրն հանտարտի։ Եթէ կտեսնուս, որ Ամպրումն փող ունի, մինակ տապանչի փողն մի առնուլ, որ տվեց Շեխմուրատ սուլթանին եւ զարպապի փողն եւս առ, որ ինք տարաւ տվեց Մահմատ Ալի խանին եւ ինքն զամին յելաւ թէ փող բերէ, եթէ փող չունի, տաւա մի՛ անել, որ կտեսնուս որ անշահ է։
       Գրեցի մուսիու գունսուլին եւ գիրն աստ դրի, որ ղրկես, երբ ճանփէն բացվի Սպահանայ եւ քեզ կողարկեմ պատկերն առանց կնիք, որ նրա ղրկես եւ նրան կողարկես եւս Մկրտչի ախպօր սանատն 3 թումանի, որ փողն առնու։ Որժամ նրա գիրն ղրկես եւ որ քեզ պէտք է օգնութիւն, նրանից գուզես, ինչպէս որ քեզ պետք է իմ բաներն տեսնելու համար։
       Լինի թէ ամէն բանն քեզ գրեցի թէ ինչ պիտիս անել, ամմայ որպէս որ բանն կփոխվի, ամէն ժամանակ ըստ բերման իւրոյ, քու խելքի վրա կթողնում որ անես, ինչպէս որ գիտես եւ կտեսնուս, որ աւել շահ գլնի ինձ համար միայն թէ երեք բանի վրայ մուղիաթ կաց, որ փող առնուս, որ ինձ 40ա || պարտ են եւ իմ փողն բանեցնես ապրանքի վրայ, որ քեզ գրեցի, երրորդ, որ էտ ապրանքն բերես Պասրայ, պիտի որ շատ մուղիաթ լինիս իմ շահի համար, որքան ճարես եւ որ խելօք երեւիս բաներիտ վրայ եւ պատճառ գլնի, որ մեծ գլնիս եթէ չանես, պատճառ գլնի, որ քեզ վնաս կհասնի։ Եւ այլ ուրիշ պատճառ պիտի, որ քեզ սիրտ տայ Պասրայ գալու, որպէս փչացաւ պարսից առեւտուրն, նոյնպէս փչանալոց է օսմանցու առեւտուրն, այսպէս մին սառֆ կու անես ինձ համար, քո շահն կճարես, էլի կտեսնուս շահ, քու ախպէրն Մովսէսն կարօղ է տեսնուլ, զերայ գիտես թէ որչանք մեծ է հնդկաց շահն, քան թէ պարսից եւ օսմանցոց աւել գլնի, էն չաղն որ կարօղ գլնին ծանօթք ձեզ բանացնել մասն որոյ ունին եւ որ կարօղ գլնին շաֆախաթ անել առեւտրի վրայ։ Եթէ յետ առնելուն յետեւ իմ ամէն մեծ պարտքերն, պիտի որ շատ մնաս միուս խուրտապարտքերուն համար, որ ինձ վնաս գլնի, ընտունք թող որ յետո ուրիշ ֆրսանտօվ կառնուս։
       Եթէ քու ախպէր Մօվսէսն Թարվիզ է, ինձանից բարեւ արայ եւ նրա հետ մուշաւ արայ բաներուս վրայ եւ ամէն բարեկամաց ողջոյն մատոյ, մանաւանդ Էրզրմու բարեկամաց։ Երբ գիր գրում լինիս, շատուց կայ, որ պատրի Մունիէրիցն խապար չունիմ, ինձ գրէ շնորք արայ, նրա խապարիցն եթէ՝ գիտես եւ ինձանից գրէ բարեւ, եթէ Էրզրմ է։ Եթէ խեղճ Գաբրիելն ողջ եւ առողջ Թարվէզ կհասնի, ինձ ծառայից մին տարի եւ նրան տվի մին հազար եւ էլ նրան կու տաս 12 հազար եւ ձեռնէն գիր կառնուս եւ դաստուր կու տաս, որ գնայ Իսպահան Սիմոնն մին թուման ինփ տվեց եւ նրան յետ տվի 10 ապասի եւ մնացած 8 հազար դիանն կու տաս եւ նրանից գիրն կառնուս։ Շուտօվ, որ քան կարես, ինձ գրէ։
      
       Ես եմ քո խոնարհ ծառա Հօնօռէ Պօռէկար։
      
       Էն չաղն, որ Սպահանայ յելար, քեզ ապսպրեցի թէ՝ ինձ փող ղրկէ պարաթօվ, եթէ ղրկեցիր, քեզ իմաց կանեմ, թէ չհասաւ՝ յետ կառնուս, ինչ որ տվիր։
       Իմ մօրն կորաւ, իսկի էն մօհրն ղապուլ չանես, միայն թէ իմ ձեռնագիրն չը տեսնուս, մի՛ ումօք ասել թէ՝ քեզ արսպրեցի թէ եկ Պասրայ։ Եւ ինձ ղրկղ նուշ որքան որ կարես. եթէ կարես շատ եւ շատ առնուլ, դուն բեր փողն ու կաւելնայ, էն ապրանքիցն առ, որ գիտես որ Հինտիստան շատ լաւ կանցնի։