Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 65. Սիրելի պարոն Մօվսէսիտ ողջոյն
      
       1723 դետկտեմբերի 15. Ռաշտ։
      
       Էստուց յառաջ իմ համար 64 գիրն տվի մղտսի Աբդուլլային, որ բերէր Էրզր[ու]մ։ Յետո, քու գրած Էրզրմա համար 95 գիրտ մեզ հասաւ Դիլանի ձեռօվն, շատ ուրախացա քու գալն, որ վախտին հասար։ Հալպաթ հասանիլ գրոյս շուտօվ գաս տեղս, զերա ամէն խոսքն գրել չի լինի, խոսքեր շատ կայ։ Եւ թէ լաւ ձի ճարես, թէ ունիս՝ մին երկուսը բերես։ Եւ թէ օսմանոցու մարդ կայ նօքարի համար, երկու երեք տղա բեր, քանի մի դաստա թուղթ։
       Տեղս լօնտռան, մահուտն լաւ է։ Այս գիրն ղրկէ Ղազարին մին էհտիպարի մարդօվ։ Այս գրի մէջն գրել եմ էլչուն, որ Ղազարին տիրութիւն անէ եւ լաւ մարդու հետ ղրկէ իմփրաթօռի փայթախտն։ Աստուծօվ, տեղս մինս մին կտեսնումք։ Եւ գրէ Ղազարին թէ՝ որ լաւ մարդ ճարէ, որ էս գիրն շուտօվ հասցնի Իստամպօլ ֆռանսուզ Էլչուն, լաւ է։ Թէ որ չը կարենա շուտօվ ղրկել, ինքն տանի։ Ամմա գրէ , որ շուտօվ ինքն էլ գնա եւ ապսպրէ, խարչլուխն պօլ տան, որ մեզ ամօթ չը լինի։ Թէ որ էս գիրն յառաջ ղրկէ եւ ինքն յետեւ գնա, զարա չունի, 28բ || քանզի ինքն գնալիս բերանօվ կարէ ասել Էլչուն , թէ ես Էլիասի հօրախպէրն եմ, որ գրել է հրամանուցտ. լաւ ազաթ կճարէ եւ իրան դինճ կողարկեն ուր որ կամի գնալ։ Եւ այլ բաւ է գրել պարոնիտ։
      
       Ծառա Էլիասէս
       Վերո մուսի Պոնաքի գիրն դրի այս գրի մէջն եւ տվի աքուլեցի Դանիէլին, որ տանի Թարվէզ, տայ իմ ախպայր Մօվսէսին դեկտեմբերի 15։ Գրեցի եւ կնքեցի, 16 - ումն գնաց, եւս՝ ներքոյ Քասմանու տարուղա աղա Շարիֆի գիրն։