Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
(1724 փետ. 18)
      
       47բ N 3. Փետրվարի 18 մին գիր էկաւ միրզա Ալի Նաղի Մունշի մօնալէքիցն վերո Արութինի ձեռօվն, որ թարգմանի այսպէս.
      
       Յընկերացտ յըտրեալքտ պարոն պարոն Յուհաննա քափուչին եւ քուփուչին եւ Էլիաս Մուշեխ։ Շատ կարօտ եմք, գրերտ էս ժամուս որ Էհտիմա Դօվլին եւ ինձ վրա գրել էյիք, այնպիսի կնքօք շահի կուշտն ղրկեցաք, Յետո շահն Էհտիմալ Դօվլին էր ղրկել։ Յետ կարդալուց՝ մին այնպէս պէտքական բան չը կար, որ չափառ ղրկելներտ հարկ լինէր։ Առաջ որ քու փողիտ համար գրել էյիր, որ ընտուր փոխարէն ռաշտու տան, դուք կամիք գիտուն լինիլ, էս ի՞նչ տեղաց օրէնք է, որ չը բուսած փողն ումեք փոխարէնն տան, որ մին օր բուսնիլ պիտի։ Ձեր ինչ բան կայ միրզա Յուսուֆի բանին համար կամ այլոց. թագաւորն ձեզ մին ծառայութիւն է հրամայել, որ գնաք, գրերն տեղն հասուցանէք եւ պատասխանն առնուք, գաք։ Էսքան ժամանակ էր դուք գնացել էք տեղն նստել, ամէն օր երբեմն խարճ գուզէք, մին մեծութե[ա]ն էք տիրացել, մին մարդ աշխատանք չը խաշած բան ուզել չի կարել, որպէս թագաւորի հրամանաւն շուտ գնաք, ծառայութիւն տեղն կատարէք, աստուծօվ այնուհետեւ ձեր ծառայութեան փոխանակն շնորք լինելոց է։
       Ուռուսի ազգիցն մարդ եւ թարգման ղրկելտ շատ վատ էր, մին բան չկար մէջտեղն, թող թէ ղրկէք, նայ էլ՝ ուռուս լինի։ Հալպաթ ըստուց յետեւ էլ այսպիսի ոչինչ բաներու համար մարչ միք ողարկել։ Շուտ գնացէք, ձեզ յանձնած ծառայութիւն տեղն կատարեցէք, ընտուց որ ծառայութիւն տեղն հասուցիք, աստուծօվ երկու դիաց ձեզ պէտքական հարկ հասանելոց է։ Վերչն էս է, որ պիտի շուտ տեղն գնաս, էլ մին փուչ բանի համար մարդ մի ղրկել։ Եթէ մէջտեղն մին հրակաւոր բան լինի, սարտարն տեղտ է, բան ունենաք, նրան յիմացուցէք-