Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Իմ սիրելի եխպայր պարոն Մօվսէսիտ
      
       1723 յուլիս 5. Թարվէզ։
      
       Քո հրամանուց գրած համար 87 Օրտւարա գրած գիրտ ինձ հասաւ. բուրտան յում որ տվել ես՝ տեղս չէ, ապսպրեցի Սրմապի Եղին, որ մուղիաթ լինի։ Եւ իմ էհուալն էստի յառաջ ողորկել եմ Ղունտաղչի Արութինին վերայ շաթրօվ, ինչպէս որ նրա գրի մէջն գրել եմ, դեռ եւս այսպէս է, այսօր էքուց են քցում՝ թէ քու փողն կամ կբուսցնեմք կամ մեք խազնիցն փառք, Պաղտատու պալիօզութիւն ինձ տվին , որ գնամ նստիմ։
       Թէ սրանց խօսքին աւատամ, վախեմ շատ յերկարէն, թէ վար ցգեմ գնամ, վախեմ, քանզի բանն գլուխ հասել է։ Մին էլ ինձ հրամայեցին, թէ նախ գնամ Հալապ, հսապ տամ, յետոյ գնամ Պաղտատ։ Վախում եմ Պայազիտօվն գալ, քանզի շատ խառնակ է, վասն այն երկու շաթրն ղրկեցի, որ Պայազիտու ինձ մին լաւ խապար յետ ղրկեն՝ թէ կարող եմ գալ՝ գամ, թէ ոչ՝ տեղս քարվան կայ, որ գնում են Համատան, ես էլ նրանց հետ գնամ։ եւ այս երկու շաթրի մին պիտի Հալապ գնա, շուտօվ երկու շաթր էլ բռնես, սրանց հետ յընկեր անես, մինն երթա Ստանպօլ, մինն՝ Հալապ, որ ջուխտ ջուխտ գնան։ Որչանք որ կարես շուտօվ ճամփու դնես, քանզի Սպահանա քափիտաններն թալանեց Աղուանն, ընտուր համար գրեցին, որ շուտ ղրկեմք այս խապարն, եւ դուն առնուս Սրմապեցի մարդիցն Խ (40) մառչիլ այն երկու բռնած շաթրներուն մուզտին, տեղն աւել պակաս հսապ կանեմք։ Եւ այս երկու շաթրն, որ տեղիցս ղրկեցի, նրանց փող մի տալ, միայն թէ՝ այն երկու ղասի[տ]ցն, որ նոր կբռնես եւ սրանց յընկեր կու տաս, հալապաթ, հազար հալպաթ, յաւել չը պահես, որքան կարես շուտօվ յեօլա ցգիր որ գնան։
       Ալիշվերիշիցն հարցանես, միայն թէ լօնտռան շատ լաւ է, ծաղիկն, լեղակն յերս չունի, թէ լինի լաւ ղումաշ ճոթեր, սահաթ եւ այլ թափառուշ ինքմին, շահն տեղս է, շատ լաւ կթախվի , եթէ գուզէք շուհօվ ղրկէք։ Շաթրներն չես թողուլ, որ տուն մտնուն, ո՛չ սրանց եւ ո՛չ այսուհետեւ օվ որ էլ գայ, ամենեւին չը թողուք որ տուն գան։ Այս շաթրներն պատրիքն են ղրկում, թէ ուռուսխաթ ուզեն տեղիցս վար կենալու քանզի վախում են մնալ, վասն այն պատրիքն քեզ շատ աղաչում են եւ բարեւ են առաքում։ Թէ մին սհաթ յառաջ ճամփու դնես, որ շուտ խապար գայ, երկու լաւ ճանփու վալատ ղասիտ բռնես, որ սրանց ճան8բ||փայ տանին , եւ շուտօվ յետ գան։ Ողջոյն մատո մօրս եւ մօրաքուրիս եւ այլ առհասարակ եխպարց լիցի ընդունակ։
      
       Ծառա Էլիաս։
      
       Այս գիրն գրեցի եւ Էրզրմա էկած 3 գիրն դրի մէջն եւ Խ (40) ղռ[ու]շի պարաթն մօհրեցի եւ տվի վերո շաթրներին։ Յուլիսի 5, որ գնան վեցում Էրզրում, տան իմ եխպայր պարոն Մօվսէսին։