Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 16. Պատուելի պարոն Յօվսէփ ծերունոյտ ողջոյն
      
       1723 դեկտեմբերի 28. Թարվէզ։
      
       Նոյեմբերի 6 գրած գիրտ մեզ հասաւ դեկտեմբերի 3 նոր տոմարիւ, բացած հասաւ, թէպէտ բաց էր, բայց յիմացա զոր ինչ գրեալ էյիր տեղիտ որպէսութիւնն , բազում շնորհակալ եղէ հրամանուցէտ։ Եւ գրել էյիր թէ՝ «Այսուհետեւ ամն ցեղ խապարն քեզ գրելոց եմ »։ Գիտակ լեր, որ այնուհետեւ ինձ էլ գիր չէ հասել քո հրամանուցէն, մտածեալ, եթէ ղրկեցիր՝ ո՞ւմ ձեռօվն որ ղրկեցիր, շնորք արա մեզ իմացուր, որ մեք որոնեմք։ Եւս այս նոյեմբերի 6 գրած գիրտ ո՞ւմ ձեռով ողարկեցիր, մեզ իմաց տուր, որ նրա պատիժն աստուծով հատուցանելոց եմք, քանզի այս գիրն, որ այսպէս բացած մեզ տվին, շատ խնդրեցի՝ թէ օ՞վ բերեց այս գիրն ինձ, չասին. կամիմ ստուգել եւ իմանալ քո գրիցն։ Եւ որ կամիս ինձ գրել, վրան ֆռանկեւար գրել տուր եւս հայեեւար, գրե թէ հասնի Թարվիզու պատրոցն, բաւական գլնի, իմ անունն հայեեւար վրան մի գրել։
       Մուհարրամի 16 Մահմուտն մտաւ Սպահան, բայց իմայ, որ շահն ինքն ողարկեց իրան մեծամեծ իշխանքն, որ գնացին Մահմուտն բերին Սպահան։ Եւ շահն իրան գլխի ճղէն դրեց Մահմուտի գլուխն, ասելօվ. «Դու ես իմ որդին, զոր ինչ կամիս առնել, արայ »։ Թէպէտ մեզ գիր չը կայ, բայց Քաշանայ գրեցին այսպէս եւ լսեցինք թէ՝ մեր Ֆռանկներին շատ ընդունելութիւն է արել Մահմուտն, Ջուղայու մեծությունը տվել է ֆռանկներին։ Եւ այլ շատ խապար կայ, որ մեզ պետք չէ գրել գրօվ եւ շատ կայ որ անպատեհ եւ սուտ խապարներ են։
       Նոր շահ Թահմազն պիտի գայ Թարվէզ էս քանի օրումս։ Ինձ այսպէս կթվի, թէ փախաւ Ղազպինու, քանզի պատճառն այս է, որ իրան նոր էտիմար դօվլաթն գրել է Մահմուտին կուշտն, թէ՝ «Խաթրջամ կաց, էս տեղի ժողո36ա||ված զօրքն ես կցրվեմ եւ դու առաքէ փոքր ինչ զօրաց քոց, ես ըմբռնեալ մետուցանեմ ի ձեռին զօրաց քոց այս նոր շահն եւ այնուհետեւ աներկիուղ վարեմք թագաւորութիւնն, եւ ոչ ոք իցէ, որ դիմադարցի կամաց քոց։ Այս գիրն երբ կընթեռնու Մահմուտն, իսկոյն հրաման կու տա երկոտասան հազար զօրաց եւ ընդ նոսին կարգի գլխաւոր եւ սպառապետ Լութվալի խանն։ Տեսանելօվ զայս ամենայն, խան Մահմատ խանի որդին եւ Ջանի խանի որդին, իսկոյն մտանեն առ Մահմուտն եւ խոսեն՝ «Ընդէ՞ր է այսքան զօրաց ժողօվելոց, գրեայ մեզ հրօվարտակ, եւս տուր մեզ այն գիրն, որ գրեց Էհտիմալ Դօվլէն, եւ մեք գնասցուոք գաղտ յառաջ քան զօրաց գալն եւ ըմբռնեսցուք շահզատեն եւ բերցուք առանց ձանձրութեան, քանզի Էհտիմա Դօվլեն, որ կամեսցէ հարկիւ տայ մեզ, եթէ ստէ, այնժամ կարելի է զօրաց մարտնջիլ, որ զկնի մեր գալոց են»։
       Այսու կերպիւ արձակեալ այս երկու խանի որդիքն երկոտասան մարդօվ, շեշտանկի եկեալ ուղիղ մտանեն առաջի շահին եւ ցոյց կու տան այս գրերն։ Եւ նայ զիհի հարեալ, կոչէ առ ինքն Էհտիմա Դօվլէն եւ սունկ կանէ։ Եւ շուտօվ դուս գու գայ Ղազպինու հանդերձ ութ կամ ինն հազար մարդօվ։ Եւ հետն բերում է Էհտիմա Դօվլեն։ Այս է պատճառ գալստեան շահին։
       Եւս Էրզրումա փաշան զորաժողօվ անելն ստուգ է, բայց շիտակ խօսք չեն յայտնում. երբեմն ասում են թէ՝ Պիտի գան Երեւանայ վրեն, երբեմն կասեն իրանց սինօռումն պիտի մնան, բայց ես կարծեմ թէ այսպէս խաբելօվ գու գայ Թիֆլիս, զոր աստուածն ամենայնի խաբանէ նոցա չար խորհուրդն։
       Եւ այսօր Կիլանու մարդ էկաւ, եւ շատ մարդու գրած էյին թէ՝ Սալիան, Կասկար, Լանքառան շատ ուռուսի ղօշուն դուս են յելէլ ստուգիւ եւ կոտորում են սունին, եւ շահի ռահաթին ոչինչ չեն յուզում, միայն թէ՝ տուն գլուխ մին ձի եւ այլ անշահ խօսքերն գլխացաւութիւն գլնէր հրամանուցտ, վասն այն չը գրեցի, թողութիւն շնորհես։
       Եխպա՛յր, Ֆռանսիզ թագաւորի մեծ էլչին՝ Մուսիու Գառտանն մեզ շնորհեց եւ փաթենթա տվեց, որ Թավրիզու վեքիլութիւնն մեք կատարեմք, բայց ոչ եղեեւ, քանզի խառնեցաւ այս յերկիրս. կամք տեառն օրհնեալ եղիցի։ Ես մտածեցի գալ Վրաց իշխանի կուշտն եւ ծառայել ի փառս Յիսուսի եւ պարծանաց սրբոյ խաչին, աստուծօվ բազում բանից կպիտոյանամ ի մէջ բանակին քրիստոնէյից, բայց անդ, որ ոչ ոք չունիմ ճանաչել, այսպէս մնացի, եթէ պատեհ 36ա || հրամանքտ մեզ գրեցիր թէ՝ Ձեր ամեն բանն գրեցէք Իսմայիլ բեկին, քանզի իմ հաւատարիմն է։ Թողութիւն շնորհեա, մեք այսպէս չեմք, բանն, ամէնէհաւատարիմի չեմք յայտնել, քանզի լաւ չէ. մեք մին խօսքն քեզ կգրեմք եւ դուն մեզ գրէ։
      
