Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
21ա. || N 2. Նոյեսբերի 24. Վերո գրի պատասխանն էկաւ Ռաշտու Մուսիու Տալանսօնիցն վերո Խոսրօվի ձեռօվն ֆռանսեւար, որ թարգմանի այսպէս.
      
       Պարոն. ուրախ եմ որ դուք մտածեցի[ք ] այս Կիլանօվն գալ, քանզի պատճառ գլնի , որ ձեր հետ խօսիմ եւ ինձ ուրախ կանէ, քանզի շատուց է, որ մի համշարի մարդո հետ չեմ խօսել։ Վեց շաբաթ կայ, որ իմ հին տեղն թողի, քանզի պրծա իմ ամէն բանն, որ ունէյի անդ , հիմի մեր պռիկատիէրի կուշտն եմ, այսինքն սպառապետ[ի Եթէ գուզէք իմ կուշտն գալ, ինձ շատ շնորխ կանէք, բայց ձեր խօսքին պատասխան տալու համար, փոքր հեռու եմ քաղաքէն եւ կաւատամ, որ դուք բան ունէք քաղքացոց հետն, վասն այն ոչ ոք ձեր կուշտն չի կարել գալ առանց հրամանաց սպառապետին։ Եթէ այս կերպիւս ռազի էք, շնորք արէք իմ կուշտն եկէք, եթէ հաճո չէ ձեզ, այս կերպիւս շնորք արէլ մեզ իմացուցէք, որ գամ ձեր տեսութիւն եւ ինչ ժամանակ որ գուզէք, ձեզ կտանիմ մեր սպառապետի կուշտն, եւ ձեզանից շնորհակալ է, որպէս վասն այն սալտատին, որ բերում էք մեզ։
       Մինչի գալն ձեզ կասեմ։ Որ ձեր խոնարհագոյն եւ սիրօվ պաշտոնեայն ձեր Տալանսօն
      
       Եւ վերնագիրն է. Պարոն Օվանէսին վրա, քանզի երկուսիս բերանօվն գրեցինք։
      
       Թիւն է 1723, Ռաշտ, նոյեմբ[ե]րի 13, հին տօմար։