Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 1. Սէֆի Ղուլի բեկիտ
      
       1723 դեկտեմբերի 19. Ռաշտ։
      
       Գիտութիւն լիցի, որ իմ մարդն ղրկեցի եւ քո անունն գրեցի, գիտեմ, որ գիրս հասածին պէս քեզ գուզեն, վասն այնորիկ քեզ իմաց արի, որ շուտօվ գնաս , քանզի հարկաւոր է քու գնալն։ Ինչ որ քեզ ասի, գրումն չեմ գրել, միայն թէ գրեցի, թէ Սեֆի Ղուլի բեկն քեզ կասէ հալպաթ, շուտ գնա, որ շատ վռազ է բանն։ Եւ այլ ողջ լեր ի տէր ամէն։ Նախ Մուստաֆա խանի կուշտն գնաս եւ անտի օրտուն։ Եւ Իսմայիլ բեկ դեսպանն ձեր թէ որպէս ընդունեցին, ամեն հեքիաթն, կողարկեմք հետ։ Աստուծօվ ամեն բան լաւ գլնի, բայց դուն շուտօվ գնաս։
       Այս գիրն պարսեւար գրել տվի եւ կնքեցի եւ տվի խնամատարի մարդ Ջաֆարին, որ տանի Ֆումին, տայ շահի ծառա Սեֆի Ղուլի բեկին։ Ամսուս 20 - ումն։