       Էս ժամուս Իսմայիլ բէկիցն մեզ մին գիր էկաւ, եւս՝ մին ուռուս, որ ղրկել էր թէ՝ Մեր գուշտն գայ վազիրի ձեռօվն՝ վեղիրն ղրկել էր տարուղին, որ տարուղան մեզ տար, յառաջ քան գիրն մեր ձեռն գալն, ուռուսներն քաշել էյին եւ առել։
       Էս գիրն գրած ժամուն քո գիրն ռաշտցի Ռամազանի որդի Իպրահիմի ձեռօվն հասաւ, սարտարն տեսնումք եւ հետն խոսեմք, յետ երկու երեք աւուր նրա պատասխանն եւ էլչի Իսմայիլ բէկի բունկն թարգմանեմք, միատեղ կողարկեմք հրամանուցտ։
       Այս գիրն կնքեցի եւ դրի ներքո գրին մէջն եւ տվի պաշտոնեայ Ամիրգունատ բէկին, հանդերձ համար 2 Մուստաֆա խան թղթաբերիւն, որ տանի Կասկար տան նոր Նայիպ Իսմայիլ բէկին, որ նա ղրկէ Աստառա վերո Մուստաֆա խան սպառետին։ Կնքեցի ամսուս երեքումն եւ գնացին։