Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 2. Յունվարի 6. Կասկարու մին գիր էկաւ Իսմայիլ բէկիցն Ամիրգունա բէկի ձեռօվն համար մին գրի պատասխանն պարսեւար, որ թարգմանի այսպէս.
      
       Հանապազ ձեր չիմանա կանաչն ստեղծողի ողորմութեան, ամպի ցօղերն կանանչանա եւ զւարջանա, բացի եւ պտղաբեր լինի աստուծոյ միութեան համար։ Փափակին կերպն յայտնելուցն յետ, սիրալիր սրտիտ յայտ լիցի, որ էս ժամուս բարեկամութեան գիրն որ ղրկել էյիր, հասաւ, որովհետեւ որ քո առողջութիւն յայտնում էր, առաւել ուրախացանք։ Գիրն կնքած Ալիճա խանին վրա գրել էյիք Ռամազան բէկին հետ, ողարկելացու եմք, պատասխանն գալուց ձեզ կողարկեմ, որօվհետեւ մեզ գրած գիրտ յայտնում էր թէ՝ էս բարեկամն որ ես լինիմ, ռուսի ազգին պատիւ անեմ. ի՞նչ պէտք է էտ գրել։
       Հալպատ ա39ա||որ ընտունք բարեկամն եւ հուր նրանց պատիւ անելն հարկ է, աստուծոյ փառք, էն ժամուցն, որ Կասկար էկել եմ, էն որ պէտքական պատիւ է նրանց տարել եմ եւ անելուք եմ էս պատճառիցն, որ մին տեղ որ բարեկամութիւն մէջտեղ լինի, պատուիցն ջոկ ինչ տեղ ունի։ Ձեզ էլ յայտնի եղել է, որ էստուց յառաջ անգիտութեան եւ առանց հրամանաց սպառապետին, քանի մի յանձն նաւի բանւորիցն եզր ծօվուն բռնել էյին մեծաագին Միրազիզ սուլթանն քանի մի օր իբրեւ զհուր պահել էր, դուք էլ տեսիք յաչօք, տեսել էյիք թէ որպէս պատիւ էր արել, ընտուց յետեւ որ էս խօսքն սպառապետին ծանուցին, հրամայեց հաստատ, թէ նրանց խլղաթ տան եւ ուռուս սպառապետի կուշտն ողարկեն։ Էս պատճառիցն որ ընտունք բռնւել էյին, սպառապետին մերո բնութիւնն շատ դիժար էկաւ, էս պատճառիցն մեծաեին Միրազիզ սուլթանն կարգէն լուծեց եւ շատ նեղացաւ, թէ պանդխտաց հետ այսպէս անելն ի՞նչ պատճառ ունի։ Եւ ես Կասկար հասած ժամուս յետ այնպէս մին բան չէ յայտնել, որ պանդխտաց սիրտն աւերի ինձանից։ Աստուծօվ, այսուհետեւ ոչ է լինելոց էս ճանփօվն որ միութեան եւ բարեկամութեան սէրն մէջն է, նոր պէտքական սէր է անելացու եմք։
       Եւ ղրկած գիրտ մէջն գրել էյինք, թէ տասն թուման ղրկեցէք։ Որովհետեւ ձեր բարեկամն էս քանի մի օր է, որ Կասկար մտել է, մինչի էս ժամուս, բան չեմ արել, պատրաստ փող չը կար, ընտուր համար հինգ թուման էս գիրն բերողին հետ ղրկեցինք, էստուց յետեւ հինգ թուման ղրկելացուկ եմք։ Հալպաթ , սիրո եւ բարեկամութեան աղաքն պիտ որ շատ անգամ ձեր մարդն էս բարեկամի կուշտն գայ, էտտեղի բաներիցն յիմանամք, խաթրջամ է որ ջոկութիւն չիմանալով ուռուս ազգի որպիսութեան եւ ընտուց խորհուրդն ինչ է եւ ինչ կամք ունին յիմանալով շիտակն օրստօրէ մեզ յիմացնէք, որ պատճառ լինի սէրն յաւելցնեմ։ Եւ մարդ, որ էս դին կողարկէք, պիտի որ հաւատարիմ մարդ լինի եւ ինչ ծառայութիւն էլ որ էս կողմն ունեմք, յիմացէք։ Վերջն ձեր բարի։
      
       Առանց կնիք էր, միայն թէ վրան կնքած էր։