Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Դեկտեմբերի 5 մին գիր էկաւ շահի բանակիցն վերո իմ գրած գրի պատասխանն վերո միրզա Ալի Նաղուցն մունշի մօմալէքիցն Մուստաֆա խան սարտարի շաթարօվն պարսկեվար, որ թարգմանի այսպէս։ Եւ մէջն մին գիր կար Էհտիմա Դօվլիցն։ Եւ այս միրզայի գրի թար[գ]մանոթիւն այս է.
      
       Հաւանած եւ ընտրելոցտ ի մէջ յընկերացտ քրիստոնէյից ազգէն հաւասարէն մէծ պարոն Յուվանէս եւ Յեահիյա բէկ։ Յետ առաքելո սէրն մեր, որ ձեզ յայտնի լինի, որ էս տեղն ձեր տեղն շատ դատարկ է եւ ձեր տեղն մեզ յայտնի էրեւում ա։
       Եւ ձեր գիրն մեզ հասաւ, շատ, շատ եւ շատ ուրախ եղաք, ձեր գիրն, գլուխն կնքած, շահի ծառայութիւնն հասուցի, թագաւորն իրան մաքուր ձեռօվն կնիքն բացեց, կարգած եւ իմ կուշտ ղրկեց, եւ հրամայել էր Էհտիմալ Դօվլին, թէ նրա պատասխանն շուտով գրէք։ Էհտիմալ Դօվլին ինձ հրամայեց, նրա բերանէն, նրա գիրն գրեցի եւ ինքն մօհրեց եւ ղրկեց ձեր ծառայութիւն։
       Թագաուորն եւ Էհիիմալ Դօվլին այսպէս հրամայում են թէ՝ Էս ծառայութիւն, որ ձեր վրա կերագեալ եմք, աստուծով, լաւ տեղն հասուցանէք, յետոյ ձեզ լաւ արժանաւոր պարգեւ հասուցանելոց եմք եւ ձեզ այնպէս պատիւ լինելոց է, որ հաճիք եւ շնորհակալութիւն մատուցանելոց էք։
       22բ || Բաղնեցն դիաց բաժա թալիղա գրել տվին , որ ոչ ումեք բան չունենա ձեր բաղնեցն հետ եւ նրա բանվորին հետ մարդ բան չունենա, բաղնեցն դիաց աներկբա լերուք։
       Եւ փողերուն դիաց, որ գուզէք էս յերկրիցն, մուհասիլ կարգեցաւ ի զօրուցն, որ առնուն։ Եւ ում որ էհտիպար ունէք, գրեցէք, որ տան։ Եթէ ինձ էհտիպար ունէք եւ իսկապէս գիտէք, որ թէ ես ձեր ապրանքն չեմ ուտել, գիր գրէ, որ ես առնում եւ պահեմ, մինչի որ դուն գաս աստուծօվ։ Ընդէ՞ր ձեր գիրն մեզ յետի է գալիս, պիտի հանապազ ձեր գիրն եւ թուղտն մեզ հասնի. ըստուց յետ հալպաթտ ա՝ ամէն որպիսութենիցն օրըստօրէ, գրէք, իմ կուշտն դրկէք։ Օսմանցու էհուալն՝ էն ժամանակն որ Գանծակու յերկրին վրա որ եկել էյին, որ Գանջա բռնեն, քաղաքացոց եւ օսմանցոց մէջն, 7 անգամ կռիւ անկաւ, ամէն անգամ օսմանցին կոտր կերաւ։ Նրանց թօփխանան պարսից ձեռ անկաւ։ Եօթն կռվումն ԷՌ (7000) մարդ օսմանլուիցն կոտորվիլ է։ Էն ժամումն Մահմատ ղուլի խանն էլ հասել է։ Էրզրմա Իպրահիմ փաշան ամա՜ն են կանչել ՛ փախել, մինչեւի որ իմ եխպար միրզա Մահմատ Հուսէյին Գանֆու Մստօֆին 3 մարդ օսմանցուցն բռնել է։ Այժմ մեր թագաւորի բանակն Նախիջեւանու յերկիրն է։
      
       Այսօր, որ երկուշափթի օր է, սաֆար ամսի 23 - ին, էս գիրն ձեզ գրվեցաւ։
       Հալպաթ, շուտօվ, պատասխանն շուտօվ գրէք եւ իմ կուշտն ղրկէք։ Պիտի որ շուտ շուտ գիրն իմ կուշտն հասնի եւ ինչ ծառայութիւն էլ որ ունենաք, գրեցէք։ Վերչ։
      
       Եւ վերչումն կնքել է իւր կնքաւն, որ է այսպէս.
       Բանտայի Շահիդին Ալի Նաղի